15:42 13.07.2018
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր տեսքով տիկնիկը և գրել. «Այսպիսի տիկնիկ եմ նվեր ստացել, շնորհակալ եմ»: https://www.facebook.com/photo.php?fbid=1916616228381977&set=a.276240722419544.66505.100001008556524&type=3&theater
13:44 12.07.2018
Two years ago, we discovered Armenia in terms of traditions and potential of scientific and technological development. That is why a decision was made to establish a research and development center in Armenia as well as to develop an ecosystem that promotes the scientific education. When it comes to connecting to the Internet and having […]
21:01 11.07.2018
Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Կոնրադ Մյուրեյը հայտարարել է, որ փոփ երգչի հայր Ջոզեֆ Ջեքսոնը Մայքլին ենթարկել է քիմիական ամորձատման, որպեսզի տղան պահպանի բարձր ձայնը։ Այս մասին հայտնել է Lenta.ru –ն։ Ըստ Մյուրեյի՝ Ջոզեֆը շատ դաժան է վարվել իր երեխաների հետ։ Նա պատմության մեջ ամենավատ հայրերից մեկն է։ Ավելի վաղ Մյուրեյը հայտարարել էր, որ Մայքլի հայրը […]
16:57 10.07.2018
Ուելսի համալսարանի առաջատար գիտնականները երկար տարիների հետազոտություններից հետո եկել են այն եզրակացության, որ խելացի կանանց անհրաժեշտ է երեխա ունենալ ոչ այդքան խելացի տղամարդկանցից: Պատճառն այն է, որ խելացի տղամարդիկ քիչ են, իսկ կանայք ռիսկի են դիմում մնալ առանց ընտանիք: Բրիտանացի գիտնականները պնդում են, որ կանանց մեծամասնությունը ցանկանում է իր կողքին տեսնել խելացի տղամարդու, ումից էլ […]
21:55 09.07.2018
Քայլի Ջենները հայտարարել է, որ հրաժարվում է շրթունքները մեծացնող պլաստիկ միջոցներից: Նախկինում Քայլին պարբերաբար պլաստիկ վիրահատությունների միջոցով շրթունքները մեծացնում էր: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Ջենները նշել է, որ այդ որոշումը նա կայացրել է Instagram-ում իր մասին գրված մեկնաբանությունից հետո: «Ես ազատվել եմ ֆիլլերներից»,- գրել է Քայլին, իսկ նրա հետևորդները նշել են, որ […]
23:57 08.07.2018
Քիչ առաջ 24-ամյա Արենա Զեյնալյանը (Թեհրանից) նվաճեց «Միսս Հայուհի 2018» տիտղոսը։ Նա ընտրվեց 19 այլ մասնակիցներից։ Արենան կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Արենան նվաճել է նաև «Միսս Համերաշխություն» տիտղոսը։ Արենան մասնագիտությամբ նկարչուհի է, զբաղվում է ոսկերչությամբ։ Գեղեցկուհուն հաջորդում են Հռիփսիմե Խաչատրյանը, ով արժանացել է նաև «Միսս Տաղանդ» կոչմանը։ Երրորդ մրցանակը բաժին է հասել Սոնա […]
15:42 08.07.2018
Փողոցային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը ձերբակալվել է Մոսկվայի արևմուտքում՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Ձերբակալությունը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան, հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։ «Տվյալների բազայում ստուգում կատարելուց հետո պարզվել է, որ քաղաքացին զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից»,-նշել են գերատեսչությունում։ Բաղդասարյանի նկատմամբ վարչական իրավախախտման մասին […]
11:17 08.07.2018
Գերմանացի բժիշկները կարծում են, որ փողկապի մշտական կրումը վատ է անդրադառնում գլուղեղի արյան շրջանառության վրա՝ սեղմելով անոթները։ Նման եզրակացության են եկել Գերմանիայի Շլեզվիգ-Գոլշտեյնի համալսարանական հիվանդանոցի բժիշկները։ Հետազոտությունը հրապարկվել է Neuroradiology ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել են 30 կամավորներ։ Նրանց կեսը փողկապ է կապել և ենթարկվել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի։ Մյուս մասը նույնպես հետազոտվել է, սակայն առանց փողկապի։ Փողկապ կրողների […]
23:15 07.07.2018
«Թթի փառատոնն» իր շուրջ էր համախմբել Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների: Վերջիններս խմիչքների, Սյունյաց աշխարհի ուտեստների, հետաքրքիր ձեռագործ աշխատանքների և այլ գործերի ցուցադրությամբ գրավեցին ոչ միայն հայ, այլև օտարազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ին, հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում: «Փառատոնն այս տարի համընկավ «Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելու հետ, և մենք շատ ենք […]
21:51 07.07.2018
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն հուլիսի 8-ին կմասնակցի Երևանում սպասվող լեգենդների խաղին: Լեգենդար ֆուտբոլիստը Երևան ժամանելուց առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Լեգենդների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին ժամը` 19:00-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
20:56 07.07.2018
Բրիտանական հայտնի Spice Girls խմբի անդամ 43-ամյա Մել Բին երեխայի է սպասում։ Երեխայի հայրը հայազգի Հարի Մադաթյանն է։ Հայտնի է, որ արդեն որոշ ժամանակ է Մել Բին հանդիպում է հայազգի գործարար Հարի Մադաթյանի հետ։ Օրերս հենց Մադաթյանն է հայտնել հանրությանը, որ սպասում են ընտանիքի նոր անդամի լույս աշխարհ գալուն։
20:35 07.07.2018
Ռուս երգիչ Դմիտրի Մալիկովը հայտարարել է, որ մազերը կկտրի, եթե Խորվաթիայի հավաքականի հետ խաղում Ռուսաստանը հաղթի: Ըստ Iz.ru-ի՝ Մալիկովը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հավաքականի հաղթանակի դեպքում երգ գրել ու կտրել մազերը: Հուլիսի 7-ի երեկոյան ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Ռուսաստանի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ:
18:33 07.07.2018
Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ու նրա կինը՝ Անժելա Մադաթյանը, շարունակում են վայելել իրենց ամառը Հայաստանում՝ այն համատեղելով կարևոր հանդիպումների հետ: Երեկ նրանք եղել են TUMO-ում, որտեղ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Այսօր Թանկյանը Instagram-ի իր էջում նրանց հետ լուսանկարներ է հրապարակել: «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց […]
10:52 07.07.2018
Savoir-vivre. այս արտահայտությունը ֆրանսերեն հնչողությամբ կլինի այսպես՝ «սավուաղ վիվղը»: Բառացի թարգմանությամբ այն նշանակում է գիտենալ, թե ինչպես ապրել: Սահմանումային ձևակերպմամբ Savoir-vivre-ը քաղաքավարի լինելու, լավ շարժուձև ու արժեքներ ունենալու ու գնահատելու, էթիկետին ու հասարակության մեջ ընդունված նորմերին համապատասխան ապրելու կարողությունն է: Սա, սակայն, զուտ արտահայտություն չէ, այլ ֆրանսիական հասարակական ընկալման մեջ կյանքի ամեն վայրկյանը վայելելու ու […]
10:47 07.07.2018
Անգլիայում հարսանքավորների մի մասը չի մասնակցել հանդիսությանը։ Պատճառ է հանդիսացել հարսի սահմանած՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի դիտման արգելքը, հայտնում է The Mirror-ը։ Նորապսակներն ստիպված են եղել անցկացնել իրենց կյանքի ամենաերջանիկ օրն առանց հյուրերի ստվար մասի։ Նշվում է, որ ֆուտբոլային խաղերը դիտելուց զատ, հարսն արգելել էր նաև օգտվել ցանկացած էլեկտրոնային սարքից՝ խաղերի արդյունքները ստուգելու համար։
21:01 06.07.2018
Այսօր ամբողջ աշխարհում նշում են Համբույրի միջազգային օրը: ShantNews.am-ը առանձնացրել է պատմության մեջ հայտնի և գեղեցիկ համբույները: 8 «Օսկար» մեկ համբույրի համար Կինեմատոգրաֆի մեջ ամենագեղեցիկ համբույրը համարվում է Սքառլետ Օ‘Հարայի և Ռետտ Բաթլերի համբույրը: Նրանք խաղում էին Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» բեսթսելերի համանուն ֆիլմում: Ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել 1939 թվականի վերջերին: Աշխարհի ամենաթանկ համբույրը […]
19:30 06.07.2018
Դերասան Վինսենթ Կասելը՝ Մոնիկա Բելուչիի նախկին ամուսինը, հրապարակավ իր զգացմունքն է արտահայտել 21-ամյա մոդել Թինա Քունակիի հանդեպ: Նա աղջկա լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում: Perfection in my ? #tnknk #❤ #mybiche #whyjudgewhatyoucantunderstand A post shared by Vincent Cassel (@vincentcassel) on Jul 3, 2018 at 11:07am PDT Դերասանի և մոդելի սիրավեպը, ըստ ԶԼՄ-ների, շարունակվում է […]
21:52 04.07.2018
Երևի Ձեր շրջապատում էլ կան մարդիկ, որոնց խարիզմատիկ եք համարում: Բոլորը նրանց սիրում են, և նրանք միշտ բոլորի մոտ հաջողակ մարդու տպավորություն են թողնում: Հոգեբանները բազմիցս նշել են, որ յուրաքանչյուր ոք էլ կարող է շրջապատում առանձնանալ յուրահատուկ մարդկային որակներով և գործընկերների ու ընկերների կողմից համարվել խարիզմատիկ անձնավորություն: Այսինքն՝ խարիզման ի վերուստ տրված հատկանիշ չէ, այն […]
15:20 04.07.2018
Երգչուհի Էմմին իր Instagram-ի էջում հուզիչ գրառում է կատարել իր մայրիկի ու հայրիկի մասին: «Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունն զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են, իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը` երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել ևս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ […]
17:22 03.07.2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի համար դիջեյինգը պարզապես հոբբի է եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Աղաջանյանը նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ դիջեյինգով չի զբաղվել: «Ես մինչ այդ աշխատել եմ HSBC բանկում, իմ հիմնական գործը եղել է բանկային ոլորտում, ինքս ֆինանսիստ եմ, կրկնում եմ՝ դիջեյինգը ինձ համար ուղղակի հոբբի է եղել»,- ասաց նա: Հարցին՝ ինչպես եղավ իր նշանակումը, […]
14:39 03.07.2018
Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատվել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է երգչի պրոդյուսեր, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը՝ մեկտեղ հավելելով, որ Արամեի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, թեթև խնդիր էր, որն արդեն չեզոքացվել է: «Հենց նոր մեզ հայտնեցին, որ որևէ լուրջ խնդիր չկա, վիրահատությունն արդեն բարեհաջող ավարտվել է, նրան շուտով պալատ […]
23:00 02.07.2018
Լորան անունով բելգիացի 8-ամյա տղան հաջողությամբ ավարտել է դպրոցն ու մտադիր է համալսարան ընդունվել։ Այս մասին հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը։ Տղան առաջարկներ է ստացել աշխարհի տարբեր համալսարաններից, սակայն հրաշամանուկն ու նրա ծնողները դեռևս ընտրություն չեն կատարել։ Նա IQ թեստով հավաքել է 145 միավոր։ Նշվում է, որ գիտելիքների մեծ մասը տղան ստացել է տանը։ Դպրոցում […]
21:58 02.07.2018
Ջենիֆեր Լոպեսի դուստրը՝ էմման, գրել է իր առաջին գիրքը և պատրաստվում է այն հրատարակել: Հայտնի է, որ հայտնի երգչուհին 10-ամյա դստեր հետ արդեն պայմանավորվել է հրատարակչության հետ: Այս մասին երգչուհին տեղեկացրել է իր Instagram-ում: «Այսօր յուրահատուկ օր է: Ես Էմմիի հետ գնում եմ հրատարակչի հետ հանդիպման, որպեսզի նրան ներկայացնենք Էմմիի գիրքը: Շատ հուզված եմ»,- գրել […]
09:24 02.07.2018
Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցները մտածել են շոգ եղանակին կենդանիներին օգնելու արտասովոր միջոց։ Նրանք կենդանիներին պաղպաղակ են տալիս։ Այս մասին հայտնում է CGTN առցանց լրատվական պորտալը։ Կադրերում երևում է, թե ինչպես են աշխատակիցները սառցե գնդերը թելերով ամրացնում ճոպաններին և ծառերի ճյուղերին։ Դրանք շաքար չեն պարունակում և պատրաստված են մրգահյութից՝ սիսեռի, տարբեր սերմերի և հունական ընկույզի հավելումներով։ […]
19:55 01.07.2018
System of a Down խմբի աշխահահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել վիթխարի ականջակալների կողքին։ «Ես ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ստեղծել մեծ ականջակալների նոր ապրանքանիշ»,-լուսանկարին կից գրել է Թանկյանը:
22:38 30.06.2018
Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին ծննդյան 54-ամյակը (հունիսի 29) տոնել է Երևանում, ինչի մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Նա տեսաուղերձով երախտագիտություն է հայտնել իր երկրպագուներին շնորհավորանքների համար։ «Երեկ Երևանում շատ հաճելի էր ելույթ ունենալը»,-լուսանկարին կից գրառում է արել երգիչը։
17:41 30.06.2018
Երգչուհի Նադեժդա Սարգսյանը հիվանդանոցում է։ Նա գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Tert.am-ը և նշում, որ երգչուհու վիճակը ծանր է։ Հիվանդանոցից մանրամասն տեղեկատվություն չեն փոխանցել: Նշենք, որ այս շրջանում Էմմին Հայաստանում է։ Ինստագրամի իր էջում երգչուհին վերջերս հուզիչ գրառում էր արել մայրիկի առողջական վիճակի մասին. «Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ […]
17:16 28.06.2018
24 կին, 149 զավակ ունեցող 61-ամյա կանադացի Ուինսթոն Բլեքմորին մեղադրանք է առաջադրել Կանադայի դատարաններից մեկը։ Նա մեղավոր է ճանաչվել բազմակնության համար։ Բազմազավակ հայրիկին դատապարտել են 150 ժամ հասարակական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև 6 ամիս տնային կալանքի, որի ընթացքում նա կկարողանա գնալ աշխատանքի։ Թե ինչ չի թույլատրվի նրան, աղբյուրները լռում են։ Բազմակին է նաև Բլեքմորի փեսան։ […]
10:42 28.06.2018
Reddit սոցցանցի և Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով 1 օրով գտնվում է Հայաստանում, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Երևանի փողոցներում կատարած զբոսանքից։ «Բազմաթիվ հիշողություններ են արթնանում, երբ նորից քայլում եմ այս փողոցներով: Չեմ կարող հիշել, թե երբ է Երևանի շուրջ այսքան լավ էներգետիկա եղել»,- գրել է Օհանյանը: «Համբերություն` հպարտության նկատմամբ»․ այսպես է […]
23:11 27.06.2018
Reddit սոցցանցի և «Initialized Capital» ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որը 1 օրով գտնվում է Հայաստանում, տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր էջում՝ ցուցադրելով հայկական շուկայի բարիքները՝ չրերը, թթուները, մրգերն ու բանջարեղենը։ «Մենք գիտենք, թե ինչպես պահպանել սնունդը։ Հայերը միշտ պատրաստ են ներկայացնել և առաքել իրենց արտադրանքը»,- ասում է Օհանյանը՝ «Մեր ուտեստները մեզ պես դիմացկուն են» վերտառությամբ […]