22:27 16.01.2021
Իրանցի զինվորականները զորավարժությունների ընթացքում հրթիռներ են արձակել, որոնցից մեկը Հնդկական օվկիանոսում ընկել է առևտրային նավից մոտ 30 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը։ «Առնվազն մեկ հրթիռ ընկել է ջրի մեջ՝ նավից վտանգավոր հեռավորության վրա: Թե կոնկրետ ինչ, չի հստակեցվում», – հայտնում է լրատվամիջոցը: Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային […]
21:53 16.01.2021
«Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցելություններ շարունակվում են։ Վազգեն Մանուկյանն ու շարժման ներկայացուցիչներն այսօր Վանաձորում են եղել: Նրանք հանդիպման մասնակիցներին են ներկայացրել, ըստ իրենց, երկրում ստեղծված իրավիճակն ու շարժման հետագա անելիքները: Շարժման մասնակիցները պատասխանել են նաև ներկաների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են երկրի անվտանգությանը, գերիների վերադարձին, տնտեսական ճգնաժամին: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ գերիների վերադարձը կարելի է լուծել […]
21:39 16.01.2021
4 օր է մնացել մինչև ԱՄՆ ընտրված նախագահը երդմնակալությունը: Թեև Ջո Բայդենը դեռ չի սկսել պաշտոնավարել, նրա թիմն արդեն հասցրել է հրապարակել ապագա վարչակազմի որոշ գործիչների անունները: Դրանց թվում կան նաև հայկական անուններ: Երեկ հայտնի դարձավ, որ Սպիտակ տան վարչակազմում պաշտոն է ստանձնելու մեր հայրենակից Հայկ Հաջինազարյանը: Ի՞նչ դեր է նա ստանձնելու Բայդենի թիմում, և […]
21:13 16.01.2021
Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են: Դրանցից են՝ օդանավերի լուսատու սարքերը, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումները և ոչ միայն: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարին մանրամասն ներկայացվեց գործարանում ներկայումս ընթացող արտադրական գործընթացներն ու առկա հնարավորությունները: Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրեց, որ գործարանում […]
20:28 16.01.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Պետությունների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի շուտափույթ մեկնարկը՝ նշելով, որ կենտրոնի գործունեությունը կծառայի երկարատև խաղաղության ապահովման գործին», – ասված է հաղորդագրության մեջ: Ալիևը Էրդողանին տեղեկացրել է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերակառուցման աշխատանքների […]
19:35 16.01.2021
ԱՄՆ ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է քաղաքական հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնի թեկնածու:Այս մասին է հաղորդում ՏԱՍՍ գործակալությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Նուլանդը 32 տարի շարունակ եղել է հարգված ու վստահելի դիվանագետ : Նախկինում պետքարտուղարի օգնականն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով: 2013-ի սեպտեմբերից մինչև 2017-ի հունվարըՎիկտորիա Նուլանդը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք […]
18:30 16.01.2021
Փարիզում սկսվել է այս տարվա առաջին «Ազատության երթը», որի մասնակիցները դեմ են Ֆրանսիայի խորհրդարանի կողմից քննարկված «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի մի շարք հոդվածների։Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Թաց ձյունը և խստացված սահմանափակումները կորոնավիրուսի համաճարակի պայմաններում չեն խոչընդոտել երկրում բողոքի ցույցերը վերսկսելու համար: Ակցիա անցկացման կոչով հանդես է եկել ժուռնալիստների ազգային միությունը:Ցուցարարները շարժվել են դեպի […]
14:40 16.01.2021
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության այսօրվա համագումարում հրաժարական տված Բիձինա Իվանիշվիլիի փոխարեն նախագահ է ընտրվել Իրակլի Կոբախիձեն: Համագումարին ներկա էր մոտ 400 պատվիրակ: Իրակլի Կոբախիձեի թեկնածությանն աջակցել են միաձայն: Համագումարում հաստատվել է նաև կուսակցության քաղաքական խորհրդի նոր կազմը:
12:26 16.01.2021
Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթել է Սադիր Ջափարովը՝ հավաքելով 79,23% ձայն, այդպիսի տվյալներ է ներկայացրել հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը ձայների հաշվարկից հետո: Ըստ ԿԸՀ-ի՝ քվեաթերթիկների 100% -ը հաշվելուց հետո Ջափարովի օգտին քվեարկել է ավելի քան 1,1 միլիոն մարդ կամ 79,23% -ը: Երկրորդ տեղում Ադաhան Մադումարովն է՝ 95 հազար ձայնով (6,8%): Հիշեցնենք, որ կիրակի օրը […]
22:58 15.01.2021
Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ: Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է […]
20:05 15.01.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին ․ Հարց. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը: Արդյոք կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար: Պատասխան. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել […]
18:15 15.01.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա արդյունքում ստորագրված նոր հայտարարությանը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը միշտ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտավորականների, ինչպես նաև հումանիտար բնույթի հանդիպումների անցկացումը: «Մենք ամեն կերպ ողջունել ենք […]
16:15 15.01.2021
Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որն առաջին ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվել է և արդեն սույն թվականի հունվարի 18-ին 2-րդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։ Նախագծերի փաթեթի ընդունումը կընձեռնի հետևյալ հնարավորությունները․ Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց […]
15:58 15.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ եռակողմ հանդիպման արդյունքները, հայտնում է РИА Новости-ն։ «Ես կցանկանայի ձեզ համառոտ ներկայացնել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ հանդիպման արդյունքները և մի փոքր խոսել այս թեմայի շուրջ»,- ասել […]
15:50 15.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2022 թ. մակրոտնտեսական շրջանակը: Այս մասին տեղեկացրի ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «2020 թվականը, այդ թվում տնտեսական իմաստով, չափազանց պրոբլեմատիկ տարի էր ոչ միայն պատերազմի բերումով, այլև նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Պետք է հստակ արձանագրենք, որ 2021 թվականը լինելու է […]
14:27 15.01.2021
Հունվարի 15-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգում «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:
13:27 15.01.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի […]
13:16 15.01.2021
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի», «ՀՀ Քրեական օրենսգրքում» և «Հանրային ծառայողի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք վերաբերում են 27 տարին լրացած և չծառայած անձանց: Մինչ այժմ նրանք որոշակի գումար էին մուծում և խուսափում քրեական պատասխանատվությունից: «Այժմ նման մոտեցումը դադարեցվում է և տրվում […]
12:49 15.01.2021
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 26-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որի ընթացքում կանցկացվեն բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ակնկալվում է, որ կշարունակվի մտքերի […]
22:46 14.01.2021
Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում ձերբակալված քուրդ անչափահասին իրավապահները հարկադրել են մի ամբողջ օր անդադար բարձրաձայն կարդալ Թուրքիայի օրհներգը՝ «Անկախության քայլերգը»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հունվարի 9-ին փողոցում ապօրինաբար ծխախոտ վաճառելու պատճառով ձերբակալված 15-ամյա Դ․ Է․-ն ավելի ուշ դատարանի կողմից ազատ է արձակվել։ Սակայն տղայի մայրը, ում անունը թուրքական մամուլն անվտանգության նկատառումներով չի հրապարակել, […]
21:48 14.01.2021
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դեմ է Մինսկում 2021 թվականին հոկեյի աշխարհի առաջնության անցկացմանը: «Յուրաքանչյուր ոք, ով լրջորեն է վերաբերվում Բելառուսում ստեղծված իրավիճակին և համերաշխ է այդ երկրի հետ, չի կարող ցանկանալ Աշխարհի առաջնությունն անցկացնել այս իրավիճակում: Սա ոչ թե քաղաքական հաշվարկի, այլ վերաբերմունքի հարց է»,- գերատեսչության ղեկավարի խոսքերն է մեջբերել Գերմանիայի ԱԳՆ Twitter- […]
21:19 14.01.2021
Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանին և Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լևիին: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը։ Հանդիպման ընթացքում դեսպանները տեղեկացվել են հունվարի 11-ին ևՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ […]
20:55 14.01.2021
ԱԳ նախարար Արա Այվազյանի ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման արդյունքներով: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հարց. Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության հետ կապված. նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը: Մինչդեռ մենք հիշում ենք՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինն […]
20:38 14.01.2021
Վարչապետը այսօր երեկոյան նաև հանդիպում է ունեցել Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ճեպազրույցում հայտնել է, որ քննարկել են հիմնականում օրակարգային հարցեր, անդրադարձել են ռազմագերիների խնդրին: Լրագրողները հետաքրքրվել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետներից: Մանրամասները՝ տեսանյութում։
20:19 14.01.2021
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու կարգը լրամշակվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Կառավարության որոշմամբ՝ մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Նախկին կարգավորման համաձայն՝ հղիության 22-րդ շաբաթից հետո չաշխատող մայրերին տրվում էր ծննդօգնության պետական հավաստագիր նպաստի այս տեսակից օգտվելու համար։
19:17 14.01.2021
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել […]
19:15 14.01.2021
Օլիմպիական խաղերի չեմպիոն Կլիտ Կելլերը մեղադրվում է Կապիտոլիումի վրա հարձակում գործելու համար: Այս մասին գրել է New York Times-ը: Մեղադրանքի մեջ հստակ նշված չէ, թե ինչ հանցանք է կատարել Կելլերը, սակայն հայտնի է, որ նա խոչընդոտել է ոստիկաններին կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Ցուցարարների մեջ Կելլերին նկատել էին SwimSwam պարբերականի լրագրողները: Նրանց պնդմամբ, 38-ամյա լողորդն օլիմպիական […]
19:10 14.01.2021
Հունվարի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արթուր Հարությունյանը և Վահրամ Բալայանը: Քննարկվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված՝ արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը։ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության […]
18:57 14.01.2021
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին մարզիկների հանձնաժողովն առաջարկել է երկրի հիմնի փոխարեն օլիմպիադաներում օգտագործել «Կատյուշա» հայտնի երգը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը: «Քննարկել ենք երաժշտական ձևավորումը: Շատ տարբերակներ ենք քննարկել, որոնց մեջ բազմաթիվ նորաոճ երգեր են եղել: Այդուհանդերձ, մենք ընտրեցինք «Կատյուշան», քանի որ այն մեծ ճանաչում ունի»,- ասել է ՌՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ Սոֆյա Վելիկայան: Հիշեցնենք, որ […]