10:15 30.11.2024
Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ փոքրամասնությունների, ադրբեջանաբնակ շրջաններում ընտրություններին մշտապես ներգրավված է լինում կա՛մ Ադրբեջանի կառավարական շրջանակը, կա՛մ Վրաստանում ամենախոշոր ներդրող Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանում անցկացված ընտրական բոլոր գործընթացներում և քարոզարշավների ժամանակահատվածում ադրբեջանական կողմի անուղղակի ներգրավվածությունը կարևոր է եղել իշխող կուսակցության համար։ Ընդդիմությունն, իր հերթին, փորձել է այդ ընտրազանգվածին մոբիլիզացնել իր շուրջը։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» («ՄԱՇ») կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Նա կոչ էր արել չվախենալ ոչ մի բանից և քվեարկել 5-րդ համարի օգտին։ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ձեր ձայնը որևէ կարևորություն չունի, կամ կառավարությունն իմանալու է, թե ում եք ձայն տվել»,- ասել էր Սաակաշվիլին։
Քվեաթերթիկների լցոնման միջադեպի վերաբերյալ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե «ամոթալի է ազգային փոքրամասնությանն օգտագործել ընտրությունները կեղծելու համար»։ Հատկանշական էր, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ադրբեջանի միջնորդությամբ տեղի ազգային փոքրամասնությունը սատարել էր հենց Զուրաբիշվիլիին։
Վրաստանում վերջին շրջանում անցկացված գրեթե բոլոր ընտրական գործընթացների ժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ադրբեջանը, մասնավորապես՝ SOCAR ընկերության միջնորդությամբ, ներգրավված է լինում ինչպես իշխանամետ ներկայացուցիչների առաջադրման, այնպես էլ՝ քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուների սատարման գործընթացին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները 2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն լուսաբանում էին իշխող կուսակցության շարքերում ընդգրկված ադրբեջանցի պատգամավորներին՝ չանդրադառնալով ընդդիմության թեկնածուներին։ «Վրացական երազանք»-ի ադրբեջանցի պատգամավորների նախընտրական քարոզարշավները տեղում լուսաբանում էր ադրբեջանական Azertac լրատվական գործակալությունը։ Հաղորդումներից մեկի ժամանակ բացահայտ կոչ էր եղել քվեարկել «Վրացական երազանք»-ի օգտին։ Վրաստանում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բարձրաձայնել էին այս թեման՝ մեղադրելով Ադրբեջանին Վրաստանի ընտրություններին միջամտելու համար։
Այսպիսի միջադեպերը նորություն չեն Վրաստանում։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմը լրատվամիջոցների, SOCAR-ի կամ ազդեցիկ այլ գործիչների միջոցով էթնիկ ադրբեջանցիներին մշտապես ուղղորդել է սատարել իշխող ուժին։
Վրաստանում ապրող ադրբեջանցի վերլուծաբան Քամրան Մամադովը նշել էր, որ «Միացյալ ազգային շարժում»-ն ավելի լավ վերահսկողություն ուներ և օտարերկրյա օգնության կարիք չուներ։
Փաստորեն, Ադրբեջանն անուղղակի դերակատարություն ունի Քվեմո Քարթլիում ընտրությունների գործում։ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ՄԱՇ»-ի թեկնածուն Ահմադ Իմամգուլիևն էր, իսկ «Վրացական երազանք» կուսակցությանը՝ Թամազ Նավերիանին։ Ընտրությունների առաջին փուլից հետո Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև այդ երկրի կառավարության անդամներից մեկն այցելել էին Մառնեուլի, հանդիպել տեղացիների հետ։ Այն ժամանակ Նավերիանին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ այցելությունը վկայում է, որ վերջիններս սատարում են իրեն և «Վրացական երազանք»-ին։ Դեսպանի և նախարարի այցելությունից հետո տեղի ադրբեջանցիների հետ հանդիպել էին նաև SOCAR-ի ներկայացուցիչները։
Նմանօրինակ դեպք էր գրանցվել նաև 2018 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Այդ ժամանակ «Վրացական երազանք»-ը սատարում էր ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ «ՄԱՇ»-ի թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր։ Ընտրություններից 5 օր առաջ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Մառնեուլի։ Այդ ժամանակ ընդդիմադիր գործիչները հայտարարել էին, թե մտավախություն ունեն, որ 2016 թվականի նման ադրբեջանական կողմը կարող է ներգրավված լինել ընտրական գործընթացին։
2019 թվականի ապրիլին՝ ՏԻՄ ընտրություններից 1 ամիս առաջ, Մառնեուլի էին այցելել ադրբեջանական և վրացական կառավարությունների անդամներ, Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանը։ Առիթն «Ինտեգրացիոն կենտրոն»-ի բացումն էր, սակայն, մի քանի օր անց, ադրբեջանական մեդիան հրապարակել էր Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում Զաուր Դարգալիի սատարման մասին։ Ադրբեջանական կողմը հերքել էր ընտրություններին ներգրավված լինելու մասին պնդումները, սակայն տեղի ակտիվիստները շեշտում էին, որ Բաքվի ներգրավվածությունը Վրաստանի այդ շրջանում դարձել է համակարգի մի մաս։
Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հետ Մառնեուլիում էր նաև 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ։ Պաշտոնական պարզաբանումն այս անգամ գազաֆիկացման նախագծերին ծանոթանալն էր։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Աբդուլաևը և Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միասին ներկա էին Մառնեուլիի գյուղերից մեկում մարզահամալիրի բացման արարողությանը։ Այստեղ Ղարիբաշվիլին շեշտել էր, որ «Ադրբեջանը լոկ հարևան երկիր չէ, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր նախագծեր ենք իրականացնում»։ Ի․ Ղարիբաշվիլին շնորհակալություն էր հայտնել SOCAR-ին՝ արդյունավետ համագործակցության համար։
Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր հանդիպումներն, իրենց պաշտոնական պարզաբանումներով հանդերձ, իրականացվել են հենց նախընտրական շրջանում։ Վրաստանում SOCAR-ի աջակցությամբ նոր ենթակառուցվածքների շահագործումը, նախագծերին ծանոթանալը նույնպես համընկել են ընտրական գործընթացների հետ»,-նշված է հոդվածում։
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
10:10 04.05.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
09:59 04.05.2025
Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»: ...
00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...