19:21 18.03.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում համալրում է սպասվում: «Առաջիկա մի քանի ամսում հանգիստ եմ լինելու, Աստծուն եմ երախտապարտ: Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական հարթակներում և սոցցանցերում, զգալի քիչ եմ կարդալու ու առավել ևս, քիչ եմ գրելու: Հաճախ պետք է ընտրել ճիշտ առաջնահերթությունները: Նախապես ներողություն եմ խնդրում հետևորդներիցս»,- գրել […]
19:05 18.03.2019
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը խոստովանել է, որ որդու լույս աշխարհ գալուց հետո աշխատում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Օրերս երգիչը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ֆուտբոլ խաղում երեխայի հետ: Տեսանյութը Էնրիկեն հրապարակել է իր Instagram-ի էջում և մակագրել է կիրակնօրյա տրամադրություն հեշթեգով: View this post on Instagram #Sundaymood ? […]
18:17 17.03.2019
Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը պատմել է, որ ամուսնուց բաժանվել է, քանի որ վերջինս ուշադիր ու հոգատար չի եղել: Այս մասին Սոբչակը պատմել է НТВ-ի եթերում: «Եթե երկու մեծ մարդիկ չեն կարողանում պահպանել հարաբերությունները, ապա դա իրենց մեղքն է»,- խոստովանել է հաղորդավարուհին և հավելել, որ նա ամուսնու հետ չի կարողացել այդ խնդիրը լուծել: «Դու չես կարող […]
19:30 15.03.2019
Մեգան Մարքլը, չնայած նրան, որ գտնվում է հղիության 7-րդ ամսում, դեռ չի դադարում կատարել թագավորական ընտանիքում ունեցած իր պարտականությունները: Վեսթմինսթերյան աբբայությունում Համագործակցության օրվան նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո Սասեքսի դքսուհու երկրպագուները ենթադրություն են հայտնել, թե Մեգան Մարքլն այլևս չի երևա հանրության աչքին մինչ առաջնեկի ծնունդը: Այս մասին գրում է Harper’s Bazaar հանդեսը: Նշվում է, որ չնայած […]
14:42 14.03.2019
Ավելի քան 34 հազար բնակիչ է մասնակցել աշխարհի մեգապոլիսներում անցկացված հարցմանը, որի նպատակը եղել է պարզելը, թե ո՞րն է աշխարհի ամենալավ քաղաքը: Առաջին տեղում հայտնվել է Նյու Յորքը, հաղորդում է Time Out կայքը: Երկրորդ տեղում է Ավստրալիայի խոշոր քաղաքներից մեկը՝ Մելբուռնը, երրորդ տեղում է Չիկագոն: Հնգյակը եզրափակում են Լոնդոնն ու Լոս Անջելեսը: Պարզվել է՝ Մոնրեալի, […]
15:00 13.03.2019
Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ քրեական գործի մեջ մեղադրվողներից մեկը հայտարարել է, որ Մախաչկալայում ահաբեկչություն ու սպանություն իրականացնելու պատվիրատուն հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն է: Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը: Նշվում է, որ իբրև Մաքսիմ Գալկինը խանդել է Ֆիլիպ Կիրկորովին իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հանդեպ: «Ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է […]
18:13 10.03.2019
Աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի՝ դեռ 2014 թվականից Լոնդոնի Ֆուտբոլի ազգային թանգարանի բակում տեղադրված արձանը հանել են այն բանից հետո, երբ լույս է տեսել երգչի մասին վավերագրական ֆիլմը, որում անդրադառնում են երեխաների նկատմամբ նրա սեռական ոտնձգություններին։ Սա նմանատիպ միակ դեպքը չէ։ Մինչև ֆիլմի դուրս գալն էլ հայտնի էր երգչի՝ նման վարքագծի մասին, սակայն ֆիլմի ցուցադրությունները […]
16:48 10.03.2019
Ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի ռեփեր Bahh Tee-ի (իրական անունը՝ Բախթիյար Ալիև) մոսկովյան տանից հանցագործները գողացել են մոտ 4,2 միլիոն ռուբլի, որը համարժեք է 60 հազար դոլարի։ Այս մասին տեղեկությունները հաստատել է Մոսկվայի ոստիկանությունը՝ առանց տուժածի անունը նշելու։ Ոստիկանների հաղորդմամբ՝ գողը բնակարան է մտել դուռը կեղծ բանալիով բացելով։ Հիմա նրան փնտրում են, հարուցված է քրեական գործ՝ առանձնապես […]
01:00 09.03.2019
Ամենաանվտանգ ճանապարհորդելու հինգ երկրների ցուցակում տեղ են գտել Ռուսաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան ու Գերմանիան: Այս մասին տեղեկացնում է Aviasales-ը: Մասնագետները հարցում են անցկացրել 35 հազար կանանց շրջանում և պարզել, որ նրանցից կեսը կյանքում գոնե մեկ անգամ միայնակ մեկնել են հանգստի: Մասնագետները նաև ճշտել են, թե կոնկրետ որ երկրներում են իրենց անվտանգ զգացել միայնակ ճանապարհորդող կանայք: Հարցվածների […]
12:20 08.03.2019
Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտարարել են հարաբերությունների դադարեցման մասին: Այս մասին դերսանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում: «Մենք ստիպված են հրապարակայնորեն մեկնաբանել մեր հարաբերությունները, որպեսզի վերջ դնենք այս թեմայով բոլոր խոսակցություններին: Մենք բավական երկար ժամանակ է առանձին ենք ապրում, ամեն մեկս մեր կյանքով: Քանի դեռ մենք միասին էինք ապրում, մենք պահպանում […]
15:15 06.03.2019
Ֆրանսիայում ցուցադրել են Կարլ Լագերֆելդի վերջին հավաքածուն, որն ստեղծվել է Chanel նորաձևության տան համար: Շոուի փակումն արեցին վարպետի մուսաները, նրանցից շատերը բեմահարթակի վրա չկարողացան զսպել իրենց արցունքները: Ցուցադրությունը եղավ Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա վերջին օրը, այն ստվերում թողեց նախկին գրեթե բոլոր ցուցադրությունները: Շոուները շարունակվում են, անգամ եթե դրանց կազմակերպման ընթացքում կյանքից հեռանում է մեծ դիզայները: Կարլի մտահղացումը […]
19:12 05.03.2019
Օծանելիքի սեփական բրենդի հիմնադիր և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քայլի Ջենները` Քիմ Քարդաշյանի քույրը, ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատեր: Իր ամբողջ կարողությունը նա վաստակել է ինքնուրույն: Այս մասին հայտնում է Forbes -ը: Քայլին, որն ընդամենը 21 տարեկան է, խոստովանել է, որ իրեն հաջողվել է հարստանալ սոցցանցերի միջոցով, քանի որ մինչև սեփական բիզնես հիմնելն արդեն մեծ թվով […]
00:07 01.03.2019
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն այցելել են Հյուսիսային Իռլանդիա, որտեղ հանդիպել են տեղի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել են մշակույթին: Նրանք նաև եղել են երաժշտական սրահում, որտեղ բարի մոտ երկուսով գարեջուր են լցրել բաժակների մեջ: Այս մասին գրում է The Mashable-ը: Շատ հետաքրքիր իրադրություն է ստացվել, և այդ ամենը նկարահանել են: Քեյթ Միդլթոնը կանաչ գույնի […]
19:58 26.02.2019
Երգչուհի Արիանա Գրանդեն դարձել է Instagram-ի ամենահայտնի կինը: Փետրվարի 25-ի դրությամբ երգչուհին ունեցել է 146.286 մլն հետևորդ և այսպիսով գերազանցել է իր կոլեգային՝ Սելենա Գոմեսին, որն ունի 146.267 մլն հետևորդ: Instagram-ում հետևորդների քանակով դեռևս անփոխարինելի առաջնորդը Կրիշտիանու Ռոնալդուն է: Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում Արիանա Գրանդեն, առաջ անցնելով բրիտանական լեգենդար The Beatles խմբից, նոր ռեկորդ է գրանցել: Երգչուհու […]
17:23 26.02.2019
Թաթարստանի հիվանդանոցներից մեկում վիրահատել են տղամարդու, ով դանակը մեջքի մեջ խրված տեղափոխվել է այնտեղ։ Բայց մինչ այդ ապշեցնող տեսարան է ստեղծվել, երբ դանակը դեռ մեջքի մեջ՝ երիտասարդը դուրս է եկել ծխելու։ Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ տղամարդը, մեջքի մեջ խրված դանակով ու միայն անդրավարտիքով, քայլում է միջանցքով, իսկ երբ նրան հարցնում են, թե նման տեսքով ո՞ւր […]
15:23 26.02.2019
Պարույր Հայրիկյանը պնդում է, թեև Հայաստանի գործող օրհներգը ունի սխալներ, բայց այն պետք է ուղղել, ոչ թե փոխել։ Հայրիկյանն առաջարկում է շտկումներ կատարել տեքստում ու փոփոխել նաև քառատողերից մեկը ու փոխարինել Միքայել Նալբանդյանի գրած բանաստեղծության մեկ այլ քառատողով, որն էլ արտասանեց ու երգեց Հայրիկյանը։
12:58 26.02.2019
Գերմանիայում կին ոստիկանը հաղթել է «Միսս Գերմանիա 2019» գեղեցկության մրցույթում, հաղորդում է Daily Mail պարբերականը: Ինչպես նշվում է, նա դարձել է ավելի վաղ համացանցում ամենագեղեցիկը ճանաչված գերմանացի կին ոստիկանին: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է փետրվարի 24-ին: Նադին Բերնեյսը հաղթել է 9.5 հազար մասնակիցների և ստացել է գլխավոր տիտղոսը: Սոցիալական կայքերի օգտատերերն անմիջապես նկատել են, որ նոր […]
22:51 25.02.2019
Նորաձևության մասնագետները որոշել են, թե որն է «Օսկար-2019» մրցանակաբաշխության ամենավատ զգեստը: Փորձագետների կարծիքով՝ ամենավատը 48-ամյա բրիտանուհի Ռեչել Վայսի վառ կարմիր զգեստն է՝ Givenchy Couture-ից: Վայսը պայքարում էր «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում, սակայն «Օսկար» նրան չհասավ, ոմանց կարծիքով՝ նաև վատ ընտրված զգեստի պատճառով:
16:27 25.02.2019
Լեդի Գագան «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգին ներկայացել է աշխարհի ամենահայտնի ադամանդով, որի արժողությունը 40 մլն դոլար է: Այս մասին հայտնում է ABC-ն: Ադամանդը պատկանում է Tiffany & Co ընկերությանը և համարվում է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդներից մեկը: Թանկարժեք քարը գտել են 1877-ին Հարավային Աֆրիկայում, այն կշռում է 288 կարատ: Գտնելուց մեկ տարի անց դրա տերն է դարձել […]
13:04 25.02.2019
«Օսկար» 2019-ը աչքի ընկավ վարդագույն զգեստների առատությամբ: Հանրահայտ դերասաններից շատերն էին այս տարի կրում լ վարդագույնի երանգներով զգեստներ: Օրինակ` ամերիկացի դերասանուհի Սառա Փոլսոնը հայտնվեց կարմիր գորգին ամերիկացի դիզայներ Բրենդոն Մաքսվելի ստեղծած շքեղ վարդագույն զգեստով, որը բացվածքներ ուներ երկու կողմից: Բրիտանուհի Ջեմմա Չանադելը կրում էր Valentino-ի վարդագույն զգեստներից` բարձր օձիքով: Նորաձևությունից հետ չմնացին նաև ամուսիններ Լիզա Բոնեն […]
13:23 23.02.2019
Ադրբեջանցի մոդել Մահբուբա Մամեդզադեն հայտարարել է, որ գտել է գնորդ, որը պատրաստ է իր կուսության դիմաց վճարել: Հայտնի է, որ գնորդը աղջկան կվճարի 2.4 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է Lenta-ն: Աղջիկը կուսությունը աճուրդի հանելու հայտարարությունը տեղադրել է օգոստոսին Cinderella Escorts հատուկ կայքում։ Կայքում աղջկա օգտահաշվում նշված է, որ նա փնտրում է տղամարդու, որը պատրաստ […]
13:55 22.02.2019
Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել HBO հեռուստաալիքի դեմ: Պատճառն այն է, որ հեռուստաալիքը որոշել է մարտին ցուցադրել «Հեռանալով Նևերլենդից» փաստավավերագրական ֆիլմը: Այն ներկայացնում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնին վարկաբեկող փաստեր: Մասնավորապես, այս ֆիլմում Ջեքսոնը մեղադրվում է մանկապղծության մեջ: Բանն այն է, որ Ջեքսոնի ընտանիքը դեռ 1992 թվականից պայմանագիր է կնքել հեռուստաալիքի հետ, որով […]
11:57 22.02.2019
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը փետրվարի 19-ին Նյու Յորքում իր ապագա երեխայի պատվին հավաքույթ է կազմակերպել, որին մասնակցել են նրա ամենամոտ ընկերները: Միջոցառման ընթացքում, կարելի է ասել, երեխայի սեռը բացահայտվել է: Բանն այն է, որ Մեգան Մարքլի ընկերուհիներից մեկին՝ դերասանուհի Էբիգեյլ Սփենսորին պապարացիները նկատել են կապույտ գույնի փաթեթավորմամբ նվերով: Լուսանկարի հրապարակումից հետո համացանցի օգտատերերը միանգամից սկսել […]
19:31 20.02.2019
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղարկել է իր նշանադրությունը մենեջեր Քրիստիան Կարինոյի հետ: Այս մասին հայտնում է People-ը: Աղբյուրը պատմել է, որ երգչուհին նման որոշում կայացրել է որոշ ժամանակ առաջ: Նա նաև հայտնել է, որ տեղի ունեցածում դրամատիկ ոչ մի բան չկա: «Ոչինչ չստացվեց: Երբեմն հարաբերությունները վերջանում են»,- ասել է պարբերականի աղբյուրը:
15:49 20.02.2019
Հագուստի հանրահայտ մոդելավորող Կարլ Լագերֆելդի կատուն կարող է ժառանգել տիրոջ ամբողջ ունեցվածքը: Այդ մասին Լագերֆելդն էր բազմիցս նշել իր հարցազրույցների ժամանակ: Շուպետ (Choupette) անունով էգ կատուն հայտնվել էր Լագերֆելդի մոտ 2011 թվականին: Կարլն այնքան էր կապվել կատվի հետ, որ անգամ ցանկություն էր հայտնել, որպեսզի մահից հետո իր, մայրիկի և կատվի աճյունների մոխիրը լցվի և ցանվի […]
00:40 19.02.2019
Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման շրջանակներում հետաքրքիր ու անսպասելի կարճ երկխոսություն է եղել Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Սիրիայի հարցով բանակցություններից հետո նախագահները պետք է մեքենաներով տեղափոխվեին այլ տեղ։ Ավտոբուսին մոտենալիս Էրդողանը Պուտինին հարցրել է․ «Իսկ այս ավտոբուսը զրահապա՞տ է»։ Պուտինը մի պահ լռել, ապա պատասխանել է․ «Ոչ, տարածքն է զրահապատ»։ […]
15:38 16.02.2019
Կինոարվեստի ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար»-ի շուրջ թեժ կրքեր են բորբոքվում: Կազմակերպիչները հրաժարվել են չհեռարձակել 4 անվանակարգերի մրցանակաբաշխությունը՝ հանուն եթերային ժամանակի կրճատման: Ամերիկյան կինոակադեմիան հայտարարություն է տարածել, որում նշում է, թե բոլոր 24 անվանակարգերում մրցանակաբաշխությունը կկայանա սովորական ձևաչափով: Կազմակերպիչներն այդ քայլին են դիմել, որպեսզի մեծացնեն լսարանը՝ այն բանից հետո, երբ 2018 թվականին «Օսկար»-ի դիտումների թիվը […]
19:44 15.02.2019
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Սուրբ Վալենտինի տոնի առթիվ գեղեցիկ անակնկալ է մատուցել իր կնոջը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Անակնկալի տեսանյութը հրապարակվել է հայազգի աստղի Instagram-ի էջում: Քանյե Ուեսթն իր կնոջ համար մի ամբողջ սենյակ վարդերով է պատել, իսկ սենյակի մեջտեղում հայտնի երաժիշտ Քեննի Ջին սաքսոֆոն է նվագել:
19:15 15.02.2019
Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու երգչուհի Քեթի Փերրին հայտարարել են նշանադրության մասին: Հայտնի է, որ Բլումը իր սիրեցյալին առաջարկություն է արել հենց Սիրահարների տոնի օրը: Երգչուհին իր նշանադրության մասին տեղեկացրել է Instagram-ում: Նա հրապարակել է լուսանկար, որում երևում է նշանադրության մատանին: https://www.instagram.com/p/Bt5gRBDHNZl/?utm_source=ig_embed Ուրախալի լուրի մասին հրապարակում է արել նաև Քեթի Փերրիի մայրը՝ Մերի Հադսոնը: «Տեսեք, […]