Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանը և բանկային հաշիվը կալանադրել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+18.09 oC

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանը և բանկային հաշիվը կալանադրել են

15:51 19.03.2018

Մոսկվայի դատարանը Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանը և դրամական հաշիվները՝ մոտ 1մլն ռուբլի կալանադրել են  անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան:

«Մայրաքաղաքի դատարանն անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մասին քրեական գործի շրջանակներում կալանադրել է իմ պաշտպանյալի՝ Մոսկովայի Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանը: Դատարանը նաև կալանք է դրել Լանտա բանկում 1 մլն ռուբլու վրա, որը նույնպես պատկանում է Վիտալինային»,-նշել է փաստաբանը:

ՌԴ Քննչական կոմիտեն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով («Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում») և նրանից ստորագրություն է վերցրել բնակության վայրից չբացակայելու մասին: Նախաքննության տվյալներով, Ջիգարխանյանի նախկին կինը առանց արտիստի համաձայնության  հավաքել և մամուլում տեղեկատվություն է տարածել Ջիգարխանյանի հետ անձնական ու ընտանեկան կյանքի մասին: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում մերժել է առաջադրված մեղադրանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները պարզել են, որ 2023 թվականի ամառը եղել է ամենաթեժը վերջին 2000 տարվա ընթացքում

20:54 14.05.2024

Գիտնականները պարզել են, որ 2023 թվականի ամառը եղել է ամենաթեժը վերջին 2000 տարվա ընթացքում

Յոհաննես Գուտենբերգի համալսարանի գերմանացի կլիմայագետները պարզել են, որ 2023 թվականի ամառը Երկրի վրա ամենաշոգն է եղել վերջին 2000 տարվա ընթացքում։ Պարզվել է նաև, որ նախկին կլիմայական հաշվարկները, հավանաբար, հիմնված են եղել ոչ ճշգրիտ ցուցանիշների վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Փորձագետներն ասում են, որ իրենց բացահայտումները հիմնված են ծառերի օղակների լայնության ուսումնասիրության և 1850-1900 […] ...

Եկեղեցու այգում լքված նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է

20:17 14.05.2024

Եկեղեցու այգում լքված նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է

Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր […] ...

Ամենահարուստների ցուցակում ընդգրկված ավստրալացի 81-ամյա միլիարդատերը գաղտնի նշանվել է իրենից 43 տարով փոքր կնոջ հետ

08:56 14.05.2024

Ամենահարուստների ցուցակում ընդգրկված ավստրալացի 81-ամյա միլիարդատերը գաղտնի նշանվել է իրենից 43 տարով փոքր կնոջ հետ

Ավստրալացի միլիարդատեր Ռոբերտ Ուայթը, ով իր ունեցվածքով երկրում զբաղեցնում է 141-րդ տեղը, գաղտնի նշանադրվել է 38-ամյա Ալեսանդրա Էդդիի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ե՛վ Ուայթը, և՛ Էդդին գաղտնի են պահել նշանադրությունը, սակայն այդ մասին իմացել է ավստրալական The Sunday Telegraph տաբլոիդը։ Միաժամանակ Daily Mail-ի աղբյուրները պնդում են, որ միլիարդատերը դեռ ամուսնության առաջարկ չի […] ...

Դիետոլոգը ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը

08:11 14.05.2024

Դիետոլոգը ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը

Սննդաբան և թերապևտ Նատալյա Լազուրենկոն ջուրն անվանել է ամենաարդյունավետ դետոքսը: NewsInfo.Ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ջուրը կարևոր է, եթե մարդ որոշի սկսել ճիշտ սնվել և ազատվել ավելորդ քաշից։ Մասնավորապես, այն օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսիններն ու մետաբոլիտները։ Ինչպես բացատրել է Լազուրենկոն, նիհարելիս մարդն այրում է ճարպային պաշարները, ինչպես նաև ազատվում ավելորդ հեղուկից, և […] ...

Բժիշկը խորհուրդ է տվել, թե արագ սննդի որ տեսակներին նախապատվություն տալ առողջությանը վնաս չհասցնելու համար

11:33 12.05.2024

Բժիշկը խորհուրդ է տվել, թե արագ սննդի որ տեսակներին նախապատվություն տալ առողջությանը վնաս չհասցնելու համար

Արագ սննդի ռեստորանների ուտեստները կարող են օգտակար լինել նաև օրգանիզմի համար, արագ սննդի ցանցերում նախապատվությունը պետք է տալ թարմ հացով աղցաններին, հավին և ռուլետներին, ասել է թերապևտ Թիմուր Ասանովը: Նրա խոսքերով՝ մսի տարբեր տեսակների միջեւ ընտրություն կատարելիս պետք է նախապատվությունը տալ հավի մսին, այլ ոչ թե խոզի կամ տավարի։ Կարտոֆիլը նույնպես կարելի է ուտել, բայց […] ...

Նշվել են տեղեկատվական անվտանգության ու ֆինանսական գրագիտության վերաբերյալ ամենավնասակար խորհուրդները

23:23 11.05.2024

Նշվել են տեղեկատվական անվտանգության ու ֆինանսական գրագիտության վերաբերյալ ամենավնասակար խորհուրդները

Շատերը սոցցանցերում հետևում են կեղծ փորձագետների խորհուրդներին և գումար կորցնում: Ֆինանսական փորձագետ Նիկիտա Կոնևը Газета.Ru-ին պատմել է, թե ինչ առաջարկություններ են խանգարում ձեզ խուսափել խաբեբայություններից ու խնայել: Նա թվարկել է սխալ խորհուրդները: «Առաջին խորհուրդն է՝ շատ ծախսեք, և ավելին կվերադարձնեք: Նման համոզմունքները հանգեցնում են նրան, որ մարդը սկսում է ապրել իր հնարավորություններից վեր և չի […] ...

BACK_TO_TOP