01:00 14.02.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաքում որոշել են հրաժարվել բնական մորթուց կարված հագուստից ու աքսեսուարներից։ 2021 թվականից Լոս Անջելեսում կարգելվի այդպիսի արտադրանքի պատրաստումն ու վաճառքը։ Այս մասին հայտարարությունն ընդունել է քաղաքային ավագանին։ «Մենք բոլորին լսելի ու լրիվ հստակ ասում ենք՝ մորթին Լոս Անջելեսում ապագա չունի»,- ասվում է քաղաքային ավագանու ընդունած հռչակագրում։ Որպես հիմնավորում նշվում է, որ այդպիսի […]
20:16 13.02.2019
Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը իրարանցում չի սիրում։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է եղել ամբողջ օրվա ծրագրով։ Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ որքան էլ բարդություններ լինեն հարաբերություններում, իրենք երբեք վատ օղի ու խորտիկներ չեն արտահանի Ռուսաստան։ Լուկաշենկոյի […]
23:53 06.02.2019
«Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը»,- այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ զբոսաշրջությանը վերաբերող հատվածում։ Այսօր հրապարակված այդ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար, և զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի […]
22:40 05.02.2019
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը օրերս տոնել է իր 27-ամյակը: Ֆուտբոլիստը մեծ երեկույթ է կազմակերպել Ելիսեյան դաշտերի տարածքում գտնվող ժամանցի վայրերից մեկում: Ֆուտբոլիստը երեկույթից լուսանկարներ ու տեսանյութեր է տարածել սոցիալական ցանցերում: Երեկույթին հրավիրված են եղել Նեյմարի ընկերները, թիմակիցներն ու ընտանիքի անդամները: Բոլորը հետևել են նախապես ասված դրեսկոդին և հագել են կարմիր երանգի հագուստ: https://twitter.com/cartelfootclub/status/1092579710834565120?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1092579710834565120&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Flifestyle%2F4061606-neimar-na-kostyliakh-shumno-otmetyl-den-rozhdenyia […]
09:32 05.02.2019
Տեսանյութերի հրապարակման YouTube կայքի մասնագետները տարբերակներ են դիտարկում «Դիսլայք» կոճակը հեռացնելու վերաբերյալ: Նրանց նպատակն է կոճակի հեռացումով հասնել նրան, որ չարամիտներն այլևս չկարողանան նպատակադրված գցել տեսանյութերի վարկանիշները՝ օգտվելով այդ կոճակը չարաշահելու հնարավորությունից: Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է կայքի ծրագրերի ղեկավար Թոմ Լեունգը: Նա նշել է, որ քննարկվում է մի քանի տարբերակ, և կոճակն ընդհանրապես հանելը ամենածայրահեղ միջոցն է. […]
08:04 05.02.2019
WhatsApp հավելվածը որոշել է ներդնել նամակագրությունը պաշտպանելու նոր համակարգ, որն արդեն հասանելի է iPhone սմարթֆոններից օգտվողների համար: Խոսքը դեմքը նկարելու կամ մատնահետքը թողնելու միջոցով հավելվածը արգելափակումից բացելու մասին է: Հավելվածի՝ այս մեխանիզմներով օժտված նոր տարբերակը հասանելի է դարձել AppStore-ում: Նոր կարգավորումների միջոցով օգտատերերը կարող են հավելվածը բացել այնպես, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը՝ մատը սահեցնելով համապատասխան դաշտով […]
21:23 03.02.2019
«Ocean Art Underwater Photo Contest» ստորջրյա լուսանկարների մրցույթում առաջին տեղը մոտ 1000 լուսանկարների մեջ գրավել է ստորև զետեղված առաջին լուսանկարը՝ «Ծովային դևերի բալետը»: Սակայն մյուս նկարները գրեթե չեն զիջում. այս գլուխգործողները ընտրվել են 70 երկրներից ներկայացված լուսանկարներից:
23:59 02.02.2019
Հոլանդացի ֆոտոնկարիչ Արդ Գելինգը հետաքրքիր կոլաժներ է ստեղծել: Լուսանկարիչը մեկ նկարում պատկերել է հայտնի աստղերի երիտասարդ տարիքի լուսանկարը և ներկայիս լուսանկարը: Համացանցում սկսել են ակտիվ քննարկել այդ լուսանկարները և շատերը նշում են, որ աստղերից մի քանիսը կարծես ընդհանրապես չեն փոխվել, իսկ մյուսներն էլ անճանաչելիորեն փոխվել են: Միշել Օբամա Փոլ Մաքարթնի Ֆրեդի Մերկուրի Լեոնարդո ԴիԿապրիո Մայքլ […]
19:44 02.02.2019
Մեկ ամիս առաջ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգի աստղ դարձավ ոչ թե հայտնի դերասանուհիներից մեկը, այլ Fiji Water ընկերության ջուր մատուցող մոդելը՝ Քելլի Քաթբերտը: Աղջիկը հայտնվել էր բոլոր հայտնի աստղերի նկարներում: Այդ մեկ երեկոյի ընթացքում Քելլին հայտնի դարձավ և դրանից հետո նրան սկսեցին հրավիրել բոլոր երեկոյան շոուներին ու հաղորդումներին: Fiji Water ընկերությունը այդ ընթացքում […]
00:30 02.02.2019
Օրերս պապարացիներին հաջողվել է լուսանկարել Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հանդիպումը տեղի է ունեցել երրորդ կողմի հետ միասին: Կարելի է ենթադրել, որ նախկին ամուսինների միջև խոսակցությունը ծավալվել է երեխաների խնամակալության հարցերի շուրջ: Պապարացիների լուսանկարներից ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում Ջոլին ու Փիթը վիճել են: Մասնավորապես՝ Անջելինա Ջոլին դժգոհ […]
19:39 31.01.2019
Օրերս հոսպիտալացրել էին դերասանուհի Քեյթ Բեքինսեյլին, բայց բազմաթիվ լրատվամիջոցներ շփոթության մեջ էին ընկել և հրապարակել, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին են հոսպիտալացրել: Մասնավորապես, USA Today կայքը հրապարակել էր լուրը և կից տեղադրել Քեյթ Միդլթոնի նկարը: Դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը արձագանքել է այս թյուրիմացությանը և Instagram-ի իր էջում հրապարակել այդ լուրից մի հատված և կից հումորային գրառում […]
00:49 30.01.2019
Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանը հանդիպել է երգչուհու հետ և նրան հայերեն մի քանի բառ է սովորեցրել: «Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Նրանց շնորհիվ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և […]
19:39 28.01.2019
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է 50 տարեկանում մայր դառնալ: Այս մասին գրում է New Idea պարբերականը: Որոշ տվյալների համաձայն՝ դերասանուհին արդեն սկսել է 13 ամսական մեքսիկացի աղջկա որդեգրման գործընթացը: Նշվում է, որ դերասանուհին մի քանի տարի շարունակ Մեքսիկայում դրամական օգնությամբ աջակցել է երկու մանկատների, իսկ վերջերս շատ է կապվել մեքսիկացի փոքրիկ աղջնակի հետ: «Վերջին այցելության […]
14:49 26.01.2019
Բոլորովին վերջերս Ջորջ և Ամալ Քլունիները մեծ առանձնատուն են ձեռքբերել Սարդինիա կղզում: Հենց այնտեղ էր զույգը պլանավորել ապրել երեխաների հետ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Ամալ Քլունին առանց ամուսնու կանցկացնի հանգիստն այնտեղ: Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են զույգի բաժանման մասին: Քլունիներին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Ամալը երեխաների հետ ապրում է Իտալիայում և մոտ չի թողնում ամուսնուն: Վերջերս Ամալն […]
01:00 25.01.2019
DxO Mark հետազոտական կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել ու հրապարակել են ամենաորակյալ selfy-ի (ինքնանկար-խմբ.) հնարավորություն ունեցող սմարթֆոնների անունները: Այսպես. 100 միավորանոց սանդղակում ցուցակը գլխավորում են Google Pixel 3 և Samsung Galaxy Note 9 սմարթֆոնները՝ 92 միավորով: Դրանց հաջորդում են Xiaomi Mi Mix 3-ը՝ 84 միավորով, iPhone XS Max-ը՝ 82 միավորով և Galaxy S9+-ը՝ 81 միավորով: Հաղորդվում է, […]
14:43 23.01.2019
Գաղտնիք չէ, որ ձմռանը վիտամինների պակաս կա, ինչը հանգեցնում է հաճախակի հիվանդացության: Ահա 7 հիմնական վիտամիններ, որոնք կօգնեն անցկացնել ձմեռն առանց ընկճախտի ու մրսածության: 1. ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ՀԱՄԱՐ Իմունիտետի հիմնական պաշտպանը վիտամին Ց-ն է: Դեղահաբերի տեսքով բժիշկներն առաջարկում են օրական մեկ գրամից ոչ ավելի: Իսկ բնական տեսքով վիտամին Ց-ն շատ է ոչ այնքան լիմոնի և ցիտրուսային այլ […]
07:46 22.01.2019
ԱՄՆ-ում 101-ամյա տատիկը, որը Միսսիսիպի նահանգի Մորգանթաուն քաղաքի բնակչուհի է, որսի ժամանակ մեկ կրակոցով 2 եղնիկ է սպանել։ Այս մասին հայտնում է WHNT-TV հեռուստաալիքը։ Բերտա Վիկերսը թաքստոցում է եղել, երբ մոտակայքում եղնիկ է հայտնվել, սակայն նա չի կրակել՝ սպասելով ավելի խոշոր որսի։ Այն բանից հետո, երբ նրա տեսադաշտում մեծ եղնիկ է հայտնվել, նա որոշել է […]
00:44 22.01.2019
Նորաձևության գիտակները առանձնացրել են 2019 թվականի հարսանեկան ամենամոդայիկ ու թրենդային զգեստները: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Հարսանեկան զգեստները «մերկ մարմնի» էֆեկտով արդեն բավականին հայտնի են դարձել վերջին տարիների ընթացքում, և արդեն այս տարի դարձել են տարվա թրենդը: Զգեստները կարում են թափանցիկ կամ մարմնագույն կտորից: Հարսանեկան զգեստների այս ոճի նման հայտնությունը շատերը կապում են […]
23:59 21.01.2019
Ամերիկյան Քարդիֆի համալսարանի աշխատակիցներից Քլիֆ Առնոլը հետազոտություն է արել՝ պարզելու, թե որն է տարվա ամենասթրեսային օրը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ այդ օրը հունվարի 3-րդ երկուշաբթին է: Նա տեսակետ է հայտնել, որ դրա պատճառն այն է, որ տոներից հետո աշխատանքային սովորական ռեժիմին անցնելու գիտակցությանը հարմարվելու գաղափարն այս ընթացքում […]
14:26 21.01.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։ Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի […]
13:44 20.01.2019
Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Շարլիզ Թերոնը Սուրբ Ծննդյան տոներից հետո սկսել են հանդիպել: Դերասանները միասին հանդես են եկել «Եթե Բիլ-սթրիթը խոսել իմանար» հատուկ նախագծում․ Փիթը եղել է նախագծի պրոդյուսերը, իսկ Շարլիզը հատուկ հյուր է եղել և գրավել է դերասանի ուշադրությունը: Սա, կարելի է ասել, ամուսնալուծությունից հետո Բրեդ […]
19:09 19.01.2019
Ռեկորդային հավանումներ (like) ստացած հավկիթի լուսանկարի Instagram-ի էջում վերջերս ևս մեկ նկար է հայտնվել: Լուսանկարում կրկին նույն հավկիթից է պատկերված: Այս անգամ միայն մեկ տարբերությամբ. դրա վրա փոքրիկ ճաք կա: Լուսանկարի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց այն ավելի քան 4 մլն հավանում է ունեցել: Ենթադրվում է, որ առաջիկայում Instagram-ի այս էջում կարող է ևս […]
01:00 19.01.2019
Ռեալիթի-շոուի աստղ, հայտնի հեռուստահաղորդավար, գործարար Քլոե Քարդաշյանը կրել է Ամերիկայում նորաձևության ոլորտում վրացական ծագմամբ ANOUKI անունով հայտնի դիզայներ Անուկի Արեշիձեի մոդելավորած վերարկուն: Ինչպես երևում է ստորև բերված տեսահոլովակից, նա իրեն լավ է զգում այդ թեթև վերարկուով։ https://www.instagram.com/p/BsxRefuDRhe Նշենք, որ այդ վերարկուն շատ էր հավանում նաև հենց ինքը՝ դիզայներ ANOUKI-ն: Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ նկարում նա […]
19:30 18.01.2019
Դերասանուհի Սոֆի Թերները InStyle գործակալությանը տված հարցազրույցում դժգոհել է, որ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների ժամանակ իրեն արգելել են լվանալ գլուխը: «Առաջին սեզոններում ինձ թույլատրվում էր լվանալ գլուխս, քանի որ ես երիտասարդ արիստոկրատ էի, բայց արդեն 5-րդ սեզոնում ինձ խնդրեցին չլվանալ գլուխս, դա զզվելի էր»,- հիշել է Սանսա Ստարկին մարմնավորող դերակատարուհին: Նրա խոսքերով՝ արհեստական ձյան փաթիլները, որոնք օդ […]
14:11 16.01.2019
Վրաստանը նախապատրաստվում է «Եվրատեսիլ 2019» մրցույթին մասնակցության: «Վրաստանի աստղը» մեգանախագծի հաղթողը կստանա «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցության ուղեգիր: Մրցութային նախագիծնը ընթացքի մեջ է: 1950 թթ. սեքս խորհրդանիշ, հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի վրացի նմանակ Մարիամ Ցիմինտիան հաղթելու վճռականությամբ մասնակցում է նախընտրական մրցույթին: Երգչուհին մասնակցում է Վրաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Վրաստանի աստղ» երաժշտական մրցույթին: Հաղթողը իրավունք […]
11:25 16.01.2019
«Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը կվարի ամերիկացի R’n’B ոճի երգչուհի Ալիշա Քիզը: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում: «Ես շատ եմ հուզվում: Այնքան բան է սպասվում առջևում… Գիտեմ՝ ինչ է նշանակում լինել բեմի վրա, հպարտանալ սեփական աշխատանքով ու հայտնիությամբ»,- գրել է երգչուհին: Քիզը նաև շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին՝ իր էներգիան հանդիսատեսին փոխանցելու հնարավորության համար: […]
19:39 15.01.2019
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային: Այս լուրը վաղուց էին քննարկում աստղային զույգի երկրպագուները, բայց օրերս Քիմը Watch What Happens Live շոուի եթերում հաստատել է լուրը, ինչպես նաև հավելել, որ տղա են ունենալու: Հայտնի է, որ երեխան լույս աշխարհ կգա մայիսին, և ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս զույգը դիմել է փոխնակ […]
20:05 11.01.2019
Vogue-ը սեփական հետազոտությունն է իրականացրել և հայտնաբերել նոր սեզոնի առաջին թրենդը: Այս մասին հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում: Փորձագետներն ուսումնասիրել են սոցցանցերի ամենահայտնի օգտատերերի և աստղերի «Ինստագրամի» էջերը: Պարզվել է, որ 2019-ի գլխավոր թրենդը լինելու են «ճչացող» գույները: Թրենդը նորաձև կլինի ոչ միայն հագուստի, այլև մազերի, եղունգների, աքսեսուարների երանգների մեջ: Նշվում է, որ այդ գույներն […]
16:30 11.01.2019
Ամերիկացի ռեփ կատարող ԴեԱդրե Ուեյը, ով ավելի հայտնի է Soulja Boy մականվամբ, «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա հագին Gucci ընկերության մարզահագուստ է, որի կրծքավանդակի հատվածում պատկերված է Հայաստանի զինանշանը: Հայկական զինանշանից բացի, կոստյումի վրա պատկերված են նաև այլ պետությունների զինանշաններ: Ռեփերի կոստյումը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում: Soulja Boy-ը հայտնի է դարձել […]
00:20 10.01.2019
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան օրերը տանից դուրս անցկացնող ռուսաստանցիների շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող ռուսաստանյան քաղաքը եղել է Մոսկվան, ապա՝ Սանկտ Պետերբուրգը, Սոչին ու այլ հարավային քաղաքներ։ Նախորդ տարվա նույն օրերի հարաբերությամբ՝ այս տարվա տոնական օրերին պահանջարկի ամենամեծ աճը գրանցել է Պետերբուրգը՝ 23 տոկոս։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Տուրօպերատորներից մեկի ներկայացրած տեղեկությունների […]