13:44 07.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թվականի հունվարին Դամասկոս կատարելիք այցի կազմակերպումը կրթական լավ գործիք է և ավելի ուժեղ թրիլլեր, քան Հոլիվուդինն է, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Եթե նկարահանես մանրամասն և ամբողջ բացահայտմամբ, ապա դա կարող է լինել մի կողմից շատ լավ դասագիրք և ձեռնարկ՝ առանց բացառության բոլոր ծառայությունների այսպիսի տեսակի աշխատանքների կազմակերպման […]
13:00 07.01.2021
Ըստ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 23 541-ով: Այսպիսով, ամբողջ ժամանակ երկրում գրանցվել է հիվանդության 3 332 142 դեպք: Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում հիվանդության հետևանքով հաստատվել է 506 մահ, ամբողջ ընթացքում՝ 60 457: Այս ընթացքում COVID-19- ից բուժված և դուրս գրված մարդկանց թիվն ավելացել […]
12:53 07.01.2021
Կապիտոլիումում անկարգությունների և Վաշինգտոնում պարետային ժամ մտնելու ֆոնին Կոնգրեսը հաստատել է Ջո Բայդենի ընտրությունը որպես Միացյալ Նահանգների նախագահ: Բայդենը ստացել է ավելի քան 270 Կոնգրեսով հաստատված ընտրիչների քվե: Քննարկումն ընթացել է Վաշինգտոնում աննախադեպ անկարգությունների ֆոնին։ Ինչպես արդեն հայտնել ենք, Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։
12:49 07.01.2021
SANA գործակալությունը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի կադրերը, որոնք ետ են մղել Դամասկոսի վրա հրթիռային հարվածը: Ըստ սիրիական բանակի՝ Իսրայելը Գոլանի բարձունքներից հարվածներ է սկսել Սիրիայի հարավում: Միաժամանակ հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, ասում են զինվորականները: Սա Իսրայելի կողմից սիրիական տարածքի դեմ առաջին հարվածը չէ: Այսպիսով, դեկտեմբերի 30-ին իսրայելցի զինվորականները […]
09:54 07.01.2021
Մի շարք երկրների դիվանագետներն ու քաղաքական գործիչներն անհանգստություն են արտահայտել Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ և իշխանության խաղաղ փոխանցման կոչ արել։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վաշինգտոնում տեղի ունեցածն անվանել է հարձակում ԱՄՆ ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա։ «Ողջ աշխարհի աչքի առաջ ամերիկյան ժողովրդավարությունը հայտնվել է պաշարման մեջ։ Դա աննախադեպ հարձակում է ԱՄՆ ժողովրդավարության, ինստիտուտների […]
01:35 07.01.2021
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված ցուցարարներին, և նրանց խաղաղության ու կարգապահության կոչ արել ։ «Մենք ունեինք ընտրություններ, որոնք գողացել են մեզանից … բայց դուք հիմա պետք է տուն գնաք։ Մենք պետք է ունենանք խաղաղություն, մենք պետք է ունենանք օրենք և կարգուկանոն: Մենք չենք ուզում, որ որևէ մեկը տուժի… Դրանք կեղծված ընտրություններ էին։ […]
00:29 07.01.2021
ԱՄՆ Կոնգրեսի շենքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ցուցարարներից մեկը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է PBS հեռուստաալիքը։ «Մենք վստահելի տեղեկություններ ունենք, որ ինչ-որ մեկը Կապիտոլիումի շենքում կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Դա համազգեստով սպա չի եղել, այնպես որ, մենք կարող ենք ենթադրել, որ վիրավորում ստացողը ցուցարար է, բայց մենք հաստատ […]
00:09 07.01.2021
Վաշինգտոնի քաղաքապետը տեղական ժամանակով ժամը 18: 00-ից պարետային ժամ է հայտարարել՝ Թրամփի աջակցության բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը: Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել գործող նախագահ Դոնալդ […]
23:37 06.01.2021
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը: «Ցուցարարները հարձակվել են Կապիտոլիումի վրա և շրջափակել Սենատի դահլիճը։ Նրանք խնդրել են մեզ մնալ ներսում», – գրել է Լենքֆորդը Twitter-ում։ Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։ Իրավապահները արցունքաբեր […]
22:59 06.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ […]
22:51 06.01.2021
