19:39 01.12.2024
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ուշադրության կենտրոնում եղել է Սիրիան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Դեկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ։ Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Ֆիդանը ասել է, որ Թուրքիան դեմ է իրադարձությունների զարգացմանը, […]
19:25 01.12.2024
ԱՄՆ-ը չի դիտարկում Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու հնարավորությունը: Այս մասին ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը: «Դա չի քննարկվում: Մենք Ուկրաինային ուղարկում ենք տարբեր տեսակի սովորական սպառազինություն, որպեսզի նա կարողանա արդյունավետ պաշտպանվել և պայքարել Ռուսաստանի դեմ, բայց ոչ միջուկային կարողություններ»,- ասել է նա։ Սալիվանը հավելել է, որ Վաշինգտոնը […]
19:10 01.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել 2027 թվականի երկրորդ կեսին։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարի ավագ խորհրդական Մեհմեթ Ուչումը։ «Սահմանադրության համաձայն՝ եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել, ապա նախագահը կարող է կրկին թեկնածու լինել՝ համաձայն Սահմանադրության 116/3 հոդվածի. », – գրել […]
18:47 01.12.2024
Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարները հարձակվել են շենքի վրա և կոտրել պատուհանները՝ վնասելով 48 սենյակ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Լրատվամիջոցների ստեղծած պատկերի պատճառով շատերը հավանաբար կարծում են, որ ցուցարարներին չի հաջողվել ներխուժել խորհրդարան, և ցուցարարները միայն ներկով հետքեր ու մակագրություններ են թողել։ Նախորդ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվել […]
18:03 01.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաստատել է ԱՄՆ-ում երկրի դեսպան Դավիդ Զալկալիանիի հրաժարականը՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին։ Նախօրեին ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաալիքը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ի աղբյուրին, հայտնել էր Զալկալիանիի, ինչպես նաև Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հրաժարականի մասին։ «Ինչ վերաբերում է պարոն Դավիթ Զալկալիանիին, ապա առաջին հերթին ասեմ, որ նա լքել է իր պաշտոնը, ես խոսել եմ նրա […]
17:45 01.12.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին լրագրողներին ասել է Արաղչին։ «Այսօր ես մեկնում եմ Դամասկոս, որպեսզի Իսլամական Հանրապետության ուղերձը փոխանցեմ Սիրիայի կառավարությանը։ Մենք մեծապես աջակցում ենք սիրիական բանակին և կառավարությանը։ Մենք կարծում ենք, որ Սիոնիստական ռեժիմի ձախողումից հետո թշնամին փորձում է իրականացնել […]
16:29 01.12.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի լիազորությունների ավարտին: «Թանկագին Ժոզեպ Բորել, քանի որ Դուք ավարտում եք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի պաշտոնում լիազորությունները, իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-Եվրամիություն գործընկերությունն ավելի ուժեղացնելու […]
15:40 01.12.2024
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թայվանի իշխանություններին ռազմական տեխնիկա վաճառելու ԱՄՆ վերջին թույլտվությունը վնասում է Չինաստանի ազգային շահերը և կհանգեցնի կոշտ հակաքայլերի, հայտնում է South China Morning Post-ը։ «Այդ համաձայնագրերը լրջորեն խաթարում են Չինաստանի ինքնիշխանությունը և անվտանգության շահերը, խստորեն խախտում են միջազգային իրավունքը և սկզբունքորեն սխալ հաղորդագրություն են ուղարկում Թայվանի անկախության կողմնակից անջատողական […]
15:01 01.12.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը դեկտեմբերի 29-ին՝ պետության նոր ղեկավարի երդմնակալության օրը, չնայած իր հայտարարություններին, որ հրաժարական չի տա։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ես հասկանում եմ նրա (Զուրաբիշվիլի) էմոցիոնալ իրավիճակը, բայց, իհարկե, դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի իր նստավայրը և այս շենքը զիջի օրինական ընտրված […]
14:49 01.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ էապես կփոխվեն ԱՄՆ-i նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։ «Մենք կսպասենք հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալությանը, և հուսով ենք, որ այս փաստը էապես կփոխի Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Ներկայիս վարչակազմի հետ խնդիրներ կան, դա ուղղակիորեն ազդեց հարաբերությունների վրա։ Դուք գիտեք, […]
14:30 01.12.2024
Եվրամիության նոր ղեկավարության այցը Կիև՝ աշխատանքի առաջին իսկ օրը, խոսում է պատերազմը շարունակելու նրանց տրամադրվածության մասին, այլ ոչ թե ԵՄ-ի բարօրության։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Անտոնիո Կոստան՝ Եվրոպական խորհրդի նոր ղեկավարը, և ԵՄ դիվանագիտության ղեկավար ռուսաֆոբ Կայա Կալլասը Կիև են ժամանում աշխատանքային հենց առաջին օրը։ Սա ցույց է տալիս, […]
13:53 01.12.2024
Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարությունների նախարար) Փեթ Մաքֆադենը հայտարարել է, որ Ուկրաինան դժվար թե ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր հաջորդ շաբաթ դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան ապահով ապագա ունենա, բայց չեմ կարծում, որ այս փուլում մեր արտգործնախարարը (Դեյվիդ Լամին) կամ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ կքննարկեն, թե ինչպիսին կարող է լինել […]
13:20 01.12.2024
Եվրոպական խորհրդի նոր ղեկավար Անտոնիո Կոստան և Կայա Կալլասը, ով փոխարինեց Բորելին եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում, հայտարարել են, որ իրենց աշխատանքային առաջին օրը այցելում են Կիև, գրում է Կոստան X-ում։ «Մեր մանդատի առաջին իսկ օրվանից մենք հաստատել ենք ուկրաինացի ժողովրդին անսասան աջակցությունը, ես հպարտ եմ, որ գտնվում եմ Կիևում Կայա Կալլասի և Մարտա Կոսի հետ […]
12:57 01.12.2024
Սիրիան, բարեկամ երկրների և դաշնակիցների աջակցությամբ, կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու կայունությունը, Դամասկոսը վճռական է ոչնչացնել ահաբեկչական խմբավորումները, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, հաղորդում են արաբական լրատվամիջոցները: «Ասադն ընդգծել է, որ Սիրիան մտադիր է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը ահաբեկիչներից և նրանց աջակիցներից: Նա ասել է, որ իր դաշնակիցների աջակցությամբ Դամասկոսը վճռական է վերացնել ահաբեկչական […]
11:30 01.12.2024
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան և նախկին արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է Formula հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իր պաշտոնը լքել է նաեւ փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան։ Բացի այդ, Լիտվայում Վրաստանի դեսպան Սալոմե Շաֆակիձեն հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
11:17 01.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել այն բանից հետո, երբ ցուցարարները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հրատեխնիկա են կիրառել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Այսօր հանրահավաքի մասնակիցների կողմից հրատեխնիկայի կիրառման հետևանքով ՆԳՆ աշխատակիցներից մեկը այրվածքներ է ստացել»,- ասել է Դարախվելիձեն։ ՆԳՆ պետի տեղակալը ցուցարարներին կոչ է արել […]
21:08 30.11.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրումը կշարունակվի նաև 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին: Դրանից հետո ծրագիրը կշարունակվի, սակայն աջակցության չափը կնվազի և կստանան այն արդեն ոչ բոլորը: Այս նախագիծը քննարկվել և հաստատվել է կառավարության վերջին նիստերից մեկում: Ո՞ր խմբերը կունենան սոցիալական աջակցություն ստանալու իրավունք, ինչու և ինչքան է նվազելու աջակցության չափը, ի՞նչ […]
17:00 30.11.2024
Ժոզեպ Բորելը, ով ավարտել է իր հնգամյա ծառայությունը որպես Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, իսպանական Razon թերթին տված հարցազրույցում ասել է, որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «պետք է ստիպի Եվրոպային մեծանալ»։ «Թրամփի հետ մենք պետք է վարվենք այնպես, ինչպես Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից հեռանալու դեպքում՝ գործենք միասին և թույլ չտանք մեր պառակտումը: Թրամփի՝ […]
16:18 30.11.2024
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների գծի առաջին հատվածում տեղադրվել է 3,5 հազար «բետոնե ոզնի»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Եթե լավ եմ հիշում, միայն այս հատվածում տեղադրվել է այդ բետոնե տարրերից 3,5 հազարը», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը հավելել է, որ արևելյան սահմանի 300 կմ […]
15:41 30.11.2024
Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին՝ առանց տարածքների վերադարձի, գրում է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ հնարավոր է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության «թեժ փուլը»՝ ընդունելով Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքը «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ «Սա մինչ օրս ամենաուժեղ ազդանշանն է այն մասին, որ Զելենսկին պատրաստ է […]
13:43 30.11.2024
Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Փհենյան՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը և Անդրեյ Բելոուսովը Փհենյանում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության խորացումը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատապարտել է Արևմուտքին այն բանի համար, որ թույլ է տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ նշելով, որ այդ կերպ […]
12:42 30.11.2024
Ազգային ժողովը հյուրընկալել էր Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Մուկաշ Իսկանդիրովի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական փոխգործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին, տնտեսական ու մշակութային կապերին առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող այլ հարցեր»,-ասված է […]
10:15 30.11.2024
Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […]
08:50 30.11.2024
Բելգիացի Շառլ Միշելը ուրբաթ օրը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստային: «Եվրախորհրդում նախագահելը, անկասկած, եղել է իմ կյանքի հպարտությունը», – ասել է Միշելը իր հրաժեշտի խոսքում, խորհրդի աշխատակազմի անդամների և լրագրողների ներկայությամբ։ Արարողությանը մասնակցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Թվարկելով ԵՄ-ի արժանիքները՝ Միշելը նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ […]
22:46 29.11.2024
Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […]
19:40 29.11.2024
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից, որը հաստատվել է Ուկրաինայի հակամարտության հետ կապված։ «Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվի իր պատժամիջոցների և սահմանափակումների քաղաքականությունից, ժամանակն է ազնվորեն առերեսվել ճշմարտության հետ և ընդունել, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները բացասաբար են ազդել և շարունակում […]
19:22 29.11.2024
Սիրիական զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգների շփման գծում ուժեր է տեղակայել՝ ահաբեկչական հարձակումները ետ մղելու համար, ասվում է բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարության մեջ։ «Մեր զինված ուժերը շարունակում են ուժեղացնել մարտական շփման գծում բոլոր դիրքերը՝ կենդանի ուժով և տեխնիկայով՝ կանխելու ահաբեկիչների բեկումներն ու ետ մղելու նրանց հարձակումները», – ասված է հաղորդագրությունում։ Համաձայն հաղորդագրության՝ սիրիացի զինվորականներին […]
18:50 29.11.2024
Սիրիայի զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգներում հարյուրավոր ահաբեկիչների են սպանել և վիրավորել՝ նրանց հարձակումը ետ մղելիս։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը: «Մեր զինված ուժերը կարողացել են մեծ կորուստներ պատճառել հարձակվողներին, որոնց շարքերում կան հարյուրավոր սպանված և վիրավորված ահաբեկիչներ, ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք»,- ասվում է տեքստում։
18:22 29.11.2024
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ […]
18:05 29.11.2024
Վերջին երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախումների հետևանքով 27 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի տարածաշրջանային մարդասիրական համակարգողի տեղակալ Դեյվիդ Քարդենին: «Վերջին 3 օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարտերի ընթացքում զոհվել է 27 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա»,- գրում է գործակալությունը։ Հինգշաբթի օրը Սիրիայում պատերազմող […]