TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.38 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաղաղությունն այլընտրանք չունի, մեր ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից. Միրզոյան

14:15 06.12.2024

Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ, ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի, գործընկերների հետ։ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ […]

̰
Գևորգ Պապոյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

14:00 06.12.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել […]

̰
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը

13:37 06.12.2024

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը Դոհայում հանդիպում են կազմակերպում Սիրիայի հարցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրին: «Շաբաթ օրը Դոհայում կայանալիք ֆորումի շրջանակում նախատեսվում է Աստանայի ձևաչափի արտգործնախարարների հանդիպումը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի ղեկավարների մասնակցությամբ», – ասել է Թուրքիան։ Նոյեմբերի 28-ին CNN-ը հայտնել է, որ սիրիական զինված ընդդիմադիր […]

̰
Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ բռնությունը կոչում են խաղաղություն, թող ամեն օր նման խաղաղություն լինի նրանց մայրաքաղաքներում. Պապուաշվիլի

13:10 06.12.2024

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին` Թբիլիսիի հանրահավաքներում բռնությունները չդատապարտելու համար, և մաղթել է նրանց նույն «խաղաղ ցույցերը» իրենց քաղաքներում։ «Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ բռնությունը կոչում են խաղաղություն, թող ամեն օր նման խաղաղություն ունենան իրենց մայրաքաղաքներում»,- ասել է Պապուաշվիլին։ Նոյեմբերի 28-ին Վրաստանում սկսվել է հակակառավարական ցույցերի հերթական ալիքը։ Բողոքի պատճառը Վրաստանի […]

̰
Ըստ Մամիջանյանի՝ իշխանափոխության հարցում ընդդիմությունը ձախողվել է

13:02 06.12.2024

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ թեև դեռևս չեն հասել իշխանափոխության իրենց նպատակին, սակայն անհաջողությունից, ձախողումից չեն հոգնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով իշխանության հեռացնելու հարցում ընդդիմության ձախողման վերաբերյալ հարցին:Նա շեշտեց՝ ընդդիմութունը եկել է խորհրդարան իշխանափոխության օրակարգով, և քանի դեռ primeminister.am-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, ընդդիմությունը ձախողվել […]

̰
Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր

12:55 06.12.2024

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության […]

̰
Հարավային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդը կրկնել է նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը

12:50 06.12.2024

Կորեայի Հանրապետության իշխող՝ «Քաղաքացիական ուժ» կուսակցության նախագահ Հան Դոն Հունը հայտարարել է, որ երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ հանդիպումը չի փոխել իր դիրքորոշումը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հարավային Կորեայի առաջնորդին պետք է հեռացնել իշխանությունից։ «Ես հանդիպեցի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ, բայց չլսեցի խոսքեր, որոնք կարող էին փոխել իմ համոզմունքը», – մեջբերում […]

̰
Իշխանական պատգամավորը վստահեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել

12:15 06.12.2024

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է` թեև Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, սակայն բանակցությունները փակուղում չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարություններին: Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ մինչև այս տարբեր մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներով:«Բայց դա չպետք է մեզ […]

̰
Ամանորից առաջ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացվի․ Պուտին

11:16 06.12.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ամանորից առաջ ԱՊՀ գործընկերների հետ կքննարկի կամավորության թեման։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Շուտով մենք կունենանք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով, որն արդեն ավանդական է, մենք անպայման կխոսենք նաև այս թեմայի շուրջ։ Միասին կմտածենք, թե հավելյալ ինչ պետք է արվի ձեր աշխատանքին և ջանքերին աջակցելու համար»,- «Մենք միասին ենք» […]

̰
Լավրովը խոսել է Թրամփից ստացած իր տպավորությունների մասին

11:07 06.12.2024

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը ուժեղ մարդ է, ով չի սիրում հետաձգել խոսակցությունները, բայց դա չի նշանակում, որ նա ռուսամետ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ նա ( Դոնալդ Թրամփը – խմբ.) ուժեղ մարդ է, ով ցանկանում է արդյունքի հասնել և չի սիրում ամեն ինչ հետաձգել: Սա իմ տպավորությունն […]

̰
Ռուսաստանը մտադիր չէ ոչնչացնել ուկրաինացի ժողովրդին․ Լավրով

10:49 06.12.2024

Ռուսաստանը մտադիր չէ ոչնչացնել ուկրաինացի ժողովրդին, նրանք ռուսների համար եղբայրներ ու քույրեր են, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք չենք խոսում որևէ մեկի բնակչության ոչնչացման մասին: Մենք չենք սկսել այս պատերազմը։ Տարիներ շարունակ մենք զգուշացրել ենք, որ ՆԱՏՕ-ի՝ մեր սահմաններին մոտենալը խնդիր կստեղծի։ Վլադիմիր Պուտինը տարիներ շարունակ միջազգային հարթակներում դա բացատրել է մարդկանց, […]

̰
Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

10:40 06.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Շարունակելով ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը միտված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից շարունակական աջակցության կարևորությունն […]

̰
Մակրոնն ասել է, որ չի լքի նախագահի պաշտոնը մինչև իր ժամկետի ավարտը

10:28 06.12.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան հեռուստատեսային ուղերձով դիմել է ժողովրդին, որում հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ չնայած Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու պրոցեսին։ «Այն մանդատը, որը դուք ինձ վստահել եք ժողովրդավարական ճանապարհով, հնգամյա մանդատ է, և ես այն ամբողջությամբ կիրականացնեմ մինչև դրա ավարտը: Իմ պատասխանատվությունը պահանջում է ապահովել պետության շարունակականությունը, […]

̰
«Պատասխանում եմ քաղաքացիների նամակներին»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

08:47 06.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Պատասխանում եմ քաղաքացիների նամակներին»։  

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին

08:15 06.12.2024

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Պենտագոնում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին ջերմ հյուրընկալության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող […]

̰
Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը․ Միրզոյան

23:47 05.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ասել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը։ «Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Եվ լինելով ժողովրդավարություն, […]

̰
Ֆրանսիայի հայամետ կառավարությունը լուծարվելու է. ո՞վ կստանձնի նոր կառավարության ղեկը

22:44 05.12.2024

Ֆրանսիայում կրկին ներքաղաքական ճգնաժամ է: Երկրի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել կառավարությանը: Նոր կառավարության ճակատագիրը մշուշոտ է, քանի որ ոչ մի քաղաքական ուժ չունի խորհրդարանական մեծամասնություն: Ինչո՞վ է պայմանավորված անվստահությունը ու ինչպե՞ս է դա ազդում մեր շահերի վրա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առիթն այս վոտումի այն էր, որ կառավարությունը օգտվել էր սահմանադրական […]

̰
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում

20:40 05.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում․ «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար: Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության […]

̰
Էմանուել Մակրոնն ընդունել է Միշել Բարնյեի հրաժարականը

18:47 05.12.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը: Ֆրանսիայի խորհրդարանը երեկ անվստահություն էր հայտնել Միշել Բարնյեի կառավարությանը: Հարցը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ Բարնյեն առանց պատգամավորների հետ համաձայնեցման հավանություն է տվել 2025 թվականի բյուջեին։ Վերջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է […]

̰
Արարատ Միրզոյանը Մալթայում ունեցել է մի շարք հանդիպումներ

16:34 05.12.2024

Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Մալթայում է, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Արարատ Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ:  Հայ և վրացի գործընկերները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական […]

̰
Reuters.Նիդերլանդները կխնդրի ԵՄ-ին կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը

15:45 05.12.2024

Նիդերլանդները կխնդրի Եվրամիությանը կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը՝ հակակառավարական ցույցերի ժամանակ զանգվածային ձերբակալությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդ) ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպման շրջանակում։ Ըստ Reuters-ի՝ Նիդերլանդների արտգործնախարարը ծրագրում է պաշտոնական խնդրանքով դիմել ԵՄ-ին՝ «թույլ տալ Վրաստանի կառավարությանը հասկանալ, որ […]

̰
Դրական փոփոխություն` ի շահ ՀՀ քաղաքացիների գործարար միջավայրի

15:25 05.12.2024

Կառավարությունը կատարում է դրական փոփոխություն` ի շահ ՀՀ քաղաքացիների գործարար միջավայրի: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ազատել շահութահարկի վճարումից: Գործող կարգավորմամբ վերջիններս ազատված […]

̰
Համաձայնագրով Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին կտրամադրվի 89,469,000 եվրոյի չափով վարկ

14:35 05.12.2024

«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր եւ Ենթածրագիր 2»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Համաձայնագրով նախատեսվում է ներգրավվել բյուջետային աջակցության վարկ` 89,469,000 եվրոյի չափով: Համաձայնագիրն ուղղվելու է «ՀՀ 2024 թվականի բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Համաձայնագրի վավերացման հարցը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ […]

̰
ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի․ ԱԺ նախագահ

14:20 05.12.2024

Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի դեսպանին

14:06 05.12.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում […]

̰
Հունգարիայի ԱԳ նախարարը քննարկել է Ուկրաինայի հարցը Թրամփի ազգային անվտանգության ապագա խորհրդականի հետ

13:34 05.12.2024

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն հինգշաբթի ասել է, որ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի թեկնածու Մայք Ուոլթսի հետ։ «Ես նրան ասացի, թե ինչպես ենք մենք տեսնում իրավիճակը մեր հարևանությամբ տեղի ունեցող ռազմական հակամարտության հետ կապված, և որքան ենք ցանկանում, որ խաղաղությունը վերադառնա Արևելյան Եվրոպա», – գրել է […]

̰
Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

13:24 05.12.2024

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի եւ Արմեն Մարուխյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Նարինե Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր, իսկ Արմեն Մարուխյանի թեկնածությանը 63 պատգամավորն էլ կողմ են քվեարկել: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ […]

̰
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ամերիկյան ընկերությունների դեմ՝ Թայվանին զենք վաճառելու համար

13:15 05.12.2024

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 13 ռազմական ձեռնարկության և դրանց վեց ղեկավարի նկատմամբ՝ ի պատասխան Թայվանին զենքի վաճառքին, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Միացյալ Նահանգները վերջերս կրկին հայտարարեց Թայվանին զենք վաճառելու մասին , որը կոպտորեն խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը և երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեն, լրջորեն միջամտում է Չինաստանի ներքին գործերին և վնասում Չինաստանի ինքնիշխանությունը և […]

̰
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից

12:12 05.12.2024

Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստի ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը

11:45 05.12.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Անուշ Քլոյանն ու Էմմա Պալյանն առաջարկել են լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ համամասնական կարգով […]

̰
BACK_TO_TOP