15:27 05.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վրեժ լուծելու համար չի «կրակելու իր ոտքին», նրա արձագանքը մտածված է, հիմնավորված, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոտքի վրա կրակել» ինչ-որ մեկից վրեժ լուծելու համար, նրա գործելաոճը չէ: Նրա արձագանքը մտածված է, հիմնավորված»,- ասել է Պեսկովը YouTube-ի ալիքում Соловьев Live-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով արտասահմանյան գործընկերների գործողություններին Պուտինի արձագանքի […]
14:36 05.01.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինից լուրջ քննադատության է բախվել և խոստովանել է, որ նման դեպքերում «միանգամից չես ուզում ապրել», դա կարող է շատ կոշտ լինել: «Ես նախագահի լուրջ քննադատությանն եմ բախվել, – ասել է Պեսկովը YouTube- ի ալիքում Соловьев Live-ի հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա […]
14:18 05.01.2021
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ տանը տիրող մթնոլորտը երբեմն իրեն խորհրդարանական քննարկումներ է հիշեցնում, բայց տնային հագեցած կյանքը նրան երջանկություն է բերում: Այս մասին նա խոսել է լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը YouTube- ի նրա ալիքում: «Մենք շատ երեխաներ ունենք, մենք ունենք մեր խորհրդարանական խմբակցությունները, շահերի […]
14:11 05.01.2021
Կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշները գրանցած երկրների ցանկը գլխավորում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Հունվարի 5-ի տվյալնրով՝ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 86 118 403 վարակակիր, հաղորդում է Worldometer-ը: 61 076 162 հիվանդ առողջացել է, իսկ 1 860 834 մարդ մահացել է: ԱՄՆ-ում այժմ կա 21 353 051 վարակակիր, 362 123-ը մահացել է, առողջացել է 12 736 […]
13:36 05.01.2021
Իրանը Ինտերպոլին է փոխանցել 48 մարդու ձերբակալելու միջնորդություն: Նրանց կասկածում են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մեջ, հայտարարել է երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Հոլյամհոսեյն Էսմանլին: Նա հիշեցրել է, որ Իրանին հաջողվել է հաստատել գեներալի սպանության համար կասկածվող 48 անձի հնարավոր մասնակցությունը: 48-ի թվում կան նաև ԱՄՆ պաշտոնատար անձինք, Իրանում ԱՄՆ-ի հրամանատարության և Պենտագոնի ներկայացուցիչներ: Էսմանլին […]
13:23 05.01.2021
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները՝ հորդորելով աջակիցներին թույլ չտալ գողանալու հաղթանակը: Թրամփը երկուշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Ջորջիայում՝ ի պաշտպանություն հանրապետական սենատորի թեկնածուներ Դեվիդ Պերդյուի և Քելի Լեֆլերի, որոնց մանդատները վիճարկում են դեմոկրատները: «Հունվարի 5-ին դուք քվեարկելու եք կարևոր ընտրությունների համար, երկիրը կախված է ձեզանից, ամբողջ աշխարհը […]
12:23 05.01.2021
Միացյալ Նահանգների քաղաքացիները 2000 դոլար աջակցություն կստանան համավարակի ժամանակ՝ պայմանով, որ դեմոկրատները վերահսկողություն ստանան Սենատի նկատմամբ: Այս մասին հունվարի 4-ին հայտարարել է նորընտիր նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Ջորջիայում իր կողմնակիցների առջև: Բայդենը կոչ է արել սատարել դեմոկրատ սենատորների թեկնածուներ Ջոն Օսոֆին և Ռաֆայել Ուորնոքին: «Եթե Ջոնին և Ռաֆայելին ուղարկեք Վաշինգտոն, ապա կհանձնվեն 2000 դոլարի […]
11:25 05.01.2021
ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի ընկերներ, հայրենակիցներ վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկանում եմ, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների արտերկիր տեղափոխման և արտերկրում բուժօգնությունը շարունակելու նպատակով սոցիալական ցանցերում դրամահավաքներ են կազմակերպվում: Հարկ եմ համարում նշել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ […]
22:23 04.01.2021
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում արձագանքել են ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, ըստ որի ՝ սահմանագծման-սահմանազատման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչին հանձնարարվել է հաստատել Վրաստանի և Վրաստանի բռնազավթված տարածքների հետ սահմանները: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը հարգել միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, դուրս բերել օկուպացիոն զորքերը Վրաստանի բռնազավթված տարածքներից և ապաբռնազավթել նշված տարածքները: «Ռուսաստանի […]
21:09 04.01.2021
44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել: Հոդվածում նա անդրադարձել է պատերազմի պատճառներին, խոսել նախորդ 30 տարիների ընթացքում ԼՂ հարցի կարգավորման գործընթացի մասին և խոստացել հետագայում ըստ անհրաժեշտության պատմել պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, ետպատերազմական իրադարձությունների, Հայաստանի և Արցախի ապագայի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:19 04.01.2021
Արտակ Թովմասյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին․ «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք շնորհավորել Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ Ձեզ, որ 2021 թվականը դառնա ծաղկունքի, բարեկեցության եւ նպատակների իրականացման տարի։ Պարո՛ն նախագահ, նախ և առաջ հայտնում եմ Ձեզ իմ խորին հարգանքն ու հատուկ երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Դուք արել […]
19:00 04.01.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է […]
18:37 04.01.2021
Հունվարի 3-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանը այցելել են մարզի Շուռնուխ գյուղ:Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ «Ուշադրության կենտրոնում գյուղում ստեղծված իրավիճակն է ու հակառակ կողմին անցած 11 տների բնակիչների տեղավորման խնդիրը․ դրան ժամանակավոր լուծում տալու համար երեկ գյուղ տեղափոխվեց 2 տնակ (երեք սենյականոց), որը հատկացրել է «Վարարակն» ՓԲ ընկերության ղեկավարը: Բնակիչները […]
18:35 04.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում «Տելագրամի»-ի ալիքներից մեկից տարածվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանական կողմը հայ զինվոր է առևանգել: «Արմենպրես»-ին ՊՆ-ից հայտնել են՝ «Ապատեղեկատվություն է: Նման բան չկա»:
18:20 04.01.2021
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժումը»։ Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր կորուստները շարունակվում են: Այժմ հերթը հասել է Շուռնուխին: 1988 թվականի Սումգայիթյան դեպքերից հետո, երբ հայ ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցավ սարսափելի կոտորած, և մենք ականատես եղանք, որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ բանակը (այն ժամանակ՝ […]
16:00 04.01.2021
Իրանը Ֆորդոյում միջուկային օբյեկտում ուրանի 20% հարստացման գործընթաց է սկսել, ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին: Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնված «Պատժամիջոցները վերացնելու ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20% և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն (սա զենքի տեսակ է համարվում): «Իրանի նախագահը մի քանի օր առաջ հրամայել է սկսել հարստացումը […]
14:32 04.01.2021
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինը սուտ է որակել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեթյու Փոթինջերի այն պնդումները, թե իբր SARS-CoV-2-ի արտահոսքը եղել է Ուհանի լաբորատորիայից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Փոթինջերը բարձրաստիճան պաշտոնյա է, և հակառակ սպասումներին, նա դեռ կրկնում է այս անորակ ստերն ու լուրերը», – ասել է Հուա Չունինը: Միևնույն ժամանակ, նա […]
13:53 04.01.2021
2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի մայթերի կառուցումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղով: 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվել էր դեռևս 2019 թվականին։ Ճանապարհն անմխիթար վիճակում էր գտնվում, այն երբեք չէր նորոգվել, ինչն էլ խոչընդոտում էր, որպեսզի մարդիկ թանգարան […]
21:23 03.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և անվտանգային միջավայրին վերաբերող մի շարք հարցեր:
16:20 03.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ փոխվարչապետին Ամանորի կապակցությամբ և կարևորել նրա այցը հայ-ռուսական փոխգործակցության, Արցախում իրավիճակը քննարկելու համատեքստում: ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և […]
21:43 01.01.2021
Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Երեկ` 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով […]
23:23 31.12.2020
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ուղերձ է հղել տարեմուտի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի զինակիցներ, Ավարտվում է հերթական տարին: Մեր ժողովուրդը շրջում է իր պատմության բարդագույն էջերից մեկը: 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում: Թշնամու ագրեսիան կասեցնելիս նահատակվել են մեր ժողովրդի հազարավոր զավակներ՝ իրենց զոհաբերությամբ խափանելով Արցախն ամբողջովին […]
21:04 31.12.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի’ հայրենակիցներ, Մի քանի ժամից միասին կշրջենք 2020 թվականի էջը: Մենք պատմությանը պահ կտանք մի տարեթիվ, որը բոլորիս հիշողություններում մնալու է որպես ցավալի կորուստների դժվարագույն ժամանակաշրջան: Այո՛, մենք փակելու ենք մեր պատմության այդ ցավոտ էջը, բայց երբեք չենք մոռանալու մեր սրտի ցավը, մեր հոգու […]
20:52 31.12.2020
2020 թվականը ճանապարհում ենք պատերազմների ընթացքում անմահացած մեր հերոսների հուշապուրակում, հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ «Մեր քաղաքի դիմագիծը հանդիսացող վայրերին այս տարի գումարվեց ևս մեկը, թերևս՝ ամենացավոտը։ Այսուհետ, քաղաքապետարանի հարակից պուրակ այցելելիս մեզ դիմավորելու են մեր հերոս զավակները, մեր քաղաքի պակասած լույսերը։ Բայց մենք հավատացած ենք, որ նրանք միայն ֆիզիկապես են լքել քաղաքը, իսկ […]
15:23 31.12.2020
Դեկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Երկուստեք վերահաստվեց պատրաստակամությունը ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Նախարարներ Այվազյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: […]
15:12 31.12.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրել է․ «Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ: Մարդու իրավունքների տեսանկյունից այս պնդումն ունի հետևյալ հիմքերը. 1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են: Դրանք չի […]
23:30 30.12.2020
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ: Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը: Այս մասին տեղեկացրին շարժման մամուլի ծառայությունից։ «Մարդը, որ իր գործը տապալում է, պետք է հեռանա: Տապալման պատճառների […]
23:14 30.12.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրավիրված տարեվերջյան խորհրդակցության ընթացքում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է մարզպետարանի աշխատակիցներին՝ մաղթելով առողջություն, հաջողությամբ ու ձեռքբերումներով լի աշխատանքային տարի։ «Մենք շատ բարդ ու դժվարին աշխատանքային տարի անցկացրեցինք՝ կապված նախ համավարակի սպառնալիքի, ապա նաև մեզ պարտադրված ծանր պատերազմի հետ։ Այդուհանդերձ, ծրագրված ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել շատ դժվարություններ։ […]
22:31 30.12.2020
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրենը Հովհաննես Ղազարյանը դադարեցնում է իր գործունեությունը հիմնադրամում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր բարերարներին, աջակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմիս […]
21:50 30.12.2020
Ռուսաստանը պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, երբ կողմերը պատրաստ լինեն: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում: