09:48 24.02.2018
Ամերիկյան մոդել Բելլա Հադիդը մասնակցել է Fendi նորաձևության տան ցուցադրությանը, և Instagtram-ի էջում հրապարակած նկարները Միլանի Մոդայի շաբաթից են, որտեղ էլ ցուցադրվել է Fendi բրենդի հավաքածուն:
09:26 24.02.2018
Լեգենդար երաժիշտ Էլվիս Պրեսլիի դուստրը՝ 50-ամյա երգչուհի Լիզա Մարիա Պրեսլին հայտարարել է , որ իր 100 միլիոն դոլարանոց կարողությունից մնացել է ընդամենը 14 հազար դոլար: Կինը խոստովանել է, որ խրվել է պարտքերի մեջ, հաղորդում է The Blast- ը:
20:55 23.02.2018
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում շնորհավորել է իր հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծնունդը: «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ: Այնքան եմ կարոտում քեզ: Ես պատվիրել եմ քո սիրելի տորթը, որ նշենք: Սիրում եմ քեզ»,- գրել է Քիմ Քարդաշյանը: Happy Heavenly Birthday Dad! Miss you so bad. I ordered your favorite Ralph’s cake to celebrate! […]
20:30 23.02.2018
Մոնակոյի դուքս Ռենե 3-րդի և Գրեյս Քելիի աղջիկը ՝ արքայադուստր Ստեֆանյան հայտարարել է իր որդու՝ 25-ամյա Լուի Դյուկռյուեի նշանադրության մասին:
20:22 23.02.2018
Չառլի Ուոլքը երաժշտական ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունի, ինչպես նաև Republic Records-ի նախագահն է:
12:51 22.02.2018
Երեկ Ռիհաննան ընկերների հետ նշում էր իր 30-ամյակը և Նյու Յորքում շատ աղմկոտ երեկույթ էր կազմակերպել, որը տևել է մինչև առավոտյան 4-ը: Նկարներից կարելի է իմանալ, թե ովքեր են եղել երգչուհու հյուրերը՝ Լեոնարդո դի Կապրիո, Փերիս Հիլթոն, Թոնի Բրեքսթոն և այլք:
20:04 21.02.2018
Դերասանուհի Գալ Գադոտը, որը հայտնի է « Հրաշք Կինը » ֆիլմով, և դերասան Մարկ Հեմիլը, ով «Աստղային պատերազմներ» – ում պարմավորել է Լյուկ Սքայվոքերին, կհայտարարեն «Օսկարի» հաղթողներին, հաղորդում է People-ը:
21:36 20.02.2018
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «Նիրվանա» խմբի մենակատար Կուրտ Քոբեյնն այսօր կդառնար 51 տարեկան: Նա ծնվել է 1967թ.-ին Վաշինգթոն նահանգում, ավտոմեխանիկի ընտանիքում: 14 տարեկանում սկսեց կիթառ նվագել, սիրահարվեց ռոք երաժշտությանը և իր ողջ կյանքը նվիրեց դրան:
09:06 20.02.2018
BBC- ն հաղորդում է, որ «Սոված խաղեր»-ի աստղը մտադիր է ազատ ժամանակն օգտագործել ակտիվիստական գործունեության համար: Դերասանուհին արդեն համագործակցում է ոչ առևտրային Represent.Us կազմակերպության հետ, որը պայքարում է քաղաքականության ոլորտում տարածված կաշառակերության դեմ և հանդես է գալիս հօգուտ հակակոռուպցիոն օրենքների:
16:27 19.02.2018
Նորաձևության հայտնի լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն նույնպես չկարողացավ զերծ մնալ սեռական ոտնձգությունների թեմայից: 74-ամյա լուսանկարչի դեմ մեղադրանք է ներկայացրել մոդելներից մեկը: Հոդվածը տպագրվել է The Boston Globe հանդեսում, որից հետո միանգամից մի քանի մոդելներ նույնպես արձագանքել են այս պատմությանը, և նշել են, որ Պատրիկն իրենց հանդեպ նույնպես սեռական ոտնձգություններ է թույլ տվել: Մեղադրանքներին ի պատասխան` լուսանկարչի […]
19:13 17.02.2018
Լուսանկարները երգչուհու նոր՝ «Սիրահարվել եմ քեզ» տեսահոլովակի նկարահանման հրապարակից են:
21:06 16.02.2018
2,5 տարվա ամուսնությունից հետո 49-ամյա Ջենիֆեր Էնիսթոնն ու 46-ամյա Ջասթին Տերուն բաժանվում են: Զույգը պաշտոնապես հայտարարել է իր բաժանության մասին: «Որպեսզի խոսափենք սխալ տեղեկատվությունից և լրատվական քաշքշուկներից մենք հայտարարում ենք, որ բաժանվում ենք: Այս որոշումը մենք միասին կայացրել ենք անցած տարվա վերջին: Մենք բաժանվում ենք որպես ամուսնական զույգ, բայց մնալու ենք լավ ընկերներ»,- ասված է […]
21:05 14.02.2018
Այսօր աշխարհի սիրահարները Սուրբ Վալենտին են նշում, իսկ, այսպես ասած, չսիրահարները՝ անտիՎալենտին: Այս տոնը շատ սիրահարների համար զուտ իրար ևս մեկ անգամ տեսնելու և սեր խոստովանելու առիթ է, իսկ արկածախնդիր զույգերի համար ևս մեկ խելահեղություն անելու իսկական հնարավորություն: Սակայն գաղտնիք չէ, որ այս տոնը իր կարծրատիպերով շատերի նյարդերի վրա նաև ազդում է: Եվ քանի […]
17:16 14.02.2018
Aviasales ընկերությունը հրապարակել է գարնան ընթացքում զույգերով ճանապարհորդությունների համար հարմար ամենառոմանտիկ երկրների ցանկը: Հայաստանն այստեղ չորրորդն է, hայտնում է Interfax.туризм-ը:
19:35 13.02.2018
Սպասվում է, որ թագավորական հարսանիքին ներկա կլինի և ելույթ կունենա նաև Էլթոն Ջոնը: Ասում են՝ երգիչը հետաձգել է իր համերգը՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին մասնակցելու համար:
21:02 09.02.2018
«Այս ամենը սիրո մասին է». Victoria’s Secret-ը ներկայացրել է իր գայթակղիչ հավաքածուն՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան:
13:52 09.02.2018
Չինացի դերասան, Հարվարդի համալսարանի ուսանող Մայքլ Հյոն ներկայացրել է հայկական «Մի գնա» երգի իր տարբերակը և տեսանյութը հրապարակել է իր Instagram-ում:
14:14 08.02.2018
Architectural Digest ամսագրի այս ամսվա շապիկին հայտնվել է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: Դերասանուհին ներկայացրել է 7 տարի առաջ գնած իր մեծ առանձնատունը, որտեղ բնակվում է ամուսնու՝ Ջասթին Թերուի հետ և իր սիրելի շան հետ:
14:09 08.02.2018
Քայլի Ջեների նորածին դուստրը՝ Սթորմին արդեն հասցրել է ռեկորդ սահմանել: Երեկ Քայլին իր Instagram-ի էջում հրապարակել է դստեր նկարը և մեկ օրվա ընթացքում նկարը հավաքել է մոտ 15 մլն հավանում և 674 հազարից ավելի մեկնաբանություն:
10:11 08.02.2018
«Ապագան սկսվում է ընտանիքից»: Ուրսուլա վոն դեր Լեյեն Մասնագիտությամբ բժիշկ, նախկինում Գերմանիայի Սոցիալական գործերի և աշխատանքի նախարար, 2013-ից մինչ օրս Գերմանիայի պաշտպանության նախարար, ընդ որում, առաջին կինը այս պաշտոնում: Ուրսուլա վոն դեր Լեյենի կարիերան և կյանքը ուղղակի գլխապտույտ են առաջացնում և այսքանին զուգահեռ նա նաև 7 երեխաների մայր է: Սկզբում մամուլում շատ էին կատակում […]
21:11 06.02.2018
Բանն այն է, որ Թուրմանը հիշել էր 15 տարի առաջ տեղի ունեցած միջադեպը «Սպանել Բիլին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ էպիզոդներից մեկում ավտոմեքենայով ընթանալիս վթարի էր ենթարկվել և կոտրել ոտքն ու վնասել պարանոցը:
15:13 06.02.2018
Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան սկանդալը շարունակում մնալ հանրային ուշադրության կենտրոնում: Հունվարի վերջին Մոսկվայի Կունցևո շրջանի դատարանը Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայաի ամուսնալուծությունը համարեց օրինական ուժի մեջ մտած: Մինչդեռ Վիտալինայի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան և պահանջել ամուսնալուծությունն անօրինական ճանաչել: Դատարանը նրանց Վերաքննիչ բողոքը չի բավարարել: Անմիջապես դրանից հետո դերասանը կրկին հիվանդանոց էր տեղափոխվել:
21:10 05.02.2018
Երեկ Մադրիդում տեղի է ունեցել Goya Cinema Awards մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել նաև Խավիեր Բարդեմը և Պենելոպե Կրուզը: Կարմիր գորգին զույգի հայտնությունը իսկական տոն էր երկրպագուների համար, քանի որ նրանց հազվադեպ կարելի է միասին տեսնել մեծ միջոցառումների և իրադարձությունների ժամանակ: