12:52 03.02.2021
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին, ժամը 13։00-ին։
12:50 03.02.2021
Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները: Ըստ Վանի նահանգապետարանի հայտարարության՝ արգելքը կգործի փետրվարի 3-ից 17-ը, փոխանցում է Ermenihaber-ը։ Եթե նախորդ անգամ տարածած հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում էր անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ, ապա այս անգամ որպես պատճառ նշվում է […]
12:34 03.02.2021
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ, հայտնում է Ermenihaber-ը։ Նշենք որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է: Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Լիբիայի, Սիրիայի, Արևմտյան […]
12:01 03.02.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպում է ունեցել իր շվեդ գործընկեր Անն Լինդեի հետ, որը Մոսկվա է ժամանել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահի կարգավիճակով: Այսպիսով, բանակցությունների հիմնական օրակարգը ներառել է մտքերի փոխանակում Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի ճգնաժամերի կարգավորման վերաբերյալ: Նախարարները հույս են հայտնել, որ կկարողանան առաջընթաց գրանցել այդ ուղղություններում: […]
08:44 03.02.2021
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն Իրանի հետ շփում չի ունեցել։ Այս մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը՝ հավելելով, որ դա հազիվ թե տեղի ունենա նախքան ԱՄՆ-ի դաշնակիցների հետ խորհրդակցությունը: Միևնույն ժամանակ հավելել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է փոխադարձաբար վերադառնալ Թեհրանի հետ համաձայնագրի պահպանմանը: «Եթե Իրանը վերադառնա (միջուկային համաձայնագրի) պահանջների կատարմանը, ԱՄՆ-ն […]
08:32 03.02.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ են արել Մոսկվային անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ են արել ազատ արձակել Նավալնին: Ի պատասխան ՝ ՌԴ ԱԳՆ-ն հորդորել […]
00:01 03.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին […]
23:47 02.02.2021
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: Մոսկվայի Սիմոնովյան դատարանը ժամեր առաջ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռը հակասում է Ռուսաստանի միջազգային պարտավորություններին օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների ոլորտում։ Դա հակասում […]
23:41 02.02.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Մոսկվայում դատարանի որոշումից հետո կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: ՌԴ ԱԳՆ-ն այդ արձագանքն անվանել է իրականությունից կտրված։ «Քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն։ Մենք կոչ ենք անում նրան անհապաղ ազատ արձակել։ Մարդու իրավունքների հարգելը, ինչպիսին ժողովրդավարական ազատությունն է, քննարկման ենթակա չէ», – Twitter-ի իր էջում գրել է Մակրոնը։ Մոսկվայի […]
23:34 02.02.2021
Սպիտակ տունը մտահոգված է Ալեքսեյ Նավալնու դատավճռով։ ԱՄՆ-ը կոչ է անում ազատ արձակել նրան, լրագրողներին փետրվարի 1-ին ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին: Ընդ որում, ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան Նավալնու վերաբերյալ արևմտյան երկրների հայտարարություններին, կոչ է արել չմիջամտել ինքնիշխան պետության գործերին։ Մոսկվայի Սիմոնովյան դատարանը ժամեր առաջ չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը […]
23:01 02.02.2021
Ս․թ․ փետրվարի 2-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլու հետ։ ՀՀ դեսպանը շնորհավորել է Պոլոլիկաշվիլուն UNWTO-ի Գլխավոր քարտուղար վերընտրվելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել նրան։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Դեսպանները քննարկել են Հայաստանի և UNWTO-ի միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու, Հայաստանին […]
22:39 02.02.2021
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ձախողեց ընդդիմության կողմից 51 պատգամավորի պատգամավորական մանդատներից հրաժարվելու մտադրությունը: Այսօր խորհրդարանի օրակարգի հիմնական հարցերից մեկը 51 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն էր, ովքեր չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են իրենց մանդատներից՝ որպես բոյկոտի նշան: Քվեարկությունն անհատական էր՝ յուրաքանչյուր պատգամավորի դիմելու համար առանձին: 83 պատգամավորից կազմված խորհրդարանը, միաձայն ձախողեց «Միացյալ ազգային […]
22:07 02.02.2021
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում։ Այս մասին Գայանե Մարկոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու […]
21:36 02.02.2021
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք […]
20:12 02.02.2021
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք.Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք.Թբիլիսի) ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն […]
19:58 02.02.2021
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: «Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,- ասել է Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների […]
18:25 02.02.2021
Արևմտյան դիվանագետների այցը դատարան ՝ Ալեքսեյ Նավալնիի գործի քննության համար, որն իրենց երկրի քաղաքացի չէ, քաղաքական գործողություն է,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Ըստ Զախարովայի՝ օտարերկրյա դիվանագետների համար դատարաններում ներկա լինելը նորմ չէ, երբ իրենց երկրի քաղաքացիները չեն դատվում: «Այսպիսով, նորմը օտարերկրյա դիվանագետների ներկայությունն է դատարաններում, երբ դատում են իրենց երկրի քաղաքացիների կամ […]
15:56 02.02.2021
Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրներին մոտ նրանց գործունեությունը վտանգ է ներկայացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համար։ Ղարաբաղի հակամարտության գոտում սիրիացի զինյալների ներկայության և գործողությունների մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Մենք ելնում ենք այն մտադրությունից, որ սիրիացի ցանկացած վարձկան, գրոհային պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի […]
15:39 02.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց պաշտպանական կողմի ներկայացրած բացարկի միջնորդության քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին։ Մեղադրող կողմի գնահատմամբ՝ այս միջնորդությունը պետք է թողնել առանց քննության, քանի որ «կրկին արձանագրվում է պաշտպանության կողմի իրավունքի փաստը»։ Դատախազ Պետրոս Պետրոսյանի համոզմամբ՝ «պաշտպանական կողմի այս մարտավարությունը ծառայեցվում է ոչ […]
15:31 02.02.2021
Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարները համատեղ նամակ են գրել Եվրամիության ղեկավարությանը, որում նրանք կոչ են անում համագործակցության նոր փուլ անցկացնել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում և խորացնել ինտեգրումը: Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, հայտնեցին Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից: «Ասոցացված գործընկերների ընդհանուր ուղերձը եղել է, և կա այն, որ ԵՄ-ն պետք է համագործակցության նոր […]
15:23 02.02.2021
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, իրացնելով ՔՈ գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տվյալները, փետրվարի 1-ին Գյումրի քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերել և Ախուրյանի բաժին բերման են ենթարկել 30-ամյա Մխիթար Տ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՌԴ Սախալինի մարզի Յուժնի Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնասվածք պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
14:56 02.02.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան ՕՀանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պաշտպանական կողմը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ վերջինս հրապարակել է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն: Խոսքը 2020 թվականի հունիսի 9-ի դատական նիստի մասին է, երբ Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան […]
14:31 02.02.2021
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ նա ժամանակավորապես չի օգտագործի Twitter-ը: Այս մասին նա գրել է սոցցանցի իր բլոգում: Նա նշել է, որ այդ որոշումը ժամանակավոր է: «Ես որոշ ժամանակով եմ դուրս եկել Twitter-ից»,- գրել է Մասկը: Միևնույն ժամանակ, ձեռնարկատերը չի նշել այդ որոշման պատճառը:
14:03 02.02.2021
Ոստիկանության Մասիսի բաժնի և ՃՈ Արտաշատի ՀՔԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին Արտաշատի ՀՔԲ-ից Մասիսի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Արտակ Բ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 19-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
13:56 02.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն ազատ է COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
13:47 02.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Փետրվարի 2-ին և […]
12:57 02.02.2021
Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում կքննարկվի ընդդիմադիր 51 պատգամավորների հայտարարությունը՝ պատգամավորական մանդատի վաղաժամ դադարեցման մասին։ 2020-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմությունն ընդհանուր առմամբ ստացել է 60 տեղ: Անցողիկ շեմը հատած բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ընտրություններից հետո միաձայն հայտարարել էին, որ ընտրությունները կեղծված են և հրաժարվում են մտնել խորհրդարան: Հետագայում, սակայն, «Հայրենասերների դաշինքի» չորս և «Քաղաքացիներ» կուսակցության երկու […]
22:03 01.02.2021
Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը։ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։ Շնորհակալ եմ Վարչապետին այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։ Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ինչպես նախորդ […]