23:16 22.03.2021
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին` ժամը 11։00-ին, Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ […]
22:32 22.03.2021
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության, ինչպես նաև երկրում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայաններից։ Այս մասին տեղեկացնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։
22:22 22.03.2021
Առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են Գուանչժոու քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նրա տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Գուանչժոուի շրջաններից մեկում: Ինչպես նշում է գործակալությունը, տեղի ունեցածը սաբոտաժի ակտ էր, որն իրականացրել էր քաղաքացիներից մեկը, որը հրկիզել էր շրջանի շենքերից մեկը: Միջադեպի հետևանքով […]
20:17 22.03.2021
Մարտի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի պաշտոնակատար Շարբել Ուեյբեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխվստահության և սերտ բարեկամության վրա հիմնված հայ-լիբանանյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման համար: Այս համատեքստում […]
18:45 22.03.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր […]
18:37 22.03.2021
Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը: Բազմաթիվ միջազգային և թուրքական կազմակերպություններ են դատապարտել Էրդողանի հիշյալ որոշումը: Մի շարք փաստաբաններ էլ այն կարծիքին են, որ կոնվենցիան չի կարող նման որոշմամբ […]
18:30 22.03.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Դիոնիսիին: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների՝ Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների միջև ձևավորված համագործակցային կապերի ամրապնդումն ու […]
18:25 22.03.2021
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը և անդրադարձել համագործակցության ընդլայնման […]
18:20 22.03.2021
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
18:09 22.03.2021
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Միջգերատեսչական հանձնաժողովը կնախագահի վարչապետի […]
17:20 22.03.2021
4-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ մարտի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են հրաձգային վարժաձևերի կատարման, կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները և կրակի վարման անհատական վարժվածությունը:
16:00 22.03.2021
Մարտի լույս 18-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Նարեկացու 2-րդ շենքի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահում նռնակ կա։ Տեղեկությունները ստանալուց հետո վարորդն ու երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին բաժին։ Մեքենայի զննությամբ՝ առջևի դռան գրպանիկում հայտնաբերվեց պայթուցիչով նռնակ։ Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 60-ամյա վարորդը ոստիկաններին հայտնել […]
14:55 22.03.2021
«Անկախ տարածված ասեկոսեներից, որևէ տեղ գնալ, ավելին, չեմ պատրաստվում հեռանալ քաղաքականությունից: «Անկախ տարածված ասեկոսեներից, ես ոչ մի տեղ չեմ գնում: Ավելին, ես նույնիսկ քաղաքականությունից չեմ հեռանում: Փաստորեն, մենք հետևում ենք ծրագրերին, մեր օրակարգին»,- այս մասին իր առանձնատան մոտ հավաքված լրագրողներին ասել է Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան՝ ի պատասխան քաղաքականությունից իր հեռանալու հարցին:
14:41 22.03.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է հանգստի ժամանակ Վլադիմիր Պուտինին աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելու մասին: Ինչպես արդեն հայտնել ենք, Պուտինը հանգստյան օրերն անցկացրել է Սիբիրում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նրանք վարել են ամենագնաց ավտոմեքենա և ոտքով շրջել տայգայով: Պաշտպանության նախարարության ղեկավարը նախագահին ցույց է տվել նաև իր արհեստանոցը, որտեղ, որպես […]
14:33 22.03.2021
Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արգելել է 12 երկրների քաղաքացիների մուտքը Պակիստան: Պատճառը նրանց տարածքում COVID-19 դեպքերի կտրուկ աճն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այսպիսով, այժմ Բրազիլիայի, Մոզամբիկի, ՀԱՀ-ի, Կոմորյան կղզիների, Ռուանդայի, Պերուի, Կոլումբիայի, Բոտսվանայի, Քենիայի, Զամբիայի, Գանայի, Տանզանիայի քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել Պակիստան: Արգելքը, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը, ուժի մեջ կմտնի մարտի 23-ից […]
14:31 22.03.2021
Տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հերթական աշխատանքային հանդիպումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը: «Քննարկման առանցքային հարցերից էին հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների թեման, արտաքին և ներքին անվտանգությանը վերաբերող առկա և հնարավոր մարտահրավերներն […]
12:47 22.03.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ներկայիս վարչակազմին կոչ է արել ավարտել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ ապօրինի միգրանտների ներհոսքի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով: Թրամփի հայտարարությունը հրապարակել է նրա նախկին ներկայացուցիչ Շոն Սփայսերը Twitter-ում: «Մենք պատմության մեջ ամենաապահով սահմանը հպարտությամբ հանձնել ենք Բայդենի վարչակազմին: Նրանց մնում էր միայն թույլ տալ, որ այս անխափան համակարգն աշխատի […]
00:11 22.03.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է գործարկել իր սեփական սոցիալական ցանցը: Այս մասին հայտարարել է նրա ավագ խորհրդականներից մեկը՝ Ջեյսոն Միլլերը, հայտնում է Reuters-ը: Թրամփի հաշիվներն արգելափակվել էին Twitter-ում և Facebook-ում այն բանից հետո, երբ նրա կողմնակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա: Այժմ Միլլերը հայտարարել է, որ Թրամփը կրկին կներկայանա սոցցանցում, բայց արդեն իր սեփական […]
21:35 21.03.2021
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն ու հայտարարում այլընտրանքային հզոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին: Երկրի չորրորդ նախագահի խոսքով՝ վրացի ժողովուրդը, ինչպես նաև միջազգային գործընկերները, պատրաստ չեն իշխանությունը հանձնել խաղացողներից որևէ մեկին ՝ «Վրացական երազանք» -ին կամ «Ազգային շարժում»-ին: Ինքը՝ Մարգվելաշվիլին, որը ժամանակին նախագահական ընտրւթյուններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությամբ, […]
18:45 21.03.2021
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ Արտգործնախարարները բարձր գնահատեցին հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։ Հեռախոսազրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի մի շարք հարցերի, Արևելյան գործընկերության առաջիկա […]
18:15 21.03.2021
Մարտի 21-ին, ժամը 15։31-ին «ՍՕՍ GeoRITM» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
15:08 21.03.2021
Արդյունահանման և պաշարների առումով աշխարհում խոշորագույն Saudi Aramco սաուդյան նավթային ընկերության մաքուր շահույթը 2020 թվականին կազմել է 49 միլիարդ դոլար. մինչդեռ 1 տարի առաջ 88,2 միլիարդ դոլար էր: Ընկերության զեկույցում նշված է, որ շահույթը նվազել է 1,8 անգամ: Նշվում է, որ 2020 թվականը համավարակի հետևանքով Saudi Aramco-ի պատմության մեջ դարձել է ամենաբարդերից մեկը: Չնայած դրան՝ […]
11:47 21.03.2021
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Նյու Յորքից վերադառնում է Մոսկվա, որտեղ նրան հրավիրել էին խորհրդակցությունների, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սպասվում է, որ ինքնաթիռը կժամանի կիրակի առավոտյան՝ մարտի 21-ին, «Շերեմետևո» օդանավակայանում: Ավելի վաղ ՌԴ դեսպանը հայտնել էր, որ մայրաքաղաքում դիվանագետներին մեծ ծավալի աշխատանք է սպասվում: «Անհրաժեշտ է վերլուծել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակը, որում մենք գտնվում ենք», […]
23:49 20.03.2021
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը նախազգուշացրել է նոր սառը պատերազմի սպառնալիքի մասին` կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականության հետ: Այս մասին սենատորը հայտարարել է i24news հեռուստաալիքի եթերում: Պուշկովն ասել է, որ պատերազմը կսկսվի, եթե Բայդենը մոռանա, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ հաղթել Ռուսաստանին: Սենատորը Վաշինգտոնին խորհուրդ է տվել ձգտել փոխըմբռնման: «Իհարկե, ավելի լավ է գլոբալ […]
22:06 20.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզ է այցելել՝ համայնքային այցերի։ Վարչապետը Կարբի համայնքից տեսանյութ է հրապարակել:
21:27 20.03.2021
Մարտի 20-ին տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստը: Քննարկելով ստեղծված քաղաքական իրավիճակը՝ «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը վերահաստատել է, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակադրումները:
21:00 20.03.2021
Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը: Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի […]
20:28 20.03.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
20:15 20.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, […]