12:05 10.12.2024
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ պնդել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ Զելենսկին ասել է, որ մեծացել է ուկրաինական հակամարտությունը սառեցնելու հավանականությունը և այդ կապակցությամբ պնդել է անվտանգության երաշխիքներ։ Նա պնդում էր, որ Ուկրաինան կարող է հրադադարի շուրջ բանակցությունների գնալ միայն ուժի դիրքերից։ Զելենսկին ասել […]
11:50 10.12.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հեռախոսով քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը և Սիրիայում անցումային գործընթացը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահն ընդգծել է իր լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համապատասխան Սիրիայի կողմից անցումային գործընթացին»,- նշվում է […]
11:34 10.12.2024
ԱՄՆ-ը կորցնում է ազդեցությունը բոլոր ճակատներում։ Հայաստանն ու Ադրբեջանը «այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները՝ նախընտրելով բոլոր հարցերը ինքնուրույն լուծել»։ Այս մասին ռուսական «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Հետխորհրդային տարածքում նրանք լիովին ձախողել են։ Տեսեք, Վրաստանում, որտեղ խամաճիկ (Միխեիլ) Սաակաշվիլին վերջերս […]
10:28 10.12.2024
ԱՄՆ զինվորականները վերջին օրերին չեն օգտվել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով կապի ուղիներից, սակայն այդ հնարավորությունը մնում է։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Վերջին անգամից ի վեր ես չեմ նկատել կապի նոր կիրառություն կոնֆլիկտներից խուսափելու համար: Բայց դա միշտ մնում է հավանական», – ասել է նա մամուլի ճեպազրույցում։ Դեկտեմբերի […]
10:20 10.12.2024
Կանադայի կառավարությունը կպատասխանի, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի 25% մաքսատուրքեր սահմանել կանադական բոլոր ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով Հալիֆաքսի Առևտրի պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ։ «Կանադան կպատասխանի անարդար սակագներին մի քանի ձևով: Մենք դեռ փնտրում ենք արձագանքելու ճիշտ ուղիներ», – մեջբերում է նրան Bloomberg-ը: Թրյուդոն հավելել է, որ […]
10:10 10.12.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը նշել են, որ պատրաստ են համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։ «Առաջին հերթին խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի մասին, երկուսն էլ համաձայնել են, որ պատրաստ են համագործակցել նոր իշխանությունների […]
10:03 10.12.2024
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Քուսեյ ալ-Դահակը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղարկված պաշտոնական հայտարարության մասին, որը կոչ է անում դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գոլանի շրջանում։ Հայտարարությունն ուղարկվել է սիրիական կառավարության անունից։ «Այսօր Սիրիայի կառավարության անունից մենք նամակներ ենք ուղարկել Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին՝ դատապարտելով Իսրայելի այս հարձակումը՝ կոչ անելով ՄԱԿ-ին […]
09:11 10.12.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այցելել է ԱՄՆ և հանդիպել նրա հետ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով կարող է միանալ ամերիկյան նոր վարչակազմին, Թրամփի կողմից ազգային անվտանգության գծով նախագահի օգնական նշանակված Մայք Վալցը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Մի օր Մար-ա-Լագոյում Դոնալդ […]
08:53 10.12.2024
Կանադան և Մեքսիկան կարող են դառնալ ամերիկյան նոր նահանգներ, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարի չափով, մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային մինչև 300 միլիարդ դոլար: Ինչո՞ւ ենք մենք սուբսիդավորում այդ երկրներին: Եթե մենք սուբսիդավորելու ենք նրանց, թող նրանք դառնան նոր նահանգներ», – ասել […]
23:08 09.12.2024
Սիրիայում իրավիճակը դարձել է քաոսային: Զինյալ խմբավորումները գրավեցին նաև այդ երկրի մայրաքաղաք Դամասկոսը և գահընկեց արեցին Բաշար Ասադի իշխանությունը: Ի՞նչ նոր մարտահարվերներ է այդ ամենը ստեղծում նաև մեր երկրի համար և ի՞նչ սպասել առաջիկայում, ի՞նչ կարող է նշանակել Փաշինյանի, Մակրոնի և Թրամփի համատեղ լուսանկարը. այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Միտք» վերլուծական-հետազոտական կենտրոնի […]
21:16 09.12.2024
Դամասկոսում զարգացող ներքաղաքական գործընթացների վրա Անկարայի ազդեցությունը իսկապե՞ս այդքան մեծ է: Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այժմ Սիրիայում ամենաազդեցիկ խմբավորումը «Հայաթ Թահրիր ալ-Շամն» է, որի կախվածությունը Անկարայից ակնհայտ է: Բավական է նշել, որ այդ խմբավորման գրոհայիններից շատերը խոսում են հենց թուրքերեն։ Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ փետրվարին, այդ […]
20:58 09.12.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և քաղաքական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Գնահատվել է Սիրիայում և տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակը, մտքեր են փոխանակվել այն քայլերի շուրջ, […]
20:43 09.12.2024
ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն վրացական հարցը։ Հաջորդ շաբաթվա վերջին քննարկումները կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով, հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Այն, ինչ կատարվում է Վրաստանում, բռնության մակարդակը, դաժանության մակարդակը, բացարձակապես անընդունելի են», – երկուշաբթի լրագրողներին ասել է Գերչինսկին։ Նա նշել է, որ Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը վերջերս […]
20:35 09.12.2024
Մեծ Բրիտանիան կավելացնի իր ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, քանի որ տարածաշրջանում կայունությունը հիմնարար է Մեծ Բրիտանիայի անվտանգության համար: Այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, պաշտպանում ենք Սիրիայում ամենախոցելի մարդկանց, աջակցում ենք Լիբանանի մեր գործընկերներին և աշխատում միջազգային հանրության հետ՝ […]
20:08 09.12.2024
Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանները, որոնք դադարեցրել էին գործունեությունը զինված ընդդիմադիր ուժերի կողմից երկու քաղաքների գրավումից հետո, մի քանի օրվա ընթացքում կվերսկսեն ներքին թռիչքները։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը ՝ հղում անելով ընդդիմության կողմից վերահսկվող սիրիական տրանսպորտի վարչության ներկայացուցչին։ Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ […]
19:26 09.12.2024
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու հարցը, նրա խոսքերը մեջբերում է Strana.ua-ն։ «Ես ասացի, որ մենք, ավելին, քան աշխարհում որևէ մեկը, ցանկանում ենք պատերազմի ավարտը: Եվ, իհարկե, պատերազմի դիվանագիտական ավարտը ավելի շատ կյանքեր կփրկի: Եվ մենք ուզում ենք դա»,- ասել է […]
19:11 09.12.2024
Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ հակակառավարական անկարգություններին իշխանությունների արձագանքի ֆոնին։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող պատկերներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Ընթացիկ […]
18:35 09.12.2024
Սիրիայի ղեկավարությունն ակնկալում է, որ երկրում իշխանափոխությունից հետո կվերացվեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, թեև դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալյալին։ «Մենք նաև հուսով ենք, որ պատժամիջոցները կվերացվեն Սիրիայից և նրա ժողովրդից, սակայն մինչ այժմ այս գործի հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ չկան», – ասել է նա:
17:03 09.12.2024
Դամասկոսում իշխանության եկած զինված ընդդիմությունը սիրիացի քաղաքական գործիչ Մուհամմեդ ալ-Բաշիրին կհանձնարարի ստեղծել Սիրիայի անցումային կառավարություն։ Այսպիսի հայտարարություն է արել կատարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ ֆրանսիական Le Figaro թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ հանրապետության նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը կդառնա Սիրիայի կառավարության ղեկավարը անցումային շրջանում։
16:05 09.12.2024
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Համապատասխան հրապարակումը տեղադրվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան X սոցիալական ցանցի էջում։ Հաղորդվում է, որ նախագահի օգնականը Իսահակ Հերցոգին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնները։ Իսրայելի նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել և խնդրել իր ողջույնները փոխանցել Իլհամ Ալիևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել […]
16:00 09.12.2024
Ռուսաստանը Սիրիայի հարցով երկխոսություն է վարում Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք երկխոսության մեջ ենք Անկարայի և տարածաշրջանային այլ պետությունների հետ, այդ թվում՝ սիրիական հարցերի շուրջ, իսկապես, Սիրիան այժմ շատ դժվար ժամանակաշրջան է անցնում՝ կապված անկայունության հետ», – ասել է նա: Շատ կարևոր […]
15:50 09.12.2024
Ռուսաստանի ղեկավարությունը բաց է Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Փոխարտգործնախարարը, պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին, նշել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար հետագա շփումների հիմքը պետք է լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը, սակայն պայմանով, որ Արևմուտքն ու Կիևի ռեժիմը ցույց տան իրենց պատրաստակամությունը նման շփումների համար։ […]
14:38 09.12.2024
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է շուրջ 43 000 ուկրաինացի զինվոր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում։ Նա նշել է նաև, որ 370 000 զինվոր է վիրավորվել։ Զելենսկու խոսքով՝ նրանց 50 տոկոսը կրկին վերադառնում է ծառայության։ Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև Ռուսաստանի կորուստներին։ Ըստ նրա՝ ՌԴ-ն […]
14:20 09.12.2024
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է հանդիսանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Երևանում ընթացող ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը իր նելույթում։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում:Այս տարի մենք նշում […]
14:14 09.12.2024
Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, նման որոշումներ չեն կարող կայացվել առանց պետության ղեկավարի, սա նրա որոշումն է»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան, երեկ […]
13:59 09.12.2024
Անցումային շրջանի համար երկրի կառավարության ղեկավարը կդառնա Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Հիջաբը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012 թվականի հունիսից օգոստոս, կգլխավորի նախարարների անցումային կաբինետը։
13:54 09.12.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որևէ մանրամասներ չի հայտնել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստացած Բաշար ալ-Ասադի գտնվելու վայրի մասին։ «Պարոն Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չունեմ ձեզ ասելու», – լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի խոսնակը։ Նա հավելել է, որ Մոսկվան պարտավոր չէ պաշտոնապես հայտարարել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին ապաստան տրամադրելու մասին։
13:08 09.12.2024
Թեհրանը կապի ուղիղ ալիք է պահպանում Դամասկոսում իշխանությունը զավթած սիրիական զինված ընդդիմության ղեկավարության հետ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան: Նրա խոսքով, դա անհրաժեշտ է Իրանի և Սիրիայի հարաբերություններում «թշնամությունը կանխելու համար»։ Իսլամական Հանրապետությունը «բաց է երկխոսության համար» Սիրիայի նոր իշխանությունների հետ, հավելել է նա։ «Փոխգործակցությունը Սիրիայի նոր ղեկավարության հետ առանցքային դեր է […]
12:50 09.12.2024
Մ ներքին գործերի նախարարները դեկտեմբերի 12-ին կքննարկեն Սիրիայում առկա իրավիճակը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի համար։ Այս մասին Polskie Radio ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար Տոմաշ Սիեմոնյակը։ «Եվրամիության ներքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ հինգշաբթի, մենք կխոսենք Սիրիայում տեղի ունեցողի հետեւանքների մասին»,- ասել է նախարարը։ Նրա կարծիքով, ոչ մի սցենար չի […]