11:48 09.12.2020
Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին։ Այս մասին ասված է Սահմանադրական դատարանի կայքէջում: «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու […]
11:48 09.12.2020
«Ընդդիմությանը կտանենք խորհրդարան»,-լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ ԱՄՆ դեսպանատանը ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների չորրորդ փուլից հետո: Նորընտիր խրհրդարանի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։ Այդուհանդերձ, մանդատ ստացած ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ընտրությունների արդյունքները: «Հերթական բանակցությունները ևս մեկ քայլ էին դեպի համաձայնություն: Մենք աշխատել ենք բազմաթիվ ընտրական բարեփոխումների վրա: Դիրքերն […]
11:30 09.12.2020
Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի երրորդ եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,06%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,03%։ 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանն աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցրել այն օգտատերերի բաժնի ցուցանիշով, որոնք ենթարկվել են մոբայլ բանկային տրոյացիների գրոհների։ Այդ ցուցանիշը կազմել է 0,1%. Այդ վնասաբեր ծրագրերը 2019-ի հուլիս-սեպտեմբերին […]
10:50 09.12.2020
ԱԺ-ն շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները: Երկար ընդմիջումից հետո նիստը վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով նոյեմբերի 9-ի գիշերվա դեպքերից հետո բուժում էր ստանում: Նիստը սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնց մասնակցել են միայն «Իմ քայլի» պատգամավորները: Բոլոր նախագծերն ընդունվել են:
10:46 09.12.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները: Այս հարցով Բարձր դատարանից հետ էի վերցրել որոշ ժամանակ առաջ […]
10:09 09.12.2020
Երկրորդ ժամկետում նախագահելու ծրագրերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է դեկտեմբերի 8-ին ՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: ԱՄՆժում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցներն ու դեմոկրատներն արդեն հայտարարել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակի մասին, սակայն Թրամփը չի ընդունում պարտությունն ու մի քանի անգամ պնդել է, որ ընտրություններում ինքն է հաղթողը: «Բայդենը […]
00:25 09.12.2020
Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա […]
00:10 09.12.2020
Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, դատապարտել չորս տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական: Հաղորդել է BFMTV ՀԸ-ն: Այսպես կոչված, գաղտնալսման գործով դատավարությունը սկսվել էր նոյեմբերի վերջին: Մեղադրյալների թվում են նաև Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ժիլբերտ Ազիբերտը: Նրանց համար ևս դատախազությունը պահանջել […]
23:23 08.12.2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է. «Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են […]
23:15 08.12.2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է. «Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրեցի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերը»:
23:07 08.12.2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է. «Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Արցախի դեմ Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր և դրա արդյունքում ստեղծված […]
22:51 08.12.2020
ԱԺ-ում այսօր մեկնարկել է լիագումար նստաշրջանը, որի օրակարգում 27 հարց է ընդգրկված: Խորհրդարանական երկու ուժերի՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև քննարկումները հարթ չեն ընթացել. ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ուղերձի քննարկումը դարձել է վիճաբանության առարկա: Մանրամասները՝ տեսանյութում։
22:35 08.12.2020
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։
22:28 08.12.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք անձնական հանդիպմանը կշարունակեն Brexit-ի շուրջ բանակցությունները: Այդ մասին Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Twitter-ում։ «Ես անհամբերությամբ սպասում եմ վաղը երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպմանը։ Մենք կշարունակենք գործընկերության համաձայնագրի քննարկումը»,- գրել է նա։
21:37 08.12.2020
Խորհրդարանական հայտարարություններում այսօրվա ելույթների մեծ մասը վերաբերել են վարչապետի ու իշխանության հրաժարականին: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ հանրային պահանջ կա ու այն շատ մեծ է, իշխանությունն էլ հակադարձում է, որ խոսքն այս պարագայում ոչ թե հանրային պահանջի, այլ ինչ-որ ուժերի ծրագրերի մասին է: Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 08.12.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն դեկտեմբերի 7-ին ընդունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենին։ Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։ «Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի արդյունքն է, որ […]
20:36 08.12.2020
Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հաստատված ավանդական սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նույն ոգով շարունակելու կառույցի նպատակների կյանքի կոչման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: ԱԳ նախարարը և Գլխավոր տնօրենն անդրադարձան Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված […]
20:20 08.12.2020
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիշեցնում է. «Հարգելի քաղաքացիներ, Ցանկանում ենք հիշեցնել, որ կորոնավիրուսի՝ հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը: Ուստի, խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը, այլապես օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը: Նշենք […]
20:00 08.12.2020
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տեղահանված արցախահայության՝ […]
19:40 08.12.2020
Դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Անդրադարձ է կատարվել երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: Ռուսական կողմն իր գոհունակությունն է հայտնել թուրքական դատարանի՝ NTV հեռուստաընկերության ռուս լրագրողներին կալանքից ազատելու որոշման կապակցությամբ, որոնք կալանավորվել էին դեկտեմբերի 3-ին Թուրքիայում: Կողմերը խոսել են համատեղ դիտարկման կենտրոնի շրջանակներում […]
18:56 08.12.2020
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]
18:48 08.12.2020
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Հրաչյա […]
18:30 08.12.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները:
18:18 08.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել Արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:
18:15 08.12.2020
ԱԺ-ում այսօր մեկնարկել է լիագումար նստաշրջանը, որի օրակարգում 27 հարց է ընդգրկված: Խորհրդարանական երկու ուժերի՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև քննարկումները հարթ չեն ընթացել։ Ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ուղերձի քննարկումը դարձել է վիճաբանության առարկա: Պատգամավորների 1/5-րդը առաջարկել է քննարկումն անցկացնել փակ ռեժիմով, ինչին «Լուսավոր Հայաստանը» դեմ է եղել: «Իմ քայլ»-ին հաջողվել է ընդունել փակ […]
17:44 08.12.2020
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ Տեղի ունեցող իրադարձությունները Սիմոնյանը անվանել է էլիտաների հեղաշրջման փորձ՝ ասելով, որ մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Սիմոնյանի […]
16:00 08.12.2020
Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ համակարգի քաղաքացիական և փրկարարական կառույցների ղեկավարները զեկուցեցին վերջին մեկ շաբաթվա ընթացիկ աշխատանքների և արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, ներկայացվեց տեղեկատվություն ձմռան ընթացքում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ազդարարման համակարգերը և պատսպարանները տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ պատշաճ վիճակի բերելու գործընթացի վերաբերյալ: Նախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց մարզային փրկարարական վարչությունների կադրային և […]
15:57 08.12.2020
Հայաստանի գինեգործության հնագույն ավանդույթը վերջապես քարտեզի վրա է: Այս մասին տեղեկացրին USAID Armenia-ից: Հայաստանի մարզերից Վայոց ձորը համարվում է խաղողի հարուստ այգիների, հայկական ավանդական խոհանոցի և մշակույթի օջախներից։ Վայոց ձորի գինու երթուղին բացահայտելու համար այլևս կարիք չկա փորփրել քարտեզները կամ քաղաքից քաղաք ընկնել փնտրած վայրը գտնելու համար, քանի որ այժմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Իմ […]
15:28 08.12.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել: Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր […]