TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.75 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի ՍԴ-ն չի ընդունել նախագահի հայցը ընտրությունների հակասահմանադրականության վերաբերյալ

15:53 03.12.2024

Վրաստանի Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր քաղաքական գործիչների հայցերը՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Այս մասին ասվում է իշխանության հաղորդագրության մեջ։ «Թիվ 1848 (նախագահական հայց) և 1849 (ընդդիմության հայց-) հայցերն ըստ էության չեն ընդունվել։ Վճիռը վերջնական է և չի կարող բողոքարկվել կամ վերանայվել»,- ասվում է հայտարարության մեջ։

̰
Հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար նախատեսվում է պատասխանատվություն

15:50 03.12.2024

Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաեւ պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել […]

̰
Politico. Ռյուտեն ԵՄ-ին կոչ է արել խոսել Թրամփի հետ, այլ ոչ թե քննարկել նրան

15:43 03.12.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԵՄ պաշտպանության նախարարներին կոչ է արել երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այլ ոչ թե քննարկել նրան: Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով անանուն դիվանագետներին։ Ըստ նրանց՝ Ռյուտեն, ով նոյեմբերին հանդիպել է քաղաքական գործչի հետ Ֆլորիդայի նրա նստավայրում, վերջերս կայացած հանդիպման ժամանակ եվրոպացիներին ասել է, […]

̰
Լոնդոնը Թբիլիսիին կոչ է արել լսել ցուցարարների պահանջները

15:35 03.12.2024

Վրաստանի իշխանությունները պետք է լսեն ցուցարարների պահանջները և լիցքաթափեն երկրում տիրող իրավիճակը։ Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Սթիվեն Դաութին։ «Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին լսել, մեղմել իրավիճակը և չգնալ եվրոպական արժեքներից հրաժարվելու աղետալի ճանապարհով»,-ասել է Դութին: Նրա խոսքով, ժողովրդավարական նորմերից և ազատություններից նոր քայլերը «միայն կվնասեն Վրաստանի միջազգային հեղինակությունը և կփչացնեն նրա […]

̰
Թբիլիսիում ցույցերի հետևում կանգնած են ընդդիմության և ՀԿ-ների ներկայացուցիչներ․ Կոբախիձե

15:28 03.12.2024

Թբիլիսիում բողոքի ցույցերի հետևում կանգնած են վրացական ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Իհարկե, այն քաղաքական գործիչները, ովքեր կազմակերպել են այս բռնությունները, բայց իրենք թաքնվել են իրենց գրասենյակներում, չեն կարող խուսափել այս օրերին զարգացած իրադարձությունների պատասխանատվությունից, հիշեցնեմ նաև, որ դրանց մասնակցել և աջակցել են հարուստ […]

̰
Եթե Աղազարյանը իրեն թիմից դուրս է դնում, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու․ Ալեն Սիմոնյան

15:20 03.12.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որոշմանը՝ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խնդրանքը մանդատը վայր դնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Աղազարյանի մերժումը, Սիմոնյանը պատասխանեց, որ բացասական է վերաբերվում։«Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում […]

̰
Կոբախիձե. Վրաստանում ձախողվեց հեղափոխություն կազմակերպելու ընդդիմության չորրորդ փորձը

15:08 03.12.2024

Երկրում հեղափոխություն կազմակերպելու վրացական ընդդիմության չորրորդ փորձը ձախողվեց։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս չորս տարիների ընթացքում մենք անցել ենք հեղափոխության չորս փորձ՝ ազգային մայդաններ։ Սա փաստ է։ 2022 թվականի հունիսին եղավ ազգային մայդան կազմակերպելու առաջին փորձը, երբ մեզ թեկնածուի կարգավիճակ (ԵՄ անդամակցության) չտրվեց, և օտարերկրյա ֆինանսավորվող ՀԿ-ները մտան քաղաքական ասպարեզ և […]

̰
Խանութից գողություն Լուսառատում ու նաև Նոր Եդեսիայում. Վեդիի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:05 03.12.2024

Նոյեմբերի 24-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռներեց: Նա հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել են մթերային խանութի պատուհանը, գողացել դրամարկղի փողն ու ծխախոտ, նաև կոտրել են վճարային տերմինալն ու տարել գումարը: Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, որտեղից մեկնեց օպերատիվ խումբ: Նախաձեռնվեց քրեական […]

̰
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել 9 մարդու, ովքեր ընդհատել են Էրդողանի ելույթը և դժգոհել նրա քաղաքականությունից

14:35 03.12.2024

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ինը մարդու, ովքեր բողոքել են Իսրայելի նկատմամբ իշխանությունների քաղաքականությունից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Anka գործակալությունը։ Անցյալ շաբաթ Էրդողանը ելույթ էր ունենում TRT World մեդիա ֆորումում, երբ մի քանի հոգի լսարանից սկսել են կարգախոսներ բղավել։ Նրանք դիմել են նախագահին՝ «ե՞րբ կդադարի առևտուրն Իսրայելի հետ» հարցով։ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

14:30 03.12.2024

Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման […]

̰
Ռյուտե. ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը

14:27 03.12.2024

ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը, քննարկում է միայն Կիևին զենք մատակարարելու հարցը։ Այս մասին Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչ է հիմա անհրաժեշտ Ուկրաինային, ռազմական օգնության մատակարարումը նրանց համար չափազանց կարևոր է», – ասել է […]

̰
Օրենսդրական փոփոխությամբ Տեսչական մարմնի որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման

14:20 03.12.2024

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքներում եւ Վարչական դատավարության օրենսգրքում: Ըստ այդմ` Տեսչական մարմնի հետեւյալ վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, առաջինը` արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը, երկրորդը` կազմակերպությունների արտադրական տեղամասերի առանձին […]

̰
Առաջարկվում է դիվանագետի` յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ

14:12 03.12.2024

Տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, ՀՀ շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին […]

̰
Փաշինյանը բացատրել է իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը

13:58 03.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից անդրադարձել է իր՝ ավելի վաղ արած «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը։ «Ընդդիմության հարգարժան մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ այս դահլիճում, դահլիճից դուրս, սոցիալական ցանցերում անընդհատ վերադառնում են իմ այդ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և անընդհատ բերում են հարթակ: Ես այսօր պետք է դրան անդրադառնամ: 2018 […]

̰
Անահիտ Մանասյանն այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր

13:04 03.12.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր։ Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հյաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։ Շրջայց է իրականացվել Արևուտ, […]

̰
Կիևն Արևմուտքից 120 միլիարդ դոլար է խնդրել 2025 թվականին պատերազմի համար․ ANSA

12:57 03.12.2024

Ուկրաինան իր արևմտյան դաշնակիցներին նշել է, որ իրեն անհրաժեշտ է առնվազն 120 միլիարդ դոլար՝ 2025 թվականին ռազմական գործողությունները շարունակելու համար: Ինչպես ANSA-ին հայտնել է ՆԱՏՕ-ի իրազեկ ռազմական աղբյուրը, դա շատ ավելին է, քան 40 միլիարդ եվրոն, որը համաձայնեցվել էր Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովում: Նրա խոսքով՝ այդ հարցը կարող է բարձրացվել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի հաջորդ նիստում, որը կկայանա […]

̰
Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան. Նիկոլ Փաշինյան

12:35 03.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել խորհրդարանում բյուջետային շահագրգիռ քննակումների համար եւ արձանագրել, որ պետական բյուջեն պետականության եւ ինքնիշխանության շատ կարեւոր հատկանիշ է: «Պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջեն, բայց նաեւ պետական բյուջեն մեզնից […]

̰
Խորհրդարանում քննարկվել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի լրամշակված տարբերակը

12:25 03.12.2024

Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին: […]

̰
Պետք է խորացնենք այն ընկալումը, որ ՀՀ պետական բյուջեն բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է․ վարչապետ

11:53 03.12.2024

Պետական բյուջեն պետության և պետականության շատ կարևոր հատկանիշ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով բյուջեի դերը և նշանակությունը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար։ «Այո, պետություն, պետականություն ասելով, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջին հերթին պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն […]

̰
Թրամփը Թրյուդոյին առաջարկել է Կանադան ներառել ԱՄՆ-ի կազմ․ Fox News

11:34 03.12.2024

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե կանադական տնտեսությունը չկարողանա դիմակայել նոր մաքսատուրքերին, ապա գուցե ավելի լավ կլինի, որ նա դառնաամերիկյան  51-րդ նահանգը, հաղորդում է Fox News-ը։ Ամերիկացի առաջնորդը Թրյուդոյին ասել է, որ Կանադան «ձախողել է»՝ թույլ տալով մեծ քանակությամբ թմրանյութեր և անօրինական միգրանտների հատել սահմանը, […]

̰
Իրանի նախագահը հայտարարել է Պուտինի հետ մոտալուտ հանդիպման մասին՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ

11:25 03.12.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ շուտով կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները։ «Մոտ ժամանակներս ես հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահի հետ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Իսլամական Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ Իրանի նախագահը հավելել է, որ Մոսկվան և Թեհրանը կանեն ամեն ինչ Սիրիայում իրավիճակի […]

̰
AFP. ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները չեն ցանկանում Ուկրաինային դաշինք հրավիրել

11:17 03.12.2024

ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, չեն ցանկանում Ուկրաինային դաշինքին միանալու հրավեր ուղարկել՝ չնայած Կիևի ճնշմանը, որը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Ռուսաստանի Դաշնության հետ հնարավոր խաղաղ բանակցությունների լույսի ներքո։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով անանուն դիվանագետին։ Նրա խոսքով, մի քանի երկրներ չեն ցանկանում Կիևին ՆԱՏՕ-ին միանալու հրավիրելու «մոնումենտալ որոշում» կայացնել։ Գործակալությունը նշում […]

̰
ԱԺ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի

11:10 03.12.2024

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին։ Երդման արարողությունը տեղի […]

̰
ՀՀ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում բարեփոխումներին․ Միրզոյան

10:38 03.12.2024

Դեկտեմբերի 2-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտաքին առևտրի և զարգացման նախարար Ռայնետ Քլևերի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։ Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շարքում առանձնանշվել են ջրային ռեսուրսների կառավարումը, առողջապահությունը, ներդրումների խրախուսման միջոցով տնտեսական համագործակցության խթանումը: Նախարար Միրզոյանը […]

̰
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան

10:30 03.12.2024

Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Մաշհադ (Իրան)՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի 28-րդ նիստին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունում ավելացրել են, որ այցի շրջանակներում Բայրամովը ելույթ կունենա Նախարարների խորհրդի նիստում, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումների ժամանակ։

̰
Ինչպիսի՞ վիճակ է հիմա Հալեպի հայկական թաղամասերում

22:40 02.12.2024

Ի՞նչ վիճակ է Սիրիայի հայկական թաղամասերում: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել: «Քիչ առաջ խոսել եմ մի սիրիահայի հետ, ով կապ էր հաստատել այս պահին Հալեպում գտնվող իր հարազատների հետ և հետևյալ պատկերն է նկարագրում․ Հալեպում այս պահին քիչ թե շատ կայուն է: Թեև կրակոցներ հնչում էին, բայց հայկական […]

̰
Արարատ Միրզոյանի ելույթը ՄՔԴ Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի նստաշրջանին

21:50 02.12.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին․ «Ասամբլեայի տիկի՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Նախ, կցանկանայի շնորհավորել Ասամբլեայի նախագահին այս մեկ տարվա ընթացքում հաջող նախագահության համար: Այս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մասնակից պետություններին առաջնորդելուն ուղղված նրա ջանքերն իսկապես արժանի են բարձր գնահատանքի։ Առաջին անգամ է, […]

̰
Պուտինը հայտարարել է Իրանի հետ համաձայնագրի ստորագրման արարողության նախապատրաստման մասին

21:00 02.12.2024

Ռուսաստանը և Իրանը համաձայնեցնում են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման ժամկետը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացման ընթացիկ հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով հոկտեմբերին Կազանում կայացած հանդիպման պայմանավորվածությունները։ Հոկտեմբերի […]

̰
Զելենսկին խոստովանել է, որ Շոլցի այցից հետո Taurus-ի հետ կապված տարաձայնություններ են մնացել

20:09 02.12.2024

Ուկրաինայի և Գերմանիայի միջև տարաձայնությունները «Տավրուս» հեռահար հրթիռների մատակարարման հարցում պահպանվում են, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Կիև կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Ասուլիսի հատվածները հրապարակում է РБК-Ուկրաինա գործակալությունը։ «Օլաֆը և ես ընդհանուր տեսակետներ ունենք որոշ հարցերի վերաբերյալ, բայց մենք նաև տարբեր տեսակետներ ունենք», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, […]

̰
Իսրայելը Լիբանանում հարվածել է ռազմական մեքենաների

18:17 02.12.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ռազմական մեքենաների վրա, որոնք շարժվում էին Լիբանանի արևելքում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային գործարանի տարածքում՝ խախտելով գործող հրադադարը, երկուշաբթի օրը հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Երեկ և այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության ուժերը գործել են հարավային Լիբանանում՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի մի քանի հարձակման, որոնք վտանգ են ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար և խախտում […]

̰
BACK_TO_TOP