10:14 08.12.2024
Սիրիացի զինվորականները լքել են Դամասկոսի կենտրոնը, իսկ կենտրոնական հեռուստատեսության շենքերը, իբր, գրավված են կողմնակի անձանց կողմից, հաստատում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Աղբյուրները հայտնում են, որ սիրիական զինված ընդդիմությունը մտել է Դամասկոս, և այդ ֆոնին կառավարական բանակն իր ուժերը դուրս է բերում մայրաքաղաքից»,- ասվում է հաղորդագրությունում: Իր հերթին սիրիական Sham FM ռադիոկայանը հայտնում է, որ Դամասկոսում […]
22:16 07.12.2024
Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար: Նշենք սակայն, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին: Մինչ այդ, այսօր «Հեռանկարը» մարաթոնի և դրա արդյունքներով նախատեսված ծրագրերի մասին զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին […]
21:55 07.12.2024
Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Զրուցակիցները քննարկել են մարտահրավերներով լի ներկայիս պայմաններում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նորդիկ-բալթյան երկրների հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացմանը միտված՝ դեկտեմբերի 5-ին Մալթայում կայացած հանդիպմանը և այդ ձևաչափով փոխգործակցության շարունակականության կարևորությանը։ […]
20:52 07.12.2024
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարարի տեղակալի ելույթից և հարցերին պատասխաններից մեջբերումները ներկայացված են ստորև։ «Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նախևառաջ շնորհակալություն հայտնել Բահրեյնի Թագավորությանը՝ բոլոր պատվիրակներին ցուցաբերած հյուրընկալության համար և շնորհավորել Միջազգային ռազմավարական […]
20:44 07.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
20:25 07.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: «Այցի շրջանակներում նրանք կմասնակցեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը»,-նշել է նա:
16:30 07.12.2024
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին շաբաթ օրը Դոհայի ֆորումի շրջանակում բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել են ֆորումի հիմնական թեմաները` ներառյալ իրավիճակը Սիրիայում և Պաղեստինում, հայտնում է Էմիրի գրասենյակը: «Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, դրանց ամրապնդման և զարգացման ուղիները, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք […]
15:47 07.12.2024
Դեկտեմբերի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման […]
15:08 07.12.2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում դեկտեմբերի 7-8-ը Կատարում ընթացող Դոհայի 22-րդ ֆորումի շրջանակում։ Ինչպես և սպասվում էր, շաբաթ օրը ավելի ուշ Դոհայում տեղի կունենա նաև Աստանայի ձևաչափին մասնակցող երկրների արտաքին գործերի նախարարների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հանդիպումը՝ կապված Սիրիայում կարգավորման […]
13:46 07.12.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կուժեղացնի պաշտպանությունը Գոլանի բարձունքներում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ և կբարձրացնի պատրաստվածությունը տարբեր սցենարների համար։ «Իրավիճակի գնահատման հիման վրա Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում պաշտպանական առաքելությունների համար Գոլանի բարձունքների շրջանում՝ իսրայելա-սիրիական սահմանին հարող տարածքում: Ուժեղացումը կամրապնդի պաշտպանությունը տարածաշրջանում և թույլ կտա պատրաստ լինել տարբեր սցենարների», – ասվում է […]
12:33 07.12.2024
Դեկտեմբերի 6-ին Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը խաղաղ է անցել, և ՆԳՆ-ն այն ցրելու պատճառ չի ունեցել։ Այս մասին ասված է Վրաստանի օմբուդսմեն Լեւան Իոսելիանիի հայտարարության մեջ։ «Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր, և այն ցրելու և հավաքների ազատությանը միջամտելու իրավական հիմքեր չկար», – ասվում է օմբուդսմենի կայքում […]
11:18 07.12.2024
Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարներ Անդրեյ Բելոուսովը և Ռաջնաթ Սինգհը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ողջ շրջանակը։ Այս մասին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է նախարարությունում, Սինգհը դեկտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն։ Դեկտեմբերի 10-ին նա Մոսկվայում կմասնակցի ռազմական […]
10:43 07.12.2024
Իրանը սկսել է Սիրիայից տարհանել իր դիվանագետների և ռազմական խորհրդատուների մի մասին։ Այս մասին ուրբաթ հայտնել է The New York Times-ը ՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ենթադրվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) որոշ զինծառայողներ արդեն տարհանվել են Իրաք և Լիբանան։ Դեկտեմբերի 2-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ […]
10:02 07.12.2024
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բահրեյն՝ մասնակցելու «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
09:40 07.12.2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին կոմերցիոն թռիչքներով լքել Սիրիան՝ զգուշացնելով արտակարգ իրավիճակների վտանգի մասին։ «Սիրիայում անվտանգային իրավիճակը մնում է անկայուն և անկանխատեսելի, քանի որ զինված խմբավորումների միջև ակտիվ մարտերը շարունակվում են ամբողջ երկրում: Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Սիրիան հիմա, քանի դեռ Դամասկոսում առկա են թռիչքի կոմերցիոն տարբերակներ», – ասվում է […]
08:17 07.12.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրավիճակը և կոչ է արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի բոլոր խաղացողներին, RIA-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ «ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Նախարար Ֆիդանը ընդգծել է […]
23:16 06.12.2024
Բաքու է ժամանել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակություն: Պատվիրակության ղեկավար ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջոշուա Հանն այսօր հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի վարչակազմի ներկայացուցիչների հետ: Ինչո՞վ է պայմանավորված այցը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նախ աչքի է ընկնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին Բաքվում ընդունել են բավական ցածր […]
21:32 06.12.2024
Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կանադայի արտաքին գերատեսչությունների միջև: Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կանադականը՝ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց, Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան Ստեֆան Դիոնը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զարգացման դրական դինամիկայի վերաբերյալ՝ ընդգծելով […]
19:54 06.12.2024
ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ մտադիր է խորացնել կազմակերպության ազդեցությունը ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների համար համապարփակ անվտանգության ապահովման գործում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԵԱՀԿ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, բայց բացվում են նաև նոր հնարավորություններ, ես կգործադրեմ բոլոր ջանքերը կազմակերպությունը առաջ տանելու և մեր բոլորի համար համապարփակ անվտանգության ապահովման […]
19:06 06.12.2024
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի […]
17:12 06.12.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ն այցելել է Բոսնիա եւ Հերցեգովինա: Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի […]
15:50 06.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադը դրական պատասխան չի տվել Անկարայի և Դամասկոսի միջև հանդիպման և հարաբերությունների կարգավորման առաջարկին։ «Մենք Ասադին ասացինք՝ եկեք հանդիպենք, բայց դրական պատասխան չստացանք»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։
15:32 06.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վարչապետը շեշտել է, որ […]
14:54 06.12.2024
Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններիքարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում կայունության և […]
14:15 06.12.2024
Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ, ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի, գործընկերների հետ։ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ […]
14:00 06.12.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել […]
13:37 06.12.2024
Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը Դոհայում հանդիպում են կազմակերպում Սիրիայի հարցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրին: «Շաբաթ օրը Դոհայում կայանալիք ֆորումի շրջանակում նախատեսվում է Աստանայի ձևաչափի արտգործնախարարների հանդիպումը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի ղեկավարների մասնակցությամբ», – ասել է Թուրքիան։ Նոյեմբերի 28-ին CNN-ը հայտնել է, որ սիրիական զինված ընդդիմադիր […]
13:10 06.12.2024
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին` Թբիլիսիի հանրահավաքներում բռնությունները չդատապարտելու համար, և մաղթել է նրանց նույն «խաղաղ ցույցերը» իրենց քաղաքներում։ «Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ բռնությունը կոչում են խաղաղություն, թող ամեն օր նման խաղաղություն ունենան իրենց մայրաքաղաքներում»,- ասել է Պապուաշվիլին։ Նոյեմբերի 28-ին Վրաստանում սկսվել է հակակառավարական ցույցերի հերթական ալիքը։ Բողոքի պատճառը Վրաստանի […]
13:02 06.12.2024
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ թեև դեռևս չեն հասել իշխանափոխության իրենց նպատակին, սակայն անհաջողությունից, ձախողումից չեն հոգնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով իշխանության հեռացնելու հարցում ընդդիմության ձախողման վերաբերյալ հարցին:Նա շեշտեց՝ ընդդիմութունը եկել է խորհրդարան իշխանափոխության օրակարգով, և քանի դեռ primeminister.am-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, ընդդիմությունը ձախողվել […]
12:55 06.12.2024
Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության […]