Ո՞րն է Ձեր համտեսած ամենատարօրինակ պաղպաղակը. ծանոթացեք նոր ցանկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Ո՞րն է Ձեր համտեսած ամենատարօրինակ պաղպաղակը. ծանոթացեք նոր ցանկին

00:29 01.08.2018

Երբևէ փորձե՞լ եք, ասենք, աղի կարամելով ու ածուխով պաղպաղակ: Ո՞չ: Իսկ կարո՞ղ եք հիշել, թե քանի տեսակի պաղպաղակի անուն գիտեք ու թե դրանցից քանիսն եք փորձել: Եթե այս ընթացքում կարողացաք միայն մի քանի տեսակի պաղպաղակ հիշել, ապա առաջարկում ենք այդ համեղ ցուցակին ավելացնել ևս մի քանի անվանում, իսկ որոշ մարդիկ էլ կարող են չափել իրենց գիտելիքներն ամռան ամենաակտուալ քաղցրավենիքի մասին: Համոզված ենք, որ Segodnya.ua-ի «պեղած» պաղպաղակների հետ ծանոթությունը ձեր ամառը կդարձնի առավել հետաքրքիր ու զով, ինչու չէ, նաև համային ամենատարբեր տպավորություններ կառաջացնի:

Պաղպաղակ՝ ուտելի բամբակով ու մարշմելոյով

Partly Cloudy (մասնակի ամպոտ) հետաքրքիր անվանումը կրող ամերիկյան պաղպաղակը պատրաստվում է բամբակով ու մարշմելոյով: Նշվում է, որ այն չի պարունակում կողմնակի որևէ հավելում՝ ձու, հատապտուղներ, ընդեղեն և այլն:

Կալենդուլայի տերևներով ու կիտրոնի համով պաղպաղակ

Այս պաղպաղակը համտեսելու համար պետք է այցելել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հերնևիլ քաղաքում գտնվող Nimble & Finn’s  մասնագիտացված խանութ, քանի  որ նրբահամ, բազմերանգ ու թեթև այս պաղպաղակը միայն այնտեղ է պատրաստվում:

Ածխով ու աղի կարամելով սև պաղպաղակ

Ահա և այն։ Յուրահատուկ ու պարտադիր համտեսման ցանկի այս պաղպաղակը կարելի է համտեսել միայն ու միայն Ftankie & Jo ամերիկյան խանութում: Պաղպաղակի կարամելի մեջ ավելացվում է ծովային աղ ու ածուխ: Աղանդերը ներառում է  նաև քաղցրահամ հավելումներ՝ կոկոսի կաթ և յուղ, շաքարավազ, վանիլ ու ընկույզ:

Ավոկադոյով պաղպաղակ

Այս անուշահամ պաղպաղակը պատրաստում են Sweet Peaks-ում: Տեսքն արդեն իսկ պատկերացում է տալիս պաղպաղակի համի մասին, մնում է միայն համտեսել:

Խավարծիլով ու թարխունով պաղպաղակ

Նյու-Յորքի Street Creamery սրճարանում մատուցվում է խավարծիլով ու թարխունով պաղպաղակ: Ընդ որում, այն միայն այս սրճարանում կարելի է գտնել, այնպես որ միայն Նյու Յորքում եղած մարդիկ կարող են փորձել, ու մեզ՝ հետաքրքրասերներիս համար «բացահայտել» դրա համը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

15:17 20.07.2025

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:00 20.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP