21:11 12.01.2021
Ինչ հնարավորություններ ուներ Հայաստանը հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայկական պահանջները ներկայացնելու: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպման ու տարածաշրջանում սպասվող իրավիճակի մասին այսօր քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ հեռակա քննարկում է տեղի ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:00 12.01.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Հունաստանի վերաբերյալ հայտարարությունը հունական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հայտնի հունական «Liberal» թերթը թեմայի վերաբերյալ իր հրապարակած վերլուծության մեջ անդրադարձել է Թուրքիայի անզիջում դիրքորոշմանը։ Նիկոս Մելետիսի ստորագրությամբ հրապարակված վերլուծական հոդվածում արտահայտվել են հունական կողմի մտահոգություններն ու անվստահությունը Չավուշօղլուի հրավերի առթիվ։ Հոդվածի համաձայն՝ Թուրքիան համառորեն ձգտում է իրականություն […]
20:53 12.01.2021
Չինաստանում ներմուծված սառեցրած մթերքով պայմանավորված COVID-19-ի բռնկումներն առեղծվածային են, քանի որ հասկանալի չէ, թե ինչպես է վարակը գոյատևում այդքան ցածր ջերմաստիճանում, տարակուսել են ԱՀԿ անդամները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նրանք չեն բացառում այլ երկրներում կորոնավիրուսի բռնկման հնարավորությունը, սակայն համոզված են, որ պետք է հետազոտել Ուհանը, որտեղից ամեն ինչ սկսվել է:
19:48 12.01.2021
Շվեյցարիան հաստատել է, որ COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումների համար կիրառելու է Moderna ընկերության պատվաստանյութը։ Այս մասին է ասվում Հանրային առողջության դաշնային գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Moderna-ն երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատում է Swissmedic Institute-ը՝ երկրի դեղերի շուկայի կարգավորիչը: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Շվեյցարիայում հաստատվել էր Pfizer / BioNTech պատվաստանյութը։ Ինչպես նշվում […]
19:20 12.01.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացին ու դրա ազդեցությանը մարդու իրավունքների վրա: Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ուսումնասիրությունն առնչվում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր իրենց այցելությանը: Խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու գերիների նկատմամբ իրականացվող ադրբեջանական քաղաքականության մասին ու […]
15:53 12.01.2021
Ինչ հնարավորություններ ուներ Հայաստանը հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայկական պահանջները ներկայացնելու: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպման մասին այսօր քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ հեռակա քննարկում է տեղի ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում։
14:57 12.01.2021
Երևանի քաղաքապետարանի՝ 2021 թվականի աշխատանքային ծրագրով Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով։ Այս մասին տեղեկացրին Արաբկիր վարչական շրջանից։ Փոխարինման ենթակա վերելակներն ընտրվում են առաջնահերթության սկզբունքով՝ ըստ վերելակային ծառայությունների կողմից վերելակների վիճակի գնահատման և ըստ բազմաբնակարան շենքերի հարկայնության։ Վերելակների ընտրության գործընթացը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։ Նախորդ տարի […]
14:40 12.01.2021
Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Թեև այն, ինչ արձանագրեցին ոստիկանները դժվար է հերթական անվանել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ժամը 17։30-ի սահմաններում անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին ներկայացրին Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։ Մեքենայի զննությամբ […]
12:39 12.01.2021
Միացյալ Նահանգների դեմոկրատ խորհրդարանականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու մասին: Գործող նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ: Բանաձևի հեղինակները կոչ են անում արգելել Թրամփին հետագայում պաշտոններ զբաղեցնել: Բանաձևը Ներկայացուցիչների պալատ կներկայացվի արդեն վաղը: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմանակալությունից ընդամենը օրեր առաջ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ է […]
21:50 11.01.2021
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կգլխավորի կուսակցության ներկայիս գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նրա թեկնածությունը կհաստատվի հունվարի 16-ին կայանալիք համագումարում: Այս մասին հայտարարվել է կուսակցության ճեպազրույցում: Հունվարի 16-ին նույնպես հաստատվելու է 21 հոգուց կազմված կուսակցության քաղաքական խորհուրդը: Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթած իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-նախագահ, Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Բիձինա Իվանիշվիլին, այսօր հայտարարել […]
20:46 11.01.2021
Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Այնուհետև տեղի է ունեցել […]
19:41 11.01.2021
Լեռնային Ղարաբաղում գերեվարված ռազմագերիների փոխանակման աշխատանքները կշարունակվեն, այս հարցը դեռ լուծված չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ […]
19:21 11.01.2021
Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այդ նախագիծը մոտ ժամանակներս կներկայացնեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները:
18:59 11.01.2021
Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Եռակողմ հանդիպումը Կրեմլում տևել է գրեթե չորս ժամ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը նաև երկկողմ առանձին բանակցություններ կանցկացնի ադրբեջանցի և հայ գործընկերների հետ: Եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել […]
17:59 11.01.2021
«Մենք մեկ անգամ ևս առաջարկում ենք ընդդիմադիր կուսակցություններին մասնակցել խորհրդարանական աշխատանքներին և խորհրդարանական քննչական հանձնաժողովի աշխատանքներին՝ ընտրությունների մասին ճշմարտությունը պարզելու համար»,- ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքերով՝ ընդդիմադիր կուսակցություններին առաջարկվում է ստուգել այնքան ընտրատեղամասերի տվյալներ, որքան անհրաժեշտ կլինի ճշմարտությունը պարզելու համար: Նաև նշել է, որ հետաքննող հանձնաժողովը կստեղծվի փետրվարի առաջին շաբաթվա […]
16:00 11.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդարացի կարգավորման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են: Մեր կարծիքով, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար արդար հիմքի վրա՝ ինչպես հայ, […]
15:55 11.01.2021
ԱՄՆ նորընտիր նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնում առաջադրել է դիվանագետ և Ռուսաստանում նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսին։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի անցումային թիմի կայքում երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ։ Բըրնսը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանն էր 2005-2008թթ.: 2011-2014 թվականներին նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ վերջին տարիներին «Կարնեգի» հիմնադրամի […]
15:54 11.01.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը նախանշելու անհրաժեշտության մասին, ներառյալ խաղաղապահների գործունեությունը և հումանիտար խնդիրների լուծումը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, որ այսօր կարևոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտներում հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա […]
15:50 11.01.2021
Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին: «Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական մշակումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար համակարգել մեր գործողությունները գործընկերների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
15:47 11.01.2021
Հունվարի 11-ին՝ ժամը 04։44-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի «Ավլկուրթ» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սադաթլու», «Թուրքի հանդ» և «Ալագյուների գոմեր» կոչվող հանդամասերում: […]
15:43 11.01.2021
Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- […]
15:38 11.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադարի հաստատմանը: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի գործընկերներ, ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերին դրական արձագանքի համար, որոնք ուղղված էին օգնելու դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կայուն հրադադարի»,- ասել է նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
15:31 11.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շնորհակալ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա ժամանելու համար: «Ես շատ ուրախ եմ ողջունելու ձեզ Մոսկվայում և երախտապարտ եմ ձեզ, որ արձագանքեցիք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր եռակողմ հայտարարության իրագործման համատեղ քննարկման առաջարկությանը և առկա […]
15:05 11.01.2021
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ընթանում է Կրեմլում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանի խնդիրների […]
13:00 11.01.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը Հայաստանը ստորագրել է 2019 թվականին: «Այն վերաբերում է հաղորդագրություններ ներկայացնելու կարգին։ 52 պետության կողմից այդ արձանագրությունը վավերացված է, ստորագրված է 46 պետության կողմից»,- ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: Այդ արձանագրությունը հնարավորություն է տալիս […]
12:32 11.01.2021
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, միաժամանակ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին. անհրաժեշտ է լուծում գտնել՝ երկու կողմերի շահերից ելնելով, «առանց հաղթողների և պարտվողների»: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին. շատ դժվար հարց է՝ հին, արմատներով դեպի անցյալ: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք երկու հանրապետություններին, […]
12:27 11.01.2021
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել: 2001 թվականին ընդունված օրենքը լրացվել է ևս մեկ կետով: Ըստ այդմ՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշվի ազգային փոքրամասնությունների օրը:
21:22 10.01.2021
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը կարծում է, որ քաղաքական գործիչը չի առաջադրվի 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, գրում է Politico թերթը: Նոյեմբերին հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Թրամփը պատրաստվում է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2024 թվականին: Սակայն, ըստ թերթի աղբյուրների, նա սկսել է հրաժարվել այդ մտքից, քանի որ ստիպված կլինի հրապարակել լրացուցիչ […]
19:19 10.01.2021
Ղրղզստանում հանրաքվեին քվեարկողների ավելի քան 80% -ը կողմ է կառավարման նախագահական ձևին, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Քվեաթերթիկների 50% -ի մշակման արդյունքների համաձայն՝ ընտրողների 81,4% -ը կողմ է կառավարման նախագահական ձևին: Ինչպես արդեն հայտնել ենք, Ղրղզստանում այսօր անցկացվել է նախագահի ընտրություն և երկրում կառավարման ձևը որոշելու հանրաքվե։ Նախագահի ընտրության նախնական […]
18:45 10.01.2021
Ղրղզստանում, ըստ ընտրատեղամասերի 47% -ի մշակման արդյունքների, նախագահի թեկնածուներից առաջատարն է Սադիր Ջափարովը, նա ունի ձայների 73,04 տոկոսը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Հաջորդ թեկնածուն հավաքել է ձայների 5% -ը: «Այսինքն ՝ տարբերությունը մեծ է», – նշել են ԿԸՀ-ում: Ինչպես արդեն հայտնել ենք, Ղրղզստանում այսօր անցկացվել է նախագահի ընտրություն և […]