TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես իմ էությունից ու արժեքներից երբեք չեմ հրաժարվելու․ Արտակ Բեգլարյան

15:46 22.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՀ ՄԻՊ-ը ԱՀ Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմումը: «Նշեմ, որ շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ մեկշաբաթյա ժամկետում չեմ ներկայացրել երկրորդ դիմումս և Ազգային ժողովի նախագահը հանդես չի եկել հայտարարությամբ: Հրաժարականս պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով, որին համաձայնվել եմ […]

̰
Պուտինը ստորագրել է նախկին նախագահի ցմահ սենատոր լինելու իրավունքի մասին օրենքը

15:41 22.12.2020

Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դաշնության խորհրդի ձևավորման կարգի մասին օրենք, համաձայն որի՝ նախագահն իր լիազորությունների ավարտից հետո իրավունք է ստանում դառնալ սենատոր և հավակնել ցմահ քվոտայի: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում և արդեն ուժի մեջ է մտել: Օրենքի նոր տարբերակի հեղինակը, որը մշակվել է Սահմանադրության մեջ ընդունված փոփոխությունների իրականացման համար, հենց Պուտինն […]

̰
Գայանե Մելքոմ Մելքոմյանը դարձավ Երևանի փոխքաղաքապետ

14:59 22.12.2020

34 կողմ մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ։ Հայտնի, է որ Մելքոմյանի թեկնածությունն այսօր առաջադրվել է ավագանու նիստի ժամանակ: Գայանե Մելքոմյանն ասել է, որ իր աշխատանքով կաշխատի ապացուցել նաև Խաչատրյանին, որ սխալվում է: Ինքը մասանգիտությամբ իրավաբան է և կարծում է, որ անհրաժեշտ է, որ քաղաքապետն ունենա մասնագիտությամբ իրավաբան տեղակալ: […]

̰
Թրամփը մրցանակներ է տվել Աբեին, Մոդիին և Մորիսոնին

14:15 22.12.2020

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի քաղաքական գործիչների պարգևատրել է ամերիկյան հեղինակավոր «Պատվո  լեգիոն» մրցանակով, գրել է Ազգային անվտանգության խորհուրդը թվիթերյան էջում: Մրցանակները հանձնել է նրա օգնականը ազգային անվտանգության գծով՝ Ռոբերտ Օ՛Բրայանը: Մրցանակ է տրվել Ճապոնայի վարչապետ Սինձո Աբեին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Ավստրալիայի վարչապետ Սթոք Մորիսոնին: Մրցանակները փոխանցվել են այդ երկրների դեսպանների […]

̰
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակված երեխաների ռեկորդային թիվ

13:47 22.12.2020

ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավարակակիր երեխաների ռեկորդային թիվ,- գրել է մանկական թերապևտների ամերիկյան ակադեմիան դեկտեմբերի 21-ին: «Դեկտեմբերի 10-17-ը ԱՄՆ-ում հայտնաբերվել է 182 018 կորոնավիրուսով վարակված երեխա: Համավարակի սկզբից մինչև օրս դա ռեկորդային ցուցանիշ է»,- գրված է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 1.8 մլն երեխայի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս: ԱՄՆ-ը նախկինի պես զբաղեցնում […]

̰
Զարիֆը հայտնել է միջուկային գործարքը պահպանելու Եվրոպայի վերջին հնարավորության մասին

12:37 22.12.2020

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Եվրոպան միջուկային գործարքը փրկելու վերջին հնարավորությունն ունի: Երկուշաբթի օրը արտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել միջուկային գործարքին մասնակից երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան) տեսակոնֆերանսը, որից հետո կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու գործարքին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձին: «Նախարարական հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ եվրոպական եռյակը (Մեծ Բրիտանիա, […]

̰
«Լույս» խմբակցության՝ կառավարության հրաժարականի պահանջով հարցը չմտավ ավագանու օրակարգ

12:32 22.12.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկել է քվեարկության դնել իրենց կողմից ներկայացված նախագծի օրակարգ մտցնելու հարցը: Խոսքը վերաբերում է վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին։ «Դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, և այդ մեխանիզմներից մեկը Երևանի ՏԻՄ օրենքի 22-րդ դրույթով սահմանված օրենքն է, ըստ որի՝ ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի […]

̰
Արա Այվազյանը հանդիպել է  Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ

23:04 21.12.2020

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և Հայաստանում ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարների հետ` քննարկելու ՀՀ-ՄԱԿ համագործակցության հեռանկարը, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության ցուցաբերումը և COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու միջոցները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:  

̰
Պուտինը հաստատել է ՌԴ պետխորհրդի նոր կազմը

22:41 21.12.2020

Պետխորհրդի կազմի մեջ են մտել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը,, Պետդումայի և Դաշնային խորհրդի խոսնակներ Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն, նախագահները, նախագահի վարչակազմի մի մասը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները և նահանգապետերը։

̰
Դավիթ Մանուկյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից

18:25 21.12.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Դավիթ Մանուկյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Դավիթ Մանուկյանին 2020 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում թույլ չեն տվել գեթ մեկ լուրջ միջադեպ. Շոյգու

15:59 21.12.2020

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում թույլ չեն տվել գեթ մեկ լուրջ միջադեպ, РИА Новости-ի փոխանցմամբ նշել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Նոյեմբերի 10-ից, եռակողմ պայմանագրերի համաձայն, Ռուսաստանի ռազմական զորախումբը հաջողությամբ իրականացնում են գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Սեղմ ժամկետներում ռուսական զորքերի խմբավորումը տեղակայվել է նշանակված վայրերում և սկսել է առաջադրանքներ կատարել 23 դիտակետերում: Մինչ օրս ոչ մի […]

̰
Պուտինը ռուս խաղաղապահներին անվանել է Ղարաբաղում անվտանգության երաշխիք

15:51 21.12.2020

Ռուս խաղաղապահները դարձել են Ղարաբաղում անվտանգության երաշխավոր. նրանք վտանգում են իրենց կյանքը խաղաղ կյանքի վերկանգնման համար, հայտնում է РИА Новости-ն։ «Նոյեմբերի 10-ից ի վեր ռուս խաղաղապահները դժվար առաքելություն են սկսել Լեռնային Ղարաբաղում: Նրանց ներկայությունը դարձել է ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերի կատարման երաշխիք»,- ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում: Նա պարզաբանել է, որ ռուս […]

̰
Պուտինը կոչ է արել արագ արձագանքել Ռուսաստանի սահմանների մոտ հրթիռների տեղակայմանը

15:29 21.12.2020

Անհրաժեշտ է օպերատիվ կերպով արձագանքել ՌԴ-ի սահմանների մոտ արևմտյան երկրների կողմից հրթիռների տեղադրմանը, հայտնում է РИА Новости-ն։ Ռուսաստանը մտադիր չէ միջանկյալ և ավելի փոքր հեռահարության հրթիռներ տեղակայել երկրի եվրոպական մասում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում, բայց անհապաղ կարձագանքի արևմտյան երկրների կողմից իրենց սահմանների մոտ հրթիռների տեղակայմանը, հայտնել է Վլադիմիր Պուտինը։ «Մենք մտադիր չենք արտադրել […]

̰
Քրեական գործեր՝ արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով

14:39 21.12.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական […]

̰
Սպանություն Արարատի մարզում․ կասկածյալը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր հյուրը ենթադրաբար մահացել է

14:03 21.12.2020

Դեկտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արտաշատ քաղաքի բնակիչ 55-ամյա Կարեն Ջ․-ից, որը հայտնել է, թե տանը հյուր ունի, ու նա 30 րոպե է չի արձագանքում ու, կարծես՝ մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղեկությունը փոխանցել են […]

̰
Նրանք չպետք է այնտեղ լինեն. Մոսկվան Բաքվին հիշեցրել է ԼՂ-ում զինյալների մասին

13:56 21.12.2020

Ծայրահեղական վարձկանները չպետք է լինեն Լեռնային Ղարաբաղում: Դեկտեմբերի 21-ին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: «Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններին արձանագրված փաստ է, ինչը միայն մենք չէ, որ հաստատել ենք»,- ասել է արտգործնախարարը: «Վարձկանների թիվը կազմում էր մոտ երկու հազար: Մենք հենց սկզբից մտահոգություն հայտնեցինք ջիհադիզմի գաղափարախոսությունը […]

̰ ̰ ̰
Ակտիվ սեռական կյանքով ապրելը օգտակար է առողջության համար

23:57 20.12.2020

Բժիշկների համոզմամբ` սեռական հարաբերությունը բարձրացնում է  տրամադրությունը, ամրացնում իմունային համակարգը, նվազեցնում զարկերակային արյան ճնշումը և բարելավում սրտի աշխատանքը, գրում է The Times of India-ն: Հետազոտողներն ուսումնասիրել են 65 տարեկան 1120 տամարդու և կնոջ: Պարզվել է, որ կանոնավոր սեռական հարաբերություն ունենալը նվազեցնում է սրտի հետ կապված խնդիրների առաջացումը: Ակտիվ սեռական կյանքը նաև ավելացնում է օրգանիզմի դիմադրողականությունը […]

̰
Ջո Բայդենը ներկայացրել է իր վարչակազմի նոր անդամներին

21:48 20.12.2020

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է իր վարչակազմի նոր անդամներին, որոնք զբաղվելու են կլիմայի և էներգետիկայի հարցերով, հաղորդում է Reuters-ը: Եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի Բայդենի առաջարկած կառավարության կազմը, Մայքլ Ռիգանը կդառնա առաջին սևամորթը, որը կգլխավորի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը: Բացի այդ, Բայդենն առաջարկել է Ջինա Մաքքարթին, որն աշխատել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը կընդունի շրջափակման մեջ մնացած զինծառայողների հարազատներին

13:45 20.12.2020

Շիրակի մարզից մեկնած և Արցախի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում գերեվարված կամավորականների և պահեստազորայինների հարազատները երեկ գիշեր կրկին հավաքվել են մարզպետարանի շենքում և պահանջել հանդիպում մարզպետի ու մարզից ընտրված պատգամավորների հետ: Հարազատները պահանջել են ստույգ տեղեկություններ հայտնել կամավորների գտնվելու վայրի և կարգավիճակի վերաբերյալ։ Նրանք նշել են, որ մինչ այժմ որևէ հստակություն չկա այս հարցում և […]

̰
Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք. Արտակ Զեյնալյան

10:09 20.12.2020

Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Պատասխանելով հարցին՝ մոտավոր ինչքա՞ն գերի ունենք Ադրբեջանում, Զեյնալյանը պատասխանել է․ «Վախենում եմ, որ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները չգիտեն ողջ ճշմարտությունը, թե ինչքան զինծառայող է գերեվարվել իրենց զինծառայողների կողմից»։

̰
Բագրևանդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ հյուրասենյակն այրվել է

22:40 19.12.2020

Դեկտեմբերի 19-ին` ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում՝ «Ռոյալ» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրևանդ թաղամասի 17-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները հավաք են անցկացրել, հետո մասնակցել  հոգեհանգստի  կարգի՝ ի հիշատակ պատերազմում նահատակվածների

18:15 19.12.2020

Ընդդիմադիր կուսակցություններն այսօր կարճ հավաք են անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Հավաքը սկսվել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանի աղոթքով: Այնուհետև ելույթներ են ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Վերջինս խոսել է ժողովրդի երազանքների ու պատերազմի մասին: Մանուկյանը ասել է, որ պատերազմը կարող էր և չլինել, […]

̰
Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Նաիրա Զոհրաբյանի դեմ

14:58 19.12.2020

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, հայցվորը պահանջում է վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել: Հայցը […]

̰
Պետական ​​դուման Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումն անվանել է արևելյան խորամանկություն

12:45 19.12.2020

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը Ղրիմի հարցում Թուրքիայի աջակցությունը Կիևի իշխանություններին համարում է արևելյան խորամանկություն, քանի որ, ըստ նրա, թուրքական կողմը չի խառնվելու Ռուսաստանի ներքին գործերին: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Կիև կատարած այցի ժամանակ ասել էր, որ Թուրքիան չի ճանաչում «Ղրիմի բռնակցումը», աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, թուրքական կողմը ցանկություն հայտնեց օգնել Ղրիմի […]

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 29 աճյուն, 2-ը՝ քաղաքացիական անձինք են. News.am

11:35 19.12.2020

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին News.am -ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել, որոնցից 2-ը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի […]

̰
Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում  կիրականացվի զենք-զինամթերքի վնասազերծում

11:12 19.12.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը: Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն:

̰
Վրացի քաղաքագետը գնահատել է ընտրություններին Սաակաշվիլիի կուսակցության մասնակցությունն արգելելու փորձը

10:36 19.12.2020

«Գտնում եմ, որ սա առաջին հերթին քայլ է դեպի ավտորիտարիզմ: Ինչպես գիտենք, «Միացյալ ազգային շարժումը» հիմնական ընդդիմադիր կուսակցությունն է, որին աջակցում է ընտրողների 25% -ից ավելին: Ըստ այդմ, կարող ենք ասել, որ օրենսդրական նախաձեռնությունը ոչ մի կերպ չի նպաստելու Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Այն չունի իրավական հիմք», – ասել է վրացի քաղաքագետ Նիկա Չիտաձեն Sputnik […]

̰
Կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդաժողովը. hատուկ անդրադարձ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային

23:32 18.12.2020

Հեռավար կարգով կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, հոր մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, դրա հետևանքներին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP