15:51 14.01.2021
Հունվարի 12-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։ Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նույն օրը Իջևան քաղաքում հայտնաբերեցին Բլբուլյան փողոցի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը և տեղափոխեցին ոստիկանության Տավուշի բաժին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ […]
15:43 14.01.2021
«Բնապահպանի տուն» ՀԿ-ի կողմից բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։ Ուսումնասիրություններին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության […]
15:40 14.01.2021
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի թեկնածու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թե՛ Ջհանգիրյանի, և թե՛ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ հանդիպումներն անցել են «կառուցողական, […]
15:27 14.01.2021
Հունվարի 14-ին՝ ժամը 09։57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz Viano» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի […]
15:08 14.01.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի թեկնածու առաջադրված նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո Ջհանգիրյանն առաջարկել է ԲԴԽ անդամներին հանդիպել և քննարկել ԲԴԽ անդամի պաշտոնը զբաղեցնելու թույլատրելի տարիքային շեմի հարցը, որի մասին վերջերս հայտարարություն էր տարածել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «86 հոդված, 112 […]
15:00 14.01.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես տեղեկացրին ԱԺ հասարակայնության և հաղորդակցության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար: Խորհրդարանի […]
14:51 14.01.2021
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում: Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որոշմամբ ներդրվում է պարզեցված ընթացակարգ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հաստատման կարգում: Ըստ նախարարի՝ գործող կարգավորումներով վիրավորում ստացած զինծառայողները, քաղաքացիական անձինք աջակցող սարքեր ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության […]
14:45 14.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը […]
14:29 14.01.2021
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Քանի որ այս հարցով շատ քաղաքացիներ են դիմում, պարզաբանեմ՝ Արցախի Հանրապետությունում պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած բնակիչները, որոնք միանվագ ստանալու են 250 հազար դրամ, կօգտվեն համանման աջակցության ծրագրերից, որոնցից օգտվում են ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչները (վերջիններս ստանում են […]
14:09 14.01.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամներից հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել է, որ մտադիր է բարձրացնել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հարցը: Այդ մասին նա ասել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ այդ հարցը կբարձրացնի նրա երդմնակալության հենց հաջորդ օրը՝ հունվարի 21-ին: Գրինն ասել է, թե ԱՄՆ-ն չի կարող ունենալ նախագահ, որը կարող է […]
23:50 13.01.2021
Հունվարի 9-ին ոստիկանության Գորիսի պաժնի պարեկապահակետային դասակի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Բաժնի սպասարկման տարածքում նրանք ստուգել են մի քանի խորանարդ մետր վառելափայտով բարձված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելուց ժամեր անց Գորիսի ոստիկանները ստուգել են մի քանի […]
23:30 13.01.2021
Lenovo- ն ներկայացրել է ThinkBook Plus Gen 2 i նոութբուքը, որի հիմնական առանձնահատկությունը էլեկտրոնային թղթի վրա հսկայական լրացուցիչ դիսփլեյն է: Նորույթը ներկայացվել է CES 2021-ի ցուցահանդեսին: Նոութբուքը 13,3 դյույմանոց սարք է, որի հիմնական էկրանը 2560 x 1600 պիքսել է: Այն սենսորային կառավարմամբ է և էլեկտրոնային գրիչով: Շատ ավելի հետաքրքիր է նոութբուքի կափարիչը, որտեղ տեղադրված է […]
22:20 13.01.2021
Այսօր Իսլամաբադում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշի հետ։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, կողմերը հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային հարցերի վերաբերյալ փոխադարձ շահերի համար համատեղ ռազմավարություն որդեգրելու հարցում: Նախարարների հանդիպումից հետո միջգերատեսչական հանդիպում է կայացել, […]
22:03 13.01.2021
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի սկսել է քննարկել նախաձեռնությունը, որն ուղղված է այն բանին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին երկրորդ անգամ իմփիչմենտի ընթացակարգին ենթարկի իր պաշտոնավարման ընթացքում: Ելույթ ունենալով բացմանը ՝ Ներկայացուցիչների պալատի արարողակարգային կոմիտեի նախագահ Ջեյմս Մաքգովերնը (դեմոկրատ, Մասաչուսեթս նահանգից) կարծիք է հայտնել, որ օրենսդիրները քննարկում են ներկա «պատմական միջոցն իրականում հանցագործության վայրում»: «Մենք […]
21:57 13.01.2021
Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ: Այս մասին որոշումը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»,- ասված է որոշման մեջ:
20:50 13.01.2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ են մտցվում Իրանի երկու քաղաքացիների և 16 բիզնես ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ առնչություն ունենալու պատճառով։ Բացի դրանից, մեկ անձ էլ, Իրաքի քաղաքացի Միրջիրաշ ալ-Մուհամեդավը, մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության […]
20:40 13.01.2021
Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն միջգերատեսչական խորհրդի հերթական նիստից հետո խոսել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին: Ըստ նախարարի՝ երկրում երրորդ ալիքն ակնկալում են արդեն փետրվարի կեսերից:Հաղորդում է aliq.ge-ն։ Տիկարաձեն նշել է, որ Վրաստանում հիվանդության հետ կապված իրավիճակը կայունացել է, բայց դա չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները պետք է միաժամանակ վերանան: Ըստ նախարարի՝ երրորդ ալիքը դիմավորելով […]
20:04 13.01.2021
Հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը․ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի […]
18:48 13.01.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պոպովը հայտնել է, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին: «Ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին […]
18:40 13.01.2021
ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը: Համապատասխան առաջարկը ներկայացրել են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականները: Առաջարկը սատարում են նաև որոշ հանրապետականներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է խռովություններ հրահրելու մեջ՝ նկատի առնելով Կապիտոլիումի գրոհի դեպքը:
18:36 13.01.2021
Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված […]
18:10 13.01.2021
Էստոնիայի վարչապետ, Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հայտարարել է, որ հրաժարական է տալիս կուսակցության վրա ազդած կոռուպցիոն սկանդալի պատճառով: «Քաղաքականության մեջ դժվար իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություններ կատարել: Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշեցի հրաժարվել Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվեց Ցենտրիստական կուսակցության խմբակցության, ինչպես նաև ամենամոտ գործընկերների հետ խորհրդակցելուց […]
16:54 13.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Ռուսաստանի նախագահը բանակցություններից հետո […]
14:59 13.01.2021
«Կոմերսանտ» ռուսական թերթը հրապարակել է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության քարտեզը: Ըստ քարտեզի՝ երկաթուղային գծերից մեկը կսկսվի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և կուղղվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիայի Իգդիր քաղաքից մեկ այլ գիծ կձգվի դեպի Նախիջևան, ապա Ադրբեջանով Ռուսաստան, և երրորդը կլինի Երևան-Նախիջևան-Ադրբեջան-Ռուսաստանի […]
14:48 13.01.2021
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ այսօր հանդիպել է այդ խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար ներկայացված թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: «Նրա թեկնածությունն առաջադրելիս խմբակցությունը հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են […]
14:16 13.01.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այսօր Ջհանգիրյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին և պարզաբանել, որ ԲԴԽ անդամի համար տարիքային շեմ գործում է դատավոր անդամների դեպքում, իսկ իրավաբան-գիտնականների համար այդպիսի շեմ չկա, ուստի շահարկումներն այս մասին, թե իր տարիքը չի համապատասխանում այդ պաշտոնը զբաղեցնելու համար, […]
13:50 13.01.2021
Ինչ տվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Մոսկվայում: Ինչ ուղղությամբ կարող են ընթանալ զարգացումները մոսկովյան այս բանակցություններից հետո: Ինչու առաջխաղացում չեղավ գերիների վերադարձի հետ կապված հարցում և Ղարաբաղյան խնդրին առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
13:40 13.01.2021
YouTube-ի ղեկավարությունը երեքշաբթի հեռացրել էր վերջին տեսանյութը և 7 օրով արգելափակել տեսանյութեր հրապարակելու՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունը, այս մասին հաղորդել է Axios-ը: «Մենք հեռացրել ենք Դոնալդ Թրամփի կողմից տեղադրված նոր տեսանյութը` մանրամասն ուսումնասիրելով բռնության այն վտանգը, որը կա դրանում, և նախազգուշացրել ենք, որ մեր քաղաքականությունն արգելում է բռնության և խտրականության քարոզը: Որպես հետևանք՝ […]
11:14 13.01.2021
ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022թթ. Թուրքիան աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ ունեցած իր մասնակցությունից, հայտնում է Ermenihaber-ը։ Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան նշել է,որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։ Թոմաս Քեմբելը շեշտել է, որ […]
10:46 13.01.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը կապված է Ամերիկայի, մասնավորապես ընտրություններում պարտված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Բոլորը գիտեն, որ նա է ֆինանսավորել Թրամփի նախընտրական արշավը տարբեր լոբբիստական խմբերի միջոցով, և այժմ շատ է վախենում այդ փաստից: Նա վախեցած է նաև շատ «ծանր» ցուցանիշներից, որոնք «Վրացական երազանքը» ստանում է […]