TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

23:55 29.01.2021

Հունվարի 28-ից 29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Նիգավան, Եղիպատրուշ և Ծաղկահովիտ գյուղերում, Արագած-Կանիաշիր, Հարթավան-Ափնագյուղ, Քուչակ-Եղիպատրուշ, Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր ժամանած […]

̰
Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանը

20:47 29.01.2021

Լատվիայի արտաքին քաղաքական գլխավոր փաստաթուղթը՝ Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշված է. «Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն լուծում փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ:   […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:00 29.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում

17:00 29.01.2021

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում: Այս մասին տեղեկացանք փոխվարչապետի ֆեյսբուքյան էջից։ «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք` բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն բնակարանը կորցրած […]

̰
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Փարաքարում կատարված գողության դեպքեր

16:13 29.01.2021

Փարաքար գյուղում 2018 թվականից սկսած՝ պարբերաբար գողություններ էին կատարվում։ Թիրախում գյուղի խորդանոցները, նկուղներն ու ավտոտնակներն էին։ 2018 թվականի օգոստոսի 15-ին Փարաքար գյուղի Սևանի փողոցի մի տան խորդանոցից մոտ 360 հազար դրամի կենցաղային իրեր ու գործիքներ էին գողացել։ Երկու ամիս անց նույն գյուղի Նաիրիի փողոցի մի ավտոտնակից էին գողություն արել՝ պատճառելով 140 000 դրամի նյութական վնաս։ […]

̰
Անկարան ծրագրում է ընդլայնել ԼՂ հարցով համագործակցությունը՝ այն վեցակողմ դարձնելով

16:00 29.01.2021

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ «3 + 3» ձևաչափով: Այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն: «Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այսպիսով, մենք նախատեսում ենք համագործակցել այդ ճանապարհին և 3+3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, […]

̰
Լարսը բաց է․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար

15:52 29.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից. Արա Այվազյան

15:44 29.01.2021

«Սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը»,- խոսելով Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպման արդյունքների մասին՝ «Հանրային հեռուստաընկերությանը» ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Նախարարը հիշեցրել է, որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:27 29.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

̰
Պարզվել են վիճաբանության ժամանակ Վանաձորի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները

15:18 29.01.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչի կողմից վաղեմի ծանոթի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Պարզվել է, որ գործով տուժողը, որը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ 64 տարեկան, […]

̰
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57 գերիներին

14:57 29.01.2021

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս: Այդ մասին Twitter-ում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու […]

̰
Սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն Իրանում. Զարիֆ

14:27 29.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, գրում է «Ինտերֆաքս»-ը: Հանդիպումը տեղի կունենա Իրանում: Զարիֆը նշել է, որ Հարավային Կովկասում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն օգուտ կտա տարածաշրջանի երկրներին: Իր հերթին, Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկայումս […]

̰
Կես տարվա մեջ երկրորդ իրանցի ըմբիշն է մահապատժի ենթարկվել

12:57 29.01.2021

Կես տարվա մեջ իրանցի երկրորդ ըմբիշն է մահապատժի ենթարկվել: 30-ամյա Մեհդի Ալի Հոսեյնին մահապատժի է ենթարկվել Իրանի Դիսֆուլ քաղաքի բանտում: Այդ մասին հայտնում է Իրանի ազգային դիմադրության խորհուրդը:  Մարզիկի ընտանիքը հրաժարվել է  իշխանություններից ներում խնդրել, և պատիժն իրագործվել է: Իշխանությունները մեղադրել են Հոսեյնին 2015 թվականին զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու մեջ: Հոսեյնիի մահվան դատավճիռը բավարարվել […]

̰
Մեծ Բրիտանիայի կառավարությունն Ալեքսեյ Նավալնիի կոչով կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի միլիարդատերեր Աբրամովիչի ու Ուսմանովի նկատմամբ

11:51 29.01.2021

Միացյալ Թագավորության ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են երկրի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել անգլիական ֆուտբոլում գործունեություն ծավալով երկու ռուս գործարարների՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ու «Էվերթոնի» հետ կապեր ունեցող Ալիշեր Ուսմանովի նկատմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել երկու միլիարդատերերի՝ Աբրամովիչի […]

̰
Աբովյանում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների

22:15 28.01.2021

Մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների։ Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ Աբովյան քաղաքում մասնակցել է հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակի համար կազմակերպված մոմավառությանը։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչեցվել է աղոթք՝ […]

̰
Ինչո՞ւ է պաշտոնից հեռացվել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիջմեդին Սադիքովը

21:36 28.01.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիջմեդին Սադիքովին պաշտոնից հեռացնելու փաստը: Մինչ այդ մամուլ էին թափանցել տեղեկություններ գեներալի ձերբակալության ու նույնիսկ ֆիզիկական ոչնչացման մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ինչ իրադրություն է Լիբանանի հայկական համայնքում․ արդյոք հայերը ցույցերին մասնակցում են

19:58 28.01.2021

Լիբանանի երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, երեկ դարձյալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կա մեկ զոհ: Որն է ցույցերի հիմնական պատճառը և ինչի է դրանք հանգեցրել։ Թեմայի շուրջ զրույց Սագօ Արեանի հետ։

̰
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի հետ

19:40 28.01.2021

Գիորգի Գախարիան Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը: Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի հիմնական թեմաներն են եղել իրավիճակը տարածաշրջանում՝ ներառյալ վերջին զարգացումները և Վրաստանի կարևոր դերը տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովումը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների […]

̰
Գերիների վերադարձի հարցի լուծման տարբերակը «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափն է․ Զախարովա

19:15 28.01.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռազմագերիների փոխանակման հարցին և նշել, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ […]

̰
Մոսկվայի շրջանային դատարանը Նավալնիին կալանքի տակ է թողել մինչև փետրվարի 15-ը

17:41 28.01.2021

Մոսկվայի շրջանային դատարանը հինգշաբթի օրինական է ճանաչել Ռուսաստան վերադառնալուց հետո ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի 30 օրվա կալանքը: Մոսկվայի շրջանային դատարանը նրան ազատելու հիմքեր չի գտել, ինչը պնդում էր պաշտպանական կողմը: Այսպիսով, Նավալնին անազատության մեջ կլինի մինչև փետրվարի 15-ը: Նավալնին պահանջել է «անհապաղ ազատ արձակել իրեն»: Դատախազության և Մոսկվայի շրջանի ոստիկանության ներկայացուցիչները պնդում էին, որ Նավալնիի […]

̰
Ուկրաինայում քրեական գործեր են հարուցել Բայդենի և Պորոշենկոյի դեմ

17:03 28.01.2021

Ուկրաինայում նոր քրեական գործեր են հարուցվել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի և ԱՄՆ նախագահ Բայդենի դեմ: Այս մասին հունվարի 27-ին հայտարարել է Պորոշենկոյի փաստաբան Իգոր Գոլովան, տեղեկացնում է «5.ua»-ն: «Հունվարի 22-ին՝ ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո, Ուկրաինայում գրանցվել է քրեական երկու նոր վարույթ՝ կապված Ուկրաինայի նախկին և ԱՄՆ նոր նախագահների՝ Պյոտր Պորոշենկոյի և Ջո Բայդենի կողմից Ուկրաինայի […]

̰
ԵԽԽՎ նիստում ընդունվել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները հաստատող զեկույցը

15:59 28.01.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ այսօրվա նիստում ընդունվել է ռուսական պատվիրակության լիազորությունները հաստատող զեկույցը։

̰
Մեկնարկել է Արա Այվազյանի և Ժան-Բատիստ Լըմուանի հանդիպումը

15:53 28.01.2021

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն

15:45 28.01.2021

Հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, […]

̰
Գեղարքունիքում Հայոց բանակի տարեդարձը նշվել է զոհվածների շիրիմներ կատարված այցելությամբ

15:40 28.01.2021

Հայոց բանակի 29-րդ տարեդարձը Գեղարքունիքի մարզում նշվեց 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների շիրիմներ կատարված այցելությամբ, խնկարկումով ու ծաղկեդրմամբ: Հունվարի 28-ի առավոտյան մարզի տարբեր համայնքներում հերոս տղաների շիրիմներին են այցելել Գեղարքունիքի մարզպետը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, մարզպետարանի եւ համայնքապետարանների աշխատակիցներ, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի ներկայացուցիչների եւ զոհված զինծառայողների ծնողների ու հարզատների հետ […]

̰
Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

15:13 28.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ վարչապետը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և […]

̰
Հունվարի 30-ին Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հարցը

15:09 28.01.2021

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Թեմաները որոշված ​​են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին, մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները»,- ասել է նա: Օվերչուկը […]

̰
Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է. Արա Այվազյան

14:39 28.01.2021

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԼՂ-ի կարգավիճակի խնդրին։ «Ես վստահ եմ, որ դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ […]

̰
Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի. Արա Այվազյանը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին

14:27 28.01.2021

«Ընդհանրապես խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, խոսել ենք՝ դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ մարտահրավերներ և հնարավորություններ են առաջանալու տարածաշրջանում, այդ իմաստով։ Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Նախիջևանով երկաթգծի վերաբերյալ Իրանի արտգործնախարարի հետ զրույցին։ Հարցին, թե արդյոք հաղորդակցական ուղիների առումով […]

̰
BACK_TO_TOP