12:39 13.08.2018
Ամեն տարի օգոստոսի 13-ին նշվում է «Ձախլիկների միջազգային օր»-ը: Տոնը նշվում է 1992 թվականից:
Ձախլիկների իրավունքների պաշտպանության շարժումն սկսվել էր դեռևս 1980-ականներին, ԱՄՆ ում, երբ մի խումբ քաղաքացիներ որոշել էին աջակցել ոստիկան Ֆրանկլին Ուինբորնին, որը ձախլիկ էր և ցանկանում էր զենքը ձախ կողմից ամրացնել հագուստին:
Թեև այսօր աշխարհի բնակչության 17 %-ը ձախլիկ է, սակայն այսօր էլ Հայաստանում և աշխարհում շարունակվում են ոտնահարվել ձախլիկների իրավունքները:
Արսեն Պետրոսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում պատմեց, որ իր տղային դպրոցում ստիպում են աջ ձեռքով գրել:
«Տղաս 8 տարեկան է, ի սկզբանե շատ հաճույքով է հաճախել դպրոց, հետո ես ու կինս նկատեցինք, որ չի ցանկանում գնալ: Պարզվեց, որ երեխային դասվարը ստիպում էր աջ ձեռքով գրել, այդ իսկ պատճառով չէր ցանկանում դասի գնալ»,- պատմեց նա:
Հոգեբան Սաթեն Գրիգորյանը վստահ է, որ ձախ ձեռքով գրող երեխային չի կարելի սովորեցնել աջ ձեռքի.
«Ձախլիկությունը պայմանավորված է գլխուղեղի կառուցվածքային առանձնահատկությամբ և ոչ մի կերպ չի կարելի փորձել երեխայի ձախլիկությունը փոխել, քանի որ դա փոխում է երեխայի գլխուղեղի աշխատանքը: Հայտնի է, որ երբ մարդու մոտ գերակայում է աջ կողմի աշխատանքը, նշանակում է, որ նրա մոտ ավելի ակտիվ է ձախ կիսագունդը, իսկ ձախ կողմին գերակայություն տվողների մոտ՝ ուղեղի աջ կիսագունդը»,- ասաց հոգեբանը:
Ձեզ ենք ներկայացնում ձախլիկների մասին հետաքրքիր փաստեր.
Հայտնի մարդկանցից ձախլիկ են եղել Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Տիբերիոսը, Արիստոտելը, Նիցշեն, Միքելանջելոն, Ռաֆայելը, Նապոլեոն Բոնապարտը, Ուսամա Բեն Լադենը, Ուինսթոն Չերչիլը, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը, Բիլ Գեյթսը, Մերլին Մոնրոն, Չարլի Չապլինը, Մարադոնան, Պելեն և այլք:
Արևմուտքում ձախլիկների համար խանութ-սրահներ են բացվել, որտեղ վաճառում են քանոն, գրիչ, մատիտ, մկրատ, սպորտային, խոհանոցային պարագաներ և նույնիսկ երաժշտական գործիքներ:
Ըստ հետազոտությունների՝ եթե ձախլիկին պետք լինի սովորել աջ ձեռքով գրել, նա դա ավելի արագ կանի, քան աջլիկը՝ ձախ ձեռքով գրելը:
LRRTM1՝ ձախլիկությունը կամ աջլիկությունը որոշող գենը. ահա ինչպիսի տեսք ունի այն`
Հետազոտությունների համաձայն՝ տղամարդ ձախլիկներն ավելի շատ են, քան կանայք
Ձախլիկներն ավելի շատ են հակված հանցագործություններ կատարելու. որպես կանոն՝ ձախլիկ երեխաներն ավելի կամակոր են, քան աջլիկները
Ճապոնիայում կնոջ ձախլիկ լինելը կարող է բաժանության պատճառ դառնալ
Այդուհանդերձ, ձախլիկ լինելը հիվանդություն չէ, այլ հպարտանալու առիթ. նրանք խելացի, կենսուրախ, տաղանդավոր մարդիկ են, որոնք աշխարհում շատ բան են փոխել և դեռ կփոխեն:
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...
12:14 20.07.2025
Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքինՀուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...
11:54 20.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:34 20.07.2025
Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...
11:16 20.07.2025
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...