13:26 25.03.2021
Մարտի 24-ին տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) չորսամսյա նախագահությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախագահության փոխանցման առիթով ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ԱՀՖ ԱՄՆ նախագահությանը գործադրված ջանքերի և համագործակցության համար: Դեսպան […]
13:12 25.03.2021
Այսօր ԱԺ-ում քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ «Իմ քայլից» Վաղարշակ Հակոբյանի նախաձեռնությամբ: Ինչպես հեղինակն է ներկայացրել, այն փորձում է կարգավորել ճանապարհային երթևեկության նշանների հետ կապված պատասխանատվության հարցը, գործող օրենքում հստակեցված չէ: Նախագծով սահմանվում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմին, այն է՝ ՏԿԵՆ, իսկ համայնքի ղեկավարը կառավարության սահմանած կարգով ավագանու հաստատման […]
12:39 25.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման և այլընտրանքների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաև այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն […]
12:09 25.03.2021
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած նախագծով, որի համաձայն՝ պատերազմի հետևանքով բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիների ժամանակավոր հյուրընկալության ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը երկարացվեց մինչև 6 ամիս: Նախախարի տեղեկացմամբ՝ այժմ Հայաստանում մոտ 3000 հյուրընկալ ընտանիքում բնակվում է 7000 չափահաս արցախցի: Ընդհանուր առմամբ ծրագիրը վերաբերում է 15 հազար արցախցու:
12:01 25.03.2021
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կիսաձայն ասաց գործընկերներին. «Լրիվ քաղաքական ճգնաժամ է»: Սա ասելով՝ ի՞նչ նկատի ուներ խորհրդարանի նախագահը…
11:11 25.03.2021
ԱԺ-ն այսօր հետևյալ քվեարկություններով ավարտեց լիագումար նիստի աշխատանքները. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 21 ձեռնպահ ձայներով, «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության […]
10:39 25.03.2021
Խորհրդարանում այսօր նիստը սկսվեց նախկին իմքայլական պատգամավորների դժգոհություններով: Նրանց թվում էր նաև Գոռ Գևորգյանը, ում հարցերին, իր խոսքերով, ևս պատշաճ պատասխան չէր տվել կառավարությունը երեկվա հարցուպատասխանի ժամանակ: «Դուք խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահն եք, ու ոչ միայն այն զանգվածի, որ ձեզ ծափահարում են, այլև նրանց, որոնք Ձեզ չեն ծափահարում: Ես երբեք իմ համեստ գործունեության ընթացքում մարդկանց […]
10:27 25.03.2021
Խորհրդարանը շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ օրակարգում մնացել է քննարկելու երկու հարց, ուստի առաջարկել է դրանց քննարկումից հետո կազմակերպել քվեարկությունները: Շարունակվել է Արտակ Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ելույթների համար հերթագրվել է երեք պատգամավոր: Թագուհի Թովմասյանն իր […]
23:27 24.03.2021
Բանակում իրականացվող բարեփոխումներից, տնտեսությունից ու ներդրումային ծրագրերից մինչև Ընտրական օրենսգրքի փոփոխություններ: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները տարբեր հարցեր են հնչեցրել: Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ու Թուրքիայի գործակցության մասին՝ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ պետք է հայ-ռուսական հարաբերությունները համապատասխանեցվեն ստեղծված սպառնալիքին: Տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման մասին հարցին էլ անդրադարձել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա […]
22:23 24.03.2021
ԱՄՆ Բրբանկ քաղաքը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և չեղարկել Հադրութ քաղաքի հետ բարեկամության կարգավիճակը, քանի որ այն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս նույն պատճառով չեղարկել է Շուշիի հետ բարեկամության կարգավիճակը։Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
22:07 24.03.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ամենօրյա ասուլիսում պատմել է Վլադիմիր Պուտինի պատվաստման մասին: «Բոլոր 3 ռուսական պատվաստանյութերը բացարձակապես հուսալի, արդյունավետ և անվտանգ են: Հետևաբար, տարբերություն չկա, թե ինչ պատվաստանյութով է պատվաստվել նախագահը: Միայն նախագահն ու նրա բժիշկը գիտեն, թե որ պատվաստանյութն է», – ասել է Պեսկովը: Հարցին, թե դա թվով որ ներարկում է եղել, […]
22:00 24.03.2021
Իսրայելի խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջատարն իշխող «Լիկուդն» է, սակայն կառավարող կոալիցիայի ստեղծումը դարձյալ հարցականի տակ է: Բանն այն է, որ «Լիկուդի» գլխավորած դաշինքը, ըստ «Exit poll»-ի տվյալների, կարող է ստանալ 52-54 աթոռ և կարող է կառավարություն ձևավորել «Յամինա» կուսակցության օգնությամբ, որը դեռ 7-8 մանդատ ունի: Կոալիցիայի ձևավորման համար անհրաժեշտ կլինի 61 տեղ: Ձայների 13,75 տոկոսով […]
21:49 24.03.2021
Նախագահն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել Էդմոն Մարուքյանի և Լիլիթ Մակունցի հետ: Արմեն Սարգսյանը ԱԺ-ի «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր: Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունների համաձայն` Էդմոն Մարուքյանը կարևորել է ընտրությունները ներկայիս օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը, իսկ Լիլիթ Մակունցն ընդգծել […]
21:42 24.03.2021
Հայաստանում ռազմական դրությունը կվերացվի, այսօր խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է ընդդիմության ներկայացրած օրինագիծը: Տեղի են ունեցել նաև երեկ քննարկված մյուս օրենքների նախագծերի քվեարկությունները, նաև տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը: Մանրամասները՝ ռեսպորտաժում։
20:15 24.03.2021
Մարտի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գետամեջ գյուղի մի ամառանոցից գողություն են արել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մարտի 14-19-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին ամառանոցի մուտքի դուռն ու գողացել կենցաղային իրեր:Բացահայտման աշխատանքներին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողներից զատ, միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության […]
19:37 24.03.2021
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ գործո՞ղ, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգրքով են մտադիր անցկացնել արտահերթ ընտրությունները: Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ զրույց են ունեցել քաղաքական ուժերի հետ այս թեմայով: «Մենք արձանագրել ենք հետևյալ պայմանավորվածությունը. սահմանված ժամկետներում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ […]
19:08 24.03.2021
Մարտի 24-ին Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Արզումանյանը հեռավար քննարկում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ՝ «Շվեդիայի դեմոկրատներ» խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը։ Քննարկման ընթացքում դեսպան Արզումանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները՝ առանձնահատուկ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը։
18:45 24.03.2021
Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի: «Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստիպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն […]
17:00 24.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
16:55 24.03.2021
24.03.2021 16:28 Բացահայտվել է անչափահասի կողմից կատարված բնակարանային գողության դեպքը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևքար համայնքի անչափահաս բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի Սևքար համայնքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003թ., ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, […]
16:53 24.03.2021
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Դրանք անցկացվել են՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի: Ըստ այդմ՝ հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ, որոնցից հավաստագիր ստանալու վերապատրաստումներին մասնակցել է 470-ը: Քննությունների […]
16:35 24.03.2021
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում սա Բլինքենի առաջին հանդիպումն է Թուրքիայի արտգործնախարարի հետ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ հանդիպումը կայացել է դրական մթնոլորտում: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող և միջազգային մի շարք հարցեր: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների […]
16:26 24.03.2021
Մարտի 20-ին՝ ժամը 11։00-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 27-ամյա քաղաքացին հայտնել էր, որ մարմնական վնասվածքները ստացել է մարտի 19-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի էր ենթարկել 42-ամյա վարորդը՝ իր վարած «Տոյոտա» […]
16:00 24.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
15:56 24.03.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համագործակցությանը ԵԱՏՄ շրջանակներում:
15:07 24.03.2021
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանին անվանել է «վտանգավոր հարևան», որի հետ միևնույն ժամանակ անհրաժեշտ է կապ պահպանել կարևոր թեմաների շուրջ: ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը չորեքշաբթի ժամանել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու արտաքին գործերի նախարարների մակարդակով Դաշինքի խորհրդի նիստի երկրորդ օրվան, որի թեման կլինի հարաբերությունները Մոսկվայի հետ: «Մենք պետք է քննարկենք Ռուսաստանի հետ կապի ուղիները: […]
14:52 24.03.2021
Մարտի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով Աուրնի Տոր Սիգուրդսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական երկկողմ փոխգործակցությանը` այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով քաղաքական երկխոսությունների մեկնարկի կարևորությունը: Կողմերն անդրադարձ […]
14:39 24.03.2021
Կառավարությունն ԱԺ է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնվում են լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում նախատեսվող պատասխանատվության սահմանները: Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, երկրորդ մասը պատասխանատվություն է սահմանում, եթե կատարվել է պաշտոնատար անձի կողմից, երրորդ մասը նախատեսում է, որ քրեական պատասխանատվություն է առաջանում նույն […]
14:37 24.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վրաց-ռուսական սահմանին բեռնատարների վարորդների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է «360» հեռուստաալիքը: Ըստ աղբյուրի՝ բեռնատարներից մեկի վարորդը, ենթադրաբար, ազգությամբ թուրք, սպանել է հայ վարորդի: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը «Շանթնյուզի» հետ զրույցում հայտնել է, որ նախարարությունը կապ է հաստատել Վրաստանի և ՌԴ […]