10:10 03.04.2018
Դերասան, պրոդյուսեր Չեյնինգ Տատումը բաժանվել է դերասանուհի, պարուհի Ջեննա Դուենից: Զույգը ամուսնացել էր 2009-ին : Այս մասին իր երկրպագուներին տեղեկացրելէ Չեյնինգ Տատումը Twitter-ի իր միկրոբլոգում:
21:00 02.04.2018
Ամիսներ շարունակ հաշտության եզրեր փնտրելով ու չգտնելով` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջնականապես որոշել են ստորագրել ամուսնալուծության փաստաթղթերը: The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Ջոլին թույլ է տվել Փիթին առանց արգելքների շփվել երեխաների հետ: Նշվում է, որ այժմ փաստաբանները ամուսնալուծության փաստաթղթի վերջին մանրամասներն են ճշտում: Սպասվում է, որ փաստաթղթերը դատարանին կներկայացնեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Նշենք, […]
20:50 02.04.2018
Բնության ու կենդանիների աշխարհը, որքան հետաքրքիր ու առեղծվածային,պարզվում է՝ ադքան էլ զվարճալի կարող է լինել: Այս դեպքում սա վերաբերում է հատկապես ճապոնական մակակա տեսակի կապիկների առօրյային: SHANTNEWS-ը հավաքել է այս կապիկների մի ամբողջ ֆոտոշարք, որտեղ երևում է, թե ինչպիսի զվարճալի արտահայտություն է ստանում այս կենդանիների դեմքը, երբ ցուրտ եղանակային պայմաններում նրանք հնարավորություն են ունենում վայելելու տաք լոգանք՝ մշտապես տաք բնական աղբյուրներում:
20:00 02.04.2018
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, ով հղիության վերջին ամսում է, մասնակցել է Սուրբ Գևորգ մատուռում մատուցված Զատկի պատարագին:
13:38 02.04.2018
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ապրիլի 1-ին «Мартиросян Official» անվանումով նոր հումորային հեռուստաշոու է սկսել THT հեռուստաընկերության եթերում:
19:41 30.03.2018
Հոլիվուդյան հանրահայտ աստղ, 70-ամյա Առնոլդ Շվարցենեգերին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պետք է կատարվեր սրտի փականի կատետերի փոխարինում: Սակայն փոխարինման ժամանակ առաջացել էին բարդություններ, որոնք լուծելու համար անհրաժեշտ էր բաց սրտի վրա անհետաձգելի վիրահատություն կատարել:
17:55 30.03.2018
Հաջորդ տարվա սկզբներին Նորվեգիայի հյուսիսային Լինդեսնես շրջանում կբացվի Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը, հայտնում է CNN –ը: Աղբյուրը հայտնում է, որ յուրօրինակ կառույցը նախատեսվում է կառուցել այնպես, որ այն ընկալվի որպես այդ միջավայրի մի մասնիկ: Նախագծի համաձայն՝ կառույցը ծովից կանջատվի ավելի քան 10 մետր լայնությամբ ապակիով, իսկ ռեստորանի այցելուներին ծովամթերքներից կազմված ճաշացանկ կառաջարկվի:
20:00 23.03.2018
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները արգելել են սելֆի անել կարմիր գորգի վրա, հաղորդում է Variety- ն:
10:20 23.03.2018
Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Դաշնային լրատվական գործակալությանը»:
20:57 20.03.2018
Drkhors ընկերությունը ծրագիր է ներկայացրել, որում առաջարկել է սոցիալական կայքերի օգտատերերի համար բջջային նոր հավելված թողարկել: Հավելվածում տեղ են գտնելու KateMojis և MeghanMojis էմոջիների փաթեթները: Դրանք Քեյթի և Մեգանի նկարների հիման վրա ստեղծած էմոջիներ են:
20:30 19.03.2018
Բեյոնսեի և Ջեյ Զիի աղջիկը՝ 6-ամյա Բլյու Այվին, աճուրդի ժամանակ գնել է 19 հազար դոլար արժողությամբ նկար:
19:31 19.03.2018
Սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել ամրիկայն կինոակադեմիայի նախագահ 75-ամյա Ջոն Բեյլին: Արդեն երեք կին մեղադրանքներով է հանդես եկել և պատմել Բեյլի պահվածքի մասին:
15:51 19.03.2018
Մոսկվայի դատարանը Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանը և դրամական հաշիվները՝ մոտ 1մլն ռուբլի կալանադրել են անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան: «Մայրաքաղաքի դատարանն անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում կալանադրել է իմ պաշտպանյալի՝ Մոսկովայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանը: Դատարանը նաև […]
20:53 17.03.2018
Ֆինլանդիայի Ռոմանիեմի քաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել զմայլվելու բնության ամենգեղեցիկ երևույթներից մեկով՝ հյուսիսային պարող բևեռափայլով, հայտնում է NTDTV-ն:
20:40 17.03.2018
Սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է ամուսնուց՝ Ջեյմի Մազուրից: Նրանք 13 տարի միասին էին և ունեն 2 երեխա:
13:59 17.03.2018
Դենիելսին մեղադրում են իր և Դոնալդ Թրամփի հարաբերությունների մասին տեղեկատվության չհրապարակման պայմանագրի 20 կետերի խախտման համար:
20:01 16.03.2018
Համացանցում օգտատերերը նոր ֆլեշմոբ են սկսել` հրապարակում են 2012-ին արված իրենց սելֆիներից մեկը և այն համեմատում 2018-ին արված լուսանկարի հետ:
10:45 16.03.2018
Քարդաշյանների ընտանիքում վերջին ամիսների ընթացքում իսկական baby boom էր: Սկզբում Քիմը փոխնակ մոր օգնությամբ ունեցավ իր երրորդ երեխան, իսկ հետո Քայլի Ջենները, այժմ էլ հերթը Քլոե Քարդաշյանինն է: Նա արդեն հղիության 8-րդ ամսում է և որոշել է ոչ սովորական ֆոտոշարքի մասնակցել: Ջինսերի իր սեփական բրենդի Good American-ի գովազդային լուսանկարներում Քլոեն կիսամերկ է նկարվել: Նա գովազդել […]
21:25 15.03.2018
Քիմ Քարդաշյանը KKW Beauty հավաքածուում ավելացրել է աչքերի տակ եղած պարկերի և մուգ շրջանակները քողարկելու նոր կոսմետիկ միջոցներ: Դրանց հետ միասին նա առաջարկում է նոր տոնային կրեմ ավելի արդյունավետ ազդեցությամբ:
21:07 13.03.2018
Ընդունված է կարծել, որ տղամարդիկ ավելի շատ են հակված սեռական հարաբերությունների, քան կանայք։ Սակայն, վերջին հետազոտության արդյունքները հակառակն են ապացուցում, հաղորդում է Vlad Time-ը։
19:00 12.03.2018
Հայտնի դերասանուհի 51-ամյա Ռոբին Ռայթը վերջին կես տարվա ընթացքում հանդիպում էր 31-ամյա Saint Laurent նորաձևության տան PR մենեջեր Կլեման Ժիրադեի հետ: Անցած հանգստյան օրերին զույգը Փարիզում է եղել և այցելել է Ֆուտբոլային խաղին հետևելու: Պապարացիները հասցրել են նկատել զույգի ամուսնական մատանիները:
16:47 12.03.2018
Ամիսներ առաջ հայտնի դարձած փոքրիկ ռեփեր Արման Մուրադյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության նոր «Մեծ փոքրիկներ» հաղորդմանը:
16:35 12.03.2018
Ավստրալացի թոշակառուն փրկվել է շնաձկան հարձակումից՝ ձեռքով հարվածելով ձկանը, հայտնում է 9news-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի էր ունեցել ճաշից հետո, երբ 69-ամյա Ռոբ Քրոսլենդը որոշել էր մի փոքր լող տալ: Այդ ընթացքում նա տեսնում է շնաձկան լողակը ու հասկանում, որ իրեն ու ձկանը «մի մազ էր պակասում» միմյանց հասնելու համար: