TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը ներողություն է խնդրել իր թույլ տված բոլոր սխալների համար

21:34 01.03.2021

Այսօր Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված 18.30-ից մի փոքր անց մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև տասներեք տարի առաջ այս օրը՝ մարտի մեկին զոհվածների հիշատակը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով իր կողմից նախապես հայտարարված թեմաներին: Փաշինյանն անդրադարձել […]

̰
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խումբը ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն Արա Սաղաթելյանի

21:30 01.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հրավիրած հանրահավաքը Բաղրամյան պողոտայում նաատեսված ժամը 18-ի փոխարեն սկսվել է 15 րոպե ուշացումով, որպեսզի շարժման համակարգող Գեղամ Մանուկյանի տեղեկացմամբ, բոլոր մասնակիցները կարողանան մարզերից հասնել: Մանուկյանը նաև տեղեկացրել է, որ վրաններից մեկում ստորագրահավաք է սկսվել Արա Սաղաթելյանին աջակցելու նպատակով: Հիշեցնենք՝ շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մի խումբ ցուցարարներ […]

̰
Մարտ ամսվա կլիմակայան բնութագիրը

21:00 01.03.2021

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մարտ ամսվա կլիմայական բնութագիրը։ Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9⁰C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2⁰C, երրորդ տասնօրյակում` +0.5⁰C: Միջին […]

̰
ԱՀ ԱԳՆ-ն իրավունքի կոպիտ խախտում է համարում ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը

20:38 01.03.2021

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարությամբ միջազգային մարդասիրական իրավունքով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է համարել Ադրբեջանի հրաժարումը՝ ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարված հայ զինծառայողներին և իրականացնել նրանց հայրենադարձությունը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին հայտարարվել է փետրվարի 26-ին օտարերկրյա լրագրողների հետ Ադրբեջանի նախագահի հարցազրույցում և Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ի հայտարարությունում: Այս մասին […]

̰
Հաստատվել է մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգը

19:30 01.03.2021

Մարտի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են և հաստատվել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց: Կառավարության […]

̰
Նոր զարգացումներ թուրք-իրանական լարվածությունում

18:15 01.03.2021

Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Իրանի դեսպանը նաև ասել է, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները։ «Մենք մերժում ենք Թուրքիայի միջամտությունը Իրաք, Թուրքիայի ուժերը չպետք […]

̰
Ստեփանակերտի դպրոցներում անցկացվել է «Առանց խուճապի դպրոցից տարհանվելու և ապաստարաններում պատսպարվելու մասին» իրազեկման դասընթաց

15:58 01.03.2021

Մարտի մեկը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցառումների մասին գիտելիքների տարածման և քարոզչության օր: Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը ծառայության ՔՊ շտաբի անձնակազմի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներ և անցկացրել «Դպրոցի անձնակազմի գործողություններն արտակարգ իրավիճակում», «Առանց խուճապի դպրոցից տարհանվելու […]

̰
Մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի նոր ծրագիր. ՏՄՊՊՀ-ում կուսումնասիրեն անբարեխիղճ մրցակցության կանխարգելման ԵՄ փորձը

15:27 01.03.2021

2021 թվականի մարտի 1-ից մեկնարկել է ԹԱՅԵՔՍ գործիքի «Սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարելավման և անբարեխիղճ մրցակցության գործողությունների կանխարգելման հիմնարար սկզբունքների վերաբերյալ ԵՄ լավագույն փորձը» թեմայով ԵՄ փորձագիտական առաքելության 5-օրյա ծրագիրը, որն անցկացվում է առցանց ձևաչափով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով այն համատեղ ջանքերը, որոնց շնորհիվ […]

̰
Իրանի ԱԳՆ-ն հերքում է Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի մեջ մասնակցության վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները

15:25 01.03.2021

Իրանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հերքել է Օմանի նեղուցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, մարտի 1-ին մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքներն, այլ նաև հետևել ենք այդ պետության (Իսրայելի) բոլոր գործողություններին, որոնք ուղղված են Իրանի անվտանգության դեմ»,- ասել է […]

̰
Պեսկովը պատասխանել է «Ղրիմի բռնակցման» մասին Բայդենի խոսքերին

15:15 01.03.2021

Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը, թերակղզու վերամիավորումը երկրի հետ տեղի է ունեցել միջազգային իրավունքի նորմերի համաձայն, հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ ոք չի խոսում Ղրիմի բռնակցման մասին, այդպիսի բան չի եղել: Տեղի է ունեցել վերամիավորում՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Իրավական գործողությունների հստակ շարք է ձեռնարկվել»,- ասել է մամուլի քարտուղարը: Ավելի վաղ […]

̰
Պեսկովը գնահատել է «Իսկանդերի» վերաբերյալ սխալ զեկույցի մասին Փաշինյանի հայտարարությունը

15:10 01.03.2021

Կրեմլը գոհ է Երևանից արված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ […]

̰
ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ Մանե Գևորգյան

14:00 01.03.2021

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ […]

̰
Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը քննարկման ենթակա չի. Մակունց

13:56 01.03.2021

Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն այն մասին, որ պետք է գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կա Սահմանադրություն, և […]

̰
Ցուցարարները մտել են Կառավարության երրորդ մասնաշենք․ Armtimes.com

13:42 01.03.2021

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները մուտք գործեցին Կառավարության երրորդ մասնաշենք: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Նրանք նախարարության աշխատակիցներին կոչ արեցին չմասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին: «Հարգելի նախարարությունների աշխատակիցներ, մենք այսօր եկել ենք ձեզ տեղեկացնելու, հատկապես՝ պետական աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր և դժվար փուլում է գտնվում, նախարարները չզբաղվեն վարչական […]

̰
Անվտանգության խորհուրդը դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը

13:30 01.03.2021

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ է արել բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր: ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող […]

̰
Նեթանյահուն մեղադրում է Իրանին իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունի մեջ

12:50 01.03.2021

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահ է, որ Իրանը մասնակից է Օմանի ծոցում իսրայելական նավի վրա տեղի ունեցած պայթյունին: Այս մասին քաղաքական գործիչը խոսել է մարտի 1-ին Kan հեռուստառադիոընկերության եթերում: Պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 25-ին իսրայելական նավի վրա: Վթարի հետևանքով զոհեր չեն եղել: Պայթյունի պատճառները չեն նշվել: «Նախ, սա իսկապես Իրանի գործն է, պարզ է», […]

̰
ԵՄ-ն Վրաստանում բոլոր կողմերին կոչ է անում ինտենսիվ աշխատել՝ իրավիճակը չեզոքացնելու համար

12:45 01.03.2021

«Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին ինտենսիվ աշխատել իրավիճակը չեզոքացնելու համար»,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է 1tv.ge-ն։ «Ինչպես նշեցիք, իմ այցը քաղաքական ճգնաժամի ֆոնին է։ Սա, իհարկե, անհանգստացնում է Եվրամիությանը և անձամբ ինձ»,-հայտարարել է Շառլ Միշելը: Վրաստան այցի շրջանակներում նա ծրագրում է […]

̰
Վրաստանին, ինչպես երևէ, անհրաժեշտ է ներքին կայունություն, երկխոսություն․ Զուրաբիշվիլի

12:41 01.03.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը քննարկել են Վրաստանում առկա քաղաքական իրավիճակը: «Այս երկրին, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է ներքին կայունություն, հաշտեցում, երկխոսություն: Սա մեր միակ ճանապարհն է, որպեսզի Վրաստանը ստանա բոլոր շահաբաժինները, որոնք մեզ տալիս է դեպի ԵՄ ճանապարհը: Մենք պետք է ժամանակին կարողանանք գիտակցել, որ այս ամենը […]

̰
Նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ․ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

12:40 01.03.2021

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: «Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով: Հանրապետության նախագահը […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ

12:36 01.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:

̰
Արձանագրված 39 դեպքով հաշվարկվել է ավելի քան 18 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

11:15 01.03.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ Արձանագրվել է 40 դեպք 39 դեպքով հաշվարկվել է 18,296,950 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 179,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 8 ԴԵՊՔ 1 դեպքով հաշվարկվել է 65,000 […]

̰
Եվրոպական խորհրդի նախագահը  ժամանել է Թբիլիսի

23:02 28.02.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Այստեղ նրան  դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին և Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը: Այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Շարլ Միշելը կհանդիպի նաև քաղաքական կուսակցությունների […]

̰
Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել

22:46 28.02.2021

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է երկիրը ցնցումներից դուրս հանելու համար անհապաղ դադարեցնել երկրում ստեղծված խառնաշփոթը, հետ կանչել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ցրել խորհրդարանը և օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել։ «Մենք, ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում […]

̰
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընդդիմությունը «վրանային քաղաք» է ծավալել

21:00 28.02.2021

Թբիլիսիի ոստիկանությունը փորձել է արգելել  ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներին Ռուսթավելի պողոտայւմ,խորհրդարանի շենքի  առջև տեղադրել 15-րդ վրանը: Ցուցարարաների և ոստիկանության միջև քաշքշուկ է սկսվել, սակայն քիչ անց իրավիճակը հանդարտվել է, և ակցիայի մասնակիցները տեղադրել են հերթական վրանը։ Ցուցարարներիը պահանջում են՝ ազատ արձակել Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային և նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել : Նրանք նախատեսում […]

̰
Հայրենիքի փրկության շարժումը մարտի 1-ին, ժամը 18.00-ին հանրահավաքը կանցկացնի Բաղրամյան պողոտայում

19:55 28.02.2021

Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։Շարժման խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։ Այս հանրահավաքին կարևոր է […]

̰
Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

19:50 28.02.2021

Փետրվարի 28-ին Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, հայկական եկեղեցիներում Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակին նվիրված ծառայություն է մատուցվել։Այս մասին  հաղորդում է AnalitikaUA.net-ը: Պատարագ է մատուցվել Կիևի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի ղեկավար, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանի ձեռամբ։ Պատարագին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից և […]

̰
Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով․Վահագն Հովակիմյան

17:41 28.02.2021

Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով,Ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի […]

̰
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ

17:31 28.02.2021

2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այն  վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու […]

̰
Հիշատակի հավաք Բաղրամյան պողոտայում՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով

16:33 28.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության մասնակից  կուսակցությունների մի խումբ ներկայացուցիչներ ու համակիրներ  այս  գիշեր ևս անցկացրել են  Բաղրամյան պողոտայում տեղադրված վրաններում և վառարանների շուրջ: Նրանք, հիշեցնենք, պահանջում են վարչապետի հրաժարականը: Գիշերվա ընթացքում և առավոտան միջադեպեր չեն  գրանցվել, ոստիկանական ուժերը շարունակում են հսկել տարածքը: Հանրահավաքի   կազմակերպիչները  երեկ եզրափակիչ ելույթի ժամանակ նշել են, որ  այսօր երթ  չի նախատեսվում: […]

̰
Փաշինյանը ինչ հարցերի կանդրադառնա մարտի 1-ի հանրհավաքի ժամանակ

15:19 28.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որով տեղեկացրել է, որ մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին, քաղաքացիներին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի: Հիշեցնենք, որ վաղը լրանում է մարտիմեկյան իրադարձությունների 13-րդ տարին։ Վարչապետը այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ մանրամասնել է, թե ինչ հարցերի կանդրադառնա հանրահավաքի ժամանակ:

̰
BACK_TO_TOP