23:01 27.08.2018
«Պոկերի արքան» այսօր վաղ առավոտյան ժամանել էր Երևան։ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել, ճաշել Լևոն Քոչարյանի հետ, ընտանիքի անդամների՝ եղբոր, հոր հետ զբոսնել Երևանում: Նա հասցրել է նաև լինել Սևանում։ Երեկոյան Դենն ընկերուհու՝ Սուելի Մեդեյրոսի, Սամվել Ալեքսանյանի և այլոց հետ ընթրել է «Փարվանա» ռեստորանում: Միլիոնատերը Հայաստանը կլքի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը։
07:13 27.08.2018
«Instagram-ի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը վաղ առավոտյան ժամանել է Երևան: Մի քանի օր Հայաստանում անցկացնելուց հետո նա կուղևորվի Թաիլանդ։ Նրա այցի նպատակը հայտնի չէ։ Սկանդալային խնջույքներով և պոկերային հաղթարշավներով հայտնի միլիոնատիրոջ այցից մանրամասներ չեն հաղորդվում։
20:00 25.08.2018
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելն ու իր 21-ամյա ընկերուհի Թինա Կունակին ամուսնացել են: Ամուսնությունը գրանցել են փոքրիկ Բիգարդ քաղաքում, որը գտնվում է հարավարևտյան Ֆրանսիայում Բիարիցցայից ոչ հեռու, որտեղ, ի դեպ, նորապսակ զույգը առանձնատուն ունի: https://www.instagram.com/p/Bm3XNSSHbt4/?taken-by=vincentcassel Հարսանիքին հրավիրված են եղել միայն զույգի ընտանիքի անդամները և ամենամոտ ընկերները: Հայտնի հյուրերից են եղել ռեժիսոր Ժիլ Լելուշը, դերասանուհիներ Լեյլա […]
19:40 25.08.2018
Ճապոնական Yamazaki 50 Years անվանումով վիսկին Հոնգկոնգում տեղի ունեցած աճուրդի ընթացքում վաճառվել է 343 հազար դոլարով, տեղեկացնում է ТАСС-ը: Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում գրանցված 3-րդ դեպքն է, երբ Ճապոնական վիսկին միջազգային աճուրդներում ռեկորդային գնով է վաճառվել: Վիսկիի գնորդը ցանկացել է գաղտնի մնալ, այս պահին միայն հայտնի է, որ պատվերը կատարվել է Ասիայից: Ընթացիկ տարվա […]
23:07 24.08.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պատմել է դժվարությունների մասին, որոնց ստիպված է եղել բախվել Մոսկվայում կյանքի առաջին տարիներին՝ Երևանից տեղափոխվելուց հետո։ «Երբ 50 տարի առաջ Երևանից Մոսկվա տեղափոխվեցի, իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց ինձ փոխել ազգանունս` կամ բարեհնչության համար, կամ էլի ուրիշ բանի համար։ Եվ այսպիսի տարբերակ մտածեցի. ջիգյար հայերեն նշանակում է լյարդ և ընկերս […]
00:03 24.08.2018
ԱՄՆ Միչիգան նահանգի 57-ամյա բնակիչ Մոսես Լենհեմը հայտնի է դարձել իր արտասովոր ճկունության շնորհիվ։ Oddity Central պորտալի հաղորդմամբ՝ նա կարողանում է պտտել ծնկները 180 աստիճանով և հետընթաց քայլել: Նա ներկայում ամենից արագ հետընթաց քայլող մարդն է աշխարհում։ Այն, որ կարողանում է ծնկները պտտել, ամերիկացին բացահայտել է 14 տարեկանում։ Լենհեմին հաջողվում է դա առանց ցավի անել՝ […]
21:54 23.08.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում մեկնարկել է Մոնտերեյի ավտոմեքենաների ցուցադրության շաբաթը, այնտեղ նաև զուգահեռ ընթանում է ավտոմեքենաների աճուրդը: Ավտոսիրահարների համար չափազանց սպասված ցուցադրություն է: Ներկայացվել են հին ավտոմեքենաների մի քանի մոդելներ: Կան նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք շատերին ծանոթ են ֆիլմերից: 1986 թվականի կուլտային դասական «Ferrari 250 GT»-ն մինչ այս մի քանի ցուցադրություններում է ներկայացվել և մի […]
14:00 23.08.2018
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի գրասենյակի պատվավոր «Ազատության» մրցանակին այս տարի կարժանանա հայտնի ռեժիսոր Թերի Ջորջը, տեղեկացնում է «Արմենպրես»- ը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Նյու-Յորքում: Ռեժիսորը միջազգային ճանաչում է ձեռք բերել «Հյուրանոց Ռուանդա» ֆիլմի նկարահանումից հետո: Թերի Ջորջը նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ռեժիսորն է, որը նկարահանվել է ամերիկահայ բարերար […]
19:42 22.08.2018
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Հիլարի Սուոնկը երկրորդ անգամ ամուսնացել է: 44-ամյա դերասանուհու ամուսինը բիզնեսմեն Ֆիլիպ Շնայդերն է: Այս մասին տեղեկացնում է Vogue-ը: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Ռեդվուդ քաղաքի ազգային զբոսայգում՝ 800-ամյա ծառի մոտ: Հարսնացուի զգեստը մոդելավորել էր Elie Saab-ը 150 ժամվա ընթացքում 7 ասիստենտների հետ միասին: Արարողությանը մասնակցել են դերասանուհու միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները: Հիլարին […]
14:40 22.08.2018
51-ամյա դերասան Վենսան Կասելի և 21-ամյա մոդել Թինա Կունակիի սիրավեպը, կարծես, ավելի է լրջանում: Մամուլում քննարկում են նրանց մոտալուտ հավանական հարսանիքի մասին լուրերը, իսկ Vanity Fair ամսագրին տված հարցազրույցը և գեղեցիկ ֆոտոշարքը կարծես հաստատում են այդ լուրերը: Հարցազրույցում նրանք պատմել են նրանց ծանոթության և առաջիկայում ամուսնանալու մասին: «Մենք չենք կարող ընտրել, թե ում պետք է սիրահարվենք: […]
19:19 20.08.2018
Ռոք երաժիշտ Մերլին Մենսոնն ուշագնաց է եղել Հյուսթոնում տեղի ունեցած համերգի ժամանակ, տեղեկացնում է NME պորտալը: Նշվում է, որ երգիչը ուշագնաց է եղել Sweet Dreams երգի քավերը կատարելիս, նրա հետ ելույթ է ունեցել Ռոբ Զոմբին, որը համերգի ընթացքում հաստատել է, որ երգիչը իրեն լավ չի զգում: Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանական է, որ երաժիշտը ջերմային հարված ստացած լինի: […]
01:05 18.08.2018
Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել շոգի պատճառով հրաժարվել սեքսից, հայտնում է Associated Press-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Խուլիո Սալասը: Կարիբյան ծովի ափին իրենց հանգիստը վայելող բնակիչներին և զբոսաշրջիկներին նա նաև խորհուրդ է տվել շատ հեղուկներ օգտագործել և լայն հագուստ կրել։ Սալասի խոսքով՝ 40 աստիճան շոգի պատճառով քաղաքի […]
12:27 17.08.2018
«Forbes» պարբերականը ներկայացրել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում է հայտնվել Սքարլեթ Յոհանսոնը: Հետաքրքիրն այն է, որ նախորդ տարի նա անգամ լավագույն տասնյակում ներառված չէր: Նրա մեկ տարվա եկամուտը կազմել 40,5 մլն դոլար: Երկրորդ տեղում Անջելինա Ջոլին է՝ 28 մլն դոլարով: «Մալիֆիսենտա-2» ֆիլմից ստացած հոնորարը նրան դարձրել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: […]
07:11 16.08.2018
Արցախ կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն ու երեք դուստրերն իրենց հանգիստն են վայելում Իջևանում, որտեղ բնակվում են վարչապետի ծնողները։ Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, լուսանկարներ է հրապարակել իրենց ընտանեկան հանգստից, որում Աննա Հակոբյանն իր սկեսրայրի կողքին նստած կանաչ լոբի է մաքրում, իսկ երեխաները խաղում են։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2192011034409506&id=100008018927331
21:47 14.08.2018
Երևանում օգոստոսի 18-ին կկայանա գարեջրի 5-րդ փառատոնը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի՛ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու մեր մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: Երևանյան մթնոլորտ, […]
14:03 14.08.2018
Շարմ ալ շէյխի եգիպտացի վաճառորդներէն մին զարմացուցած է շրջանը այցելող հայ զբօսաշրջիկները։ Եգիպտացին, որ մաքուր հայերէնով Չարենց արտասանած է, անդրադարձած է նաեւ Հայաստանի վերջին զարգացումներուն ու խօսած «Թաւշեայ յեղափոխութեան» մասին։ Ան բառացիօրէն ըսած է «Հայեր ջան, դուխով». բան մը որ զարմացուցած է հայ զբօսաշրջիկները։ Նշենք, որ տեսանիւթը տեղադրած է Ֆէյսպուքի օգտատէր Մարինէ Շահինեանը։
23:50 13.08.2018
Ամերիկացի ռեփեր Eminem-ը գերազանցել է ռեփ կարդալու իր իսկ սահմանած ռեկորդը: Այն գերազանցվել է Նիկի Մինաժի հետ Queen ստեղծագործության կատարման ժամանակ: Նախկին ռեկորդը գրանցվել էր 2013-ին: Այդ ժամանակ Rap God ստեղծագործության կատարման ընթացքում Eminem-ը 1560 բառ էր արտասանել 6 րոպե 4 վայրկյանի ընթացքում, կամ միջինը 7 վանկ՝ 1 վայրկյանում: Պարզվել է, որ նոր ստեղծագործության կատարման ժամանակ Eminem-ը 1 վայրկյանում […]
18:01 13.08.2018
Արետա Ֆրանքլինը մահամերձ է: Ամերիկացի հայտնի երգչուհին, որին համարում են «սոուլի» թագուհի, ծանր հիվանդ է: 2010 թվականին Ֆրանքլինի մոտ քաղցկեղ են ախտորոշել: Նրա վերջին ելույթը կայացել է 2017 թվականի նոյեմբերին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամի համար, որը հիմնել է երգիչ Էլթոն Ջոնը: 76-ամյա երգչուհու ընտանիքն այժմ նրա կողքին է, բոլորն աղոթում են Արետայի համար: Արետա Ֆրանքլինն առաջին […]
16:59 13.08.2018
Ռուսաստանում հարազատ դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանը մի քանի տասնյակ հազար ռուբլի պարտքեր է կուտակել կոմունալ ծառայությունների վճարումները ժամանակին չկատարելու պատճառով։ Նրա սպանությունից հետո պարտքերը կարող են փոխանցվել նրա ընտանիքին։ Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն։ Աղջիկներն արդեն խոստովանել են, որ հոր կողմից հալածվելուց հետո հենց իրենք են սպանել նրան։ Սա նշանակում է, որ հայրը […]
12:39 13.08.2018
Ամեն տարի օգոստոսի 13-ին նշվում է «Ձախլիկների միջազգային օր»-ը: Տոնը նշվում է 1992 թվականից: Ձախլիկների իրավունքների պաշտպանության շարժումն սկսվել էր դեռևս 1980-ականներին, ԱՄՆ ում, երբ մի խումբ քաղաքացիներ որոշել էին աջակցել ոստիկան Ֆրանկլին Ուինբորնին, որը ձախլիկ էր և ցանկանում էր զենքը ձախ կողմից ամրացնել հագուստին: Թեև այսօր աշխարհի բնակչության 17 %-ը ձախլիկ է, սակայն այսօր […]
11:59 13.08.2018
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը եղել է Պերսեիդ համախմբի երկնաքարային գոտու հետ Երկրագնդի հատման պիկը։ Գիշերվա ընթացքում հարյուրավոր «աստղեր» են ընկել, ինչը հնարավոր էր տեսնել տարբեր երկրների տարածքից, այդ թվում` Հայաստանից։ Հատուկ ֆոտոէֆեկտների միջոցով այդ ամենը հնարավոր է եղել լուսանկարել։
13:31 12.08.2018
Ռուս հայտնի դերասանուհի Աննա Խիլկևիչը տեղեկացրել է իր հետևորդներին, որ երկրորդ երեխայի ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվելու է նոր բնակարան, որի վերանորոգման աշխատանքներն անձամբ ղեկավարում է իր ամուսինը: «Շինարարների ու վարպետների աշխատանքներին անձամբ Արթուրն է հետևում, որպեսզի ամեն ինչ իդեալական լինի: Նա հայ է, դրա համար նրան խաբելն անհնարին է»,- մեջբերում է Խիլկևիչի խոսքերը «Мир новостей» […]
01:00 09.08.2018
Ինչպիսի՞ն են եղել հայտնի մարդիկ երիտասարդ տարիքում: AdMe.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի տեսք են ունեցել Հիլարի Քլինթոնը, Զիգմունդ Ֆրեյդը, Ալեքսանդր Լուկաշենկոն և այլք: Ահա ինչպիսին են եղել նրանք մինչև հայտնի դառնալը: Ալբերտ Էյնշտեյն Ադոլֆ Հիտլեր Զիգմունդ Ֆրոյդ Ուինսթոն Չերչիլ Էռնեստ Հեմինգուեյ Մաո Ցզեդուն Աբրահամ Լինքոլն Մահաթմա Գանդի Սթիվեն Հոքինգ Մարի Կյուրի Վինսենթ Վան Գոգ Հիլարի Քլինթոն […]
13:11 08.08.2018
Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին, որը հանրահայտ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարն է, մեկնաբանել է մոսկովայի ակումբներից մեկում իր մասնակցությամբ կռիվը: Նա իր ինստագրամյան էջում պատմել է, որ իրեն արդեն լավ է զգում միջադեպից հետո: Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա փողոցում՝ Voice կարաոկե բարում, որտեղ նա ժամանակ էր անցկացնում եղբոր հետ: Նասերին պատմել է, որ […]
10:40 08.08.2018
ՏՏ ոլորտի հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ ամուսնացած թենիսիստուհի Սերենա Ուիլիամսն ընկճված է ու երբեմն կարծում է, որ լավ մայր չէ իրենց դստեր համար։ Այս մասին ասել է ինքը՝ թենիսիստուհին՝ ներկայացնելով ընդհանուր ընկճվածության նաև մյուս պատճառները։ «Անցյալ շաբաթ շատ ծանր ապրումներ ունեցա ինչպես մարզական, այնպես էլ անձնական տեսանկյունից։ Կոնտայից կրեցի կարիերայիս ամենախոշոր պարտությունը, սակայն դա […]
00:16 08.08.2018
Քլոե Քարդաշյանն իր երկրպագուներին ցույց է տվել փոքրիկ դստերը, ում անունը Թրու Թոմսոն է: Փոքրիկի լուսանկարն այնքան է դուր եկել Instagram-ի օգտատերերին, որ այն 1 օրում 4 միլիոն հավանություն է ստացել: Լուսանկարում երեխան նստած է՝ հենված բարձին, և ուղիղ նայում է տեսախցիկին: Թրուի հագին սպիտակ կիսաթափանցիկ զգեստ է: Kyankus ?? My Life A post shared […]
22:50 07.08.2018
«Wildside Production» պրոդյուսերական ընկերությունը բոլոր տարիքների հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների մրցույթ է հայտարարել՝ «Երիտասարդ Պապը» սերիալում նկարահանվելու համար։ Ընդ որում՝ մրցույթին կարող են մասնակցել նաև դերասանական փորձ չունեցող մարդիկ։ Սերիալի՝ հայերի մասնակցությամբ դրվագները նկարահանվելու են այս տարվա նոյեմբերին, Հռոմում։ Սա հայտնի սերիալի շարունակությունն է, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի աշնանը։ Եվրոպական մի քանի […]
21:07 07.08.2018
Ռուսաստանի մամուլը շարունակում է խոսել 72-ամյա Եվգենի Պետրոսյանի և իր կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանության մասին: Ինչպես գրում է «Дни»-ն, բաժանության պատճառը երգիծաբանի 29-ամյա անձնական օգնականն է՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան: Հայրենի Տուլայում բոլորն ապշած են Պետրոսյանի և Բրուխունովայի սիրավեպից: Նրանց միջև 43 տարվա տարիքային տարբերության կա: Ըստ ասեկոսեների՝ Տատյանան երեխայի է սպասում Պետրոսյանից: «Հարևաններն ասում են, որ Տանյան հղի է: […]
18:44 07.08.2018
Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռագբիր Սինգհ Սանգերան, որը ծագումով Հնդկաստանից է, իր այգում աճեցրել է հսկայական չափերի հասնող վարունգ: Բանջարեղենն ունի 130 սմ երկարություն և հավակնում է իր չափերով համաշխարհային ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է BBC-ն: Միևնույն ժամանակ բրիտանացի մասնագետները նշել են, որ դա վարունգի սովորական տեսակ չէ, այլ հայկական տեսակի՝ դդմազգիներին պատկանող բանջարեղեն: Բրիտանացին […]