TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան հակամարտությունը և հետպատերազմյան իրավիճակը Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է այդ երկրում Բանգլադեշի դեսպանին

19:07 08.04.2021

Ապրիլի 8-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ դեսպանը խոստացել է  աջակցել դեսպան Ազամ Սարքերի հավատարմագրերը ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին հանձնելու արարողության կազմակերպմանը (ընթացիկ տարվա մայիսի երկրորդ կեսին): Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարաբերություններին […]

̰
Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը

19:00 08.04.2021

Ֆրանսիացի պատգամավորները լքում են Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խումբը ԵՄ ղեկավարության՝ Անկարա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված աղմկահարույց դեպքից հետո: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Վաղը դուրս եմ գալիս Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբից: Արդեն բավ է»,- իր Twitter-ում գրել է նա։ Հիշեցնենք, որ Թուրքիա այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանին

17:12 08.04.2021

Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է  ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային […]

̰
Ռուսաստանը թույլ չի տա ճնշել իրեն և ինչ-ինչ պայմաններ թելադրել. Պեսկով

16:20 08.04.2021

Ռուսները երբեք սպառնալիք չեն եղել որևէ մեկի համար, բայց և թույլ չեն տա ճնշել իրենց կամ ինչ-ինչ պայմաններ թելադրել, հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք երբեք որևէ մեկի համար սպառնալիք չենք ներկայացրել և չենք ներկայացնում: Բայց իհարկե, մենք երբեք ոչ մեկին, այդ թվում նաև ԱՄՆ-ին թույլ չենք տա սպառնալ մեզ, ինչ-որ բան թելադրել […]

̰
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները հայտարարություն են ստորագրել՝ ուղղված համագործակցության զարգացմանը

16:00 08.04.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Խաչատրյանը գրել է, որ հայտարարությունն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը:

̰
Կարևոր է, որպեսզի ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. վարչապետը՝ ԱՀ նախագահին

15:06 08.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, և կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպում են ունեցել

14:52 08.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում եմ ունեցել: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել։

̰
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

14:00 08.04.2021

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Պահանջն է՝ հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն […]

̰
Համաներում կհայտարարվի զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ

13:59 08.04.2021

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրենսդրական նախագիծ ներկայացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին»: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

13:50 08.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Հեգերին վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Սլովակիայի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Վստահ եմ, որ փոխադարձ […]

̰
Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

13:42 08.04.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 7-ին ստորագրել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկային […]

̰
Ապրիլի 7-8-ը բացահայտվել է հանցագործության 49 դեպք

12:58 08.04.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 6, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, թմրանյութի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ջրային կենդանիներ ապօրինի […]

̰
1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

12:50 08.04.2021

Այս տարվա նոյեմբերից Հայաստանի դպրոցների 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան։ Կառավարության այսօրվա նիստում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարևոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ […]

̰

12:44 08.04.2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Վաշինգտոնի ցանկացած անբարյացկամ քայլի, հայտնում է RT-ն։ «Մենք կպատասխանենք ցանկացած անբարյացակամ քայլերի: Դա ինքնին ակնհայտ է …Ես կարդացել եմ հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ վարչակազմն ավարտել է Ռուսաստանի թշնամական գործողությունների ամփոփումը: Ինչ-որ շատ արագ ստացվեց, որովհետև մեզ սովորաբար մեղադրում են այնպիսի մեծաթիվ մեղքերի մեջ, որ […]

̰
Տավուշը նոր մարզպետ ունի

12:12 08.04.2021

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային 61 հարցից վերջին զեկուցվող հարցով Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ։ «Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար», – ասաց Ղալումյանը: Հիշեցնենք՝ Հայկ Ղալումյանը  2019 թվականի սեպտեմբերի 12-ից եղել է  Իջևան համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար:

̰
Կառավարությունը նախատեսում է գիտության ֆինասավորումն ավելացնել 2 մլրդ 784 մլն դրամով

12:00 08.04.2021

Կառավարության նիստի օրակարգում այսօր ընդգրկված է 61 հարց, որոնցից միայն 4-ն է զեկուցվող: Նիստն սկսվել է կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած օրենսդրական նախագծի քննարկմամբ, որով նախատեսվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության համար ֆինանսավորումն ավելացնել 2 մլրդ 784 մլն դրամով: Այդ  գումարով, ըստ փոխնախարարի, նախատեսվում է փորձարարական գիտությունների բնագավառում ձեռք բերել ժամանակակից  […]

̰
Պատրուշևը ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի սահմանների մոտ կենսաբանական զենք ստեղծելու մեջ

08:37 08.04.2021

Ռուսաստանը լուրջ հիմքերն ունի ենթադրելու, որ ողջ աշխարհում հայտնվող կենսալաբորատորիաներում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հսկողության տակ, իրականացվում է կենսաբանական զենքի մշակում։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ հավելելով, որ այդ լաբորատորիաները հիմնականում հայտնվում են Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին: «Նրանք հավաստիացնում են, որ դրանք հետազոտական կենտրոններ են, որտեղ ամերիկացիները […]

̰
Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետի հետ

23:07 07.04.2021

Ապրիլի 7-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի միջև հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը մտքեր փոխանակեցին պատմական ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս դինամիկայի շուրջ` բարձր գնահատելով ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը։ Նախարար Այվազյանը բարձր գնահատեց […]

̰
Վարչապետը գոհունակություն է հայտնել Պուտինի հետ հանդիպումից և այն գնահատել արդյունավետ

22:08 07.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացայի» մի քանի տասնյակ անդամների հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է հանդիպման փաստը և նշել. «Գիտեք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք, որտեղ հասկանալիորեն մեծ մտահոգություններ, հարցեր կան և այսօրվա իմ հանդիպման ամենակարևոր ուղերձն այն է, որ շատ կարևոր եմ համարում, որ և ձեզ համար, նկատի ունեմ Մոսկվայի, և ընդհանրապես […]

̰
Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ

21:45 07.04.2021

Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ: Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում: Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օրերս պաշտոնից ազատվել է։ Նա նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

̰
Եվրապատգամավորներին վրդովեցրել է Թուրքիայում հանդիպմանը աթոռների հետ կապված իրավիճակը

21:36 07.04.2021

Եվրախորհրդարանի պատգամավորները վրդովմունք են հայտնել Անկարայում տեղի ունեցածի կապակցությամբ, որտեղ պաշտոնական այցի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին աթոռ չեն առաջարկել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ տեղի […]

̰
Թուրք պատգամավորը բացատրել է ԵՄ առաջնորդների հետ Էրդողանի հանդիպման միջադեպը

21:14 07.04.2021

Իրավիճակը, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռը չբավականացրեց Անկարայում ընթացող բանակցություններում, կանխամտածված չէ, սակայն այն ցույց է տալիս տղամարդկանց գերիշխանությունը, ՌԻԱ «Նովոստի»- ին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆիլիզ Քերեստեջիօղլուն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ տեղի է ունեցել երեքշաբթի […]

̰
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մի շարք հարցեր

20:10 07.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վլադիմիր Պուտին – Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, կրկին ընդունել Մոսկվայում: Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, քանի որ, անկասկած, ունենք քննարկելու բաներ և՛ երկկողմ հարաբերությունների կառուցման, և՛ իհարկե ամենաակտուալ ու ամենասուր խնդրի` Լեռնային […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

19:39 07.04.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է Սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:  

̰
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

19:15 07.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը առաջարկել է  քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը: «Հուսով եմ, որ այսօր մենք կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված որոշ հարցեր, և այս իմաստով այսօր ուզում եմ ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,- ասել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը նշել է […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին

18:40 07.04.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով Բոլատ Իմանբաևին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է հաջողություններ նրան այս պատասխանատու պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախորդ դեսպանի գործը և իր ներդրումը կունենա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:   Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին է փոխանցել Ղազախստանի գործընկերների ջերմ […]

̰
Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն է համարում նաև ռուս խաղաղապահների ներկայությունը

18:12 07.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Ռուսաստանի ղեկավարի ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացում, բայց ասել, որ ռազմագերիների վերադարձի հարցը դեռ լուծված չէ: «Եվս մեկ անգամ ուզում եմ նշել ձեր անձնական ներդրումը մեր տարածաշրջանում կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեզ հետ մեր համատեղ հայտարարության ստորագրումից հետո: Բայց […]

̰
Փաշինյանը հույս ունի մեծ քանակությամբ Sputnik V պատվաստանյութ ձեռք բերել. ՏԱՍՍ

17:58 07.04.2021

Ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը Հայաստան կուղարկվի ապրիլի 8-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Վաղը մենք իրականում ստանում ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել, խորհրդանշական խմբաքանակ: Բայց մենք հույս ունենք, որ ձեռք կբերենք մեծ քանակությամբ ռուսական պատվաստանյութ, քանի […]

̰
Պուտինը վստահ է, որ Ռուսաստանը և Հայաստանը մոտ ժամանակներս կվերականգնեն առևտրաշրջանառությունը

17:20 07.04.2021

Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը, որը նվազել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով, կարող է վերականգնվել և աճել առաջիկայում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը: Ռուսաստանի ղեկավարը հիմնավոր է անվանել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը՝ նշելով, որ 2020 թվականին մի շարք պատճառներով, առաջին հերթին կորոնավիրուսային […]

̰
Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջությամբ

17:17 07.04.2021

Ռուսաստանն ու Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (FSMTC) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան: «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, բոլոր առաքումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»,- տեղեկացրել է Ռեշետնիկովան:

̰
BACK_TO_TOP