Երկու կողմի ձեռքին էլ զենք կար, այդ զենքը մի օր պետք է կրակեր. ԱԱԾ-ն՝ Դոն Պիպո-գեներալ Մանվել հակամարտության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Երկու կողմի ձեռքին էլ զենք կար, այդ զենքը մի օր պետք է կրակեր. ԱԱԾ-ն՝ Դոն Պիպո-գեներալ Մանվել հակամարտության մասին

14:28 18.06.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու Արցախի հերոս, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի տնից խուզարկությամբ հայտնաբերված զենք-զինամթերքի ճակատագիրը:

«Քննությունը կլինի, որից հետո արդեն դատարանը կորոշի՝ ուր կհանձնենք»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ գործողությունները սկսվել են Էջմիածնում վերջին օրվա լարվածությունից, Վանեցյանը ժխտական պատասխան տվեց, նշեց, որ եղել է պլանավորված աշխատանք, որն իր ավարտին հասցվեց երեկ և դրա նախորդ առաջին օրը:

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի և քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպո անվամբ հայտնի Արթուր Ասատրյանի միջև լարվածություն կար, իրենք ստացել էին նման տվյալներ:

«Մենք փաստեցինք, որ երկու կողմի ձեռքին էլ զենք կա, այդ զենքը մի օր պետք է կրակեր»,- ասաց նա:

Վանեցյանը հայտնեց, որ Դոն Պիպոյի տնից խուզարկությամբ հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 4-5 ատրճանակ. նա ձերբակալվել է, դատարանը կորոշի՝ կկալանավորվի, թե ոչ:

Մանվել Գրիգորյանի տան խուզարկությանն անդրադառնալով՝ Վանեցյանը նշեց, որ կարող են փաստել՝ կան նամակներ՝ դպրոցականներից, անհատներից, կազմակերպություններից, Քառօրյա պատերազմից մնացած սնունդ: ԱԱԾ տնօրենին զեկուցել են նաև, որ կան թե՛ Մանվել Գրիգորյանի, թե՛ իր ընտանիքի անդամների և այլ անձանց անուններով սեփականության վկայականներ: Մնացած հարցերի պատասխանը կտրվի քննությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP