TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

14:03 06.04.2021

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ […]

̰
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ուկրաինայում ՌԴ-ի գործողություներից

13:27 06.04.2021

ՆԱՏՕ-ն դիմել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում իրավիճակի հետագա լարումից զերծ մնալու կոչով: ՌԴ-ի ռազմական ակտիվությունը Ուկրաինայի սահմանների մոտ այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը գերմանական Welt  պարբերականին: «ՆԱՏՕ-ն շարունակելու է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Մենք զգոն ենք և շարունակում ենք շատ ուշադիր հսկել իրավիճակը»,- ասել է խոսնակը: Նա նաև ավելացրել է, որ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:20 06.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

̰
Իրանի և «հնգյակի» երկրները Վիեննայում կքննարկեն միջուկային գործարքի լրիվ վերականգնման հարցերը

13:14 06.04.2021

Իրանի և միջազգային միջնորդների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) հնգյակը երեքշաբթի Վիեննայում կանցկացնեն իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Քաղաքական տնօրենների մակարդակով հանդիպման մասնակիցները կքննարկեն իրանական միջուկային համաձայնագրի իրագործումը և փորձագետների երկու աշխատանքային խմբերով կսահմանեն դրանց մշակման խնդիրները։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության ներկայացուցչությունը հայտնել է, որ հանդիպումը վարելու է ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի […]

̰
Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը. Փաշինյան

12:59 06.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել է հենց Թուրքիայի կողմից: «Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան […]

̰
Ռումինիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացված շտամ

12:24 06.04.2021

Ռումինիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի նոր շտամ, որը ներառում է բրիտանական շտամն ու E484K մուտացիան։ Այս մասին գրում է Agerpres-ը: Գիտնականները նշում են, որ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը մեծ չէ, բայց մտահոգիչ է այն, որ մուտացիաները նվազեցնում են պատվաստանյութի արդյունավետությունը: Առայժմ Ռումինիայում հայտնաբերվել է մուտացված շտամի միայն մեկ կրող, որը Մեծ Բրիտանիայից […]

̰
Ուսումնական տագնապ Գեղարքունիքի մարզում

11:27 06.04.2021

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Գանձակ և Ծաղկաշեն համայնքներում անցկացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ Իրականացվելու է ուսումնական տագնապ: ՀՀ ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ։

̰
Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա․ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին»

11:16 06.04.2021

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսի» հայաստանյան թղթակցին՝անդրադառնալով հայ-ռուսական ապագա հարաբերությունների իր տեսլականին, տնտեսական կապերին և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին։ Հարցին, թե որքանո՞վ են Ռուսաստանի հետ Հայաստանի ապագա հարաբերությունները կախված առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից, վարչապետը պատասխանել է, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են, և այդ […]

̰
Չներվող թերությունը՝ դավաճանություն․ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Մարսել Պրուստի բլից հարցերին

09:44 06.04.2021

Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման ավարտին, համաձայն ավանդույթի, հաղորդավար Վլադիմիր Պոզները ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի բլից հարցերն է ուղղել Ռոբերտ Քոչարյանին: – Ի՞նչն եք համարում ձեր ձեռքբերումը: – Իմ կարիերան: – Ինչն ե՞ք ամենից թանկ գնահատում: – Ընկերությունը: – Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները: – […]

̰
«Ինչո՞ւ եք ձգտում իշխանության»․ Պոզները՝ Քոչարյանին

09:17 06.04.2021

Ինչո՞ւ եք ձգտում իշխանության, ի՞նչն է ձեզ գերում․ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում հնչած հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է․ «Որովհետև ես չեմ տեսնում որևէ մեկին, որը կարող է ուղղել իրավիճակը»։ Քոչարյանը չի կարծում, թե արտահերթ ընտրություններին իր մասնակցությունն ավելի կխորացնի հասարակության մասնատումը։ Ինչ վերաբերում է իշխանության գալու դեպքում առաջին […]

̰
«Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, չեմ փորձելու խաղալ աջ կամ ձախ». Քոչարյան

08:40 06.04.2021

Ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում: Բայց պատերազմ հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար։ Քոչարյանը հիշեցրել է հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ ռազմական գործողությունները […]

̰
ՌԴ-ն ընդունում  է Միգրանտների միջազգային կազմակերպության կանոնադրությունը

23:38 05.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միգրանտների միջազգային կազմակերպության կանոնադրության վավերացման մասին օրենքը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերներտ կայքում: Օրենքի համաձայն՝ ՌԴ-ն ընդունում  է Միգրանտների միջազգային կազմակերպության կանոնադրությունը՝ ընդունված 1953 թվականի հոկտեմբերի 19-ին: Համաձայն դրա՝ՄՄԿ-ն պետք է  ապահովի այն միգրանտների կազմակերպված տեղաշարժը, ովքեր չեն համապատասխանում  փախստականի կարգավիճակին: Բացի  այդ, ՄՄԿ-ն պետք է զբաղվի միգրանտնրի […]

̰
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունն ամփոփել է 1-ին եռամսյակի աշխատանքների արդյունքները

22:37 05.04.2021

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2021թ. 1-ին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացվել են զեկույցներ եռամսյակի ընթացքում իրականացված միջոցառումների և կատարած աշխատանքների վերաբերյալ, նշվել արձանագրված բացթողումների լուծման ուղիները: Խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ են առաջադրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

̰
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է․ Արա Այվազյան

22:09 05.04.2021

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշեց. «Ինչպես […]

̰
Պուտինը ստորագրել է օրենք նախագահական ժամկետների վերաբերյալ

19:30 05.04.2021

Այսպիսով, Վլադիմիր Պուտինն իրավունք ունի առաջադրվել ևս 2 ժամկետով։

̰
Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի կունենա «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի դատավարությունը

