TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նիստերն անցնում են գրեթե դատարկ դահլիճում

13:52 24.03.2021

Երեկ և այսօր ԱԺ լիագումար նիստերն անցնում են կիսադատարկ դահլիճում: Ինչպես «Իմ քայլի», այնպես էլ ընդդիմության պատգամավորները նիստի ընթացքում լքում են դահլիճը՝ պայմանավորված քննարկվող նախագծերի հետաքրքրությամբ: Այսօր առավոտյան, երբ տեղի էին ունենում քվեարկություններ, ներկա էր առնվազն 117 պատգամավոր, կեսօրին արդեն դահլիճում ներկաների թիվը հասնում էր մեկ-երկու տասնյակի:

̰
Սինգապուրցի բլոգերը Facebook-ում վարչապետին զրպարտելու համար 98 հազար դոլար կվճարի

12:54 24.03.2021

Չորեքշաբթի Սինգապուրի դատարանը տեղացի բլոգեր Լեոն Զե Հյանյայից պահանջել է վարչապետ Լի Սյան Լունին վճարել 133 000 սինգապուրյան դոլար (98 800 ԱՄՆ դոլար) փոխհատուցում՝ Facebook- ում կեղծ տեղեկատվություն տարածելու համար: Բլոգերը 2018-ի նոյեմբերին հոդված էր տեղադրել Facebook- ում՝ հղում կցելով մալայզիական The Coverage լրատվական պորտալին: Այնտեղ տեղադրվել էր հոդված, որում պնդում էին, որ Մալայզիայի նախկին […]

̰
Չեռնոգորիան դադարեցնում է «ոսկե անձնագրերի» տրամադրումը

12:36 24.03.2021

Հաջորդ տարվանից Չեռնոգորիան կդադարեցնի ներդրումների փոխարեն քաղաքացիություն տրամադրելը, նշվում է հանրապետության կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Ծրագրի երկարացումը, առաջին հերթին, կարող է դանդաղեցնել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին, և երկրորդ՝ դա չի բերել էական տնտեսական օգուտներ։ Փաստաթղթում նշվում է, որ սխեման փոխվելու է: Ներդրումների դիմաց քաղաքացիություն շնորհելը սկսվել է 2019 թ.-ին։ Հանրապետության առաջին «ոսկե անձնագիրը» տրվել է […]

̰
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն քննադատում է ԱԺ-ին՝ ընտրությունների ընթացքում քաղաքական տրամադրություններով շարժվելու համար

11:28 24.03.2021

ԱԺ-ը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ սա երկրորդ փուլն է։ Առաջին փուլի ընթացքում խորհրդարանը հայտարարեց, որ քաղաքական հայտարարություններից ու իրադրությունից ելնելով՝ չի ընտրելու 3 թեկնածուներից որևէ մեկին: Այսօր առաջինը ելույթ ունեցավ Արմեն Հայկյանցը, ով առավելագույն ձայներ ստացած թեկնածուներից մեկն էր: Մյուսն Արսեն Մկրտչյանն է: Հայկյանցը իր ծրագիրը ներկայացնելու փոխարեն անդրադարձավ խորհրդարանի […]

̰
Վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքները կբարձրանան. ԱԺ-ն ընդունել է այս և երեկ քննարկված տասնյակ նախագծերը

10:55 24.03.2021

Կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 96 կողմ ձայներով, Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես […]

̰
Հայաստանում ռազմական դրությունը վերացվեց. «Իմ քայլը» կողմ քվեարկեց ընդդիմության օրինագծին

10:45 24.03.2021

ԱԺ-ն այսօր, ի թիվս այլ նախագծերի, քվեարկեց նաև «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» հարցը: Մինչ քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Իմ քայլն այս նախագծին կողմ կքվեարկի»: Նախագիծն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիրավի, անիմանալի են ճանապարհներն Աստծո»: Նշենք, որ […]

̰
Մեր երկիրն ունի լավ ընկերներ, որոնք հնարավորություն չեն տալիս, որ միմյանց ուտենք մինչև վերջ. Էլիսաշվիլի

10:19 24.03.2021

«Շատ ուրախացա, երբ կարդացի տեղեկությունը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանձնարարությամբ՝ միջնորդ Դանիելսոնը կրկին գալիս է Վրաստան՝ բանակցությունները շարունակելու համար», – այս մասին հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նա հույս է հայտնել, որ այս անգամ ԵԽ-ի միջնորդությամբ բանակցությունները կավարտվեն արդյունքով: «Մեծ հաջողություն է, որ մեր երկիրն ունի լավ ընկերներ, որոնք […]

̰
ԱԺ-ն շարունակում է աշխատանքները. մինչ քվեարկություններն «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց

10:12 24.03.2021

ԱԺ-ն շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նախատեսված է քվեարկել երեկ քննարկված օրենքների նախագծերը: Նիստին գրանցվել է 113 պատգամավոր: Մինչ քվեարկությունները վարման կարգով ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խնդրանքով 20 րոպե ընդմիջում է հայտարարվել՝ բացակա պատգամավորներին սպասելու և քվեարկության անհրաժեշտ արդյունք ապահովելու նպատակով։ Հիշեցնենք՝ երեկ խորհրդարանը քննարկել էր օրակարգում ընդգրկված 25 […]

̰ ̰
 Փոխե՞լ, թե՞ չփոխել Ընտրական օրենսգիրքը․ ընդդիմության ու իշխանության բանավեճը «Հեռանկարի» տաղավարում

22:48 23.03.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող քաղաքական ուժերի համար այսօր թիվ մեկ քննարկման թեմա է դարձել ընտրական օրենսգիրքը։ Փոխել, թե չփոխել օրենսգիրքը, ընտրությունների գնալ համամասնական փակ, թե բաց ցուցակներով, այս հարցերի շուրջ այսօր «Հեռանկարի» տաղավարում բանավիճել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավարը և զեկուցողները Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

22:35 23.03.2021

Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին: «Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights […]

̰
Ծեծել էր համագյուղացուն, որն օրեր անց մահացել էր․ մեկ անձ կալանավորվել է․ ոստիկանության բացահայտումը

21:47 23.03.2021

Մարտի 7-ին, կեսգիշերն անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով 58-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գոռավան գյուղից է: Վնասվածք ստացողն անգիտակից վիճակում էր, իսկ նրան բուժհաստատություն տեղափոխած 28-ամյա համագյուղացու գրավոր բացատրության համաձայն՝ վնասվածքը ստացել էր գյուղի փողոցներից մեկում ընկնելու հետևանքով: Նյութերի […]

̰
Ադրբեջանական զինուժը կատարել է ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ

21:41 23.03.2021

COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: «Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951 մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո միայն կես ամսվա ընթացքում մահացել […]

̰
Չնայած տարաձայնություններին՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում․ ԱՄՆ պետքարտուղար

19:30 23.03.2021

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների մարտի 23-ից 24-ն անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների թեմային: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բլիքենը նշել է, որ չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին, այնուամենայնիվ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չափազանց շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում: Ըստ նրա՝ դաշինքի մեջ մնալը […]

̰
Լիազորությունների ապակենտրոնացման հարցերն են քննարկել Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները

19:16 23.03.2021

Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների (ՏԶԵ) նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։ Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի […]

̰
Ո՞վ է ավելի շատ պարգևավճար ստացել. բանավեճ ԱԺ-ում

18:52 23.03.2021

ԱԺ-ում այսօր դարձյալ բուռն քննարկման թեմա են դարձել պարգևավճարները: Անդրադարձը սկսվել է իշխանության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ելույթից, որն իր խոսքում խոսել է ԱԺ ինստիտուտը կարևորելուն, նշել ընդդիմության ստացած տարեկան պարգևավճարների չափը: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները թվերով հակադարձել են՝ պետական կառույցներին տրված հավելավճարները ներկայացնելով: Որքան էլ օրակարգում նման հարց չի եղել, տարբեր օրինագծերի քննարկման միջակայքում պատգամավորները հասցրել […]

̰
ԵՄ բանագնացը կվերադառնա Վրաստան

18:10 23.03.2021

Վրաստանի իշխող կուսակցության ու ընդդիմության միջև ԵՄ միջնորդությունը կվերականգնվի շաբաթվա վերջից: Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ԵՄ ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո: Դանիելսոնը Վրաստանը լքել էր մարտի 19-ին՝ ձախողված համարելով բանակցությունների ընթացքը։ Քրիստիան Դանիելսոնի վերադարձի նպատակը կողմերին համաձայնության հասցնելն է, այդ թվում՝ երկու ամենավիճելի հարցերի՝ քաղբանտարկյալների ու […]

̰
Վահրամ Դումանյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2020 թվականի կատարողականը

16:00 23.03.2021

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Կրթություն և գիտություն 2020 թվականին 21 նոր նախակրթարաններ են հիմնվել ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում` ապահովելով 5-6 տարեկան ևս 462 երեխաների ընդգրկում նախադպրոցական կրթության համակարգում։ Հանրակրթության ոլորտում […]

̰
Պեսկովը բացահայտել է Պուտինի կարծիքը այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման վերաբերյալ

15:58 23.03.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից է, բայց դրանք միայնակ կառուցելն անհնար է, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը բոլորի հետ լավ հարաբերությունների ջատագովն է, բայց դրանք, իհարկե, անհնար է միայնակ կառուցել»,- ասել է նա լրագրողներին: Պատասխանելով այն հարցին, թե քաղաքական դաշտում որտեղ է տեսնում Պուտինին, Պեսկովը […]

̰
ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչը լքել է Սև ծովը

15:50 23.03.2021

ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչ Thomas Hudner-ը հեռանում է Սև ծովից, Twitter-ում հայտնում է ԱՄՆ 6-րդ նավատորմը: «Thomas Hudner նավը լքում է Սև ծովը Ռումինիայի ռազմածովային ուժերի ղեկավարած Sea Shield-21 զորավարժություններին իր մասնակցությունն ավարտելուց և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին (Թուրքիա, Բուլղարիա և Ռումինիա) և տարածաշրջանում (Ուկրաինա և Վրաստան) գործընկերներին աջակցող ծովային անվտանգության գործողություններ իրականացնելուց հետո»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Բազումի ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

15:25 23.03.2021

Մարտի 16-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ վանաձորցի 60-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, ճշտվեց տեղեկությունը և մարտի 19-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, կատարվեց խուզարկություն։ Տղամարդը ներկայացրեց երկփողանի հրացան և 18 փամփուշտ, իսկ խուզարկությամբ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը․ նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

14:59 23.03.2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Ինչպես հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից՝ պաշտպանական կողմը նույնիսկ առաջարկեց հետաձգել այսօրվա նիստը մինչև ՍԴ-ի՝ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ որոշման հրապարակումը։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թողեց դա առանց քննության։ Դատավոր Դանիբեկյանը նաև հետաձգեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի […]

̰
Դատարանը սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ

14:53 23.03.2021

Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանը քննել է փետրվարի 23-ին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության հարցը: Հիշեցնենք, որ նշված օրվան նախորդող նիստին Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ նույն օրը՝ փետրվարի 23-ին, ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում նույնպես նիստ է նշանակված Ալեքսանյանի մասնակցությամբ, հետևաբար՝ չի […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման համակարգի հայեցակարգը

14:48 23.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է հանրային ներդրումային ծրագրերի գնահատման հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում և արդեն շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում: Հայեցակարգով առաջարկվում է ներդնել հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը գնահատող համակարգ՝ հաշվի առնելով ոլորտային պլանավորման, ծրագրերի գնահատման և ընտրության, ներդրումների բյուջետավորման չափանիշները: […]

̰
Չավուշօղլուն Բրյուսելի գագաթնաժողովում կանդրադառնա ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի թեմային

14:38 23.03.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ ԱԳ ղեկավարների գագաթնաժողովին ներկայացնելու է Սիրիայում, Իրաքի հյուսիսում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է թուրք դիվանագիտական թղթակից Սելչուք Բյոքեն: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Չավուշօղլուն հանդիպում է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկվելու են 5 տարի անց Հունաստանի հետ […]

̰
Կրեմլից բացատրել են, թե ինչու Պուտինը չի պատվաստվի տեսախցիկների առջև

14:14 23.03.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մինչ օրվա վերջ պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ: «Աշխատանքային հանդիպում է ըստ ժամանակացույցի, բայց մենք ակնկալում ենք, որ նա դա կանի մինչև օրվա վերջ»,- ասել է Պեսկովը: Կրեմլի խոսնակը նշել է, որ պետության ղեկավարը պատվաստվելու է ռուսական պատվաստանյութերից մեկով: «Դա արվելու […]

̰
Վստահ եմ, որ իշխանությունները կընդունեն այս նախագիծը, բայց երբ իրենք նախաձեռնեն․ Մարուքյան

14:08 23.03.2021

ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները, նախ ներկայացվել են գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած օրինագծերը, որոնք մեծամասնությունը կրկին մերժել է: Այս առնչությամբ ընդդիմությունը հայտնել է իր դժգոհությունը, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ իրենց նախագծերն իշխանությունը մերժում է նախընտրական շրջանում իր անունից ներկայացնելու նպատակով, տեղի է ունեցել բանավեճ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իշխանությունը զիջեց ընդդիմությանը. ռազմական դրությունը վերացնելու մասին առաջարկին կողմ կքվեարկի

14:06 23.03.2021

Երկրում ռազմական դրության ռեժիմը պահպանելու հիմքեր այլևս չկան, այն պահպանվում է միայն քաղաքական նպատակով, այս կարծիքին է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որ այսօր ԱԺ լիագումար նիստի ընթացքում ներկայացրել է Ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծը: Գլխադասայաին հանձնաժողովում այն բացասական եզրակացություն էր ստացել, սակայն դրանից հետո քաղաքական իրավիճակը փոխվել է, հետևաբար, ժամանակն է այն չեղարկել: Իշխանությունը նախ […]

̰
Միացյալ Նահանգներում կսկսվեն փոխհատուցում վճարել ռասիզմից տուժածներին

13:13 23.03.2021

Իլինոյսի նահանգի Էվանստոն քաղաքը երկրում առաջինն է, որ երբևէ խտրականությունից և հետապնդումից տուժած աֆրոամերիկացի ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու համար գումար տրամադրելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ գումարը կհատկացվի հատուկ ֆոնդից, որը ստեղծվել է 2019-ին՝ կանեփի օրինականացված վաճառքից ստացված գումարների հաշվին: Ենթադրվում է, որ 10 տարվա ընթացքում […]

̰
Վրաստանում քաղաքական թեժ գարուն է սպասվում

12:41 23.03.2021

ԵԽ նախագահ Շառլ Միշելը, մտահոգված Վրաստանի քաղաքական իրավիճակով, հայտարարել է իր ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնին կրկին Վրաստան գործուղելու մասին՝ երկրում տիրող քաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով: Խնդիրը նույնն է՝ խորհրդարան բերել ընտրություններում մանդատ ստացած ընդդիմությանը: «Մենք ամփոփեցինք Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում ձեռք բերված առաջընթացը: Հաշվի առնելով վրացի ժողովրդի շահերը, ժամանակն է, որպեսզի արվեն անհրաժեշտ փոխզիջումներ: Մեր ներկայացուցիչը կվերադառնա […]

̰
BACK_TO_TOP