TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

19:33 30.12.2020

Դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի մի շարք արդիական հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են անցնող տարում ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը, հաստատել են 2021 թվականին այդ դինամիկան պահպանելու […]

̰
Վարչապետը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

19:20 30.12.2020

  Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:  

̰
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

18:59 30.12.2020

Դեկտեմբերի 30-ի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]

̰
Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ

17:46 30.12.2020

Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ լրատվական ծառայությունը: «Քննարկվեց երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։ Ընդգծվեց, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։ Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը […]

̰
2020թ. ստերջացվել և պատվաստվել է ավելի քան 3000 շուն

16:37 30.12.2020

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն ամփոփել է տարին: Գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հյուրընկալվելով նոր կառուցված և այս տարի շահագործման հանձնված կլինիկայում, ծանոթացել են պայմաններին, արձանագրել բարեփոխումները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Խոսելով հաջողությունների մասին՝ համայնքային կազմակերպության տնօրեն Հրաչյա Աղաբեկյանն ընդգծել է, որ 2020թ. ստերջացվել, պատվաստվել և բաց է թողնվել 3015 շուն՝ 2019թ. 2335 շան համեմատ: […]

̰
Վերչելիի շրջանի Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

14:50 30.12.2020

Վերչելիի շրջանի Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ «Շնորհակալություն, Բորգոսեսիա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- նշել է դեսպանությունը։ Ինչպես երեկ հայտնել ենք, Բերգամոյի շրջանի Լովերեի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը։ Հիշեցնենք, որ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո […]

̰
Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին. Ռումիանիայում ՀՀ դեսպանություն

14:02 30.12.2020

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ պետական համապատասխան կառույցների հետ կառուցողական երկխոսության արդյունքում Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին RoAid-ի կողմից տրամադրված միջոցները նախատեսված են օգնելու բարեկամ հայ ժողովրդին COVID-19 համավարակի դեմ պայքարում:

̰
Իրանում ավարտվել է ուկրաինական Boeing-ի կործանման հետ կապված հետաքննությունը

13:52 30.12.2020

Այս տարվա հունվարին Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ կապված հետաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով հանրապետության կառավարության տեղեկատվական պորտալին: «Աղետի ամփոփումը (հետաքննության) ավարտված է»,- ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ վերջնական զեկույցը ներկայացվել է ինչպես անգլերեն, այնպես էլ […]

̰
Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին

13:51 30.12.2020

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: «Կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է ՌԴ արտաքին […]

̰
Ռուսաստանը կպահպանի խաղաղությունը հետխորհրդային տարածքում

13:38 30.12.2020

«Ակնկալում ենք, որ իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում ընդհանուր առմամբ կայուն կլինի»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ դրա հիմքերը կան։ «Օրինակ` Ռուսաստանի հետևողական ջանքերի շնորհիվ հաջողվեց հրադադարի հասնել ղարաբաղյան հակամարտության գոտում։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ, լիաֆորմատ հաղթահարման համար` արդար հիմքերով […]

̰
Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն եղել

13:15 30.12.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ դեկտեմբերի 13-ին արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել շփման գծի այն հատվածում, որտեղ ռուս խաղաղապահները չեն եղել: «Մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից ձեռնարկված էներգիայով լեցուն քայլերը ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփման ընթացքում օգնեցին խուսափել միջադեպի սրումից։ Մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու զինադադարի խախտումները»,- նշել է […]

̰
Վրաստանը պատրաստ է շարունակել սահմանափակումները ևս 6 ամիս

08:46 30.12.2020

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել մինչև 2021 թվականի հունիսի 30-ը «Հանրային առողջության մասին» օրենքի փոփոխությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագծին։ Դա կառավարությանն իրավունք կտա սահմանափակումներ մտցնել կորոնավիրուսային համաճարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու: Նորմի երկարացման օգտին քվեարկել է 83 պատգամավոր: Այսպիսով, ելնելով իրավիճակից և անհրաժեշտությունից, կառավարությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, […]

̰
Շիրակի մարզում հաջորդ տարի կսկսվեն մոդուլային դպրոցների, Կապսի ջրամբարի և Ջրաձոր բնակատեղիի շինարարական աշխատանքները

21:47 29.12.2020

Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը։ Վարչություններն ամփոփել են անցնող տարվա արդյունքները։ Հաշվի առնելով համավարակն ու պատերազմական դրությունը` գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել է կատարողականների ու ցուցանիշների նվազում։ Տուժել են հատկապես համայնքներում տեղական բյուջեների հարկերի հավաքագրումները, ինչը պայմանավորված է անցնող տարվա ընթացքում աշխատատեղերի կրճատումներով ու արտագնա աշխատանքի մեկնելու սահմանափակումներով։ Քաղաքաշինության ոլորտում 31 միլիարդ դրամի շինարարական […]

̰
Ծառուկյանն ու Մարուքյանը որոշ մանրամասներ են հայտնել Փաշինյանի հետ քննարկումներից

21:15 29.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը և լսել խմբակցությունների ղեկավարների կարծիքներն ու դիրքորոշումները: Հանդիպումից հետո […]

̰
Վարչապետը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ

20:51 29.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ […]

̰
Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից

20:00 29.12.2020

ԱԺ-ն այսօր շարունակել ու ավարտել է արտահերթ նիստը: Քննարկվել է երկու հարց՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունն ու «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Էդմոն Մարուքյանը վարչապետին է ներկայացրել ԼՀԿ-ի դիրքորոշումը

19:43 29.12.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ԼՀԿ-ի դիրքորոշումը: Այդ մասին Մարուքյանը հայտնել է վարչապետի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, […]

̰
Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը

19:20 29.12.2020

Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Մինչ այս նախագծում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, նաև հաշվի են առնվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությունները, հետևաբար՝ այդ խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին: Միակ դեմ արտահայտված պատգամավորը եղել է Արման Բաբաջանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ծառուկյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ հանդիպումից

18:41 29.12.2020

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրան ասել է այն, ինչ ասել է նաև հրապարակային ելույթներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծառուկյանը հայտնել է Ազգային ժողովում: «Իմ դիրքորոշումը չի փոխվել: Ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ: Ինչ հրապարակային ասել […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմաբազա

18:36 29.12.2020

Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Վաղարշակ Հարությունյանը ծանոթացել է ռազմաբազայի ենթակառուցվածքներին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմակայանի հրամանատարությանը և անձնակազմին ստորաբաժանման կազմավորման օրվա կապակցությամբ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած ռուս զինծառայողներին։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի դերն ու […]

̰
4 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ Մեգապոլիսների 5-րդ միջազգային առարկայական օլիմպիադայից

17:42 29.12.2020

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել Մեգապոլիսների 5-րդ միջազգային օլիմպիադան, որը, Covid-19 համավարակով պայմանավորված, կայացել է առցանց ձևաչափով: Օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Երևանի թիմը հերթական անգամ գրանցել է բարձր արդյունքներ. անհատական մրցույթում մեր դպրոցականները նվաճել են 4 արծաթե, 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում արժանացել […]

̰
Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ

17:18 29.12.2020

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է, սպասվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հարցերին, թե ինչ օրակարգով է հանդիպելու վարչապետի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»: Այլ հարցերի նա չպատասխանեց՝ խոստացավ հանդիպումից հետո զրուցել լրագրողների հետ: Ավելի վաղ «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը […]

̰
Պեսկովը մեկնաբանել է Ժիրինովսկու խոսքերը Պուտինի իրավահաջորդի մասին

15:53 29.12.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իրավահաջորդի մասին քաղաքական գործիչների մտորումներն ամենից հաճախ ոչ մի հիմք չունեն և պարզապես ենթադրություններ են, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ իրավահաջորդներ կարող են դառնալ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության […]

̰
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի 2 պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման խնդիրները

15:07 29.12.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իսլամական խորհրդի մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանին և Արա Շահվերդյանին։ «Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին։ Քննարկվեցին նաև երկու […]

̰
Ինչպե՞ս է «Իմ քայլը» հիմնավորում Զոհրաբյանի լիազորությունները հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցնելու նախաձեռնությունը. քննարկում ԱԺ-ում

14:49 29.12.2020

ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստն սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկմամբ: «Իմ քայլի» պատգամավորներն են հանդես եկել նման նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով նրա մի քանի ֆեյսբուքյան գրառումների բովանդակությունը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
 Ձեր ցավն իմ ցավն է, դիկտատոր Էրդողանը չի կարող մեզ կոտրել. հայտնի թուրք բասկետբոլիստի նամակը՝ Հենրիխ Մխիթարյանին

14:01 29.12.2020

NBA-ի հայտնի բասկետբոլիստ, ազգությամբ թուրք Էնես Կանտերը, որն այժմ հանդես է գալիս «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբում, իր ինստագրամյան սթորիում սքրինշոթ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանին գրած հաղորդագրությունից: «Փոքրուց իմ լավագույն ընկերներից մեկը հայ է եղել, ու ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Իմ կարիերայի ընթացքում և NBA-ում ես ունեցել եմ գլխավոր մարզչի հայ […]

̰
Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

20:47 28.12.2020

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Անդրադարձ […]

̰
Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

20:45 28.12.2020

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիս-Կապան, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Ապօրինի ծառահատում «Դիլիջան ազգային պարկում»․ ոստիկանների բացահայտումը

20:38 28.12.2020

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Կամարինի փողոցի 30-ամյա մի բնակիչ «Դիլիջան ազգային պարկում» բոխի է ապօրինի հատել: Տեղեկությունների իսկությունը ստուգելիս ոստիկաններն ազգային պարկի «Շամախյան» տեղամասում հայտնաբերեցին ոչ միայն կտրված բոխու թաց կոճղը, այլև կասկածյալի «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի հետնամասում ծառից ստացված փայտանյութն էր: Մեքենան, վառելափայտով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի  նորանշանակ դեսպանին

19:59 28.12.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն Կոնյուկին մեր երկրում ստանձնած առաքելության կապակցությամբ և մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին նպաստող բեղմնավոր գործունեություն:   Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր […]

̰
BACK_TO_TOP