21:28 02.03.2021
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները արդյունավետ համագործակցության շնորհիվ օրերս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Արմավիրի մարզի տարբեր հատվածներում հայտնաբերվել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են տարբեր քաշերով […]
21:15 02.03.2021
Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: […]
20:17 02.03.2021
Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում կունենան: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ կողմերը կքննարկեն թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Ուշագրավ է, որ սա Էրդողանի և Մակրոնի առաջին հանդիպումն է նախորդ տարվա սեպտեմբերին ծագած թուրք-ֆրանսիական լարվածությունից հետո։ Ավելի վաղ ֆրանսիական «L’Opinion» թերթը […]
20:09 02.03.2021
Լիտվայի Արտաքին գործերի նախարարության «Պահապան հրեշտակը» ծածկվել է Հայաստանի դրոշով, քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է Հայաստանին բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության ավելի բարձր չափանիշեր»,-շնորհավորական ուղերձում ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Առնոլդաս Պրանկկևիչուսը: «Դա տոնակատարության առիթ է Լիտվայի […]
19:59 02.03.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Նիդեռլանդների ռեզիդենտ դեսպանության բացումը և հույս հայտնել, որ Հայաստանում դեսպանի ներկայությունը թույլ կտա առավել ակտիվացնել երկու երկրների միջև շփումներն ու հարաբերությունները: Նիդեռլանդների դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է փոխվարչապետին, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդեռլանդական […]
19:40 02.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ։ «Հարգելի դիվանագետներ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաև ձեզնից սպասումները։ Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ […]
19:35 02.03.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանին: Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը և ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը […]
19:00 02.03.2021
Խորհրդարանական երեք խմբակցությունների անդամները ԱԺ միջանցքներում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:
18:25 02.03.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալման գործին, ինչպես նաև խոսել նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպումից: «Ես ասել եմ, որ մենք չենք միջամտի օրենքի իրագործմանը: Պարոն Մելիան, նրա կուսակցությունն ու ընտանիքը մեծ հնարավորություն ունեն վճարելու այդ գրավը: Այսպիսով, բանտից կազատեն Մելիային՝ ցանկացած պահի»: […]
16:26 02.03.2021
ԱԺ-ն ավարտել է «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության քննարկումը փակ կարգով: Նիստի բաց հատվածում նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը հրապարակել է հայտարարության տեքստը։ «ԱԺ-ն արձանագրում է, որ 2020-ի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ ու ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ […]
15:56 02.03.2021
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Գասպարյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
15:54 02.03.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է […]
15:48 02.03.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունում գործում է արագ արձագանքման զանգերի կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Զանգահարեք 114 կարճ համարին, եթե ունեք տեղեկատվության անհրաժեշտություն հետևյալ հարցերի վերաբերյալ. Սոցիալական աջակցության գործող ծրագրեր Ընտանիքի անապահովության գնահատմանն առնչվող հարցեր Կենսաթոշակի, երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, մայրության նպաստներին առնչվող հարցեր Հաշմանդամության սահմանման, վերանայման և աջակցող միջոցներին առնչվող […]
15:45 02.03.2021
Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի […]
15:35 02.03.2021
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 180 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը պետքարտուղար Էնթոնի Բլինկենին կոչ է արել ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող և հակաամերիկյան քաղաքականություն վարող Թուրքիային պարտադրել հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը, Asbarez-ի փոխանցմամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ «Մենք միանում ենք մեր կոալիցիոն գործընկերների, համայնքի ակտիվիստների և Ամերիկայի դաշնակիցների հետ՝ ողջունելով այս հզոր, […]
15:08 02.03.2021
Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,- գրել է Մարուքյանը։ Ավելի […]
14:28 02.03.2021
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր էլ հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արմեն Գևորգյանը: Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, հետազոտվել է պոլիկլինիկայում, ախտորոշվել է սուր շնչառական հիվանդություն և կորոնավիրուսի թեստ է հանձնել: Դատարանը պահանջեց, որպեսզի հաջորդ նիստին ներկայացվեն […]
13:36 02.03.2021
ՀՀ Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը: Նախագիծը հեղինակել են անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Վարդան Աթաբեկյանը:
13:10 02.03.2021
Մոսկվան միանշանակ կարձագանքի Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ հավանական պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ոչ ոք չի չեղարկել դիվանագիտության կանոնները: Դիվանագիտության կանոններից մեկը փոխադարձություն է»,- ասել է Սերգեյ Լավրովը:
12:46 02.03.2021
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը 90-ամյակը նշելու է Zoom-ում: Իր ծննդյան օրը քաղաքական գործիչը մտադիր է տեսազանգով հաղորդակցվել իր ընկերների և գործընկերների հետ: Այս մասին փետրվարի 2-ին հաղորդել է РЕН ТВ-ն: Ինչպես նշել է ԽՍՀՄ նախկին նախագահի նախկին օգնական, «Գորբաչով» հիմնադրամի մամուլի ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն, նախկին ղեկավարն արդեն սկսել է շնորհավորանքներ ստանալ արևմտյան […]
12:22 02.03.2021
ԱԺ-ն այսօր սկսել է լիագումար նիստի աշխատանքները․ օրակարգում ընդգրկված է նաև գերիների հայրենադարձությունը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հարցը: Խորհրդարանը որոշում է կայացրել այն քննարկել փակ նիստում: Իսկ մինչ այդ, ընդդիմության պատգամավորները հարցեր են ուղղել ԱԺ նախագահին ընդդիմության առաջարկած օրակարգով խորհրդի նիստին չներկայանալու, երկրի ճգնաժամային իրավիճակին չվերաբերող հարցեր քննարկելու և այլնի վերաբերյալ: Կողմերի միջև հարցուպատասխանն […]
12:12 02.03.2021
Արգենտինյան Պատագոնիայի հնէաբանները գտել են աշխարհում ամենահին տիտանոզավրի մնացուկները, հաղորդում է հնագիտական Ameghiniana ամսագիրը: Բուսակեր հսկա դինոզավրի ոսկրերը մասնագետները հայտնաբերել են Նեուկեն քաղաքից հարավ-արևելք: Պեղումները սկսվել էին 2014 թվականին: Այդ ժամանակ էլ գտնվել են դինոզավրի կմախքի առաջին ոսկորները: «Մեզ համար դա արժեքավոր գտածո է. նախ այդ դինոզավրը տիտանոզավրերի նոր՝ դեռևս անհայտ տեսակ է: Երկրորդ՝ դա […]
11:40 02.03.2021
Այսօր՝ առավոտյան ժամը 9-ից, Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց համակիրները բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ: Տեղում մոբիլիզացված են նաև ոստիկանական ուժեր: Ակցիայի մասնակիցները պատգամավորներին դիմավորել են վիրավորական բացականչություններով: Լրագրողների հայտարարությամբ՝ ընդդիմադիրները փորձել են փակել խորհրդարանի մուտքը, պարեկային ոստիկանությունը դա թույլ չի տվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախում ընդդիմադիրների ու ոստիկանների միջև: Հաղորդվում […]
11:13 02.03.2021
ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հարցի քննարկումը: ԱԺ պատգամավորների 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հարցը քննարկել փակ նիստում: Այս ընթացակարգով քննարկում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության։ 110 կողմ, […]
09:33 02.03.2021
Մարտի 1-ի երեկոյան չնախատեսված հանդիպում է կայացել Վրաստանի իշխանությունների ու ընդդիմության միջև։ Նախագահական պալատում կողմերի միջև հանդիպում կազմակերպելն անսպասելիորեն առաջարկել էր Թբիլիսիում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Հանդիպմանը ներկա են գտնվել Շառլ Միշելը, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու իշխող կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի գլխավորւթյամբ: Ներկա էր նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը: «Մենք շատ […]
23:16 01.03.2021
Ռուսաստանի Դաշնություն «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է մինչև 2021թ. ապրիլի 1-ը՝ համաձայն ՌԴ կառավարության 26 փետրվարի 2021թ. № 485-р կարգադրության։ ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվել էր Հայաստանի Հանրապետությունից […]
22:30 01.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, խոսել ոչ միայն գործող, այլև նախկին իշխանությունների թույլ տված սխալների, դրանց պատճառների մասին: Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ վճռական են` պահպանել ժողովրդի իշխանությունը, հայտարարել, որ գոյություն ունեցող ճգնաժամները չպետք է լուծվեն […]
22:15 01.03.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը։ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական լարված իրավիճակին, խոսել ոչ միայն գործող, այլև նախկին իշխանությունների թույլ տված սխալների, դրանց պատճառների մասին: Նախատեսված ելույթից հետո վարչապետն անդրադարձել է այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի հնչեցրած այն մտքին, թե իրավիճակի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն […]
21:43 01.03.2021
«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հրավիրած հանրահավաքը Բաղրամյան պողոտայում նունպես սկսվել է նախատեսվածից փոքր-ինչ ուշացումով: Հանրահավաքը վարել է ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը: Նա տեղեկացրել է, որ վրաններից մեկում ստորագրահավաք է սկսվել Արա Սաղաթելյանին աջակցելու նպատակով: Հիշեցնենք՝ շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարներմ արդեն մի քանի օր է՝ փակ են պահում Բաղրամյան պողոտան […]