19:09 05.04.2021

Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակվել է «Միացյալ ազգային շարժման» նախագահ, ամբաստանյալ Նիկա Մելիայի դատավարությունը: Նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին: Հաղորդում է Aliq.ge-ն։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 8-ին հնարավոր է փոխվի դատախազության միջնորդությունն ու դատարանը վերանայի Նիկա Մելիայի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց սահմանելու հարցը: Հիշեցնենք` Նիկա Մելիան քրեական պատասխանատվության առաջ կանգնեց` Վրաստանի քրեական օրենսգրքի […]

̰
Ռուսաստանը Վիեննայում հանձնաժողովի նիստից հետո ակնկալում է ԱՄՆ-ի ու Իրանի միջև անուղղակի բանակցությունների մեկնարկ

18:25 05.04.2021

Ռուսաստանն ակնկալում է, որ փորձագիտական խորհրդատվություն կլինի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) հարցով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններ կկազմակերպվեն ապրիլի 6-ին Վիեննայում JCPOA-ի համատեղ հանձնաժողովի դեմ առ դեմ հանդիպումից հետո: «Վաղը Վիեննայում տեղի կունենա Համատեղ հանձնաժողովի նիստ, որից հետո ակնկալվում է, որ կսկսվեն փորձագիտական ​​խորհրդատվություններ և բանակցություններ, որոնք […]

̰
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբանից» հետ են գրավել առանցքային շրջան

15:54 05.04.2021

Աֆղանստանում անվտանգության ուժերը «Թալիբանից» հետ են գրավել Ղանդահար նահանգի հարավում գտնվող Արղանդաբ առանցքային շրջանը: Հատուկ գործողության արդյունքում տասնյակ զինյալներ սպանվել ու վիրավորվել են: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ Արղանդաբն ու հարակից տարածքները ազատագրելու հատուկ գործողության ընթացքում սպանվել է առնվազն 37 զինյալ, ևս 28-ը վիրավորվել են: Հայտարարության […]

̰
Այվազյանը և ԵԽ պատգամավորը մտքեր են փոխանակել պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ

15:28 05.04.2021

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ: Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

15:02 05.04.2021

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 3-ին բաժին է ներկայացել 43-ամյա Վանուշ Մ.-ն, որը 2019 թ. փետրվարի 27-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից երթևեկության կանոնների խախտումը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]

̰
Երեք ընկերները ձերբակալվել են խուլիգանություն կատարելու կասկածանքով

14:51 05.04.2021

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 34-ամյա տղամարդն իր վարած «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով իր երկու ընկերների հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ: Նշված վայրում նկատելով Գետափ գյուղի 37-ամյա […]

̰
«Սևան» ՔԿՀ-ի տարածքից հայտնաբերվել է ներնետված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց

14:46 05.04.2021

2021 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը տարածքում շրջայց կատարելիս դիտաշտարակների միջնամասում նկատել է ներնետված կասկածելի փաթեթ՝ քողարկված գուլպայում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, զննությամբ փաթեթում հայտնաբերվել են առանձնացված 4 փաթեթ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներով և մեկական դատարկ ապակյա սրվակներով, որոնց […]

̰
Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին. Մակունց

14:35 05.04.2021

Մեր վարկանիշը բարձր է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Օրը կոնկրետ որոշված չէ, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին»,- ասաց Մակունցը: Հարցին, թե ապրիլի 24-ին Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ է լինելու, Մակունցը պատասխանեց՝ չգիտի. «Այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել»:

̰
ՌԴ զորքերը տեղաշարժվում են ՌԴ տարածքով այնպես, ինչպես նախընտրում են. Պեսկով

14:34 05.04.2021

«ՌԴ-ն սպառնալիք չէ աշխարհի ոչ մի երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի համար, բայց շատ ուշադիր է իր անվտանգության նկատմամբ»,- լրագրողերին հայտնել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, երբ մեկնաբանել է այն լուրը, թե Ռոստովի մարզում տեղաշարժվում են ռուսական զորքեր հատուկ համարներով: «ՌԴ զորքերը տեղաշարժվում են ՌԴ տարածքով այնպես, ինչպես նախընտրում են, և այնտեղ, որտեղ նախընտրում են, […]

̰
Կուսակցության ընտրական ցուցակներում կարող են լինել նոր անուններ. Մակունց

14:17 05.04.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ իր համար ակնհայտ է, թե ով է լինելու իրենց ընտրական ցուցակի առաջին համարը: Բայց մյուս կողմից էլ նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Նա ընդգծել է, որ ցուցակի ընդհանուր կազմին մայիսից շուտ չեն անդրադառնալու: «Անդրադառնալու ենք այդ ժամանակ, նաև մեխանիզմը կմշակենք, […]

̰
Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

13:56 05.04.2021

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացրին ԱԺ պաշտոնական կայքից: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- […]

̰
Էլեկտրաէներգիայի սպասվող անջատումների մասին

08:09 05.04.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքեր, Մառի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

23:50 04.04.2021

Ապրիլի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Մելիքգյուղ գյուղում, Շիրակի մարզի Հողմիկ գյուղում, Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 12 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում Հայաստան

23:37 04.04.2021

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի […]

̰
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 ընկերությունների դեմ

21:45 04.04.2021

Ուկրաինայի նախագահ վլադիմիր Զելենսկին գործի է դրել Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի որոշումը՝ որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի», «Վոլգա-Դնեպրի» և այլ ձեռնարկությունների դեմ: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են 11 ռուսական ընկերություններ: Ուկրաինայում մտածում են՝ այդ բոլոր ձեռնարկությունները կարող են ներգրավված լինել մաքսանենգության մեջ: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման […]

̰
BACK_TO_TOP