TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը

19:12 01.02.2021

ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10-ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ «Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ […]

̰
Վրացական ընդդիմությունն արդեն բացահայտ խոսում է հեղափոխության մասին

17:11 01.02.2021

Վրացական ընդդիմությունն արդեն բացահայտ խոսում է հեղափոխության մասին. «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգա Բոկերիան հրապարակավ օգտագործել է «օրինական հեղափոխություն» տերմինը: Դրան հաջորդել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության սուր արձագանքը: Նրանք կարծում են, որ ընդդիմությունը չունի զանգվածներ մոբիլիզացնելու ռեսուրս, և այդպիսի հռետորաբանությունն ավելի ծիծաղելի է, քան իրական սպառնալիքը: Այդ մասին գրել է Sputnik Грузия-ն: Վերլուծաբան Գիա Աբաշիձեն […]

̰
Մյանմայի զինվորականները խորհրդարանականներին փակված են պահում պատգամավորական կեցավայրում

16:00 01.02.2021

Մյանմայի զինվորականները խորհրդարանականներին փակված են պահում երկրի մայրաքաղաք Նեյփիդոյի պատգամավորական կեցավայրում: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների: Մյանմայի զինված ուժերի բեռնատարները շրջափակել են բնակելի համալիրից ելքերը, որտեղ պատգամավորները բնակվում են խորհրդարանի նիստերի ժամանակ: Գործակալության տվյալներով՝ խորհրդարանականներին թույլ չեն տալիս հեռանալ իրենց կեցավայրից: Փետրվարի 1-ին մյանմացի զինվորականները հայտարարել են […]

̰
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրով նոր գործիքներ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբին

15:22 01.02.2021

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված երաժշտական նոր գործիքները՝ «Yamaha» ընկերության դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով: Ծրագիրն իրականացվել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ՝ […]

̰
Կրեմլը վերահսկում և վերլուծում է Մյանմայում տեղի ունեցածը

15:16 01.02.2021

Կրեմլը վերահսկում և վերլուծում է Մյանմայում տեղի ունեցածը, առայժմ գնահատականները վաղաժամ են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք, իհարկե, շատ ուշադիր հետևում և վերլուծում ենք տեղեկատվությունը՝ միաժամանակ նախնական գնահատականներ տալով»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը հետևո՞ւմ է Մյանմայի իրավիճակին և ինչպե՞ս են գնահատում այնտեղ տեղի ունեցած ռազմական […]

̰
Քննարկվել է Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը

15:00 01.02.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վահագն Ստեփանյանը‚ դեպարտամենտի աշխատակիցներ հանդիպում են ունեցել Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակչության հետ։ Մանրամասն քննարկվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում Բենիամինի տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը։ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները համայնքի բնակչության հետ դիտարկել են տրանսպորտային հանգույցի հետ կապված մի շարք տարբերակներ‚ ընտրվել է ամենաօպտիմալ լուծումը։ Առաջիկայում կձեռնարկվեն […]

̰
Փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կիրականացվի փետրվարի 2-ից

14:32 01.02.2021

Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, 2021 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կիրականացվի փետրվարի 2-ից»։

̰
ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ. Մեդվեդև

14:11 01.02.2021

Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, բայց այժմ այն ​​չի կարող քննարկվել, ավելի լավ է դա հետաձգել ապագայի համար, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: «Իմ կարծիքով՝ այսօր բոլորի համար բացարձակապես ակնհայտ է, որ կարգավիճակի հարցը, իրոք, չի լուծվել, բայց դա այժմ չի կարելի քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ […]

̰
Ղարաբաղյան կարգավորման գործընթացը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ. Մեդվեդև

13:49 01.02.2021

Ղարաբաղում կարգավորման հարցը պետք է քննարկվի նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանի իրողությունները, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը: «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր: Ադրբեջանի համար այն շատ մոտ երկիր է: Այս գործոնը չի կարող անտեսվել»,- ասել է նա ռուս լրագրողներին տված հարցազրույցում ՝ պատասխանելով Ղարաբաղի […]

̰
Աբխազիայում հայտնել են Վրաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

12:14 01.02.2021

Բռնազավթված Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան Վրաստանի իշխանություններին երկխոսության կոչ է արել: Նրա խոսքով՝ պատերազմից անցել է 30 տարի, և անհրաժեշտ է զրույց սկսել: «Ես Վրաստանի դեմ այս պայքարի առաջնորդն էի, սակայն ես առաջինն եմ, ով սկսեց խոսել, որ ժամանակն է ինչ-որ կերպ երկխոսություն հաստատել և մտածել համատեղ ապագայի մասին․ մենք հարևան ենք», – […]

̰ ̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:59 31.01.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար

22:32 31.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

̰
Միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը Իրանի մեջլիսի խոսնակը հիասթափություն է անվանել

20:50 31.01.2021

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հայտարարությունները Իրանի հետ միջուկային գործարքի մասին, հիասթափություն են առաջացնում:Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: « Հաշվի առնելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Իրանի նկատմամբ հիասթափություն են առաջացնում: Միջուկային գործարքի պայմանները կատարելու պահանջ ներկայացնելու փոխարեն , ԱՄՆ կառավարությունը […]

̰
Պուտինն ու Բայդենը համաձայնել են, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առկա են խորը տարաձայնություններ

18:15 31.01.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցի ընթացքում արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա են խորը տարաձայնություններ, որոնք պահանջում են ինտենսիվ բանակցություններ:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:   «Կայացած հեռախոսազրույցի անկեղծությունը նրանում էր, որ կողմերը հստակ արձանագրեցին խորը տարաձայնությունների առկայությունը, […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք․ընդհանուր դեպքերի թիվը 2332-ն է

16:45 31.01.2021

Հւնվարի 30-ին Արցախում  կատարվել է 51 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:Տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2332 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում […]

̰
Ռուսաստանում դարձյալ բողոքի ակցիաներ են՝ ի աջակցություն  Նավալնիի

14:45 31.01.2021

Այսօր Ռուսաստանում նոր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 553 մարդ: Ամենաշատ բերման ենթարկվածներն այս պահի դրությամբ Վլադիվոստոկում են: Մեծ թվով բերման ենթարկվածներ կան նաև Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում, Նովոկուզնեցկում, Իրկուտսկում և Բարնաուլում: Հիշեցնենք` Նավալնիին ձերբակալել են հունվարի 17-ին՝ Մոսկվա ժամանելուն պես, և հաջորդ […]

̰
  Մեծ Բրիտանիան չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը․ Մակրոն

12:30 31.01.2021

Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հստակ սահմանի երկրի արտաքին քաղաքականության ուղղոթյունը  Եվրամիությունը լքելուց հետո, քանի որ չի կարող միաժամանակ լինել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցը: Այս կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Ո՞ր կուրսն է ուզում ընտրել Բրիտանիան: Դուք չեք կարող լինել   ԱՄՆ-ի, ԵՄ-ի լավագույն դաշնակիցը , ինչպես […]

̰
Կոնգրեսականը պատվաստվելուց հետո վարակվել է կորոնավիրուսով

12:15 31.01.2021

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական Սթիվեն Լինչը, որը պատվաստվել է Pfizer / BioNTech– ով, նրա մոտ թեստը  դրական արդյունք է տվել  այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին նրա գրասենյակի աշխատակիցներից մեկի մոտ վարակ է ախտորոշվել: Այս մասին գրում է Washington Post թերթը: Նշվում է, որ կոնգրեսականը  պատվաստանյութի երկրորդ դոզան  ստացել  է նախքան հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ […]

̰
Բայդենը երկուշաբթի հանդես կգա ԱՄՆ արտաքին քաղաքակության վերաբերյալ ելույթով

10:50 31.01.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի, փետրվարի 1-ին, հանդես կգա առաջին ծավալուն խոսքով, որում նա կներկայացնի երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգը, հաղորդում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով հայտնում է NBC News-ի աղբյուրները։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն  Փսակին ճեպազրույցում ասել էր, որ երկուշաբթի օրը Բայդենը կայցելի Պետդեպարտամենտ, որտեղ կհանդիպի գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինկենի հետ: Սպասվելիք ելույթը […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է Մինսկի խմբին առնչվող հարցեր

21:38 30.01.2021

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ, այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի […]

̰
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ապագա խաղաղության կենտրոնն է տարածաշրջանում․Մոհամադ Զարիֆ

19:30 30.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նախիջևանում հայտարարել է, որ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի կովկասյան պատերազմի դառը փորձը չկրկնվի: Զարիֆի կարծիքով դրա միակ միջոցն օգտակար համագործակցությունն է, և Նախիջևանը կարող է ուրույն դեր ունենալ այստեղ, ինչպես նաև տրանսպորտային ուղիների հարցում: Զարիֆը լրագրողների հետ զրույցում գոհունակություն է հայտնել, որ իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել […]

̰
Գործակալը հերքել է Բուպենզայի՝ «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերը 

19:02 30.01.2021

  Թուրքական «Հաթայսպորի» հարձակվող Աարոն Բուպենզայի «Կրասնոդար» հավանական տեղափոխության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ասել է ֆուտբոլիստի գործակալ Ջեքի Մույալը:  Թուրքական լրատվամիջոցները ուրբաթ հաղորդել էին , որ Կրասնոդարը 4,5 միլիոն եվրո է առաջարկել Բուպենզայի  տեղափոխության համար: 24-ամյա հարձակվողը Թուրքիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի հեղինակ:  Ներկայում Բուպենզան գլխավորում է […]

̰
Ալիևն ու Պուտինը քննարկել են Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքի հարցերը

18:50 30.01.2021

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ւ ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին առնչվող հարցերը: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Երկու երկրների ղեկավարները շեշտել են, որ դիտարկման կենտրոնը ծառայելու է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության  ապահովմանը», – ասված է հայտարարությունում։ Հիշեցնենք, Աղդամի շրջանի […]

̰
Բուք և զրոյական տեսանելիություն Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․Վարդենյաց լեռնանցքը փակ է

17:55 30.01.2021

Հունվարի 30-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ։ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Արագածի, Քաջարանի, Գավառի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ապարանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 […]

̰
Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ -ում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր

17:45 30.01.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում  ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը : Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը: «Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը […]

̰
Մոսկվայում այսօր հանդիպում են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները

17:12 30.01.2021

Մոսկվայում այսօր նախատեսված է  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկատվությունը դեռևս 3 օր առաջ հաստատել էին  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբ  ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:

̰
Իրանի ԱԳ նախարարն այցելել է Նախիջևան

15:30 30.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Նշվում է, որ Զարիֆը Նախիջևանում է՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարբեր հարցերի վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Այնտեղ ժամանելուն պես Զարիֆն ասել է, որ տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա կատարած իր այցերի ավարտին այցելում […]

̰
Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար դրոններ են գործարկվելու

14:36 30.01.2021

Աղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի համար օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։ «Կենտրոնը հավաքելու է, ամփոփելու և ստուգելու է տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես նաև այլ անձանցից ստացված տվյալների […]

̰
Մոսկվան և Վաշինգտոնը լուրջ երկխոսություն են վարում իրանական միջուկային գործարքի շուրջ. Մոսկվայում ԱՄՆ դեսպան

13:55 30.01.2021

Ռուսական և ամերիկյան կողմերը լրջորեն և հանգամանալից քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) խնդիրները: Այս մասին Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը ներկայումս քննարկում է իրանական միջուկային գործարքի հետ կապված իրավիճակը: «Սա ծայրաստիճան բարդ խնդիր է, ես գիտեմ, որ […]

̰
BACK_TO_TOP