23:26 18.03.2021
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արդեն զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ուրբաթ օրը չափազանց զբաղված կլինի երկխոսությունը ուղիղ հեռարձակմամբ շարունակելու համար: Մենք բոլոր մակարդակներում շփվում ենք Ռուսաստանի ղեկավարության և կառավարության հետ, և ես ձեզ ասելու բան այլևս չունեմ»: Այսպես է արձագանքել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին Ռուսաստանի առաջնորդի հրավերին: Պուտինը Բայդենին […]
22:31 18.03.2021
Այսօր «Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար: Այս մասին հայտնում են հիմնադրամից։ Օգնության այս նոր խմբաքանակը ևս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետեւ ցամաքային ճանապարհով փոխադրվել Երեւան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի […]
22:10 18.03.2021
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար և մարդու իրավունքի շարունակական խախտումների վերաբերյալ․ «Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, մասնավորապես` Հադրութի շրջան և Շուշի քաղաք, որոնք ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել Ադրբեջանի` Թուրքիայի և վերջինիս հովանավորյալ զինված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ իրականացված ագրեսիայի արդյունքում: Պատերազմի […]
22:01 18.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» […]
21:49 18.03.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է ուղիղ եթերում շարունակել հեռակա բանավեճը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»- ն ։ Պուտինը նշել է, որ նախորդ անգամ հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է իր գործընկերոջից: Այժմ նա պատրաստ է առաջարկել առցանց քննարկել մի շարք թեմաներ։ Ռուսաստանի նախագահը կարծում է, որ դա հետաքրքիր կլինի երկու երկրների […]
20:48 18.03.2021
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է «Հանրապետություն» կուսակցությունը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը․ «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր […]
20:10 18.03.2021
«Հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը Հայաստանի ներքին գործն է», – այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արձանագրելով, որ կողմերը կարողացան համաձայնության գալ ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ, Զախարովան հույս է հայտնել, որ նախընտրական շրջանը կառուցողական ընթացք կունենա՝ երկարաժամկետ արդյունքի հասնելու նպատակադրությամբ։ Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնեց, որ հունիսի 20-ին Հայաստանում […]
19:41 18.03.2021
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետ է նշանակվել Աղավնի Միրզոյանը։
19:33 18.03.2021
Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, օրենքով սահմանված կարգով, իր կարծիքը կարտահայտի։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի կողմից հայտարարություն անելը դեռևս չի նշանակում, որ կա ընտրություն։ Շարմազանովը նաև ընդգծել է, որ Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, ունի անելիք և ասելիք։
19:26 18.03.2021
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է՝ խիստ կասկածում է, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան: Նրա համոզմամբ՝ այս իշխանությունների օրոք ցանկացած ընտրություն անվստահելի է: Իսկ եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել և ընտրությունները տեղի ունենան, ապա Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին:
18:46 18.03.2021
«Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: «Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»,- ասել է նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ դաշինքով մասնակցեն՝ մամուլի […]
16:42 18.03.2021
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք […]
16:00 18.03.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները կարելի է «շատ վատ» անվանել»,- հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի «վճարել գին»՝ կապված Մոսկվային վերագրվող ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի հետ: Բացի դրանից՝ Սպիտակ տան ղեկավարը դրական է […]
15:46 18.03.2021
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 երկշաբաթյա ծրագիրը, որը հնարավորություն է տալիս Սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին զարգացնել և ամրապնդել իրենց ազգային ինքնությունն ու ավելի լավ ճանաչել հայրենիքը: Ճամբարային ծրագիրը կմեկնարկի հունիսի 21-ին և 4 փուլով կընթանա մինչ օգոստոսի 14-ը աշխարհի տարբեր ծայրերից եկած սփյուռքահայ 200 պատանիների համար: Յուրաքանչյուր փուլ […]
15:40 18.03.2021
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով ՍԴ-ի կայքէջը, ՍԴ-ն որոշել է, որ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածը (ողջամիտ ժամկետում գործի քննությունը և լուծումը) համապատասխանում է Սահմանադրությանը: Սահմանադրության 170-րդ […]
15:21 18.03.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելիին և եվրախորհրդարանականներին «անբարոյական ապուշներ» է անվանել, որովհետև վերջիններս նրան խորհուրդ են տվել չխառնվել վրացական քաղաքականությանը: Սաակաշվինին նշել է, որ իրեն ուրիշի կարծիքը չի հետաքրքրում։ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Սաակաշվիլին պետք է հեռացվի իշխանությունից և ազդեցություն չունենա, անբարոյական ապուշներ են»,- նշել է նախկին նախագահը […]
15:10 18.03.2021
Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։ Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է […]
12:41 18.03.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 39 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական […]
10:42 18.03.2021
ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ, 107-րդ և 123-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով` ՀՀ վարչական դատարանը […]
23:47 17.03.2021
Մարտի 17-ին, ժամը 19։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարչապետ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։20-ին, մարվել՝ 21։25-ին: Սարչապետ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 300 հակ անասնակեր:
22:43 17.03.2021
Վրաստանի վերջին քաղաքական իրադարձությունները մտահոգության տեղիք են տալիս,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո: ՆԱՏՕ-ն սպասում է, որ Վրաստանը կպահպանի ժողովրդավարական ստանդարտները, ու դա ենթադրում է քաղաքական տարաձայնությունների հանգուցալուծում` երկխոսության ճանապարհով` առանց օգտագործելու հռետորաբանություն ու գործողություններ, որոնք տանում են հասարակության պառակտվածության: Ստոլտենբերգը վերահաստատել է, որ […]
21:19 17.03.2021
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն զրկվել է պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Պատճառը նրա դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործն է, որով Գերգերլիօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Դատարանը մեղավոր է ճանաչել պատգամավորին, ինչից հետո, համաձայն Թուրքիայի սահմանադրության, որոշման […]
21:08 17.03.2021
Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-արգենտինյան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ` ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական ջանքեր ձեռնարկելու համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց արգենտինահայ համայնքի կարևոր դերակատարությունը […]
20:36 17.03.2021
Մարտի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում։ Ֆորումն այս տարի նվիրված է COVID-19 համավարակից կայուն վերականգնմանը, ինչպես նաև՝ ԵՏՀ տարածաշրջանում կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացմանն ուղղված քայլերին։ Իր ելույթում Արտակ Ապիտոնյանն ընդգծել է, որ համավարակի տարածման հենց սկզբից Հայաստանը […]
20:26 17.03.2021
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի 2-րդ մասի՝ 2021 թվականի մարտի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (յոթ դատավորներից կազմված Պալատի կազմով) որոշել է “Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեին ծանուցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած վերջին զինված հակամարտության առնչությամբ 39-րդ կանոնի ներքո կիրառված հետևյալ միջանկյալ միջոցների վերաբերյալ. երկու պետություններին հասցեագրված ընդհանուր միջոցներ պարունակող 2020 թվականի […]
19:32 17.03.2021
Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում: Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […]
19:10 17.03.2021
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Ալեն Սիմոնյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Սրանով առաջարկվում է խստացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսված տուգանքի չափերը: Հեղինակը նշել է, որ առաջին ընթերցումից հետո որոշել է փոքր-ինչ նվազեցնել դրանք: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ հիշատակելով ԵԽԽՎ, Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումները, […]
18:59 17.03.2021
Մոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:
18:40 17.03.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ապրիլի 14-ին սպասվում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Թուրքիա: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայի նախագահականում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին: Չավուշօղլուն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության թեմային, նշել է, որ նախօրեին Աթենքում խորհրդատվական բանակցությունները կայացել են դրական մթնոլորտում: «Շարունակելու […]
16:35 17.03.2021
Մարտի 15-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բակում մեքենայի հայելիներ են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մարտի 14-15-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների մասնագիտական հմտության շնորհիվ օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ […]