23:10 03.03.2021
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն այսօր բոյկոտել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին չի հաջողվել անձամբ վարչապետից ստանալ իրենց հարցերի պատասխանները: Ռազմագերիների վերադարձի, մարտի մեկի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների ու գործադիրին ուղղված այլ հարցերի մասին՝ տեսանյութում:
22:45 03.03.2021
ԱՄՆ-ն Չինաստանին կվերաբերվի որպես հակառակորդ և մրցակից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Որոշ երկրներ ներկայացնում են մեզ համար լուրջ մարտահրավերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը և ԿԺԴՀ-ն… բայց Չինաստանի մարտահրավերն այլ է»,- ասել է Բլինկենը։ Նրա խոսքով ՝ ՉԺՀ-ն ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է, և դրան պետք է մոտենալ ուժի դիրքերից։
22:32 03.03.2021
Միացյալ Նահանգները կդադարի այլ երկրներում ժողովրդավարություն տարաժել բռնի ուժով, ռեժիմների տապալմամբ և ռազմական միջամտությունների կազմակերպմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հայտնում է Financial Times-ը: «Մենք չենք խթանի ժողովրդավարությունը թանկագին ռազմական միջամտությունների կամ բռնատիրական ռեժիմներին ուժով տապալելու փորձերի միջոցով: Մենք անցյալում փորձել ենք այս մարտավարությունը: Չնայած բարի մտադրություններին՝ այն չաշխատեց»,- ասել է Բլինկենը […]
22:21 03.03.2021
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաներն Արարատի և Երևանի կայազորների զորամասերում իրականացրել են անվտանգության ռիսկերի նվազեցման մեթոդական գործնական պարապմունքներ: Ցուցումներ են տրվել ստորաբաժանումներում ծառայության կազմակերպման վերաբերյալ:
22:17 03.03.2021
Մոտավորապես ե՞րբ եք պատկերացնում արտահերթ ընտրությունների անցկացումը և արդյոք այս մասով քննարկումներ ընթանում են քաղաքական ուժերի հետ: Սա միակ հարցն էր, որին պատասխանեց վարչապետ Փաշինյանը: Եթե խորհրդարանական ընդդիմությունն ընդունի մեր առաջարկը, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ կընթանան համաձայնեցված ժամկետներում, նշեց վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:07 03.03.2021
Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարությանն ԱԺ-ն այսօր միաձայն կողմ է քվեարկել: Խորհրդարանի ընդունած այլ որոշումներով դատարան հայց ներկայացնելու պետական տուրքը կբարձրանա, իսկ ՊԵԿ աշխատակիցները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս զենք կրելու իրավունք կստանան: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է այս և երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկություններից հետո շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: […]
21:28 03.03.2021
Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայքարել իսլամիստ անջատողականների դեմ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» (CDU) և «Քրիստոնյա Սոցիալիստական Միության»(CSU) ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայքարը իսլամիստների դեմ։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այդ նպատակով փաստաթղթում ներկայացվել են մի շարք պահանջներ, որոնց թվում կան […]
20:53 03.03.2021
ՀՀ կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- նշված է հայտարարության մեջ:
20:36 03.03.2021
Բաղրամյան պողոտայի մի հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է. «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի մի շարք ներկայացուցիչներ անցած գիշերը ևս անցկացրել են վրաններում: Այսօր շարժման անդամները հերթական հանրահավաքն են անցկացրել, որի ընթացքում ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և այլք։ Ելույթ ունեցողները հիմնականում […]
19:53 03.03.2021
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ՆԱՏՕ-ի անդամներ Ֆրանսիան և Թուրքիան Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ են ունեցել։ Սակայն փետրվարին կողմերը հայտարարեցին […]
19:15 03.03.2021
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի` ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության […]
19:07 03.03.2021
Բաղրամյան պողոտայի մի հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է. «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի մի շարք ներկայացուցիչներ անցած գիշերը ևս անցկացրել են այնտեղ տեղադրված վրաններում: Այսօր շարժման անդամները հերթական հանրահավաքն են անցկացրել, որի մեկնարկից առաջ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ իրենց դիրքորոշումը:
18:25 03.03.2021
Շարունակվում է Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը: Խորհրդարանում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղղված հարցերին, սակայն, պատասխանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից մեկը պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ հարց է ուղղել: Ավինյանը պատասխանել է, որ վարչապետի մամուլի խոսնակը դրա ավարտուն պատասխանը տվել է, ավելացնելու ոչինչ չկա: Փոխվարչապետը հիշեցրել է նաև ռուսական կողմի անդրադարձը, […]
15:15 03.03.2021
«Կարծում եմ՝ Վրաստան-Թուրքիա հարաբերություններում կարևոր ժամանակաշրջան է, հաշվի առնելով, որ տարածաշրջանում վերջին զարգացումները պահանջում են անհապաղ սերտ համակարգում և դիրքորոշումների հաշտություն երկու կողմերից»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հաղորդում է 1TV.ge-ն։ Նրա խոսքերով՝ Թուրքիան Վրաստանի աջակիցն է ու հիմնական ռազմավարական գործընկերը: Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Զալկալիանին, Թուրքիա […]
14:47 03.03.2021
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։ Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝ հաստատության իրավասու անձնակազմը նշել է, […]
14:16 03.03.2021
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է պատասխան պատժամիջոցներ կիրառել Եվրամիության եւ ԱՄՆ-ի դեմ: «Անհնար է հրաժարվել փոխադարձության սկզբունքից: Մենք ղեկավարությանը կներկայացնենք պատժամիջոցներ, համաձայնության կգանք, այնուհետև կփոխանցենք լրատվամիջոցներին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները մարտի 2-ին պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի կապակցությամբ: Ավելի […]
14:07 03.03.2021
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է NTV հեռուստաալիքը: Ըստ նրա՝ Թուրքիան չի զգացել հանրապետության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ուղղակի ազդեցությունը Ռուսաստանից իր հրթիռային համակարգերը ձեռք բերելու հետ կապված: «Եկեք տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն («Պատժամիջոցների միջոցով […]
13:53 03.03.2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված […]
13:08 03.03.2021
ԱԺ-ն այսօր միաձայն կողմ է քվեարկել Գերիների հայրենադարձությունը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարությունն ընդունելու մասին հարցին: Քվեարկությունների դրական արդյունքներով՝ դատարան հայց ներկայացնելու պետական տուրքը կբարձրանա, նաև ՊԵԿ աշխատակիցներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս զենք կրելու իրավունք կստանան: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է այս և երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկություններից հետո շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության […]
12:56 03.03.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 2-ին, Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ, ասել է, որ հույս ունի հաջորդ գարնանը երկիրը հետ բերել այն վիճակին, որը եղել է մինչև կորոնավիրուսի համավարակը: Բայդենը նշել է, որ երկիրն այժմ «առաջընթաց է գրանցում ժառանգված անկարգությունից», բայց իրավիճակը կարող է նորից սրվել: «Հիմա զգոնությունը կորցնելու ժամանակը չէ»,-նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը: […]
12:38 03.03.2021
Մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով ընդդիմադիր «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալության մասին, շեշտել է, որ կառավարությունը չի կարող միջամտել օրենքի իրագործմանը, իսկ արտահերթ ընտրությունների հարցը չի քննարկվի: Ընդդիմությունը դժգոհ է կառավարության ղեկավարի խոսքերից և նշում է, որ ԵԽ ղեկավարի հեռանալուց հետո Վրաստանի վարչապետի հռետորաբանությունը փոխվել է: Ըստ նրանց՝ Շառլ Միշելի հետ հանդիպմանը […]
10:41 03.03.2021
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն ԱԺ-ում դիմել է ԲԴԽ նախագահին․ «ԱԺ-ում 132 պատգամավորի կոչ եք անում չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ, Դուք գիտե՞ք որտեղ եք գտնվում, Ձեզ որևէ հարց չունեմ»,-ասել է նա: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է. «Ես որևէ վարքագծի կանոն չեմ խախտել, որևէ շփոթմունք չունեմ և շատ լավ պատկերացնում եմ, որ Դատական օրենսգրքի […]
10:36 03.03.2021
Խորհրդարանում այսօր շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Հիշեցնենք՝ երեկ դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանի ինքնաբացարկի հանգամանքները ներկայացնելուց հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նշենք, որ հարցերը մեծամասամբ վերաբերել են ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ին հրապարակած հայտարարությանը: Այսօր ևս հարցերը շարունակվել են նույն հարցադրումից: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը շարունակել է պնդումը, […]
10:28 03.03.2021
ԱԺ-ն այսօր աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով: Ըստ այդմ՝ ընդունվել են հետևյալ նախագծերը․ Լիլիթ Մակունցի և Գևորգ Պապոյանի ներկայացրած «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթրցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 77 կողմ, 5 դեմ, 15 ձեռնպահ ձայներով, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ […]
23:55 02.03.2021
ԱՄՆ-ը Ռուսաստանին ավելացնում է այն երկրների ցանկում, որոնց մերժվում է պաշտպանական տեխնոլոգիաների արտահանումը: Տիեզերական հատվածում կկատարվի մասնակի բացառություն, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Նրա խոսքերով ՝ նոր պատժամիջոցները Սերգեյ Սկրիպալի Մեծ Բրիտանիայում թունավորումից հետո ընդունված սահմանափակումների շարունակությունն են: «Դեպարտամենտը կփոփոխի միջազգային «Զենքի առևտրի մասին կանոնակարգի» 126.1-րդ մասը ՝ ավելացնելով Ռուսաստանին այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ […]
22:38 02.03.2021
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է ԵԽ նախագահի նախաձեռնությամբ նախօրեին ընդդիմության հետ կայացած եռակողմ հանդիպումը՝ ուղղված երկրւմ քաղաքական լարվածության թոթափմանը: Քննարկւմները հիմնականում ընթացել են ընդդիմության պահանջած երեք հարցի շուրջ՝ արտահերթ ընտրություններ, ձերբակալված ընդդիմադիր առաջնորդ Մելիայի ազատ արձակում բանտից, ու ընտրական բարեփոխումներ: «Վրաստանի իշխանությունները չեն համաձայնի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:Արտահերթ ընտրությունների վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է, սա […]
22:10 02.03.2021
ԱԺ-ում այսօր վերջին նիստի ժամանակ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։ Գրանցվել է 20 պատգամավոր։ Հայտարարությունների գերակշիռ մասը վերաբերել է վերջին օրերի զարգացումներին, և երեկվա երկու հանրահավաքներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:59 02.03.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունել Թուրքիա այցելելու Ռեջեպ Թայիպ Էրդողանի հրավերը: Մինչ այդ ենթադրվում էր, որ Ռուսաստանի նախագահը կմասնակցի Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվող Ակկույու ատոմակայանի շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։