TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զախարովան դատապարտել է ՆԱՏՕ-ի և ԵՄ գործելաոճը

14:00 14.04.2021

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է ՆԱՏՕ-ին Դոնբասում իրավիճակը սրելու համար, այս մասին հայտնում է Вести ФМ ռադիոկայանը: «ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, որը պետք է զբաղվի անվտանգության հարցերով, մինչդեռ ամեն կերպ սրում է իրավիճակը: Ընդ որում՝ գտնվելով Կիևի իշխանության հետ սերտ հարաբերություններում՝ դաշինքը մտահոգություն չի հայտնում այն ամենի մասին, ինչ կատարվում է Դոնբասում, հակառակը՝ […]

̰
Իրանը ուրանի հարստացումը մինչև 60% անվանում է Իսրայելի գործողությունների պատասխան

13:14 14.04.2021

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 14-ին ասել է, որ երկրում ուրանի հարստացումը մինչև 60% և նոր ցենտրիֆուգների տեղադրումը պատասխան են Իսրայելի գործողություններին: Սակայն, ըստ նրա, հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո: «Մեր միանգամայն խաղաղ գործունեությունը կգտնվի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: 60%-ով հարստացումը նույնպես [տեղի կունենա] խաղաղ նպատակներով […]

̰
Խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ ու թմրամիջոցներ․ ոստիկանության բացահայտումը

13:00 14.04.2021

Հարուցված քրեական գործի շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, […]

̰
Սենատորները Բայդենին կոչ են արել վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարք

12:34 14.04.2021

Սենատորներ Թիմ Քեյնը (Վիրջինիա նահանգից, դեմոկրատ), Քրիս Մերֆին (Կոնեկտիկուտից, դեմոկրատ) և Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին պալատի այլ անդամներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով նրան շտապ միանալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA)՝ սպառնալիքին խաղաղ և արդյունավետորեն հակազդելու համար, ինչը, նրանց կարծիքով։ Նամակի տեքստը երեքշաբթի տեղադրվել է Քեյնի կայքում: «Մենք վճռականորեն աջակցում ենք JCPOA- ին […]

̰
Թրամփի կողմնակիցները նրա մտքերի առաջխաղացման ինստիտուտ են ստեղծում

12:17 14.04.2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամները կբացեն «America First Policy Institute» հետազոտական ինստիտուտը: Այն ոչ առևտրային կազմակերպություն է՝ անձնակազմի 35 անդամով: Նրանց առաքելությունը լինելու է Թրամփի քաղաքականությունը հավերժացնելը: Այս մասին հայտնում է «Axios»-ը: Ինստիտուտի ղեկավարը Բրուք Ռոլլինսն է, ով նախկինում եղել է ներքին քաղաքականության հարցով Թրամփի խորհրդականը: Կազմակերպության բյուջեն առաջին տարվա համար կկազմի 20 […]

̰
Ռուսաստանը Սև ծովի ավազանում լայնածավալ զորավարժություններ է սկսել

11:18 14.04.2021

Ռուսաստանը Սև ծովի ավազանում սկսել է ծովային ավիացիայի լայնածավալ զորավարժություններ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է 1tv.ge-ն։ Զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի և Սև ծովի նավատորմի ինքնաթիռները, Սու-24 Մ, Սու-34, Սու-27  ՍՄ և Սու-30 ՍՄ ռմբակոծիչներ: Ինքնաթիռները հրթիռներ ու ռումբեր են արձակելու ծովում գտնվող թիրախների վրա: Զորավարժություններին, բացի ավիացիայից, […]

̰
̰
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենքի նախագիծը

10:29 14.04.2021

ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, ընդունվեցին բոլոր նախագծերը։ Դրանք հետևյալն են. Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունվեց 80 կողմ, 2 դեմ, 19 ձեռնպահ ձայներով,  Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ և պետական […]

̰ ̰
Ավստրիան պատրաստ է հարթակ դառնալ Պուտինի և Բայդենի հանդիպման համար

08:40 14.04.2021

Ավստրիան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի առաջիկա հանդիպման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը: «Եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները որոշել են նախագահներիի մակարդակով գագաթնաժողով անցկացնել, դա գովելի է: Նման գագաթնաժողովի անցկացման վայրի և ժամկետի վերաբերյալ որոշումը կախված է երկու […]

̰
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին. Շոյգու

23:50 13.04.2021

ՆԱՏՕ-ն 40 հազար զինծառայողներ և 15 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա կկենտրոնացնի Ռուսաստանի սահմանների մոտ` հիմնականում Սևծովյան տարածաշրջանում և Բալթիկայում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն: Շոյգուն ասել է նաև,որ այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսով տեղափոխվում են Եվրոպա: «Եվրոպայում կա զորքերի տեղաշարժ դեպի Ռուսաստանի սահմաններ: […]

̰
Վրաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

23:30 13.04.2021

Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին Twitter- ում գրել է Դավիդ Զալկալիանին: «Հիանալի է, որ պետքարտուղար Բլինկենի հետ խոսեցինք Վրաստանում և տարածաշրջանում անվտանգության, մեր ռազմավարական գործընկերության և Վրաստանի ժողովրդավարական համախմբման մասին: ԱՄՆ-ի վճռորոշ աջակցությունն ինչպես Վրաստանի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ եվրաատլանտյան կառույցներին մեր ինտեգրմանը խիստ […]

̰
Զելենսկին և Մակրոնը Փարիզում հանդիպում կունենան

23:12 13.04.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 16-ին Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ապրիլի 13-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը։ «Իսկապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպեն ուրբաթ՝ ապրիլի 16-ին, Փարիզում։ Նախագահները կկենտրոնանան Դոնբասի իրադրության և Ուկրաինայի սահմաններում ռուսական զորքերի կուտակման վրա», – նշել է Մենդելը։ Հիշեցնենք, […]

̰
Սպիտակ տանը հայտնել են Պուտինի և Բայդենի հանդիպման ժամկետները

23:04 13.04.2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման հնարավոր ժամկետները: Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։ Փսակիի խոսքերով՝ երկու երկրների ղեկավարները կարող են հանդիպել ամռանը։ Նա հայտարարել է, որ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել առաջիկա ամիսներին։ Հարցին, թե արդյո՞ք Բայդենը նախապատվություն ունի գագաթնաժողովի անցկացման վայրի վերաբերյալ, Փսակին […]

̰
Աշխարհի 14 քաղաքներում մեր հայրենակիցները կիրականացնեն լուռ ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին

22:56 13.04.2021

Ապրիլի 15-ին աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում մեր հայրենակիցներն իրականացնելու են լուռ ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Համաշխարհային լուռ ակցիաները կազմակերպվում են հայ համայնքների կողմից: Ավելին իմանալու համար այցելեք հղմամբ՝ https://www.facebook.com/HayrenPartnersForHumanity/: Եթե չեք կարող միանալ ֆիզիկապես, ապրիլի 15-ին օգտագործեք #FreeArmenianPOWs #FreeArmenianHostages հաշթեգները սոցիալական մեդիայում»,- ասված […]

̰
Պուտինը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

22:38 13.04.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ, հաղորդում է ֆիննական առաջնորդի գրասենյակը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Ղրիմում և ռուս-ուկրաինական սահմանին։ Բացի այդ, պետությունների ղեկավարներն անդրադարձել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շփումներին։ «Նախագահ Պուտինը պատմել է իր և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հեռախոսազրույցի, ինչպես նաև պետությունների ղեկավարների ծրագրվող հանդիպման […]

̰
Երթևեկության ուղղությունների փոփոխություն Ծ. Իսակով – Ա. Բաբաջանյան ճանապարհային հանգույցում

22:13 13.04.2021

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծ. Իսակով-Ա. Բաբաջանյան ճանապարհային հանգույցի երթևեկության բարելավման համար մշակվել է երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի: Այս սխեման ուժի մեջ կմտնի 2021 թվականի ապրիլի 14-ից: Պատճառած անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների և վարորդների ներողամտությունը:

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը ոսկե մեդալներ է հանձնել Ն. Դիղմելաշվիլիին և Ս. Երիցյանին

21:46 13.04.2021

Ապրիլի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատանն ընդունել է Վրաստանի մանկավարժ-խորեոգրաֆների ասոցիացիայի նախագահ Նատալիա Դիղմելաշվիլիին և «Ջեյրան» ու «Մուշ» պարային համույթների գեղարվեստական ղեկավար, պարուսույց Սվետլանա Երիցյանին։ Ինչպս տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Սադոյանը պարարվեստի ոլորտում ունեցած ներդրման համար Նատալիա Դիղմելաշվիլիին և Սվետլանա Երիցյանին է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե […]

̰
Բաքուն ցույց տվեց, որ թքած ունի մարդասիրական արժեքների վրա. ՀՀ ԱԺ-ում անդրադարձել են Բաքվի պահվածքին

21:40 13.04.2021

ԱԺ օրակարգում այս շաբաթ ընդգրկված են ավելի քան 3 տասնյակ օրինագծեր: Մինչ դրանց քննարկումն այսօր խորհրդարանականները ելույթներով անդրադարձել են երեկ Ադրբեջանում տեղի ունեցած պուրակի բացման արարողությանն ու երկրի ղեկավարի ելույթին: Այնուհետև տեղի է ունեցել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիան կպատժվի որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստել

21:25 13.04.2021

Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը): «Մենք հասել ենք նրան, որ Եվրոպան ամուր, միասնական և հստակ գիծ ընդունի […]

̰
Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները

21:10 13.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է Աֆղանստանից զորքերը դուրս բերել մինչև սեպտեմբերի 11-ը ՝ նախորդ վարչակազմի կողմից մայիսի 1-ին համաձայնեցված ժամկետի փոխարեն, լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Մենք կսկսենք մնացած զորքերը կանոնավոր կերպով դուրս բերել մինչև մայիսի 1-ը և պլանավորում ենք բոլոր զորքերը դուրս բերել երկրից սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների տարելիցի նախաշեմին», – […]

̰
Չինաստանում ուղտերի համար լուսացույց են տեղադրել

21:01 13.04.2021

Չինաստանի Դունհուան քաղաքից ոչ շատ հեռու ուղտերի համար լուսացույց են տեղադրել: Հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ երբ լուսացույցի կանաչ լույսն է միանում, ճանապարհն անցնում են ուղտերը, իսկ երբ կարմիրը, հերթը զբոսաշրջիկներինն է: Դունհուանը քաղաք է և օազիս, տեղակայված է անապատի ծայրին: Մետաքսե ճանապարհին քաղաքը ծառայել է որպես դարպաս, հանդիսանում է Չինաստանում բուդդայականության օրրան: Քաղաքի […]

̰
Fly Armenia Airways-ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում խնդիրները լուծելու ուղղությամբ. Քաղավիացիա

20:53 13.04.2021

Մամուլում տարածված լուրերը, թե Fly Armenia Airways ընկերության ինքնաթիռն Իրանում ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն․ «Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

20:35 13.04.2021

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպումներ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Հանդիպումների ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է երկրում կորոնավիրուսի […]

̰
Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել

20:26 13.04.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկել հանդիպում անցկացնել, հայտնել է Սպիտակ տունը: Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Սպիտակ տունը, Բայդենը Մոսկվային կոչ է արել նվազեցնել լարվածությունը Կիևի հետ հարաբերություններում: Նա մտահոգություն է հայտնել «Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժերի հանկարծակի ավելացման կապակցությամբ»: Բայդենը նաև […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

20:15 13.04.2021

5-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը։ Զորավարժության ընթացքում իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի ներդաշնակ գործելու կարողությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։ Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները։  

̰
Խաղաղությունը պետք է լինի բոլոր ժողովուրդներինը այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի, կամ էլ ավելի լավ առանց Ալիևի․ Լենա Նազարյան

19:42 13.04.2021

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացված «պուրակին» և դրա վերաբերյալ այլ պատգամավորների հայտարարություններին, ասել է, որ հավատացած է՝ մեր պետությունը, մեր երեխաներն ու նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը և նրա ֆաշիստական մարդասպան համակարգը կգոյատևի։ Լենա Նազարյանը համաձայն է գործընկերների գնահատականներին, […]

̰
Վրաստանի ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիան կշարունակի կալանքի տակ մնալ

19:28 13.04.2021

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի գործով դատարանը հինգ ժամանոց նիստից հետո որոշում է կայացրել: Մելիան կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը չի փոխել խափանման միջոցը, որ կիրառել էր Մելիայի նկատմամբ փետրվարի 17-ի որոշմամբ:   Aliq.ge-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հույս էին հայտնել, որ դատարանը կփոխի որոշումը, քանի […]

̰
Առավել զարմանալի են ադրբեջանցիների հետ հիմա համատեղ ապրելու ձեր գաղափարները․ Սրբուհի Գրիգորյան

19:20 13.04.2021

Պատգամավորական եռագույնի մոտ այսօր անմոռուկ եմ տեղադրել` հայտարարությունների ժամին մոտենալով ԱԺ ամբիոնին ասել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը։ Պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի մարդատյաց քաղաքականությունն իր համար նորություն չէ ու չի կարող լինել, ոչ էլ զարմանալի է, զարմանալի չէ նաև Բաքվում Արցախի վերջին պատերազմին վերաբերող «պուրակի» մասին տեղեկատվությունը: «Առավել […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծում կայուն իրավիճակ է․ Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել

19:15 13.04.2021

Ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը […]

̰
BACK_TO_TOP