10:11 28.01.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԶՈՒ կազմավորման 29-ամյակի առթիվ․ «Այսօր Հայոց բանակի օրն է. մեր երկրի անվտանգության երաշխավորի` հայ զինվորի տոնը, այն երիտասարդների, ովքեր ապացուցեցին, որ կարող են նայել պատերազմի անգութ աչքերին` համառ մարտեր մղելով թշնամու դեմ հանուն մեր երկրի գոյության և ժողովրդի ինքնության: Սակայն անհավասար մարտերում բազմաթիվ կորուստեր ունեցանք, ինչի […]
00:00 28.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին
23:44 27.01.2021
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին հանձնվել է բողոքի նոտա՝ Ռուսաստանի վերաբերյալ կեղծիքների տարածելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Մատնանշում ենք ամերիկյան թվային պլատֆորմների կողմից Ռուսաստանի վերաբերյալ կեղծ լուրերի լայնամասշտաբ տարածում, որոնք համակարգված կերպով տարածում են սադրիչ բովանդակություն, որն իր հերթին համակարգված կերպով տարածվում է Մոսկվայում ԱՄՆ դեսպանության կողմից»,- ասված է ՌԴ ԱԳՆ […]
23:08 27.01.2021
Այսօր Վենետիկից մեկնարկել է մարդասիրական օգնության ապրանքների հավաքման առաջին մասը, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած հայ բնակչությանը: Այս մասին հայտնում են Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունից:
22:50 27.01.2021
Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: «Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները […]
21:25 27.01.2021
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է […]
21:07 27.01.2021
Հունվարի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
20:22 27.01.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա Շաքարյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում:
19:51 27.01.2021
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: ՀՀ կառավարությունը […]
19:25 27.01.2021
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանի խոսքերով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է: Այս մասին Լըմուանը խոսել է Երևանում լրագրողների հետ զրույցում: Հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում, երկու […]
18:50 27.01.2021
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
18:20 27.01.2021
Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների՝ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Մտքեր փոխանակվեցին նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական իրականացման ընթացքի շուրջ: Հայտարարությամբ ամրագրված հումանիտար հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և […]
16:35 27.01.2021
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մասնավորապես նշեց. «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին […]
15:52 27.01.2021
Ադրբեջանական Sputnik Azerbaijan-ը խեղաթյուրել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքերը: Լրատվամիջոցը գրել է, թե անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելու մասին հարցին, Մաասը նշել է, որ դրա վերաբերյալ փաստեր չեն գտնվել: Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ Մաասը նման արտահայտություն չի […]
15:38 27.01.2021
Հունվարի 27 -ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Տիգրան Ավինյանին ՀՀ Սյունիքի մարզ գործուղելու մասին։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով: 2. Տիգրան Ավինյանի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ […]
15:32 27.01.2021
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման և թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման […]
15:13 27.01.2021
Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-28-ին կայցելի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ` այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, Վրաստանի վարչապետի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը կայցելի Հերոսների հուշահամալիր:
14:15 27.01.2021
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Սենիկի Խիթարյանի ընտրության արդյունքները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության […]
14:07 27.01.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը։ Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի բացման խոսքը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը․ «Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ […]
13:59 27.01.2021
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվող իրավակարգավորումների […]
13:27 27.01.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դուրս է եկել կորոնավիրուսի դեմ պայքարի պարետատան գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմից։ Հանձնաժողովի կազմում Մանուկյանին կփոխարինի «Իմ քայլից» Արման Եղոյանը։
12:59 27.01.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հանդիպել է իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որն իր շրջագայության շրջանակում ավարտել է աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաքում և այժմ գտնվում է Երևանում։ Բազմաթիվ սուր թեմաների շարքում, որոնք նախարարները քննարկել են բանակցություններում, հատուկ ուշադրություն է դարձվել ավերիչ հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի վերականգնման խնդրին: Եզրափակիչ ասուլիսում կողմերը խոսել են ընդհանուր […]
11:34 27.01.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 9, բնակարանային գողության՝ 5, կաշառակերության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և կողոպուտի՝ 3-ական, անձի առևանգման՝ 2, գույքը դիտավորությամբ վնասելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ծեծի, 16 տարին չլրացած անձի հետ սեռական […]
10:20 27.01.2021
Վրաստանի իշխանությունները նախատեսում են փետրվարին վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ զբոսաշրջիկների համար սահմանը բացելու ուղղությամբ, որոնք փակվել էին նախորդ տարի՝ կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, գրել է «Իզվեստիան»: Երկրների միջև գործող միակ ցամաքային «Կազբեգի – Վերին Լարս» անցակետը կորոնավիրուսի պատճառով զբսշրջիկների համար փակ է […]
23:21 26.01.2021
Ֆրանսիան չի միանա միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը: «Ֆրանսիան չի մասնակցել միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի շուրջ քննարկումներին։ Ֆրանսիան այդ պայմանագրի մաս չի կազմում և չի միանա դրան։ Այսպիսով, այդ պայմանագիրը մեզ համար ոչ մի իրավաբանական պարտավորություն չունի»,- ասել է Լը Դրիանը՝ պատասխանելով Ֆրանսիայի […]
22:56 26.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորումը կհամապատասխաներ երկու երկրների շահերին: Կողմերը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Միջազգային թեմաների թվում արծարծվել են Բաց երկնքի վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս […]
22:45 26.01.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ողջունելով Ալեքսանդր Կոնյուկին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և ընդգծել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներուժի իրացման անհրաժեշտությունը: