TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցումից. Էրդողան

15:20 07.04.2021

Թուրքիան ոչ մի դեպքում չի հրաժարվի իրագործել «Ստամբուլ» ջրանցքի նախագիծը, որը նախատեսվում է դառնալ Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավագնացային զարկերակ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Անկախ նրանից, թե ով ինչ է ուզում կամ չի ուզում, մենք կսկսենք և կստեղծենք Ստամբուլի ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,- նրա խոսքերը մեջբերել է […]

̰
Արա Այվազյանը տեսակապով զրույց է ունեցել Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ

14:51 07.04.2021

Ապրիլի 7-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը  տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ  ՄԱԿ ԳՔ տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը: […]

̰
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հեռանում է քաղաքականությունից և վերադառնում Միլան. ԶԼՄ-ներ

14:35 07.04.2021

Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ծրագրում է լքել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ինչպես նաև հեռանալ քաղաքականությունից ու վերադառնալ Միլան: Այս մասին հայտնում է Formula ՀԸ-ն ՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Մարտի 26-ին Կալաձեն հայտարարել էր, որ բուժվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: 43-ամյա քաղաքապետի մոտ ախտորոշվել էր վեստիբուլոպաթիա՝ վեստիբուլյար անալիզատորի դիսֆունկցիա: Վերջերս նա դուրս է գրվել […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարը աթոռ չի ունեցել Էրդողանի հետ հանդիպման ժամանակ

14:12 07.04.2021

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում, գրում է The Washington Post-ը: Երեկ Անկարայում տեղի է ունեցել Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ԵՀ ղեկավարը տեղ չի ստացել նիստերի դահլիճում, քանի որ […]

̰
Լարման օջախ թուրք-չինական հարաբերություններում

14:03 07.04.2021

Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիու Շաոբինը կանչվել է  Թուրքիայի արտգործնախարարություն, հայտնում է ermenihaber.am-ը: Պատճառն Անկարայում Չինաստանի դեսպանության Twitter-ի էջում արված գրառումն է, որն անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը: Ապրիլի 5-ին Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեները Twitter-ում Չինաստանի տարածքային ամբողջականությանը հակասող գրառում էր արել՝ նշելով. «Արևելյան Թյուրքեստանը (Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է

13:55 07.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն: Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ

13:46 07.04.2021

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին Կենտրոնական բաժին է ներկայացել Վահագն Ս.-ն, որը 2020 թ. փետրվարի 12-ից ՌԴ Բատայսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի դեսպանին

13:17 07.04.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ջանքերը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների […]

̰
Իրանի դրոշով նավը Կարմիր ծովում հրթիռակոծության է ենթարկվել

12:46 07.04.2021

Կարմիր ծովում հրթիռակոծության է ենթարկվել իրանական դրոշով «Սավիզ» նավը։ Այն գործածել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում կատարելով իրանական Mehr գործակալությունը: Ըստ իրանական մեկ այլ գործակալության՝ Tasnim-ի, նավը խոցվել է մագնիսական ականի կիրառումից: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Եմենի ու Էրիթրեայի միջև։ Ալ-Հադաթ արաբական տեղեկատվական պորտալն իր հերթին հայտնում է, […]

̰
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր մայրերին ու կանանց․ Արտակ Բեգլարյան

12:07 07.04.2021

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ապրիլի 7-ի կապակցությամբ․ «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բոլոր մայրերին ու կանանց՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Թող բոլոր կանայք ու մայրերը ապրեն ավետման բերկրանքը, սակայն ոչ երբեք՝ կորստի կսկիծը»։

̰
Շահումով խաղերի գովազդի արգելքը չի նպաստի ոլորտի կարգավորմանը

10:55 07.04.2021

Շահումով խաղերի գովազդը լրատվամիջոցներում, այդ թվում՝ կայքերում արգելելու մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց վերջերս, ոլորտի մասնագետների համոզմամբ՝ էականորեն կվնասի օրինական դաշտում աշխատող լրատվամիջոցներին ու գրեթե չի ծառայի իր նպատակին։ Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է «Մեդիասիսթեմս» գովազդային գործակալության թվային մարկետինգի բաժնի ղեկավար Յանա Յանիկյանի և «Մենք» խորհրդատվական ընկերության տնօրեն Արթուր Վարդերեսյանի հետ։

̰
ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին մեղմել լարվածությունն Ուկրաինայի հետ հարաբերություններում

09:48 07.04.2021

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում մեղմել Ուկրաինայի հետ լարվածությունը, հայտարարել է Պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին, փոխանցում է «Ինտերֆաքսը»: Քիրբիի խոսքով ՝ Ռուսաստանը պետք է հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Վաշինգտոնը շարունակում է հետևել Դոնբասում տիրող իրավիճակին: Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը Կիևին տրամադրել է  սպառազինության մահաբեր և ոչ մահաբեր տեսակներ, որպեսզի ուկրաինացի ժողովուրդը […]

̰
ՌԴ-ի հետ հարաբերությունները եղել են և կլինեն Հայաստանի առաջնահերթություններից. Նիկոլ Փաշինյան

23:27 06.04.2021

Ապրիլի 7-ին Մոսկվա նախատեսվող այցից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, թե ինչ թեմաներ է քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայկական բանակում իրավիճակի մասին, այն մասին, թե արդյոք լուծվել է Գլխավոր շտաբի հետ կոնֆլիկտը և այն մասին, թե ինչու հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիճարկելու կարիք չի լինի։ Այս մասին տեղեկացրին […]

̰
Հարցեր Հայաստանի երկրորդ նախագահին․ Պոզները զրուցել է Ռոբերտ Քոչարյանի հետ

22:16 06.04.2021

Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը։ Զրուցավարը՝ Վլադիմիր Պոզները, զրույցը սկսել է այն հարցից, թե ինչու է Քոչարյանը Մոսկվայում և արդյոք չի հանդիպել Պուտինի հետ։ Քոչարյանը պատասխանել է, որ չի հանդիպել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հարցազրույցներ ռուսական լրատվամիջոցներին․ Փաշինյանը խոսել է ներկա իրավիճակի և հետագա անելիքների մասին

21:24 06.04.2021

Ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին և ՌԻԱ «Նովոստի»-ին։ Վարչապետը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագայի իր տեսլականի, տնտեսական կապերի, ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարների ու Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին: Մանրամասները՝ռեպորտաժում։

̰
Նոր Նորքի քրեական հետախույզները վճարային տերմինալը թալանել փորձողին տեղում բռնել են

20:52 06.04.2021

Ապրիլի լույս 2-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գայի պողոտայում տեղադրված վճարային տերմինալից գողություն է արվում։ Տեղեկությունը ստանալուց րոպեներ անց, ժամը 2.40-ին, քրեական հետախույզները վճարային տերմինալի մոտ էին։ Արագ արձագանքման շնորհիվ հանցագործությունն ավարտին չէր հասել։ Հենց դեպքի վայրում լինգը թողած ու փախած երիտասարդին նրանք կարճ ժամանակում Մոլդովական փողոցում բռնեցին […]

̰
Ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են ստանձնած հանձնառությունները՝ հայրենադարձնելու պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

19:18 06.04.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարություններին, որտեղ  մեղադրում են հայկական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ: Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է․ «Ինչպես գիտեք, ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով […]

̰
Դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ

18:13 06.04.2021

Ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի , Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու մասին մերժեց։ Վերացրեց Սեյրան Օհանյանի խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին: Վերացրեց նաև Սեյրան […]

̰
Լավրովն աշխատանքային այցով Պակիստանում է

17:37 06.04.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի աշխատանքային այցով եղել է Իսլամաբադում, փոխանցում է ТАСС գործակալության թղթակիցը: Ռուսաստանցի նախարարը Իսլամաբադ է մեկնել Նյուժ-Դելիով: Ի նշան հյուրի նկատմամբ հատուկ հարգանքի՝ նրան դիմավորել է Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին: Սա 2021-ին Լավրովի առաջին այցն է Պակիստան: Չորեքշաբթին ռուսական դիվանագիտության ղեկավարը կանցկացնի պակիստանցի գործընկերոջ և երկրի բարձրագույն […]

̰
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի ընդունում այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը

17:19 06.04.2021

Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողությունները, ըստ հայտարարության, տեղափոխվում են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Այսպիսով՝ Շարժման առաջին կանգառը Սևանն է։ Հանրահավաքի ընթացքում ելույթներ են […]

̰
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը միայն կխորացնի երկրի հարավ-արևելքում տիրող ճգնաժամը․ Պեսկով

17:12 06.04.2021

«Կիևը միայն կխորացնի ուկրաինական ներքին ճգնաժամը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմամբ, այդ հարցն անընդունելի է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչների համար»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Մենք խորապես կասկածում ենք, որ դա ինչ-որ կերպ կօգնի Ուկրաինային հաղթահարել իր ներքին խնդիրը: Մեր տեսակետից սա էլ ավելի կսրի […]

̰
Ամերիկյան անօդաչու թռչող սարքը թռել է Դոնբասի վրայով, Ռուսաստանը պատասխանել է՝ օդ բարձրացնելով իրենը

16:10 06.04.2021

Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի երկնքում ԱՄՆ օդուժի RQ-4A Global Hawk հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել: Այդ մասին վկայում են Flightradar ծառայության տվյալները: Ըստ Flightradar-ի` անօդաչուն թռչել է բացառապես Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում: Ժամը 12:00-ի դրությամբ անօդաչու սարքը երկնքում էր՝ Սևերոդոնեցկ, Սլավյանսկ և Ստարոբելսկ քաղաքներին հարող տարածքում: Միևնույն ժամանակ, Տագանրոգ շրջանում նկատվել է ռուսական Tu-214ON […]

̰
Մահացել է «Չեռնոբիլ» սերիալում Դյատլովի դերակատար Պոլ Ռիտտերը

15:43 06.04.2021

Բրիտանացի դերասան Պոլ Ռիտտերը մահացել է 54 տարեկանում, գլխի ուռուցքից, հաղորդում է The Guardian-ը: «Նա խաղաղ մահացել է տանը՝ կնոջ և որդիների շրջապատում»,- պատմել է դերասանի գործակալը: Հիշեցնենք՝ Ռիտտերը ծնվել էր 1966 թվականի մարտի 5-ին Մեծ Բրիտանիայում: Հայտնի էր «Հարրի Փոթեր» ֆիլմում խաղացած դերով: Բացի դրանից՝ նա խաղացել է ռուսական «Եկատերինա» և «Չեռնոբիլ» սերիալներում:

̰
Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

15:15 06.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
«Հայրենիքի փրկության շարժումը» Սևանում է

15:06 06.04.2021

Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում ընթանում է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողությունները, ըստ հայտարարության, տեղափոխվում են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Այսպիսով, շարժման առաջին կանգառը Սևանն է։ Այս ընթացքում ելույթներ են ունեցել […]

̰
Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

15:03 06.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:  

̰
Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշել է գործի վարույթը վերսկսել

15:02 06.04.2021

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով […]

̰
Զելենսկին ՆԱՏՕ-ին անդամակցելը Դոնբասում խաղաղության միակ ճանապարհն է անվանել

14:57 06.04.2021

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի  հետ քննարկել է Դոնբասում իրավիճակի սրումը և հայտատարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միակ ճանապարհն է Դոնբասի կոնֆլիկտը վերջ տալու համար, հաղորդում է նախագահի  գրասենյակը: Ուկրաինայի ուժային կառույցները մարտի վերջին հայտնել են Դոնեցկի մարզում փոխհրաձգության մասին, որի ժամանակ զոհվել է 4 ուկրաինացի զինվորական, երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի […]

̰
ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչը նռնակ է նետել առանձնատան ուղղությամբ, որը վնասել է տանիքն ու բաղնիքը

14:51 06.04.2021

Ապրիլի 5-ին՝ ժամը 20:40-ին, Մարտունի քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում նռնակ են պայթեցրել: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։ Ոստիկանության շրջանային բաժնի պետ Ս. Դանիելյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 20:35-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, […]

̰
Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը

14:45 06.04.2021

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսով քննարկել են Դոնբասում իրավիճակի սրումը: Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: «Վերջին շաբաթներին մենք տեսանք շատ վտանգավոր միտում, ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր և սպանված ուկրաինացի պահապաններ»,- ասաց Զելենսկին: Նա Յենս Ստոլտենբերգին նաև տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմաններում […]

̰
BACK_TO_TOP