16:27 25.02.2019
Լեդի Գագան «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգին ներկայացել է աշխարհի ամենահայտնի ադամանդով, որի արժողությունը 40 մլն դոլար է: Այս մասին հայտնում է ABC-ն:
Ադամանդը պատկանում է Tiffany & Co ընկերությանը և համարվում է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդներից մեկը: Թանկարժեք քարը գտել են 1877-ին Հարավային Աֆրիկայում, այն կշռում է 288 կարատ: Գտնելուց մեկ տարի անց դրա տերն է դարձել Tiffany & Co թանկարժեք զարդերի ընկերության հիմնադիր Չարլզ Տիֆանին: Մշակումից հետո հայտնի ադամանդը կշռել է 128.54 կարատ:
Հայտնի է, որ վերջին անգամ դեղին ադամանդը կրել է Օդրի Հեփբերնը, 1961 թվականին` «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Դեռևս ոչ մի աստղ այդ զարդով չի հայտնվել մրցանակաբաշխություններին, և միայն այս անգամ ընկերությունը բացառություն է արել երգչուհի Լեդի Գագայի համար:
https://www.instagram.com/p/BuSghRQg_gu/?utm_source=ig_embed
«Լեդի Գագան անզուգական է, ստեղծարար: Ես շատ ուրախ եմ, որ հենց նա է պատմության մեջ առաջին անգամ 141 տարեկան Tiffany Diamond-ով հայտնվում կարմիր գորգի վրա»,- Hollywood Reporter -ի հետ հարցազրույցում ասել է Tiffany & Co բրենդի կրեատիվ ղեկավար Ռիդա Կրակոֆֆը:
Երգչուհին կարմիր գորգի վրա փայլել է ոչ միայն այդ ադամանդով, այլև Alexander McQueen-ի սև երկար զգեստով և Tiffany 2019-ի հատուկ հավաքածուից սպիտակ ադամանդե ականջօղերով:
Նշենք, որ Լեդի Գագան «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում «Օսկար» է ստացել Shallow երգի համար:
https://www.youtube.com/watch?v=4FnveHiDEYk
19:54 07.05.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...
19:50 07.05.2025
Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...
19:46 07.05.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...
19:39 07.05.2025
Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...
19:25 07.05.2025
Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտինԱյսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...