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ՝ նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատման համատեղ նիստը դադարեցվել է այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունից մի շարք օրենսդիրներ այդ նստաշրջանում ներկայացրել են իրենց առարկությունները: Կոնգրեսի երկու պալատների այս ժողովի հեռարձակումն ուղիղ եթերում վարել են ամերիկյան լրատվական հեռուստաալիքները: Նիստն ընդհատվել է մեկնարկից հաշված րոպեներ անց ՝ Արիզոնա նահանգի ընտրությունների […]
21:00 06.01.2021
Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները։ Այս մասին Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Լեռնային Ղարաբաղի խորքերը: Մանրամասները՝ տեսանյութում․
20:42 06.01.2021
Անհայտ անձինք Ֆրանսիայի արևելքում գտնվող Saone-et-Loire քաղաքում հափշտակել են հարյուրավոր շիշ գինի՝ ընդհանուրը շուրջ 350 հազար եվրո արժողության։ Կողոպուտը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան Relais Château-ում։Անհայտ անձինք ջարդել են նկուղի դուռը և դուրս բերել հարյուրավոր շիշ գինի: Ազդանշանային համակարգի ձայնից արթնացած տերը դեպքի մասին զեկուցել է ժանդարմերիային, որն էլ իր հերթին պարեկ է […]
18:19 06.01.2021
Ֆրանսիան կարևորում է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պահեն միջուկային զենքի սահմանափակման պարտավորությունները: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պատասխանում Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) գրավոր հարցմանը, որը տարածվել է չորեքշաբթի օրը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «ԱՄՆ-ՌԴ սպառազինությունների վերահսկման համաձայնագիրը ռազմավարական կայունության հիմնարար բաղադրիչն է», – նշել է ԱԳՆ-ն: «Այս առումով Ֆրանսիան […]
16:57 06.01.2021
«Շատ կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունը մտավ խորհրդարան»,- ասել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կոբախիձեն: Միևնույն ժամանակ, Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ժամանակի ընթացքում միջազգային գործընկերների կոչերն է՛լ ավելի են սրվելու,և ի վերջո խորհրդարանը կդառնա բազմակուսակցական: «Մենք հասկանում ենք, որ մեր հակառակորդները նյարդայնացած են արմատական ընդդիմությունից: Այս գործընթացը սկսվել է և կշարունակվի: Խորհրդարանն անպայման կլինի […]
16:55 06.01.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ընկեր է անվանել: «Այո, ես նրան (Պուտինին) համարում եմ իմ ընկերը», – ասել է Լուկաշենկոն Նաիլա Ասքերզադեին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ նման զգացմունքներ չունի Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու նկատմամբ: Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը պատրաստվում է հարաբերություններ կառուցել Վաշինգտոնի հետ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները […]
16:35 06.01.2021
Նախորդ տարվա մարտին ԱՄՆ-ի պետական հաստատությունների նկատմամբ լայնամասշտաբ կիբերհարձակման մեջ Ռուսաստանն է կասկածվում: Նման եզրահանգում է ներկայացված ԱՄՆ հետախուզական երեք մարմինների համատեղ արված հայտարարության մեջ: Ըստ դրա՝ «Սանբըրսթ» անունը ստացած կիբերհարձակումն իրականացվել է հետախուզական տվյալներ ստանալու նպատակով: Դրա հետևանքով վնաս է հասցվել ամերիկյան մոտ պետական 10 կառույցների՝ տարածվելով մոտ 18 000 մարդու վրա: Ավելի վաղ […]
16:27 06.01.2021
Ջո Բայդենը մտադիր է Վիկտորիա Նուլանդին և Ուենդի Շերմանին նշանակել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Վիկտորիա Նուլանդը աշխատել է Օբամայի վարչակազմում: Մասնավորապես, ծառայել է որպես պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ: Նուլանդն այս անգամ առաջադրվում է որպես պետքարտուղարի տեղակալ, բայց քաղաքական հարցերով: Նշենք նաև, որ նրա անունը հայտնվել է Ռուսաստանի Դաշնության մուտքի սև ցուցակում: Դա պատասխան էր […]
15:06 06.01.2021
Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենա երկու պալատների համատեղ նիստ, որտեղ կհաստատվեն Միացյալ Նահանգների նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Զուգահեռաբար, Վաշինգտոնում նախատեսվում է Դոնալդ Թրամփի կողմնակիցների բողոքի ցույցը: Վերջին տասնամյակների ընթացքում ամերիկացի օրենսդիրների գործնականում բոլոր նման նիստերը, ըստ էության, կրել են զուտ ձևական բնույթ: Սակայն այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է: Ընտրություններում պարտված ԱՄՆ գործող […]
