11:22 05.12.2024
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Վաշաձեն, ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների որոշման համաձայն՝ իշխանությունների քաղաքականության դեմ ամենօրյա բողոքի ակցիաները կշարունակվեն և կվերածվեն համընդհանուր քաղաքացիական անհնազանդության և գործադուլի։ «Երկրում պետք է համընդհանուր անհնազանդություն և գործադուլ լինի, դա է մեր խնդիրը»,- լրագրողներին ասել է նա։ Նրա խոսքով, այս որոշումը նախօրեին համաձայնեցվել է ընդդիմադիր կուսակցությունների բոլոր ներկայացուցիչների միջեւ։ […]
11:16 05.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։ Ավելի վաղ Արմեն Ղազարյանն ազատվել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Նելլի Դավթյանը զբաղեցնում էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
11:09 05.12.2024
Կառավարության նիստի ընթացքում Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ «Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ամեն ինչ անելու եմ, որ արդարացնեմ ինձ վստահող մարդկանց և մարզի բնակիչների ակնկալիքները»,-իր խոսքում նշեց Մեխակյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ նախարար:
10:28 05.12.2024
Ֆրանսիայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել կառավարությանը։ Սա վաթսուն տարվա մեջ առաջին նման միջադեպն է, հայտնում է France24-ը։ Նշենք, որ վարչապետ Միշել Բառնիեի կառավարությունն իշխանության էր եկել ընդամենը երեք ամիս առաջ։ Անվստահություն հայտնելու պատճառն այն է, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով […]
08:55 05.12.2024
Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քերըլ Միլլերին (հանրապետական, Ուեսթ Վիրջինիա)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Հարավ-կովկասյան տարածաշրջանում առևտրային և տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները»,-ասված է հաղորդագրության մեջ։
08:22 05.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Աշխատանքային օրվա մեկնարկ»։
21:46 04.12.2024
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը:
21:32 04.12.2024
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է անցնող տարվա ընթացքում ծավալված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, […]
21:00 04.12.2024
Դեռ անցած ամիս Ադրբեջանը հայտարարեց, թե Հայաստանի հետ գործընթացները կվերսկսվեն դեկտեմբերին՝ պատճառաբանելով, թե զբաղված են COP29 համաժողովով: Վերսկսվող բանակցությունների մասին, սակայն, դեռևս որևէ տեղեկություններ չկան: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» ազգային, մշակությաին հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը։
20:44 04.12.2024
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ: Զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Արարատ Միրզոյանը և Մակա Բոչիաշվիլին մտքեր են փոխանակել ԵՄ […]
20:16 04.12.2024
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Նայրոբիում ՄԱԿ-ի գրասենյակի (UNON) գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի ԳՔ տեղակալ Զայնաբ Հավա Բանգուրային է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ՆՄԱԳ-ում և Նայրոբիում տեղակայված ՄԱԿ-ի երկու գործակալություններում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: Գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ: Սահակ Սարգսյանը վերահաստատել […]
18:47 04.12.2024
Կիևին ռազմական օգնությունը շարունակելը չի օգնի Ուկրաինային հաղթել, անհրաժեշտ է հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել, վստահ է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին: «Մենք բաց ենք խոսել Ուկրաինայի մասին։ Ես համաձայն եմ Լատվիայի նախագահի հետ, որ Ուկրաինային պետք է շարունակել օգնել: Բայց, մեր կարծիքով, պետք է օգնել այն առումով, որ Ուկրաինան ամուր դիրքեր ունենա ռազմական հակամարտության վերջնական ավարտի […]
17:50 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիային։ Այս մասին հայտնում է վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գվարամիային բերման են ենթարկել այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություն են կատարել նրա կուսակցության գրասենյակում։ Խուզարկություններից հետո Գվարամիան սկսել է բղավել իրավապահների վրա: Նա հրաժարվել է ենթարկվել իրավապահներին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ […]
17:35 04.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայում մոբիլիզացիայի հարցը խիստ կարևոր է համարել: Ըստ նրա՝ Կիևը պետք է բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնի: «Մոբիլիզացիան չափազանց կարևոր է: Նույնիսկ ունենալով փող և զենք՝ առաջին գծում պետք է մարդիկ լինեն: Ուկրաինան ստիպված կլինի մոբիլիզացիայի վերաբերյալ բարդ որոշումներ կայացնել, բայց դրանք անհրաժեշտ որոշումներ են», – Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսին […]
17:11 04.12.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի դիտարկում գերմանական զորքեր Ուկրաինա ուղարկելու տարբերակը։ «Մենք համաձայն ենք պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ, որ այս պատերազմը չպետք է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի վերածվի, հետևաբար, այս իրավիճակում ցամաքային զորքեր ուղարկելը չի դիտարկվում»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ Ըստ նրա՝ այժմ անիմաստ է […]
17:00 04.12.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` որպես ԳԱՎԻ պատվաստումների և պատվաստանյութերի միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Բալիում մասնակցում է դաշինքի խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին: Հանդիպմանը քննարկվում է 2026-2030 թթ․ ռազմավարության հաստատումը։ Այն ուղղված է ոլորտի գլոբալ նպատակների իրականացմանը, առաջնային մարտահրավերների հասցեագրմանն ու վերջիններով պայմանավորված` առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես` իմունիզացիայի ծրագրերի և առողջապահական համակարգերի ամրապնդմանը, գլոբալ մակարդակով պատվաստանյութերի հասանելիության ապահովմանը: […]
16:45 04.12.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ մինչև երեկ փորձել է ամեն կերպ պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ում հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, սակայն շոկի մեջ է հայտնվել նրանից, ինչ իմացել է նախորդ օրը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսին են ՀՀ ազգային […]
16:07 04.12.2024
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին, որոնց պատճառով էլ նրան հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աղազարյանը չի բացառել, որ իր հետ հարցազրույցների կամ զրույցների ժամանակ կարող էր ասել այնպիսի բաներ, որոնք կարելի էր չհրապարակել, սակայն վստահեցրել է, որ որևէ կերպ նպատակամղված պետական գաղտնիքի արտահոսք չի կազմակերպել։«Բոլորը շատ […]
15:45 04.12.2024
Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդիական և շատ կարևոր է համարում: Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ կան գործառույթներ, որոնք անհնար է իրականացնել առանց քաղաքապետի: «Ընտրական պրոցեսները պետք է կազմակերպի համայնքի ղեկավարը կամ այն անձը, ով իրականացնելու է այդ պարտականությունները։ […]
15:34 04.12.2024
««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ին […]
15:29 04.12.2024
Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի տվյալները։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ իսրայելական հարձակումների հետեւանքով զոհերի թիվը կազմել է 4047, ավելի քան 16593-ը վիրավորվել են։ «Այս տարվա սեպտեմբերի 15-ից, երբ սկսվեցին Բեյրութի և այլ քաղաքների ինտենսիվ ռմբակոծությունները, […]
15:08 04.12.2024
Ուկրաինան ռազմական օգնության 99%-ը ստանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին։ «Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության 99%-ը տրվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին», – ասվում է հայտարարության մեջ: Բրիտանացի նախարարը կարծիք է հայտնել, որ դաշինքի անդամ երկրները պետք է շարունակեն օգնություն ցուցաբերել Կիևի իշխանություններին։ Լամմին նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի […]
14:58 04.12.2024
Վրաստանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում, ընդդիմության փորձը՝ կազմակերպել «ազգային մայդան» ձախողվել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ձախողված «ազգային մայդանից» հետո տեսնում եք, որ որոշակի ուժեր, բռնի խմբեր փորձեցին ինչ-որ կերպ վնասել մեր երկրի շահերը, այդ թվում՝ բիզնես գործունեությունը և այլն»,-ասել է «Կոբախիձեն։ Վարչապետը նաև ափսոսանք է հայտնել, որ ցուցարարների խմբերի […]
14:53 04.12.2024
Գերմանիան հրաժարվել է Վրաստանին պետական մակարդակով վարկային աջակցություն տրամադրել քաղաքական դրդապատճառներով, սոցցանցերում հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարար Սվենյա Շուլցեն։ «Այս կառավարության հետ (Վրաստան) զարգացման նպատակով համագործակցությունն այլևս չի կարող բովանդակալից իրականացվել։ Վրաստանում բոլոր նախագծերը քննարկման փուլում են։ Նոր նախագծեր չեն իրականացվելու, վարկային պայմանագրեր չեն կնքվելու։ Մենք կարող ենք լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ համաձայնեցնելով Եվրամիության և […]
14:45 04.12.2024
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին: «Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համատեղել մասնագիտական փորձառությունը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատամքը, […]
14:12 04.12.2024
Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունը հրաժարական է տվել։ Նա առաջարկել էր Հարավային Կորեայի նախագահին ռազմական դրություն հայտարարել։ Այս մասին հայտնում է Yonhap-ը։ Նախարարն իր հրաժարականի մասին հայտարարել է լրագրողներին ուղարկված պաշտոնական փաստաթղթում։ «Ես պատասխանատվություն եմ կրում ռազմական դրության հետ կապված բոլոր միջադեպերի համար և իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահին», – ասել է Կիմ […]
13:49 04.12.2024
Հայաստանի չմասնակցելը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին որևէ կերպ չի անդրադառնում ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետությանը։ Այնուհանդերձ, ռազմաքաղաքական այդ դաշինքում հուսով են, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ ժամանակ անց դարձյալ կմիանա կազմակերպության աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 4-ի ասուլիսում հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունների ներկայիս ձևաչափը ձևավորվել է ՀՀ ռազմաքաղաքան ղեկավարության […]
13:45 04.12.2024
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Զեկուցողի խոսքով նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական եւ վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների` մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքների […]
13:37 04.12.2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Դեկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ […]