TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցկացվել են կրակի կառավարման մարզումներ

18:22 12.04.2021

2-րդ զորամիավորումում ապրիլի 12-ին անցկացվել են կրակի կառավարման մարզումներ՝ մարտական հրաձգությամբ: Մարտավարական բարդ պայմաններում, ցուցաբերելով փոխգործակցության բարձ մակարդակ, զինծառայողները հմուտ գործողություններով կատարել են առաջադրված բոլոր խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածության մակարդակը և մասնագիտական կարողությունները, խրախուսել լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին։

̰
Պեսկովն արձագանքել է Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ Բլինկենի հայտարարությանը

16:10 12.04.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ռուսաստանի «ագրեսիվ գործողությունների» հետևանքների մասին հայտարարությունը: Նախօրեին «NBC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին կստիպի «վճարել» անպատասխանատու վարքի համար: Նրա խոսքերով՝ ամերիկյան լիդերը հստակ ուղենշել է իր դիրքը. «եթե Ռուսաստանը գործի անպատասխանատու և ագրեսիվ, դրա դիմաց գին […]

̰
Եվրամիությունը մեկնաբանել է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը

15:58 12.04.2021

Եվրամիությունը խիստ մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկություններով և անհրաժեշտ է համարում ամբողջությամբ պարզել դրա բոլոր հանգամանքները: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն: «ԵՄ-ն տեղյակ է այս միջադեպի մասին, մեզ շատ մտահոգում է այս տեղեկատվությունը: Անհրաժեշտ է պարզել, թե ինչ է տեղի ունեցել: […]

̰
Խուզարկությամբ հաշիշ է հայտնաբերվել

15:24 12.04.2021

Ապրիլի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Իրավապահները ժամը 13։30-ի սահմաններում Սայաթ-Նովայի պողոտայից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Էջմիածին քաղաքի 29-ամյա մի բնակչի։ Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգվածով ապակյա գլանակ և 10 փաթեթ հաշիշի նմանվող շագանակագույն զանգված: Նշանակվել են փորձաքննություններ: […]

̰
Իրանը դիվերսիայից հետո 50%-ով կբարձրացնի Նաթանզում միջուկային օբյեկտի արտադրական հզորությունը

14:24 12.04.2021

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան չի հանգեցրել օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50% -ով: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է երկրի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին: «[Նաթանզում] Շահիդ Ահմադի Ռոշանի [ուրանի] հարստացման օբյեկտում երեկ տեղի ունեցած միջադեպը խոչընդոտ չդարձավ հարստացման համար. համալիրում միացված […]

̰
Nouvelles d’Arménie-ի անդրադարձը ՄԻՊ-ի՝ Սյունիքում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով մեքենայի ուղղությամբ քարեր նետելու հայտարարությանը

13:59 12.04.2021

Nouvelles d’Arménie պարբերականն անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որը վերաբերում է Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ քարեր նետելուն: «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, […]

̰
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսրին

13:36 12.04.2021

Ապրիլի 12-ին Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Կայսր Նարուհիտոն շնորհավորեց Արեգ Հովհաննիսյանին Ճապոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-ճապոնական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Դեսպան Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի […]

̰
Իրանը խոստացել է վրեժ լուծել Իսրայելից Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակման համար

13:29 12.04.2021

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Թեհրանը ժամանակին պատասխան կտա Իսրայելին Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի համար: Այդ մասին ապրիլի 12-ին հաղորդել է Press TV- ն: «Իրանը ճիշտ ժամանակին վրեժխնդիր կլինի իսրայելական ռեժիմից վերջին հարձակման համար»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը: Ըստ Խաթիբզադեի՝ Իսրայելի կողմից նման գործողությունները «Իրանի տարածքում միջուկային ահաբեկչության գործողություն […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի վարչապետին

12:54 12.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Վիետնամի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և բարի կամքի վրա։ Վստահ եմ, […]

̰
Ոստիկանությունը տուգանք է սահմանել Ծառուկյանի որդու հարսանիքին հրավառություն կազմակերպելու համար

12:45 12.04.2021

Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում ապրիլի 11-ին հրավառություն իրականացնելու դեպքով ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները (լռության խախտումը հասարակական վայրերում)։ Ոստիկանության Կոտայքի բաժնի […]

̰
Իրանը պարզել է՝ ով է ներգրավված միջուկային օբյեկտում սաբոտաժի մեջ

12:26 12.04.2021

Իրանի հետախուզական ծառայությունները բացահայտել են Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիայի մեջ ներգրավված անձին: Այս մասին Nour News-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ երկրի տեղեկատվության (հետախուզության) նախարարության պաշտոնյան: «Պարզվել է Նաթանզի միջուկային կայանի էլեկտրական ցանցի աշխատանքը խափանած անձի ինքնությունը, ինչը հանգեցրել է համալիրի սրահներից մեկի էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցմանը», – աղբյուրի խոսքերը փոխանցում է պորտալը: Նա նաև նշել […]

̰
Նախագահի՝ ՍԴ ուղարկված դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանված է 20-օրյա ժամկետ

12:24 12.04.2021

2021 թվականի ապրիլի 10-ին (շաբաթ) Սահմանադրական դատարանը Mulberry էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ ԼՂ իրավիճակի կարգավորման գործընթացում. Կարասին

12:21 12.04.2021

«Կոմերսանտ»-ին հարցազրույց է տվել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դեր ունենալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացում: «Կարծում եմ, որ նրանք կարող էին օգտակար դեր ունենալ այս գործում: Այս եռյակն ունի փորձ և արտաքին ամուր աջակցություն: Թվում է, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո կարող է […]

̰
Այսօր զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտունու մերձակայքում

11:54 12.04.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զինամթերքի պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների մերձակայքում: Սակրավորները միաժամանակ հանրապետության տարածքում շարունակում են կատարել ինժեներահետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված զինամթեքրը կոչնչացվի տեղում: ՀԵՌ.-911 047 940911

̰
Նախագահը կդիմի ՍԴ՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների օրենքի սահմանադրականության հարցը որոշելու խնդրանքով

10:17 12.04.2021

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին, հայտնում են նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը Օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, […]

̰
Ռուսաստանը հանդես է եկել տիեզերքում սպառազինություն տեղակայելու արգելքի օգտին

09:34 12.04.2021

Ռուսաստանը հանդես է գալիս տիեզերքում զենքի տեղակայումն արգելելու բանակցությունների մեկնարկի օգտին: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Յուրի Գագարինի՝ տիեզերք թռիչքի 60-ամյակի կապակցությամբ իր տեսաուղերձում: Նա ընդգծել է, որ մարդկության օգտին տիզերքն օգտագործելու հնարավորությունը կարող է ապահովել միայն սպառազինւթյան մրցավազքի երաշխավորված կանխումը: «Մենք կողմ ենք բանակցություններ սկսել միջազգային իրավաբանորեն պարտադող գործիք ստեղծելու […]

̰
Ռուսաստանում պատասխանել են Ուկրաինայի պատճառով Բլինկենի սպառնալիքներին

23:22 11.04.2021

Ռուս քաղաքական գործիչները մեկնաբանել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը, որում նա Մոսկվային նախազգուշացրել է Կիևի դեմ «ագրեսիայի» հետևանքների մասին: Ավելի վաղ Պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանը կվճարի, եթե «իրեն ագրեսիվ պահի»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «լրջորեն մտահոգված է ուկրաինական սահմանին ռուսական գործողությունների կապակցությամբ»: ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը […]

̰
Չեխիայի նախագահը սկսել է տեղաշարժվել անվասայլակով

22:59 11.04.2021

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ոտքերի հիվանդության պատճառով սկսել է տեղաշարժվել սայլակով։ Այս մասին նա հայտնել է կիրակի օրը տված հարցազրույցում, որը ուղիղ եթերում հեռարձակել է տեղական Blesk թերթի ցանցային հեռուստաալիքը։ «Ես շարժվում եմ անվասայլակով, քանի որ դա հարմար է։ Ոտքերիս վիճակը լավ չէ», – նշել է Զեմանը ՝ ընդգծելով, որ կօգտագործի բժիշկների կողմից առաջարկվող այս […]

̰
Պատգամավորը դիմել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանն աջակցելու հարցով

22:50 11.04.2021

Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը այդ երկրի խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։ Chambre des députés – Luxembourg and ADR – Alternativ Demokratesch Reformpartei member Fernand Kartheiser’s… Опубликовано Honorary Consulate of Armenia in Luxembourg Воскресенье, 11 апреля 2021 г. «Արմենպրես»-ի […]

̰
Իրանում Նաթանզայի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարն ահաբեկչության հետևանք են համարում

19:37 11.04.2021

Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային Էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին նաթանզայի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարը որակել է որպես հարձակում և “միջուկային ահաբեկչության”դրսևորում: Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի ատոմային օբյեկտում բաշխիչ էլեկտրացանցում վթար է գրանցվել: Նրա խոսքով ՝ տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա։ Իշխանությունները պարզում […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին ստեղծված իրավիճակով

17:57 11.04.2021

Վաշինգտոնը մտահոգված է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակով, ամերիկյան իշխանություններն այս պահին քննարկում են այդ թեման եվրոպական պետությունների դաշնակիցների և գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Պետք է ասեմ, որ ես լրջորեն մտահոգված եմ Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններով», – նշել է նա: Բլինկենի վարկածով ՝ […]

̰
Զելենսկին կոչ է արել թույլ չտալ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրկնությունը

17:41 11.04.2021

Ամբողջ աշխարհի երկրները պետք է միավորվեն, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները չկրկնվեն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ելույթ ունենալով Կիևի «Բաբիյ Յար» հուշահամալիրում նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների ազատագրման միջազգային օրը՝ պետության ղեկավարը հիշեցրել է պատերազմի տարիներին Ուկրաինայի կորուստների մասին: «Ուկրաինացիներն ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պետք է հատուկ միասնություն ցուցաբերեն, որպեսզի այլևս երբեք թույլ չտան […]

̰
Պեսկովը Ուկրաինայի իրադրությունը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար

17:25 11.04.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը վտանգավոր է անվանել, քանի որ այնտեղ «մոտ ժամանակներս կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմը»: «Մեր կողքին մի երկիր է, որտեղ մենք չենք բացառում, որ ղեկավարությունը կրկին հնարավոր կհամարի ներքին խնդիրը լուծել ուժային մեթոդներով։ Արդյոք դա վտանգավոր է մեզ համար։ Իհարկե, վտանգավոր է։ Մենք պետք է միջոցներ […]

̰
Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով․ Էրդողան

16:36 11.04.2021

Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավորինս շուտ կարգավորեն առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Երեկ մենք հանդիպել ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք որքան հնարավոր է շուտ լուծեն իրենց վեճերը խաղաղ ճանապարհով, և մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ», […]

̰
Փաշինյանը գնահատել Է Պուտինի հետ բանակցությունների արդյունքները

15:16 11.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գոհ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չորեքշաբթի կայացած բանակցություններից ՝ նշելով նրանց հագեցած օրակարգը: «Մենք ունեցել ենք շատ հագեցած օրակարգ, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը և տարածաշրջանային հարցերը, անվտանգության, տնտեսության հարցերը։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր կան։ Այո, ես շատ գոհ եմ», – […]

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

22:27 10.04.2021

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 10-11-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-14-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, […]

̰
Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

21:52 10.04.2021

Ապրիլի 10-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։49-ին, մարվել՝ 16։04-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 130 քմ) փայտե […]

̰
Ուկրաինան առաջին անգամ թուրքական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Դոնբասում. RIA Novosti

20:55 10.04.2021

Դոնբասում զինված հակամարտության գոտում նկատվել է ուկրաինական բանակին պատկանող թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում տալով ուկրաինական լրատվամիջոցներին: Անօդաչուն նկատվել է Ուկրաինայի հարավային մասում: Այն կատարել է թռիչք Խերսոնի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերով: Այնուհետև այն նույն ճանապարհով վերադարձել է թռիչքի վայր: Անօդաչուի թռիչքի […]

̰
Արդյոք նախնական պայմանավորվածություն եղել է գերիների վերադարձի հարցում․ ճնշման ինչ լծակներ ունի Մոսկվան Բաքվի վրա

20:38 10.04.2021

  Ինչ կատարվեց Պուտին- Փաշինյան վերջին հանդիպումից հետո, ինչու ինքաթիռը, որով սպասում էինք մեր գերիների վերադարձին Էրեբունի օդանավակայան հասավ առանց նրանց, որքանով է պատրաստ Ռուսաստանը ճնշման միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս և օրակարգային այլ խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Հատված զրույցից․

̰
Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

19:05 10.04.2021

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում: Factor.am-ի փոխանցմամբ նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին: Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ […]

̰
BACK_TO_TOP