TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը Լիբանանում հարվածել է ռազմական մեքենաների

18:17 02.12.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ռազմական մեքենաների վրա, որոնք շարժվում էին Լիբանանի արևելքում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային գործարանի տարածքում՝ խախտելով գործող հրադադարը, երկուշաբթի օրը հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Երեկ և այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության ուժերը գործել են հարավային Լիբանանում՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի մի քանի հարձակման, որոնք վտանգ են ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար և խախտում […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄՔԴ նախագահի և գլխավոր քարտուղարի հետ

17:50 02.12.2024

Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի […]

̰
Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:46 02.12.2024

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպան Համուդ Ալ-Թովայային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Օմանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, […]

̰
Հալեպում ահաբեկիչները առևանգում են մարդկանց և թալանում տներ. լրատվամիջոցներ

17:16 02.12.2024

Ահաբեկիչները զանգվածային թալան են սկսել Հալեպ քաղաքում և առևանգում են քաղաքացիների, երկուշաբթի հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ «Ահաբեկչական խմբավորումները կոտրում են ու թալանում պետական ​​և մասնավոր սեփականությունում գտնվող գույքը, նրանք նաև մտնում են սովորական քաղաքացիների տներ՝ խլելով անձնական իրերը և առևանգելով մարդկանց»,- ասվում է հաղորդագրությունում: «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը մի շարք զինված կազմավորումների հետ […]

̰
Առաջիկայում նախատեսվում է Սիրիայի հարցով հանդիպում՝ Աստանայի ձևաչափով. Ֆիդան

16:57 02.12.2024

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Աստանայի ձևաչափը վերականգնելու և մոտ ապագայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև նախարարական հանդիպում անցկացնելու պլանների մասին՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար։ «Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում կվերականգնենք Աստանայի գործընթացը։ Մենք դա քննարկել ենք իմ ռուս գործընկերոջ հետ և մոտ ապագայում այն ​​նորից կկազմակերպենք», – Անկարայում ասել է Ֆիդանը […]

̰
ՀՀ կառավարությունն ակնկալում է սերտորեն համագործակցել նոր Եվրոպական հանձնաժողովի հետ. Փաշինյան

15:44 02.12.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հանձնակատարների նոր կոլեգիայի ձևավորման կապակցությամբ։ «ՀՀ կառավարությունն ակնկալում է սերտորեն համագործակցել նոր Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը դեպի նոր բարձունքներ մղելու համար»,- X-ում նշել է Փաշինյանը։

̰
Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավական վակուումի հարցը կլուծվի օրենսդրական փոփոխությամբ

15:20 02.12.2024

Համայնքի ղեկավարի կամ ավագանու մանդատների լիազորությունների դադարեցման դեպքում առաջացող իրավական վակուումը դարձել է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին։ «Այդ իրավական վակուումը պետք է շատ արագ համալրվի և դրան է ուղղված այս նախագիծը։ Նախագիծը վերաբերվում է հետևյալ իրավիճակին, երբ […]

̰
Թբիլիսիում տեղի ունեցած ցույցից հետո մոտ 40 մարդ հոսպիտալացվել է

14:45 02.12.2024

Թբիլիսիում տեղի ունեցած ցույցից հետո գրեթե 40 մարդ հայտնվել է հիվանդանոցներում, այդ թվում՝ ոստիկաններ ծանր վնասվածքներով, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Միխայիլ Սարջվելաձեն։ «Ներկայումս 37 հոգի տեղափոխվել է կլինիկաներ։ Նրանցից 24-ը եղել են ցուցարարներ, 12-ը՝ ոստիկաններ։ Ոստիկանների ստացած վնասվածքները ավելի լուրջ են, քան քաղաքացիները։ Ոստիկանության աշխատակիցները վնասվածքներ են ստացել, ի թիվս այլ պատճառների, նրանց վրա […]

̰
A haber. Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Ասադի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

14:30 02.12.2024

Սիրիական ընդդիմությունը չի դադարի ընդդիմանալ սիրիական իշխանություններին, քանի դեռ երկրում չի սկսվել քաղաքական կարգավորման գործընթաց։ Միաժամանակ նա պատրաստ է բանակցություններ վարել պաշտոնական Դամասկոսի հետ նույնիսկ վաղվանից, հայտարարել է սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիայի առաջնորդ Հադի ալ Բահրան։ «Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիմը (Բաշար ալ-Ասադի վարչակազմը) չի միացել քաղաքական անցման գործընթացին, մենք պատրաստ […]

̰
Գեղամ Նազարյանը սխալ է համարում 44-օրյա պատերազմի համար մեկ պատասխանատուի կամ մեղավորի մատնանշելը

14:08 02.12.2024

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմի պատասխանատուների և մեղավորների հարցին՝ ընդգծելով, որ մեկ պատասխանատու և մեղավոր մատնանշելը սխալ մոտեցում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանը հայտարարեց, որ, չնայած պատերազմի պատասխանատվության զգալի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերագրում, կա ավելի լայն համատեքստ, որը պետք է հաշվի առնել։ «Իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ […]

̰
Այժմ ՀԱՄԱՍ-ը կարող է վերագնահատել հրադադարի և պատանդների գործարքի հնարավորությունը․ Սպիտակ տուն

13:05 02.12.2024

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը կարծում է, որ Լիբանանում զինադադարի համաձայնագրի ձեռքբերումը ճնշում է արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա և ստիպում է նրան վերագնահատել Գազայի հատվածում հրադադարի հնարավորությունը։ «Կարծում եմ՝ ՀԱՄԱՍ-ը ճնշում է զգում: Նրանք ճնշում են զգում, քանի որ իրենց հիմնական հանցակիցներից մեկը՝  «Հըզբոլլահը», հրադադարի համաձայնագիր կնքեց: Եվ նրանք կարծում էին, […]

̰
Իրանցի ռազմական խորհրդականները կշարունակեն գտնվել Սիրիայում և օգնել Դամասկոսին ահաբեկիչների դեմ պայքարում․ Բաղայի

12:50 02.12.2024

Իրանցի ռազմական խորհրդականները կշարունակեն գտնվել Սիրիայում և օգնել Դամասկոսին ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք այնտեղ ենք եղել Սիրիայի կառավարության հրավերով այն ժամանակվանից, երբ սիրիացի ժողովուրդը բախվեց ահաբեկչական սպառնալիքի, մենք վերջերս հրաժեշտ տվեցինք մեծ հրամանատարին (նկատի ունի Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների կորպուսի ղեկավար Կիումար […]

̰
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանականները քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում

12:25 02.12.2024

Դեկտեմբերի 2-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Օրակարգում է լինելու նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Կոլումբիայի դեսպանին

12:17 02.12.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյրային: Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կարող են իրենց նպաստն ունենալ հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման հարցում: Դեսպան Արենաս Նեյրան իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու իր պատրաստակամությունը հայտնել […]

̰
Խորհրդարանում իմ աշխատանքը կշարունակեմ որպես անկախ պատգամավոր․ Գեղամ Նազարյան

12:10 02.12.2024

«Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեղամ Նազարյանը վայր չի դնի մանդատը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ինքը՝ պատգամավորը։ Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունն էր առաջարկել Նազարյանին դուրս գալ խմբակցությունից և նրա որոշմանն էր թողել որպես անկախ պատգամավոր աշխատելու ընտրությունը։

̰
Կոբախիձեն չի բացառել, որ իշխանությունները կարող են դիմել ՍԴ՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն անօրինական ճանաչելու համար

11:52 02.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի բացառել, որ իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին անօրինական ճանաչելու համար։ «Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, որն ուղղակի հիմք է ստեղծում՝ դիմելու Սահմանադրական դատարան և ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար, տեսնենք, սպասենք, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Ամեն ինչ մեր ձեռքում է»,- ասել է Կոբախիձեն […]

̰
Շոլցը Կիև է ժամանել անակնկալ այցով

11:08 02.12.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դեկտեմբերին Բեռլինը Ուկրաինային 650 միլիոն եվրոյի զենք կմատակարարի։

̰
ԱԳՆ-ն առաջարկում է դիվանագետների համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս

11:00 02.12.2024

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։Ըստ փոխնախարարի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ։ «Տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային […]

̰
Թրյուդոն Թրամփին խոստացել է ուժեղացնել սահմանային հսկողությունը․ Reuters

10:53 02.12.2024

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին խստացնել վերահսկողությունը ընդհանուր սահմանի վրա։ Խոստումը տրվել է Ֆլորիդայում նրանց հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալությունը հիշեցնում է, որ Թրյուդոն ուրբաթ օրը թռել էր Ֆլորիդա՝ ընթրելու Թրամփի հետ։ Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահը սպառնացել է մաքսատուրքեր […]

̰
Սա չարաշահում է և արդարադատության խախտում․ Թրամփը՝ Բայդենի որոշման մասին

10:45 02.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը  գործող նախագահ Ջո Բայդենի՝ սեփական որդուն ներում շնորհելու որոշումն անվանել է «չարաշահում» և արդարադատության կանոնների խախտում։ «Ջո Հանթերին տրված ներումը վերաբերո՞ւմ է հունվարի 6-ի բանտարկյալներին (քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են 2021թ. հունվարի 6-ին Կապիտոլիում ներխուժելու մեջ), ովքեր երկար տարիներ բանտարկված են։ Սա չարաշահում է և արդարադատության խախտում»,-գրել է Թրամփը Truth սոցիալական […]

̰
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը

09:35 02.12.2024

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

̰
Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու

09:25 02.12.2024

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»։

̰
Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

23:33 01.12.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիում զանգվածային ցույցերի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել։ «Ներկայումս Սահմանադրական դատարանում են ընտրությունների ոչ լեգիտիմության մասին նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների պնդումները։ Դատարանը և նրա դատավորներն իրենց ձեռքում ունեն երկրի համար այս խորը ճգնաժամը սահմանադրական ճանապարհով լուծելու բացառիկ հնարավորություն։ Սահմանադրական դատարանն այսօր անգործության […]

̰
Իրանի արտգործնախարարը Դամասկոսում հանդիպել է Ասադի հետ․ ԶԼՄ

23:01 01.12.2024

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ով կիրակի օրը ժամանել է Դամասկոս՝ Սիրիայում ահաբեկչական ակտիվության ֆոնին, հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, հայտնում է Fars գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր IRNA-ն, Իրանի արտգործնախարարության ղեկավարն ասել էր, որ Թեհրանից ուղերձ է հասցնում Սիրիայի կառավարությանը, ինչպես նաև հաստատել է իրանական կողմի աջակցությունը […]

̰
Իրանի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհին օգնել Սիրիայում տիրող ճգնաժամի կարգավորմանը

22:33 01.12.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը կոչ է արել իսլամական պետություններին աջակցել Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, հայտնում է IRNA-ն: Նախագահն ընդգծել է, որ Իրանը չի ցանկանում ռազմական գործողություններ և չի ցանկանում վերանայել սահմանները իր հարևանների հետ։ Բացի այդ, նա հիշեցրել է դիվանագիտության հաջողությունները տարածաշրջանի այլ երկրների հետ Իրանի հարաբերություններում։ «Օրինակ, առաջին անգամ տարածաշրջանի բոլոր երկրները դատապարտեցին […]

̰
Թրամփը որոշել է միլիարդատեր Մասադ Բուլոսին նշանակել Մերձավոր Արևելքի հարցով խորհրդական

22:10 01.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարեց, որ մտադիր է լիբանանյան ծագումով ձեռնարկատեր Մասադ Բուլոսին նշանակել Մերձավոր Արևելքի հարցով ավագ խորհրդական։ Նա գրել է Truth Social-ում, որ Բուլոսը «փորձառու իրավաբան է և գործարար աշխարհում հարգված առաջնորդ՝ միջազգային մեծ փորձով»: «Մասադը լավ գործարար է և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատուն ջատագովը», – հավելել է Թրամփը։ Բուլոսը […]

̰
Կարծում եմ, որ Ուկրաինան ինքն է որոշում իր ճակատագիրը․ Սալիվան

21:22 01.12.2024

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաալիքի եթերում: «Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինքն է որոշում իր ճակատագիրը, և նրա ճակատագիրը չի կարող պարտադրվել դրսից, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Տարածքի, անվտանգության և այլ հարցերի հետ կապված՝ չեմ խոսի։ Կարծում եմ՝ Զելենսկին […]

̰
Անկարգությունները դադարեցնելու վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա․ Կալլաս

20:55 01.12.2024

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում հայտարարել են, որ անկարգությունները դադարեցնելու վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ «Վրաց ժողովուրդը հերթական անգամ դուրս եկավ փողոց՝ վերահաստատելու Եվրամիությանն անդամակցելու իր ցանկությունը։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր վճռականորեն պաշտպանում են իրենց եվրոպական և […]

̰
Մենք շատ խստորեն պահպանում ենք հրադադարի համաձայնագիրը․ Նեթանյահու

20:34 01.12.2024

Իսրայելը խստորեն պահպանում է հրադադարը Լիբանանի հետ և միևնույն ժամանակ վճռականորեն արձագանքում է «Հըզբոլլահի» ցանկացած խախտմանը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք շատ խստորեն պահպանում ենք հրադադարի համաձայնագիրը, և ցանկացած խախտում անմիջապես առաջացնում է Իսրայելի պաշտպանության բանակի ուժեղ արձագանքը։ Այդպես եղել է և այդպես էլ կլինի։ Մենք կշարունակենք ապահովել Իսրայելի անվտանգությունը»,-ասել է […]

̰
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել է հակակառավարական ցույցը

20:10 01.12.2024

Մի քանի հազար մարդ կրկին դուրս է եկել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ՝ հերթական հակակառավարական ցույցին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի ու ԵՄ դրոշներով մարդիկ զբաղեցրել են խորհրդարանի դիմացի ողջ հրապարակը, ինչպես նաև Ռուսթավելի պողոտան, որն արդեն արգելափակված է։ Պահանջները նույնն են՝ կառավարության հրաժարականը և խորհրդարանական ընտրությունների կրկնությունը։ Օրենսդիր մարմնից դուրս հերթապահում […]

̰
BACK_TO_TOP