TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Ալեքսիս Օհանյանը ծառ է տնկել՝ անվանելով այն «Օլիմպիա»

22:17 27.06.2018

Reddit սոցցանցի համահիմնադիր, ամերիկաբնակ գործարար Ալեքսիս Օհանյանը «ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»ի բակում ծառատունկի է մասնակցել։ Նա միջոցառումից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ «ԹՈւՄՈ-ի մոտ տնկելով առաջին ծառը, հուսով եմ՝ շատերից մեկը»,- լուսանկարին կից գրել է Օհանյանը: «Այս մեկն անվանել եմ «Օլիմպիա»: Նա (դուստրը) այժմ երկու ծառ ունի, մեկական՝ իր տներից յուրաքանչյուրի դիմաց՝ Ֆլորիդայում և […]

̰
Ջոնի Դեփը վատնել է իր ահռելի կարողությունը

20:44 25.06.2018

Դերասան Ջոնի Դեփը պատմել է, որ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում: Այս մասին գրում է «Rolling Stone» ամսագիրը: Հոլիվուդյան աստղն իր ողջ կարիերայի ընթացքում վաստակած գումարը գրեթե վատնել է: Նշենք, որ Դեփն ուներ 650 մլն դոլար կարողություն, սակայն այժմ այդ ամբողջ գումարից համարյա բան չի մնացել: Դեփը պատմել է, որ առանց գիտակցելու չափից շատ գումար […]

̰
Լեո Մեսսիի նմանակ տորթը, արգենտինացիների հիասթափություններն ու հայերի արկածները ԱԱ-2018-ում

16:02 25.06.2018

Լեոնել Մեսսիի ծննդյան 31-րդ տարեդարձը շատ ճոխ էին որոշել նշել մերձմոսկովյան Բրոննիցիի բնակիչները: Բանն այն է, որ  հենց Բրոննիցիում է հանգրվանել ու մարզվում Արգենտինայի հավաքականը: Մեսսիի ծննդյան օրը այստեղ  հսկայական տորթ էին պատրաստել: Նմանակ տորթը նաև հոբելյարի հասակի բարձրության էր:  Իր ծննդյան տարեդարձի միջոցառումներին Մեսսին, սակայն, չի մասնակցել: Ոչ միայն Արգենտինայի հավաքականը, այլև թիմի ուժեղագույն […]

̰
Ավստրալիայում կենգուրուն դուրս է եկել մարզադաշտ հենց խաղի ժամանակ

12:51 25.06.2018

A brief summary of why the second half was delayed today at Deakin, between @BLUE_DEVILSFC & @CanberraFC1 . ?? @BarTVsports pic.twitter.com/86mypdYf3B — CapitalFootball (@CapitalFootball) June 24, 2018 Ավստրալիայի առաջնության «Բելկոնեն Յունայթեդ»-«Կանբեռա» ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսը հետաձգվել է  կենգուրուի պատճառով: Ավստրալիայի ամենահայտնի այս կենդանին երկրորդ խաղակեսի ժամանակ հերիք չէ դուրս է եկել խաղադաշտ, մի բան էլ […]

̰
ԱՄՆ-ում ընտրել են 2018-ի ամենաանճոռնի շանը

08:25 25.06.2018

Կալիֆոռնիական Պետալումա քաղաքում արդեն 30 տարի մրցույթ է անցկացվում, որի արդյունքներով ընտրվում է տարվա ամենաանճոռնի շունը։ Այս տարի տիտղոսը նվաճել է 9-ամյա անգլիական հովվաշուն Ժակը։ Տիրոջ խոսքով՝ ներկայում Ժա-ժան դարձել է իսկական աստղ։ Շունն աչքի է ընկնում շատ երկար լեզվով և մկանուտ թաթերով։ Հաղթողին տրվում է դեպի Նյու Յորք ուղևորության հնարավորություն և 1500 դոլար մրցանակ։ […]

̰
Մոսկվայի կենտրոնում ֆուտբոլային երկրպագուները պարել են հայկական հիթի ներքո

23:31 23.06.2018

Instagram-ում հայտնվել է տեսանյութ Մոսկվայից, որտեղ ֆուտբոլային երկրպագուները պարում են «Մի գնա» հիթի ներքո։ ՌԴ մայրաքաղաքի Նիկոլսկայա փղոցում երկրպագուները, թափահարելով տարբեր երկրների դրոշները, պարել են՝ բացականչելով երգից հայերեն որոշ արտահայտություններ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ի վեր Նիկոլսկայա փողոցը դարձել է հազարավոր հյուրերի համար գլխավոր ֆան-գոտին։ Super Sako-ի և «Սպիտակցի Հայկոյի» «Մի գնա» երգն առաջին անգամ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ընտրյա՞լ ունի

14:21 23.06.2018

Ասեկոսեներ են շրջանառվում, որ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը արդեն ընտրյալ ունի։ Ըստ տարածված լուրերի՝ նրա կողքին նստած աղջիկը  «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է։ Առաջին անգամ նրանք միասին հանրությանը ներկայացել են Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ։ Դեռևս չկա պաշտոնական ինֆորմացիա այն մասին՝ նրանք միասին են, թե ոչ: Նշենք, որ Բեթի […]

̰
Կինը հարսնացուի զգեստով հայտնվել է սիրեկանի հարսանիքին

19:41 21.06.2018

Հարավային Աֆրիկայում կինը հարսնացուի սպիտակ զգեստով անսպասելիորեն հայտնվել է իր սիրեկանի հարսանիքին: Միջադեպը տեղի է ունեցել Բենոնի քաղաքում: Կինը ներս է մտել և կանգնել փեսայի ու նրա ընտրյալի  կողքին: Side chick rocked up at the wedding also wearing a wedding dress ??? groom trying to calm the situation. pic.twitter.com/yfzceZp4Gv — NKOKHI (@nkokhi) June 15, 2018 […]

̰
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենակրքոտ համբույրները (ֆոտոշարք)

18:10 21.06.2018

Տասնյակ երկրներից  երկրպագուները միայն ֆուտբոլ դիտելու համար չեն այցելել Ռուսաստան: Զգացմունքները թաքցնելն անհնար է, հատկապես՝ այսպիսիները… Ֆոտոշարքը պատրաստել է sports.ru կայքը: Ֆրանսիացի երկրպագուների զույգն Ավստրալիայի հետ խաղում… 2. Իրանում արդեն թույլատրվում է կանանց ոչ միայն մարզադաշտ տանել, այլև համբուրել… 3. Կորեա-Շվեդիա 4. Արգենտինացիները… 5. Պերուական  համբույր… 6. Գերմանիա-Մեքսիկա, սենսացիոն արդյունք,  մեքսիկական կրքեր գերմանուհու հետ… 7. Իսպանիա-Պորտուգալիա… […]

̰
Ինչպես է վարչապետն սկսում աշխատանքային օրը

08:52 21.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Աշխատանքային օրն սկսում ենք այսպես»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2067615653558819/?type=3&theater

̰
Հայտնի է արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նորածին որդու մկրտության օրը

17:06 20.06.2018

Հայտնի է դարձել արքայազն Լուիի` Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու մկրտության օրը: Այս մասին հայտնում է Քենսինգթոնյան պալատը: «Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախությամբ տեղեկացնում են, որ արքայազն Լուիի մկրտության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Լոնդոնի Սենտ Ջեյմսի պալատում: Արքայազն Լուիին կմկրտի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ: Ըստ արքայական ընտանիքի […]

̰
Երկու կողմի ձեռքին էլ զենք կար, այդ զենքը մի օր պետք է կրակեր. ԱԱԾ-ն՝ Դոն Պիպո-գեներալ Մանվել հակամարտության մասին

14:28 18.06.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու Արցախի հերոս, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի տնից խուզարկությամբ հայտնաբերված զենք-զինամթերքի ճակատագիրը: «Քննությունը կլինի, որից հետո արդեն դատարանը կորոշի՝ ուր կհանձնենք»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ գործողությունները սկսվել են Էջմիածնում վերջին օրվա լարվածությունից, Վանեցյանը ժխտական պատասխան տվեց, նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց […]

̰
Ռոնալդուն բանտում չհայտնվելու համար կվճարի 19 մլն եվրո

20:36 15.06.2018

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ընդունել է իր մեղքը չորս հարկային հանցագործություն կատարելու մեջ, հաղորդում է իսպանական El Mundo թերթը: Նրանցից յուրաքանչյուրի համար Ռոնալդուն  դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման: Իսպանական օրենքների համաձայն, եթե պատիժը 24 ամսից պակաս է, ապա իրական ժամկետը կարող է փոխարինվել պայմանականով, ինչի համար էլ միջնորդել են փաստաբանները: Այս դեպքում «Ոսկե գնդակ»-ի հնգակի հաղթողը […]

̰
Եղիսաբեթ 2-րդը և Մեգան Մարքլն առաջին անգամ են միասին ներկայացել հանրությանը

20:35 14.06.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն այսօր պաշտոնապես բացել են Mersey Gateway կամուրջն ու չեսթերյան Storyhouse թատրոնը:    Ծրագրով նախատեսված է եղել նաև ճաշ Չեսթերի քաղաքային խորհրդի շենքի աշխատակիցների հետ: Սասեքսի դքսուհին առաջին անգամ է մասնակցել միջոցառմանը թագուհու և ամուսնու՝ արքայազն Հարրի հետ: Հազարավոր մարդիկ Չեսթերի փողոցներ են դուրս եկել թագուհու […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը պատրաստվում են իրենց առաջին միջազգային շրջագայությանը

12:56 13.06.2018

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը այս տարի աշնանը միասին կմեկնեն իրենց առաջին միջազգային շրջագայությանը: Այս հայտարարությունը տարածվել է Քենսինգթոնյան պալատի պաշտոնական կայքում. «Սասեքսի դուքսը և դքսուհին պաշտոնական այցով կմեկնեն Ավստրալիա, Ֆիջի, Տոնգոյի թագավորություն և Նոր Զելանդիա»,- նշված է թագավորական աղբյուրի տարածած հայտարարությունում: Հայտնի է, որ հենց հոկտեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի նաև «Անհաղթելիների խաղը» կոչվող […]

̰
Նիգերիայում հանգուցյալին հողին են հանձնել թանկարժեք մեքենայի մեջ

16:23 12.06.2018

Նիգերիայում տղամարդը մահացած հորը  դագաղի փոխարեն 90 հազար դոլար արժողությամբ BMW ավտոմեքենայի մեջ է հուղարկավորել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նա իր արարքը բացատրել էր նրանով, որ  մինչ հոր մահը խոստացել էր նրա համար շքեղ մեքենա գնել, սակայն չէր հասցրել: Հատկանշական է, որ մեքենան  գնված է եղել ավտոսրահից: Աղբյուրը նաև հայտնում է, որ մեքենայում […]

̰
Ամենասեքսուալ մարզուհին՝ ծովային շրջագայության ժամանակ

17:38 09.06.2018

Համացանցում է հայտնվել աշխարհի ամենասեքսուալ մարզուհիներից մեկի՝ պարագվացի մոդել և թեթև աթլետ Լերին Ֆրանկոնի նկարները, որտեղ երևում է, թե ինչպես է նա ժամանակ անցկացնում իր զուգընկերոջ հետ: Զույգը մեկնել է ծովային շրջագայության: Հիշեցնենք, որ մինչ այս Ֆրանկոնը ճանաչվել է նաև ամենացանկալի մարզուհի: 36-ամյա մարզուհին իր կարիերան ավարտել է 2014 թվականին: Չնայած այդ հանգամանքին՝ նա այսօր […]

̰
Մադոննան հայտարարել է կրկին ամուսնանալու մասին

09:13 09.06.2018

Ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննան հայտարարել է, որ ամուսնանում է: Աստղը նման հայտարարություն է հրապարակել Twitter-ում՝ կցելով լուսանկար, որում նա պատկերված է հարսանեկան զգեստով: 59-ամյա երգչուհին պաշտոնապես ամուսնացած է եղել երկու անգամ՝ Շոն Պենի և Գայ Ռիչիի հետ: «Հարսնացու կլինեմ, կամուսնանամ՝ ի զարմանս»,-գրել է երգչուհին: Սակայն ոչ բոլոր երկրպագուներն են հավատացել երգչուհու հայտարարությանը՝ ենթադրելով, որ դա պարզապես […]

̰
Թալանել են  Ժերար Պիկեի և Շակիրայի տունը

19:05 06.06.2018

Բարսելոնայում թալանել են երգչուհի Շակիրայի և  ֆուտբոլիստ  Ժերար Պիկեի տունը, գրում է Macra-ն: Հայտնի է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի թիմի հետ մարզումների է, իսկ Շակիրան  հյուրախաղերի է եղել Գերմանիայում: Գողերը տնից տարել են թանկարժեք իրեր, զույգին պատկանող զարդեր և ժամացույցներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

̰
Մահացել է դիզայներ Քեյթ Սփեյդը

21:12 05.06.2018

«Kate Spade New York» բրենդի համահիմնադիր դիզայներ Քեյթ Սփեյդին Նյու Յորքի իր առանձնատանը մահացած են գտել. այս մասին հայտնում է TMZ պորտալը: Իրավապահները հայտնել են, որ դիզայների դին գտել են Պարկ Ավենյուում գտնվող բնակարանում: Մահվան հիմնական վարկածներից մեկն ինքնասպանությունն է: Սփեյդը հայտնի է դարձել Մանհեթենյան «Mademoiselle» ամսագրում աշխատելիս:  Նա եղբոր՝ Էնդի Սփեյդի հետ միասին, 1993-ին  […]

̰
«Միսս Ամերիկա» մրցույթից հանվել է լողազգեստով ցուցադրության փորձությունը

20:26 05.06.2018

«Միսս Ամերիկա»-ի կազմակերպիչները հրաժարվել են մրցույթի մասնակիցների՝ լողազգեստով ցուցադրությունից: Այս մասին հայտնում է ABC News-ը: Մրցույթի կազմակերպիչները ցուցադրությունից հրաժարվելը հիմնավորում են նրանով, որ այլևս չեն գնահատի մասնակիցներին նրանց ֆիզիկական տվյալների համաձայն: «Մենք շատ ենք լսել աղջիկներից, որ ասում են. «Մենք կուզենայինք մասնակցել ձեր մրցույթին, բայց չենք ցանկանում հարթակ բարձրանալ բարձրակրունկների վրա և լողազգեստով»։ Այսուհետ դուք […]

̰
Քիմ Քարդաշյանը ճանաչվել է նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչ

15:52 05.06.2018

Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում տեղի է ունեցել ԱՄՆ դիզայներների խորհրդի CFDA-2018 կողմից մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են համաշխարհային աստղեր: Երեկոյի ընթացքում ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին խորհուրդը շնորհել է Influencer Award մրցանակը, որը ամեն տարի հանձնում են նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչներին: Մրցանակը ստանալուց հետո Քիմ Քարդաշյանը որոշել է իր ելույթը կատակով սկսել. «Ես զարմացած […]

̰
Արհեստական ինտելեկտը երկու ամսում այդպես էլ չի սովորել թխվածքաբլիթ պատրաստել

14:01 05.06.2018

Google ընկերության մասնագետները երկու ամիս շարունակ արհեստական ինտելեկտին սովորեցրել են շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստել, սակայն փորձն անհաջող է ավարտվել: Ընկերության մասնագետների կարծիքով՝ ալգորիթմը պետք է կատարյալ համ և կազմություն մշակեր: Խնդիրը հեշտերից չէր, քանի որ համակարգչի համար դժվար է գնահատել սննդի համային որակները: Արհեստական իտելեկտն աշխատացնելու համար կիրառվել է «Bayesian Optimisation» անունը ստացած գործիքը:  Համակարգչից պահանջվել […]

̰
ԱՄՆ-ում Ferrari-ն վաճառվել է ռեկորդային՝ 70 մլն դոլարով

10:22 03.06.2018

1963 թվականի արտադրության Ferrari 250 GTO մարզական մեքենան վաճառվել է ռեկորդային՝ 70 մլն դոլարով: Այս մասին հայտնում է CNBC News-ը: Մեքենան ձեռք է բերել Դևիդ Մաքնիլը՝  WeatherTech ամերիկյան ընկերության հիմնադիրը: Այդ ընկերությունը զբաղվում է մեքենաների սրահների համար գորգերի արտադրությամբ: Հենց այդ Ferrari-ով է 1964 թվականին Տուր-դե-Ֆրանսում հաղթանակ գրանցվել: Մարզական մեքենան երբեք չի վթարվել և գտնվում […]

̰
65 տարի առաջ այս օրը թագադրվեց Եղիսաբեթ 2-րդը

20:10 02.06.2018

65 տարի առաջ այս օրը Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրության արարողությունը: Եղիսաբեթը 27 տարեկանում դարձել է Միացյալ Թագավորության թագուհի: Արարողությունն առաջին անգամ հեռարձակվել է հեռուստատեսությամբ և հասարակության մի մասի քննադատությանն  արժանացել: Մասնավորապես արիստոկրատ ընտանիքները նշել են, որ թագադրման ցուցադրումը հեռուստատեսությամբ թագավորական ընտանիքի կարգին հակասում է: Եղիսաբեթ 2-րը համարվում է […]

̰
Վին Դիզելը դոկտորի կոչում է ստացել

17:30 02.06.2018

30 տարի առաջ «Ֆորսաժ» ֆիլմից հայտնի դերասան Վին Դիզելը որոշել էր կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա և թողել ուսումը: Բայց 50 տարեկանում դերասանը վերադարձել է Hunter-ի համալսարան և օրերս նա ստացել է դոկտորի պատվավոր կոչում: Դիպլոմը ստանալուց հետո Վին Դիզելը շատ հուզիչ և մոտիվացնող ելույթ է ունեցել: «Մենք պայքարող ենք և ամեն ինչ կարող ենք հաղթահարել: […]

̰
1000 դոլարի դիմաց ռոմանտիկ հանդիպում Ջոննի Դեպի հետ

14:10 02.06.2018

Ջոննի Դեպը իր  Hollywood Vampires ռոք խմբի հետ մարտին Ռուսաստան կատարած այցի ժամանակ, համերգից հետո դերասանը որոշել է անակնկալ մատուցել ր երկրպագուներին: Երկրպագուհիներից յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել առանձին շփվեմ Ջոնի Դեպի հետ և 1000 դոլարի դիմաց նրա հետ հանդիպման է գնացել: Հայտնի է, որ 40 աղջիկ համաձայնվել են վճարել Ջոնի Դեպի հետ ժամանակ անցկացնելու բացառիկ […]

̰
114 տարեկանում տղամարդը որոշել է թողնել ծխելը

09:23 02.06.2018

Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքի 114-ամյա բնակիչ Ֆրեդի Բլոմը, ով ոչ պաշտոնապես համարվում է աշխարհի ամենատարեց մարդը, հայտարարել է ծխելը թողելու որոշման մասին: Նրա հայտարարությունը միջազգային արձագանք է ստացել: Տղամարդու խոսքով՝ կյանքը փոխելու համար երբեք էլ ուշ չէ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տասնամյակներ շարունակ ծխող Ֆրեդին հույս ունի, որ իր այդ որոշումը թույլ կտա ամրացնել առողջությունն […]

̰
Թոմ Քաթինան կմասնակցի «Ավրորա-2018» մրցանակաբաշխությանը

19:36 31.05.2018

2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինան ժամանել է Երևան՝ մասնակցելու այս տարվա «Ավրորա» մրցանակաբաշխությանը։ Այս անգամ նա եկել է կնոջ հետ: Զվարթնոց օդանավակայանում Քաթինան լրագրողներին հայտնել է, որ պատրաստվում է ուղևորության ընթացքում լինել Հայաստանի Հանրապետության և Արցախի տեսարժան վայրերում։ Հունիսի 4-ին Քաթինան կլինի Ծիծեռնակաբերդում և հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին։ […]

̰
Քիմ Քարդաշյանի ընտանեկան նոր լուսանկարը

22:09 28.05.2018

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել իր, ամուսնու և երեխաներից երկուսի մասնակցությամբ: Հայտնի է, որ լուսանկարն արվել է ԱՄՆ Վայոմինգ նահանգում`լեռնային տեղանքում: Լուսանկարի հրապարակումից հետո օգտատերերից շատերը հետաքրքրվել են, թե որտեղ է զույգի նորածին երեխան՝ հունվարին լույս աշխարհ եկած Չիկագոն: Շատերը նկատել են, որ Քարդաշյանը «չափից ավելի է անտեսում […]

̰
BACK_TO_TOP