12:55 25.12.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ աշխատակազմը ներգրավված է հետպատերազմական սոցիալական հետևանքների մեղմացմանը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ «Արցախի հաշվառում ունեցող քաղաքացիները կստանան 68 հազար դրամ փոխհատուցում, ևս 15 հազար կտրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր չունեն սեփականություն: Մոտ 90 հազար քաղաքացի օգտվել է այս ծրագրից, 6.5 մլրդ դրամի […]
11:38 25.12.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու՝ Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը: Դատարանը մերժել է միջնորդությունը: Հիշեցնենք՝ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել առևանգման հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում Փարամազյանին պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող ռեստորանի տարածքում համայնքի ղեկավարի և […]
20:22 24.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են […]
19:47 24.12.2020
Շարունակելով քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական […]
19:41 24.12.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
19:20 24.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերն ու նրանց աջակիցներն առավոտյան տասից շրջափակել էին կառավարության շենքը՝ գործադիրի հերթական նիստի օրը վարչապետի ու նախարարների մուտքն ու ելքը շենք սահմանափակելու համար: Նրանք մյուսներին ևս կոչ են արել միանալ իրենց: Շենքի շուրջ ոստիկանները պահպանություն են իրականացնել: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին մեղադրել են, որ իրենց պայքարին չեն միանում: Ոստիկանության ներկայացուցիչները […]
19:13 24.12.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու՝քննչական կոմիտեի միջնորդության քննությունը: Հիշեցնենք՝ Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ առևանգման հատկանիշներով: Ըստ մեղադրանքի 2020 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում Փարամազյանին պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող ռեստորանի տարածքում համայնքի […]
19:10 24.12.2020
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանը համախմբված բողոքի ակցիաներ անցկացնելու կոչով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․ Հարգելի՛ հայրենակիցներ, մեր հայրենիքն ու ազգն այս պատմական օրերին կանգնած են գոյատևման վտանգի առաջ` գոյատևման՝ իբրև պետություն, իբրև ազգ, իբրև հայ։ Կրճատված են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմանները, կործանված են հազարավոր ճակատագրեր։ Որբացած են նույնքան […]
17:48 24.12.2020
100-ից ավելի մարդ է զոհվել Եթովպիայի արևմուտքում գյուղերից մեկի վրա զինված խմբավորման կողմից հարձակման հետևանքով: Զինված բախումները շարունակվում են մեկ ամսից ավելի: Ի պատասխան՝ իրավապահները վերացրել են 42 կասկածյալի, որոնցից առգրավել են նետ ու աղեղները,- հաղորդում է Reuters-ը: Հիշեցնենք՝ Բեկոջի գյուղը դեկտեմբերի 23-ին՝ առավոտյան 06։00-ին հարձակման էր ենթարկվել: Չարագործները գնդակահարել էին իրենց ճամփին բոլոր պատահածներին, […]
16:30 24.12.2020
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին: Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, […]
16:00 24.12.2020
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացնել այս պահին դեռևս մշակման փուլում գտնվող նախագծի մասին, որով նախատեսվում է չեղարկել ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը: «Առաջարկում ենք տվյալ հարցի երկու կարգավորում՝ առաջինը դա մի […]
15:59 24.12.2020
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության հավանության արժանացած 2 նախագծերի վերաբերյալ, որոնք ընդգրկվելու են ԱԺ արտահերթ նիստում: «Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որով կարգավորել ենք մի շարք հարաբերությունները: Այն հնարավորություն կտա մարտական գործողություններին մասնակցած […]
15:56 24.12.2020
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության հավանության արժանացած 2 նախագծերի վերաբերյալ, որոնք ընդգրկվելու են ԱԺ արտահերթ նիստում: «Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որով կարգավորել ենք մի շարք հարաբերությունները: Այն հնարավորություն կտա մարտական գործողություններին մասնակցած […]
15:55 24.12.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին: «Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի […]
15:53 24.12.2020
Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումների սկզբից անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցի ձնամաքրման ամբողջ տեխնիկան՝ 51 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։
15:35 24.12.2020
ԱՄՆ-ի Կոնգրեսը 130 միլիոն դոլարով ավելացրել է Հակահրթիռային պաշտպանության գործակալության բյուջեն՝ 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին)՝ երկու շաբաթ առաջ հավանության արժանացած ռազմական բյուջեի շրջանակում: Այդ լրացուցիչ միջոցները, ինչպես դեկտեմբերի 23-ին հայտնել է Defence News թերթը, կհատկացվեն արբանյակների նոր խմբաքանակի ստեղծման համար, որոնք ունակ կլինեն հսկելու հիպերձայնային զենքի տեղափոխությունները: «Ցածր ուղեծրում գտնվող արբանյակները կտրամադրեն […]
15:11 24.12.2020
ՆԱՏՕ-ի ռազմանավերը սկսել են շատ ավելի հաճախ մուտք գործել Սև, Բալթյան և Բարենցի ծովեր, իսկ ԱՄՆ ռազմական ավիացիան ակտիվացել է Ռուսաստանի սահմանների մոտ, նշել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: «Սև, Բալթյան և Բարենցի ծովեր ՆԱՏՕ-ի նավերի կողմից բազմիցս ավելացված մուտքերի քանակը տագնապալի է: Ավելացել է նաև ԱՄՆ ռազմական ավիացիայի թռիչքների թիվը»,- […]
14:26 24.12.2020
Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունները ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեն, սադրանքների թիվն աճում է, ասել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: «Դաշինքի զորքերի պատրաստման գործողություններն իրականացվում են հստակ արտահայտված հակառուսական ուղղվածությամբ, որում ավելի ու ավելի են ներգրավվում կառույցի մեջ չմտնող երկրները: Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ գործողությունների աճ կա»,- ասել է Գերասիմովը արտասահմանյան կցորդների […]
11:47 24.12.2020
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել այն փոփոխությանը, ըստ որի՝ մարտական գործողություններին մասնակցածները հատուցում կստանան հիմնադրամից: «Հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված, և այդ ժամկետը կրճատում ենք՝ դարձնելով երեք ամիս», – նիստի ժամանակ […]
23:01 23.12.2020
ՀՀ կառավարությունը նախատեսում է Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապ օգնության մեքենա նվիրաբերել Արցախին: Այս մասին գործադիրի որոշումը ներառված է դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում: «ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է թվով […]
21:00 23.12.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարությանը վերաբերող հարցին․ Հարց․ Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելություն ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ փաստացի մատնանշելով վերջինիս ապակառուցողական մոտեցումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին:Ինչպիսի՞ն կլինեն ձեր […]
20:10 23.12.2020
Ի՞նչ մարտահրավերների առաջ է հիմա կանգնած Հայաստանը և ինչպե՞ս պետք է հաղթահարել դրանք։ Այս հարցերին է այսօր անդրադարձել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա ներկայացրել է նաև այն լուծումները, որոնք իրենց քաղաքական ուժի կարծիքով կթեթևացնեն ստեղծված իրավիճակը։ Մանրամասները՝ տեսանյութում․
19:15 23.12.2020
Օրվա երկրորդ կեսից հետո մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր տասնյոթ կուսակցությունների ու նրանց աջակիցների հավաքը: Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը և այլք: Օհանյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում փորձառու մարդկանց կարիք կա: Այնինչ, նշանակումներն […]
17:45 23.12.2020
Այսօր ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը: Մինչ հարցաքննությունը լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ տեղյակ չէ հարցաքննության հրավիրելու պատճառների մասին, միայն նշել է, որ դա, թերևս, կապված է իր քաղաքական հայացքների հետ: Հարցաքննության ավարտին, ինչպես նրա շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանն է հայտնել, Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել 8 ամիս առաջ […]
14:16 23.12.2020
Պաշտպանն անդրադարձել է իր իրավասությանը չվերաբերող հարցերի շահարկումներին․ «Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ հարկ ենք համարում հատուկ պարզաբանում անել՝ Եթե ինչ-որ մեկը, ով չունի որևէ պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով ու այդ անձը սպառնում է մեկ այլ կոնկրետ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար անձի կամ բռնություն է գործադրում նրա նկատմամբ, ապա […]
14:11 23.12.2020
ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունն ընդլայնել է Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադ Ասմայի կնոջ դեմ պատժամիջոցները և սահմանափակումների ցուցակում ավելացրել է նրա չորս մերձավոր ազգականներին: Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Պետդեպարտամենտը լրացուցիչ պատժամիջոցներ է մտցնում Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի դեմ՝ սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը […]
13:22 23.12.2020
Երևանի ավագանին օրը սկսել է քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկմամբ: Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը նախ ընդհանուր դրույթներն է ներկայացրել՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով շուրջ 92 մլն դրամ, ծախսերի գծով՝ շուրջ 100 մլն դրամ, դեֆիցիտը՝ մոտ 8 մլն դրամ։ Հարց է հնչել պարգևավճարների մասին, թե որքան է դրանց բյուջեն 2021-ին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 22.12.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ այսօր ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ «Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ․ Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը։ Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, շնորհակալություն հայտնեցի գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և […]
20:14 22.12.2020
Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության […]