TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու են պատահական քաղաքացիներ․ Մուկուչյան

21:27 09.01.2019

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդանշանակն միջոցառում է կազմակերպել նորընտիր խորհրդարանի պատգամավորների համար, որի ժամանակ էլ նրանց հանձնելու են պատգամավորական մանդատները։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ հարցազրույցում այսօր ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Պատահական ընտրանքի սկզբունքով, էլեկտրոնային եղանակով անցկացվել է վիճակահանություն։ Վիճակահանությունը անցկացվել է այն ընտրողների միջև, որոնք մասնակցել են քվեարկությանը։ Եվ, ըստ էության, ընտրվել են քաղաքացիներ […]

̰
«Ոսկե գլոբուսի» լավագույն ու վատագույն զգեստները. ընտրեք ինքներդ

19:42 07.01.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ երեկոյան Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը: Շատերը երեկ արդեն ստացել են իրենց բաղձալի արձանիկները, իսկ շատերը նաև փայլել են Կարմիր գորգին: Այսօր արդեն նորաձևության գիտակները քննարկում են աստղերի զգեստները, առանձնացնում լավագույն ու վատագույն զգեստները: Մենք այդ ընտրությունը թողել ենք մեր ընթերցողին: ▲▼ կոճակների միջոցով դրական կամ բացասական […]

̰
Ռուսաստանցիներն ընդհանուր 1 մլն դոլարի տուգանք են վճարել 2018թ. արգելված վայրերում ծխելու համար

19:39 07.01.2019

Ռուսաստանի իրավապահները նախորդ ամբողջ տարվա ընթացքում ամեն օր միջինում 1000 մարդու են տուգանել չնախատեսված կամ արգելված վայրում՝ հանրային տարածքում, շենքում ծխելու համար։ Ընդհանուր առմամբ կազմվել է հենց 365 հազար արձանագրություն։ Այս մասին հայտնում է ռուսական TASS լրատվական գործակալությունը։ Խախտումների համար իրավախախտները տուգանվել են 500-3000 ռուբլի տուգանքով՝ կախված նրանից, թե որտեղ է արձանագրվել «ապօրինի ծխելը»։ Տեղեկատվության […]

̰
«Ոսկե Գլոբուսի» հյուրերին ջուր մատուցող աղջիկը դարձել է համացանցային աստղ

15:38 07.01.2019

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե Գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը: Աստղերից, շքեղ զգեստներից, ֆիլմերից ու հայտնի սերիալներից բացի, մարդկանց ուշադրությունն է գրավել ջուր մատուցող աղջիկը: Նա այսօր արդեն դարձել է համացանցի աստղ, ու օգտատերերը նրա պատվին նոր ծիծաղելի մեմեր են տարածում: Բանն այն է, որ նա անընդհատ հայտնվել է աստղերի լուսանկարներում՝ ջրի շշերով սկուտեղը ձեռքին և շատ դեպքերում […]

̰
Ռեկորդակիր թյունոս ձուկը Ճապոնիայում վաճառվել է 3,1 միլիոն դոլարով

15:41 05.01.2019

278 կիոգրամ կշռող ձուկը մինչ այժմ Ճապոնիայում աճուրդային կարգով վաճառված ամենամեծ թյունոսն է։ Այն գնել է տեղական ռեստորաններից մեկի սեփականատերը՝ վճարելով նույնպես ռեկորդային գին՝ 3,1 միլիոն դոլար, հայտնում է տեղական մամուլը։ Ռեստորանի ղեկավարը հայտարարել է, որ իրենք էլ են զարմացել իրենց առաջարկած գնի վրա, բայց գոհ են ու պատրաստվում են հենց այսօր իրենց ցանցին մատակարարել […]

̰
Հայերի ամենաանսովոր ամանորյա նվերները

23:20 01.01.2019

Ամանորի կապակցությամբ գնումների առցանց հարթակներում տարածվել են նաև արտասովոր նվերների տեսակներ, որոնք ունեն հայկական «կոլորիտ»։ Դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև․ Խոհանոցային գոգնոց՝ հայկական մոտիվներով Հայկական այբուբենի տառերով տոնածառի խաղալիքներ Կանացի հագուստ՝ հայկական մոտիվներով ու հայերեն մակագրությամբ Հայկական մոտիվներով «համեմված» բիսկվիտներ Հայերենի «կարևորության» մասին անգլերեն մակագրությամբ հագուստ

̰
̰
2019 թվականի ամենասպասված պրեմիերաները

17:58 01.01.2019

Համաշխարհային կինոյին անդրադարձող ամենահայտնի կայքը՝ IMDb-ն, կազմել է 2019 թվականի ամենասպասված ֆիլմերի ցուցակը։ Ցանկը կազմվել է օգտատերերի հետաքրքրվածության ցուցանիշից ելնելով։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է այդ ցանկի առաջատարներին ու իր ընթերցողներին կոչ անում քվեարկել իրենց համար ամենասպասված ֆիլմերի օգտին։

̰
Ինչպիսի՞ սանրվածքներով կարելի է դիմավորել 2019 թվականը

17:00 31.12.2018

Ամանորին հաշվված ժամեր են մնացել, իսկ կանայք սովորաբար ձգտում են գեղեցիկ լինել այդ գիշեր: Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր սանրվածք, որոնք կընդգծեն Ձեր գեղեցկությունը: Ֆակտուրային սանրվածք   Մազերին հաղորդել ծավալ Նմանատիպ սանրվածք նախընտրում են սեփական ոճը գնահատող կանայք: Մազերի փարթմությունը վստահ տեսք է տալիս կնոջը: Այդ փարթամ արդյունքին հնարավոր է հասնել տան պայմաններում: Ռետրո ոճի […]

̰
Ինչպե՞ս զարդարել ամանորյա սեղանը

16:30 31.12.2018

Ամանորին հաշվված ժամեր են մնացել, և տանտիկիններն արդեն մտածում են, թե ինչպես կարելի է զարդարել ամանորյա սեղանը: 2019 թվականին դեղին շան տարուն փոխարինելու է գալիս դեղին խոզը: Շատերն իրենց հարց են տալիս՝ կարելի՞ է արդյոք խոզի միս ուտել այս տարի: Կարծիք կա, որ խոզն ամենակեր է: Խոզուկը սիրում է գեղեցկություն, ուստի ամանորյա սեղանը պետք է […]

̰
Տարայի ձև ընդունած կատուն մեմերի թեմա է դարձել համացանցում

18:51 29.12.2018

Թափանցիկ կիսալուսնաձև տարայի մեջ քնած ու դրա տեսքը ստացած կատվի լուսանկարը զվարճալի մեմ է դարձել համացանցի օգտատերերի կողմից: Տարայի ձև ստացած կատվի պատկերը վերածվել է ամենատարբեր իրերի, թագուհու «գլխարկի», «թխվածքի» ու անգամ «մոլորակի»: Համացանցի օգտատերերը կատվին վերածել են նաև տիեզերագնացի, պայուսակի ու գնդակի, որից պոկեմոններ են առաջանում: Հաղորդվում է, որ կատուն Instagram-ի հատուկ էջ ունի, […]

̰
Հայտնի են նորաձևության անցնող տարվա հակաթրենդները

16:18 29.12.2018

The Mashable պարբերականն առանձնացրել է անցնող տարվա նորաձության ամենասարսափելի՝ 7 թրենդները: Այդ ցանկում տեղ են գտել երկարաճիտ ուգգիները, ցածր գոտկատեղով ջինսերը և գուլպա-մարզակոշիկները: 1 . Boot Cut  ջինսեր https://twitter.com/AppleNewsUK/status/1070228784983498752 2. Երկարաճիտ ուգգիներ https://www.instagram.com/p/BqWKdhnh8gT/?utm_source=ig_embed 3. Հեռախոսի համար նախատեսված կաշվե պայուսակներ 4. Գուլպա-մարզակոշիկ 5. Փոքր ապակիով արևային ակնոցներ 6. Ցածր գոտկատեղով ջինսեր 7. Պլաստիկե երկարաճիտ կոշիկ https://www.instagram.com/p/BfQxaQCjyBa/?utm_source=ig_embed […]

̰
Բարաք Օբաման հայտնել է 2018թ. իր սիրելի ֆիլմերի, գրքերի և երգերի անվանումները

14:20 29.12.2018

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կազմել է իր սիրելի ֆիլմերի, գրքերի և երգերի ամենամյա ցանկը: Քաղաքական գործիչն իր նախասիրություններով կիսվել է Instagram-ում՝ նշելով, որ դա իր համար «ամենամյա սիրելի ավանդույթ» է: Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում հայտնվել է Սփայքլ Լիի «BlacKkKlansman» մարտաֆիլմը, Ալֆոնս Կուարոնայի «Ռոմա»-ն և Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» երգիծակատակերգական ֆիլմը: Ֆիլմերը Annihilation Black Panther BlacKkKlansman […]

̰
Սիմվոլիկ նվերներ Ամանորի համար

15:36 28.12.2018

Այժմ բոլոր հայտնի խանութները և առևտրի կենտրոններն իրենց հաճախորդներին առաջարկում են ձեռք բերել նվեր քարտեր։ Ժամանակի սղության պատճառով նվեր քարտը հիանալի տարբերակ է։ Կարող եք ցանկացած գումարի սահմաններում լիցքավորել այն, ինչը նվերի հասցեատիրոջը հնարավորություն կտա ինքնուրույն ընտրել իր իսկ ցանկացած նվերը։   Յուրահատուկ նվեր կարող է լինել նաև թերմոսը կամ թերմոբաժակը։ Կարող եք ընտրել տարբեր […]

̰
Դուստրերն իրենց հորն ամանորյա յուրահատուկ նվեր են մատուցել

00:23 28.12.2018

ԱՄՆ-ում դուստրերն իրենց հայրիկին անակնկալ նվեր են մատուցել: Երեխաները նրան փոքր խաղալիք արջուկ են նվիրել, որում տեղադրված է եղել նրա մահացած մոր ձայնագրությունը: Այս մասին հայտնում է The Mashable-ն: Հաղորդվում է, որ նվերը ստանալուց ու մոր ձայնը լսելուց հետո հայրը հուզվել է ու չի կարողացել պահել արցունքները: Տեսանյութը վիրուսային էֆեկտով տարածվել է համացանցում՝ մի քանի […]

̰
Քարդաշյան քույրերն իրենց մորն անպարկեշտ գրառմամբ ճամպրուկ են նվիրել

20:38 27.12.2018

Քարդաշյան-Ջեններ քույրերն իրենց մորը՝ Քրիս Ջեններին, անպարկեշտ գրառմամբ ճամպրուկ են նվիրել: Լուսանկարն իր Instagram-ի էջում հրապարակել է Քորթնի Քարդաշյանը: 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ճամպրուկի վրա գրված է եղել Rich as fuck («Անպարկեշտորեն հարուստ»): Լուսանկարում Քրիս Ջենները կեցվածք է ընդունել գիշերազգեստով ու արևային ակնոցով:

̰
Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան լուսանկարները հիացրել են սոցցանցերի օգտատերերին

19:40 27.12.2018

Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում հրապարակել է սուրբծննդյան ընտանեկան լուսանկարներ: Քիմը և ռեփեր Քանյե Ուեսթը լուսանկարվել են իրենց 3 երեխաների հետ: Հատկանշական է, որ լուսանկարում ընտանիքի բոլոր անդամները սևազգեստ են, միայն Քիմն է ճերմակ զգեստ հագել:  

̰
Ուիլ Սմիթի սուրբծննդյան տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել

12:36 27.12.2018

Ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթը Instagram-ի իր էջում  ցույց է տվել, թե ինչպես են իր ընտանիքի անդամները պատրաստվում Ամանորին: Տեսանյութում Սմիթը և իր ընտանիքի անդամները հագել են զվարճալի կոստյումներ: Դերասանը նկարահանվել է կարմիր գիշերազգեստով, որի վրա պատկերված է Սանտա Կլաուսը զվարճալի գլխարկով: https://www.instagram.com/p/BrtXtloBJqj/?utm_source=ig_web_copy_link Ամանորյա զվարճալի գլխարկներ են կրում նաև Սմիթի ընտանիքի բոլոր անդամները, իսկ դերասանի […]

̰
Նվերի մատուցման յուրօրինակ ձևը հիացրել է սոցիալական ցանցի օգտատերերին

20:11 26.12.2018

Reddit-ի օգտատերը պատմել է, որ արդեն 35 տարի շարունակ Ամանորին ընդառաջ ինքն իր պապիկին հովանոց է նվիրում, որը շատ հմտորեն թաքցնում է մեկ այլ առարկայի տեսք ունեցող փաթեթավորման մեջ: Ընտանիքում նվերներ մատուցելու յուրօրինակ ու գեղեցիկ այս ավանդույթը հիացրել է ցանցի օգտատերերին, հայտնում է РИА Новости-ն: Այս անգամ էլ, ինչպես պատմել է ավանդույթի հեղինակը, նույն հովանոցը թաքցրել […]

̰
Հայտնի են գալիք տարի Եվրոպայում անշարժ գույք գնելու ամենաշահավետ վայրերը

19:58 26.12.2018

Մասնագետները նշել են եվրոպական այն երկրները, որոնցում 2019-ին անշարժ գույքի շուկայում խորհուրդ է տրվում ներդրումներ կատարել․ գրում է  Лента.ru-ն: Ցուցակը գլխավորել են Չեխիան, Կիպրոսը և Սլովենիան: Փորձագետների խոսքերով՝ հենց այս 3 երկրներում է անշարժ գույքի գինը գալիք տարի աճելու 10-15 %-ով, ընդ որում՝ այդ գործընթացը շարունակական է լինելու: Անշարժ գույքը կարող է թանկանալ նաև Հունաստանում, […]

̰
Կանդելակին, Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը՝ Մարիա Զախարովայի ծննդյան տարեդարձին

19:38 26.12.2018

Match TV-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին լուսանկար է հրապարակել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ծննդյան երեկույթից: «Սա այն դեպքն է, երբ տղաների բախտը բերել է»,- այսպես է մեկնաբանել Թինան լուսանկարը: Լուսանկարում Կանդելակիի հետ են ռուսաստանցի հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, RT լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Эхo Москвы ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը և ինքը՝ Մարիա […]

̰
Գերմանիայում 9-ամյա երեխան զանգել է ոստիկանություն և բողոքել Ձմեռ պապի բերած նվերից

19:33 26.12.2018

Հարավային Գերմանիայում 9-ամյա տղան ոստիկանություն է զանգահարել և հայտարարել, որ տոնածառի տակ գտնվող նվերները չեն համապատասխանում իր կողմից գրված ցուցակին, գրում է գերմանական dw գործակալությունը: Ոստիկանները համեմատել են ցուցակները և հաստատել են «կեղծիքը»: Ինչպես նշվում է Ֆրիզլանդ քաղաքի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ աշխատակիցները «դեպքի վայրում» հայտնաբերել են սարսափելի զայրացած փոքրիկ տղային: Տղան իր ձեռքերում […]

̰
Քարդաշյանների լուսանկարը դարձել  է համացանցի հիթը

19:18 26.12.2018

Քարդաշյան քույրերը պատրաստել են սեփական ամանորյա բացիկը: Առաջինը լուսանկարը իր էջում հրապարակել է Քիմ Քարդաշյանը: Լուսանկարում 4 քույրերն են՝ Քիմը, Քորթնին, Քլոեն ու Քայլին, և նրանց երեխաները: Բոլորը ճերմակ զգեստներ են հագել և լուսանկարվել սպիտակ ֆոնի վրա: Լուսանկարը մեկ օրվա ընթացքում հավաքել է շուրջ 5 մլն հավանում: Այդ լուսանկարում չկա Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջեները, և […]

̰
Մեգան Մարքլն ու Քեյթ Միդլթոնը միասին անցել են սուրբծննդյան ծառայության

23:51 25.12.2018

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, ու արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, միասին ներկա են եղել սուրբծննդյան ծառայությանը: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mirror-ը: Նշվում է, որ դա տեղի է ունեցել այն խոսակցությունների ֆոնին, թե իբր Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի միջև  տարաձայնություններ կան: Մեգանն ու Միդլթոնը միասին գտնվելիս ժպտացել են մեկմեկու:    

̰
Մեծ Բրիտանիայի թագուհու սուրբծննդյան տեսաուղերձում թագավորական ընտանիքի լուսանկարներն են ցուցադրվել

23:12 25.12.2018

Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Բուքինգեմյան պալատում նկարահանված սուրբծննդյան տեսաուղերձում, ի թիվս այլ առարկանների,  հայտնվել են թագավորական ընտանիքի լուսանկարները, այդ թվում՝ արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգն Մարքլի հարսանեկան լուսանկարն ու արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանեկան լուսանկարը: Նշվում է, որ սուրբծննդյան տեսաուղերձը նկարահանվել է 2 շաբաթ առաջ: Պարբերականը հիշեցնում է, որ առաջին անգամ Գևորգ V-ն է  ռադիոյով […]

̰
Իրանում ցանկանում են Instagram-ը փոխարինել «տեղական» սոցցանցով

18:08 24.12.2018

Իրանը ծրագրում է Instagram-ը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով, հայտնում է  Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով կիբերտարածության խնդիրների գծով Գերագույն խորհրդի քարտուղար Աբոլհասան Ֆիրուզաբադին: Նա հայտարարել էր, որ Իրանին անհրաժաեշտ է Instagram-ի լավագույն այլընտրանքը, և այդպիսի հարթակ արդեն իսկ մշակվում է: Ֆիրուզաբադին այլ մանրամասներ չի ներկայացրել:

̰
iOS 12.1.2 թարմացումը բջջային կապի խափանման պատճառ է դարձել

17:36 24.12.2018

iOS 12.1.2 թարմացումից հետո աշխարհի տարբեր երկրներում iPhone-ի օգտատերերը բողոքում են բջջային կապի խնդիրներից: Այս մասին հայտնում է Forbes-ը: Նշվում է, որ օպերացիոն համակարգի թարմացումից հետո օգտատերերի հեռախոսներում բջջային կապը կորել է: Խնդրին առնչվել են Հյուսիսային, Հարավային Ամերիկաների, Եվրոպայի և Ասիայի սպառողները: Ամենից շատ տուժել են ԱՄՆ-ի և Հնդկաստանի օգտատերերը: Apple-ի ներկայացուցիչները Թվիթերում հորդորել են օգտատերերին վերագործարկել սարքն ու […]

̰
Ի՞նչ են ուտում Սուրբ Ծննդին տարբեր երկրներում

23:29 22.12.2018

Սուրբ  Ծննդյան ճաշատեսակներ կան աշխարհի տարբեր երկրներում:  Корреспондент.net-ը հավաքել է 13 տարբեր երկրների սուրբծննդյան ուտեստները: Ֆրանսիա Ֆրանսիայում հնդկահավը Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր ուտեստներից է: Այն պատրաստում են շագանակի հետ: Կանադա Կանադայում նույնպես Սուրբ Ծննդի գլխավոր ուտեստը պատրաստվում է հնդկահավով և մատուցվում հատուկ սոուսով: Տոնական սեղանի անբաժան ուտեստներից է նաև խոզի մսով, կարտոֆիլով և սոխով կարկանդակը: […]

̰
Թաիլանդացի բլոգերը կարող է ազատազրկվել արքայադստեր ձևավորած հագուստը քննադատելու համար

16:54 22.12.2018

Թաիլանդի բնակիչ, վիդեոբլոգեր Վանչալեոմ Ջեմնինֆոլը կարող է բանտում հայտնվել այդ երկրի արքայադստերը «վիրավորելու» համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա քննադատել է «Միսս տիեզերք-2018» մրցույթին մասնակցող Թաիլանդի գեղեցկուհու կրած կապույտ զգեստը՝ այն անվանելով «զզվելի»: Ավելի ուշ պարզվել է, որ այդ զգեստի ձևավորումը կատարել է Թաիլանդի թագավորի դուստրը: Այդ երկրի օրենքով՝ թագավորական ընտանիքի […]

̰
Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել

10:52 22.12.2018

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել, գրում է Hollywood Reporter-ը: Խմբագրության տվյալներով` ալբոմը ներբեռնվել է Spotify հարթակում՝ «Queen Carter» անունով օգտատիրոջ կողմից: Նշվում է, որ ալբոմն այժմ ջնջված է: Նշվում է նաև, որ խոսքը 10 երգերի հավաքածուի՝ «Have Your Way»-ի մասին է: Դրանում եղել են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: ԶԼՄ-ների […]

̰
BACK_TO_TOP