14:50 06.01.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պատվո լեգեոնի ասպետի կոչում է շնորհել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին ասվում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում: Հրամանագրում նշվում է, որ Բիձինա Իվանիշվիլին Միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է և Վրաստանի Հանրապետության նախկին վարչապետը: Համաձայն հրամանագրի` «այս տարի մրցանակը շնորհվել է այն մարդկանց, ովքեր զգալի ներդրում են ունեցել […]
13:22 06.01.2021
Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները, Ռիա «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր շուկայի խորքը, ինչը նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում է: Բալասանյանը հայտարարել է, որ շփման գծում ևս պարբերաբար խախտումներ են […]
09:52 06.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան […]
21:59 05.01.2021
ԱՄՆ-ի իշխանություններն ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը ՝ դրանում ներառելով մեկ ֆիզիկական անձ, ինչպես նաև 16 ընկերություններ, որոնք հիմնականում զբաղվում են պողպատի արտադրությամբ: Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ «Մետալուրգիական սեկտորն իրանական ռեժիմի համար եկամտի կարևոր աղբյուր է, որը հարստություն է բերում կոռումպացված առաջնորդներին և ֆինանսավորում չարամիտ գործունեությունը, որոնց […]
20:27 05.01.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Կրեմլի աշտարակների միջև պատերազմների» մասին լուրերը խիստ չափազանցություն է անվանել: Պեսկովի խոսքերով ՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցները կոշտ վիճում են, բայց դրանք աշխատանքային պահեր են: Վեճերի էությունը տարբեր տեսանկետներն են այն բանի շուրջ, թե ինչպես և ինչ պետք է անել, ասել է Պեսկովը։ «Կրեմլի վարչակազմը կենդանի օրգանիզմ է, որն աշխատում […]
20:13 05.01.2021
Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` […]
19:58 05.01.2021
Պարսից ծոցի երկրների ղեկավարները ՝ Սաուդյան Արաբիայում ,Արաբական պետությունների համագործակցության խորհրդի 41-րդ գագաթնաժողովի մասնակիցները, խորհրդի անդամների միասնության և Կատարի շուրջ հակամարտության ավարտի մասին գագաթնաժողովից հետո համաձայնագիր են ստորագրել:Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Կատարի և Քուվեյթի էմիրներ Թամիմ բին Համադ Ալ Թանին և Նավաֆ Ալ Ահմեդ Աս Սաբահը ,Սաուդյան Արաբիայի և […]
16:00 05.01.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրի համար բնապահպանական խնդիրների կարևորության մասին և ենթադրել, որ Աստված մարդկությանը պատժել է կորոնավիրուսային համավարակով՝ բնության նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար: «Իմ ամանորյա ուղերձի մեջ ես նշեցի էլեկտրական մեքենաների մասին, բայց հիմնական ուղերձն այն էր, որ Տերը մեզ հավանաբար կորոնավիրուսով է պատժել այն բանի համար, որ մենք կոպիտ ենք վերաբերվում […]
15:59 05.01.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է այն իրավիճակները, որոնցում դաժան է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, ցուցաբերում է խստություն: Այս մասին նա պատմել է «Ռոսիա 1» -ի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին ՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ դավաճանության կամ գողության դեպքում Պուտինը կարող է լինել դաժան ու նույնիսկ՝ անողոք: «Բացի այդ, […]
15:35 05.01.2021
«Ընդդիմությունն արդեն ներկայացված է նիստերի դահլիճում, և այսուհետ նրանք կմասնակցեն խորհրդարանական նիստերին»,- այսպես է արձագանքել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն «Հայրենասերների դաշինքի» երեք ներկայացուցիչների լիազորությունները ճանաչելու հարցին: Թալակվաձեն հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Գելա Միքաձեն, Ֆրիդոն Ինջիան և Դավիթ Զիլֆիմիանին դարձել են խորհրդարանի անդամ: Այսօր արտահերթ նիստում քվեարկվեց նրանց լիազորությունների ճանաչման հարցի համար: «Գործընկերներ, […]