15:53 28.12.2020
Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել, կամ ում նկատմամբ, կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։ […]
15:41 28.12.2020
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը որոշել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ վստահ է Спутник V-ի անվտանգության հարցում: Նրա խոսքերով՝ առանց դեղամիջոցի անվտանգության վերաբերյալ եզրակացության նախագահը չէր կարող պլանավորել պատվաստումը: «Առանց նման եզրակացության, դե յուրե և դե ֆակտո, իհարկե, նախագահը չէր կարող պլանավորել պատվաստումը գործնական իմաստով: Նա […]
14:27 28.12.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքում գաղտնիության շղարշ չկա, մարդիկ ըմբռնումով են մոտենում նրա անձնական տարածությանը, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Գործնականորեն ոչ մի տեսակի գաղտնիության շղարշ գոյություն չունի: Որտեղ է նա ապրում և աշխատում՝ բոլորը հրաշալի գիտեն: Արդյո՞ք նա դուստրեր ունի. այո։ Ովքե՞ր են նրանք. նա նախընտրում է դա չբերել հանրային դաշտ, […]
13:23 28.12.2020
Թեհրանը Կիևին է ներկայացրել Իրանի մայրաքաղաքի մերձակայքում խոցված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի վերաբերյալ զեկույցը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Իրանից ակնկալում է զեկույց՝ Թեհրանի մերձակայքում ուկրաինական Boeing-ի կործանման հետաքննության ընթացքի վերաբերյալ: «Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (Իրան) զեկույց է […]
12:19 28.12.2020
ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում 15 հարց է: Նախագծերի մի մասի երկրորդ ընթերցումն առաջարկել են կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, սակայն ընդդիմությունը չի քվեարկել, առաջարկությունը չի ընդունվել: Խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը […]
11:16 28.12.2020
ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստ։ Մինչ այդ ԱԺ շենքի մոտ հավաքված բազմությունը «դավաճա՛ն» վանկարկելով ձվերով հարվածել է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային, այնուհետև Ազգային ժողով մտնելու պահին հարձակման է ենթարկվել իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Միջադեպ է տեղի ունեցել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և ԱԺ-ի մուտքի մոտ ակցիա անող քաղաքացիների միջև։ Հավաքվածները […]
08:30 28.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Ստորև ներկայացնում ենք հատված․ Պետրոս Ղազարյան – Շատ լավ: Տեսեք, մյուս քննադատությունը, որ կա՝ ընդդիմությունն ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի սահմանների մասին ոչինչ գրված չէ։ Բայց մենք պարբերաբար բարձունքներ ենք զիջում, Հայաստանի Հանրապետության ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի տարածքում, Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ։ Պարբերաբար ադրբեջանցիներին տեսնում […]
08:11 28.12.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում […]
19:56 27.12.2020
Կիրակի երեկոյան Իսրայելում սկսել է գործել համավարակի սկզբից ի վեր երրորդ համընդհանուր կորոնավիրուսային կարանտինը, հայտնում է Московский Комсомолец-ը: Իշխանությունների որոշմամբ՝ մինչ հունվարի 9-ը իսրայելցիներին արգելվում է 1 կմ-ից ավելի հեռանալ տնից, հյուր գնալ: Բացառություն են բժշկական օգնություն ստանալը, պատվաստումները, դատարանները, թաղումները, հարսանիքները, թլպատման արարողությունները և մարզվելու նպատակով քայլելը: Բոլոր առևտրային կետերը փակվում են, բացառությամբ առաջին […]
16:33 27.12.2020
Պուտինը շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ փորձելով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում», – նշել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակը: Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը 2020 թվականին մեր սահմանների մոտ ռազմական գործողություններ չպետք է թույլ տա: Պեսկովը նշել է, […]
16:16 27.12.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան հետևյալ գրառումն է արել. «Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում ունեցավ մի շարք հանդիպումներ: Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունեց ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեց գազ/էլեկտրաէներգիա փոխանակման […]
15:08 27.12.2020
Նոր տարվա շեմին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Facebook-յան էջում տեղադրված հայտարարությամբ ԱՄՆ իշխանություններին առաջարկում է 250 000 000 դոլար օգնության փաթեթ հատկացնել Արցախին։ Առաջարկվում է 100 մլն դոլար հատկացնել փախստականներին. բնակարաններին, սննդի անվտանգությունը, ջրամատակարարմանը/կոյուղիներին, առողջապահությանը, վերականգնմանը՝ 20 -ական մլն դոլար, COVID-19- ի դեմ պայքարին, ականազերծմանը (չպայթած զինամթերքի ոչնչացում)` 25-ական մլն դոլար։
14:01 27.12.2020
ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմը ֆեյսբուքյան գրառում է կատարել։ «Հարգելի՛ քաշաթաղցիներ Քաշաթաղի աշխարհազորին տրամադրվող պետական աջակցությունն արդեն ընթացքի մեջ է։ Պահի դրությամբ գումարները տրամադրվում են Բերձորում գտնվողներին, այնուհետև գործընթացը կշարունակենք ՀՀ-ի տարածքում։ Լրացուցից հարցերի դեպքում գրեք էջին»,-նշված է գրառման մեջ։
11:48 27.12.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա տոներին չի ընդհատելու իր աշխատանքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Նրա խոսքով՝ նախագահը արձակուրդներին աշխատանքային հանդիպումներ ու համաժողովներ կանցկացնի: Միևնույն ժամանակ խոշոր միջոցառումներ չեն նախատեսվում: «Նա երբեք չի ընդհատում աշխատանքն արձակուրդի ժամանակ», – ասել է Պեսկովը:
18:40 26.12.2020
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ‚ Կապանի, Սպիտակի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։Հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ։
16:14 26.12.2020
Դեկտեմբերի 28-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նստաշրջան: Այս մասին ԱԺ խորհուրդը որոշում է ստորագրել։ Արտահերթ նիստը կկայանա նախաձեռնողի օրակարգով։ Արտահերթ նստաշրջանի օրակարգը՝ այստեղ: Օրակարգում է նաև մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը։
14:49 26.12.2020
Լեգենդար սովետական հետախուզության սպա, բրիտանական MI6 նախկին սպա Ջորջ Բլեյքը մահացել է 99 տարեկան հասակում, РИА Новости- ին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Նրա մասին գրքեր են գրվել, ֆիլմեր են նկարահանվել: Հետախուզության մեջ նրան շատ հարգում և գնահատում էին: Նա ինքն էլ կատակով ասում էր. «Ես արտասահմանյան մեքենա եմ, […]
23:30 25.12.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է երկրում բացահայտված ահաբեկչական խմբի մասին: Ըստ նրա՝ խումբը գործել է ընդդիմադիր ակտիվիստ և գործարար Նիկոլայ Ավտուխովիչի ղեկավարությամբ, որն ահաբեկչություններ է նախապատրաստել ամբողջ երկրում: Լուկաշենկոյի խոսքերով՝ «տոննաներով» զենք է տեղափոխել Ուկրաինայի տարածքով: Բելառուսի նախագահն ընդգծել է, որ նման հակաիրավական գործունեության խափանման հարցը խիստ հսկողության տակ է:
22:08 25.12.2020
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անունից հայտարարում եմ, որ մինչև տարեվերջ Ինստիտուտի կազմում կստեղծվի դատաիրավական համակարգի վեթինգի հայեցակարգի, ապաև՝ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբ։ Դրա կազմում ընդգրկված կլինեն Ինստիտուտի՝ համապատասխան ոլորտով զբաղվող փորձագետները, գործընկեր իրավաբաններ ու այլ մասնագետներ։ Այս մասին գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։ «Խրախուսվում է գործընթացի շահագրգիռ այլ փորձագետների, իրավաբանների, […]
21:13 25.12.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ՊՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական գործի […]
20:56 25.12.2020
Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության առնչվող հարցերի շուրջ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները:
20:25 25.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ էլի շարունակում են նստացույցը: Հանրապետության հրապարակի մի հատվածում նրանք վրաններ են տեղադրել՝ գիշերելու համար: Ցուրտ եղանակին դիմանալու համար էլ մետաղական տարաներում կրակ են վառել: Արդեն չորրորդ օրն է, վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները նստացույց են անում:Առավոտյան այնտեղ հերթապահում էին նաև մի խումբ ոստիկաններ: Երեկոյան նրանց թիվն ավելի փոքր […]
19:55 25.12.2020
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին արտահերթ նստաշրջան կգումարի: Այս մասին ասվում է ԱԺ խորհրդի որոշման մեջ: «Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ […]
19:45 25.12.2020
Արցախի արտգործնախարարությունը ողջունում է դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձևը։ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․ «Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի […]
16:56 25.12.2020
The Washington Post-ն անդրադարձ է կատարել ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ Փեթրիոտս» ակումբին, որը վերջին շրջանում Հայաստանին աջակցող ակցիաներով է աչքի ընկել: Աղբյուրն իր՝ «Ինչու է «Նյու Ինգլենդ Փեթրիոտսը» խոսում Հայաստանի մասին» գլխագրով հոդվածում բացատրել է, թե ինչու է թիմն աջակցում Հայաստանին: «Խաղաղություն հայերին» գրությունը կարող է երկրպագուների համար զարմանալի լինել, սակայն հայտնի է՝ թիմի այս […]
16:52 25.12.2020
Պարագվայի հավաքականի լեգենդար դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը հայտարարել է երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Չիլավերտը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ տեղադրելով նախընտրական պաստառների լուսանկարներ՝ «Չիլա 2023» և «Հպարտ եմ, որ պարագվայցի» եմ գրություններով: Չիլավերտը մեծ համբավ ձեռք բերեց գոլ խփելու իր բացառիկ ունակությամբ: Նա պատմության երկրորդ լավագույն դարպասապահ-ռմբարկուն է: Պարագվայցին իր ակտիվում ունի […]
15:38 25.12.2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գագաթնաժողովն անհրաժեշտ է անցկացնել առերես ձևաչափով, Մոսկվան հուսով է, որ այն տեղի կունենա առաջիկա ժամանակահատվածում, РИА Новости-ի փոխանցմամբ՝ «Երկխոսություն հանուն ապագայի» համաժողովում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, այն կարելի է անցկացնել նաև տեսակապի միջոցով, բայց մենք համոզված ենք, որ, հաշվի առնելով կուտակված խնդիրների կարևորությունն ու բարդությունը, անհրաժեշտ է առերես […]
14:18 25.12.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆոկուսին» տված հարցազրույցում նշել է այն պայմանը, որի դեպքում ինքը կզանգահարեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ես կարող եմ զանգահարել նրան, նա հաստատ կշփվի ինձ հետ»,- ասել է Զելենսկին: Այնուամենայնիվ, լրագրողի այն հարցին, թե ինչու դեռ դա չի արել, Զելենսկին պատասխանել է, որ խոսակցության թեմա չկա: Ուկրաինայի ղեկավարի խոսքերով՝ եթե «նորմանդական ձևաչափի» […]
14:06 25.12.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, նախատեսում է օպերատիվ խորհրդակցություն անցկացնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ, լրագրողներին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահը նախատեսում է օպերատիվ խորհրդակցություն անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,- նշել է նա:
13:25 25.12.2020
«Ունենք 2 հյուրընկալության ծրագիր: Այն քաղաքացիները, որոնք հյուրընկալել են արցախցիների, յուրաքանչյուր չափահաս անդամի չափով կստանան որպես փոխհատուցում 30.000 դրամ, իսկ Արցախում՝ 40.000 դրամ: Ծրագիրը կտևի 6 ամիս, իսկ այն անձանց համար, որոնք բնակվել են նախկինում վնասված տներում, ծրագիրը կտևի 3 ամիս, այն տրամաբանությամբ, որ Արցախում այդ տները և շենքերը վերականգնվում են: Այս աջակցության ծրագրերը կտևեն […]