TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ-ում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում է տեղի ունեցել

20:38 04.03.2021

Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը […]

̰
Պուտինը նշել է հասարակությունը ներսից ոչնչացնելու համացանցի հնարավորության մասին

20:15 04.03.2021

Համացանցը ի վիճակի է ներսից ոչնչացնել հասարակությունը, եթե այն չի ենթարկվում բարոյական օրենքների, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ինտերնետն արդեն ներթափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտներ, և մեծ հաշվով այն դեռ պետք է ենթարկվի ոչ միայն օրենքներին, ֆորմալ իրավական կանոններին, այլև այն հասարակության բարոյական օրենքներին, որում մենք ապրում ենք: Հակառակ դեպքում, այս […]

̰
Զախարովան հայտնել է, որ Երևանն ու Բաքուն տարբեր տվյալներ են ներկայացնում գերիների վերաբերյալ

19:42 04.03.2021

Զախարովան շեշտել է, որ փոխանակման օպտիմալ բանաձևը հնչում է այսպես՝ «բոլորը բոլորի դիմաց»։

̰
Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ

19:30 04.03.2021

Մարտի 4-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաև ընդգծելով, որ ՀԲ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է […]

̰
Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում հակաէրդողանական բնույթի պաստառների առթիվ

18:42 04.03.2021

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղադրված գովազդային վահանակի վրա տեղ գտած «Կանգնեցրեք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրառման առթիվ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը: Դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի որոշ փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա տեղ գտած «Stop tripled femicide in Erdogan’s Turkey  5,000 Women […]

̰
Արա Սաղաթելյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի վաղը

17:00 04.03.2021

Վերաքննիչ Քրեական դատարանն այսօր քննել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Արա Սաղաթելյանը մեղադրվում է 3 հոդվածով: Դատարանն […]

̰
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

16:41 04.03.2021

2021 թ. մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթները համակարգողի տեղակալ Ջուլիանա Ամադոր Մեսսային և ազատազրկման վայրերի պատվիրակ Չինգիզ Աբդիժապարովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատազրկված անձանց պահման պայմաններին, պատժի կրման կարգին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր վիճակին վերաբերող […]

̰
Ադրբեջանում գտնվող Մարալ Նաջարյանը քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի․ ՄԻՊ

16:29 04.03.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսալեզու “L’Orient-Le Jour” թերթին՝ խոսելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի մասին։ Ըստ Պաշտպանի՝ նա քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի։

̰
Կրեմլը անհեթեթ է համարում այն միտքը, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Պուտինի հետ

16:19 04.03.2021

Պեսկովն ընդգծել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

16:10 04.03.2021

Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցերը՝ 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և […]

̰
Վարչապետը Ծառուկյանին նույնպես հանդիպման առաջարկ է արել. Մակունց

15:55 04.03.2021

Վարչապետը Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարին նույնպես հանդիպման առաջարկ է արել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ամեն դեպքում, հրավերը գնացել է, մնացածը չեմ կարող ասել՝ ինչպես կընթանան զարգացումները: Պարոն վարչապետի ու պարոն Մարուքյանի հանդիպման մանրամասներից դեռ տեղյակ չեմ, բայց այն արձագանքը, որը հնչեցրել է պարոն Մարուքյանը, որ […]

̰
Փաշինյանը և Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել

15:25 04.03.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության հետ վարչությունից, իր խոսքում վարչապետը նշել է.  «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: […]

̰
Քոչարյանը պատրաստ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն. ТАСС

15:14 04.03.2021

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում: «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ: Կարծում եմ, որ ես բավականաչափ փորձ ունեմ: Վստա՞հ եմ ես իմ հաղթանակի հարցում։ Համենայնդեպս, ես դեռ չեմ պարտվել ընտրություններում»,- ասել է Քոչարյանը: Սակայն, ըստ […]

̰
Մարուքյանը հաշվարկել է՝ եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա, ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի արտահերթ ընտրություն

15:11 04.03.2021

Կառավարության շենքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի և այդ ֆոնին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի քննարկման ժամանակ ինքը ներկայացրել է իր այն դիրքորոշումը, որ զինված ուժերը չպետք է քաղաքականացվեն։ «Ես ի՞նչ էի ասում. ասում էի՝ […]

̰
Ինչքան մեծարեն դատավորին, այնքան ավելի արագ նրանք կմտնեն ինքնամաքրման շապիկի մեջ. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու

14:47 04.03.2021

Այսօր ԱԺ-ում շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը, պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու, որոնցից մեկն ինքնաբացարկ էր հայտնել: Հարցի քննարկումը սկսվել էր մարտի 2-ին, շարունակվել՝ երեկ ամբողջ օրն ու ավարտվել այսօր: Ավելի քան 7 ժամ քննարկման ընթացքում պատգամավորների հարցերն ուղղվել են ոչ թե թեկնածուներին, այլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որն այսօր արդեն չի […]

̰
«Իմ քայլը» չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց առաջադրել է ԲԴԽ-ը. Մակունց

14:40 04.03.2021

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը, խորհրդարանի նիստի ընթացքում նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հայտնել է, որ այդպես իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ: ««Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին, իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու […]

̰
Այս պահին որևէ հարցի շուրջ համաձայնություն չունենք. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

14:31 04.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ «Բանակցություններ վարել ենք և, ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ»,- վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած […]

̰
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը

14:27 04.03.2021

Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, և Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այդ հարցում: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում: «Սա ինքնիշխան պետության ներքին գործն է, սա քաղաքական գործընթաց է այդ պետության մեջ, ուստի […]

̰
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն հասել է ինքնիշխանության

14:11 04.03.2021

Ինքնիշխանությունը շատ թանկ է. «Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը չի կարող իրեն թույլ տալ նման շքեղություն», մինչդեռ Ռուսաստանն արդեն հասել է դրան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այն ամենը, ինչ արվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, առաջին հերթին, երկրի ներսում, և միջազգային ասպարեզում, ուղղված է մեր ժողովրդի բարեկեցությանը, մեր երկրի զարգացմանը: Եվ […]

̰
Էդմոն Մարուքյանը կառավարությունում է՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին

13:56 04.03.2021

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ժամանեց կառավարություն՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հանդիպումից առաջ Մարուքյանը հարցերի չպատասխանեց: Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ:

̰
Գումար կհատկացվի ՀՀ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար

13:41 04.03.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու նպատակով: Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշմամբ Տավուշի մարզպետարանի կհատկացվի ավելի քան 234 մլն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին հրետակոծությունից վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար: «Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի […]

̰
Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն ասուլիսի ժամանակ անդրադարձել են արցախյան խնդրին

13:34 04.03.2021

Մարտի 3-ին Թուրքիայում կայացել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: Հանդիպման ավարտին նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: «Առաջիկա ժամանակահատվածի համար «3 […]

̰
ՀՀ ԶՈւ վերականգնման համար մոտ 3 միլիարդ դոլար է հարկավոր․ Քոչարյան

13:11 04.03.2021

Փորձագետները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման ծախսերը գնահատում են մոտ 3 մլրդ դոլար, Spuntnik Արմենիայի փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 4-ին օրը ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանի վրա ուժեղանում է։ Մենք, որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, պարտվեցինք, Ադրբեջանը, որպես Թուրքիայի դաշնակից, հաղթեց։ «Ես կարծում եմ, որ մենք […]

̰
Վազգեն Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում և չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել

12:28 04.03.2021

«Հայրենիքի փրկության շարժման» համակիրները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ Հանրահավաք, սակայն, այսօր և վաղը նախատեսված չէ։ Ինչպես երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, առաջիկա օրերին հանդիպումներ կիրականացնեն մարզերում։ Իսկ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, այսօր ներկայացել է Քննչական կոմիտե։ Հիշեցնենք՝ նա ներգրավվել է որպես մեղադրյալ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը […]

̰
Վազգեն Մանուկյանը հարցաքննվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը

12:03 04.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ […]

̰
Ինչո՞ւ ԲԴԽ նախագահը ներկա չէ ԱԺ նիստին. շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը

11:33 04.03.2021

ԱԺ-ն այսօր վերսկսել է Վռճաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցի քննարկումը: Հիշեցնենք՝ առաջադրված թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել, պատգամավորները ընտրություն են կատարելու մյուս երկուսի՝ Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի միջև: Այսօր պատգամավորները վերջինիս հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Իսկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նիստին ներկա չի գտնվել: Ըստ կանոնակարգի՝ պատգամավորները նրան այլևս հարցեր չէին կարող տալ, […]

̰
33-ամյա ցմահ դատապարտյալն իր օգտագործման համար փորձել է ձեռք բերել խոշոր չափերի մարիխուանա

10:21 04.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 33-ամյա ցմահ դատապարտյալը 2020թ. մարտի 30-ին, առանց իրացնելու նպատակի, […]

̰
̰
Վրացական ընդդիմությունը սպառնում է իշխանություններին բոյկոտել ՏԻՄ ընտրությունները

09:23 04.03.2021

«Եթե ​​իշխանությունները չազատեն քաղբանտարկյալներին, ընդդիմությունը կսկսի համարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բոյկոտը որպես իշխանությունների վրա ճնշման լծակ»,-այդ մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան: Նրա խոսքով՝ երբ քաղաքական առաջնորդները բանտում են, ընտրություններին մասնակցելը ոչ այլ ինչ է, քան ֆարս: Նա նաև նշել է, որ ընդդիմությունը համաձայն չէ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջարկին ՝ […]

̰
Շվեդիայում զինված տղամարդը ութ մարդու է վիրավորել

23:41 03.03.2021

Շվեդիայի Վետլանդա քաղաքում զինված տղամարդը վիրավորել է 8 մարդու, հաղորդում է AFP-ն ՝ վկայակոչելով ոստիկանությանը: Երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։ Շվեդիայի ՆԳՆ-ն դիտարկում է ահաբեկչության վարկածը։ 20-ամյա հարձակվողին չեզոքացրել են։ Ձերբակալության ժամանակ նրան վիրավորել են ոտքից և հոսպիտալացրել։ Ընդ որում, Reuters գործակալության տվյալներով, տղամարդուն կալանավորել են։ BREAKING: At least 8 people injured, including some […]

̰
BACK_TO_TOP