TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Այվազյանը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա

12:25 10.12.2020

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձան Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին: Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած […]

̰
ԱԳ փոխնախարարը մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին

12:23 10.12.2020

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն առցանց ձևաչափով մասնակցեց մամուլի ազատությանը նվիրված համաշխարհային նախարարական համաժողովին, որն անց էր կացվում Նիդերլանդների նախագահությամբ: Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը կարևորեց անկախ մամուլի դերը ժողովրդավարական հասարակություններում զսպումների և հակակշիռների համակարգի կենսունակության ապահովման գործում, անդրադարձավ նաև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված լրատվական գործունեության սահմանափակումներին և այլ մարտահրավերներին: ԱԳ նախարարի […]

̰
Յուրաքանչյուրս պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի լիարժեք պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս․ Թաթոյան

10:57 10.12.2020

Դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր՝ դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 1948 թվականին հենց այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մարդու իրավունքները, խաղաղությունն ու զարգացումը դարձնելով աշխատանքի կարևոր հիմնասյուններից: 2020 թվականն ուղեկցվեց […]

̰
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին

10:54 10.12.2020

Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ հարց է բարձրացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ դիմելով ԱԺ նախագահին: «Մեզ կիրազեկե՞ք՝ պետք է դատավորի ընտրություն տեղի ունենար, հարցը դուրս է եկել, մամուլի կողմից տեղեկություն կար, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվել»,-հարցրել է նա: Միրզոյանն արձագանքել է. «ԲԴԽ նախագահն ինձ նամակ է գրել։ Այն երկար է, բայց կմեջբերեմ այն […]

̰ ̰
Ֆրանսիայի հարավում երկու դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա․ կան վիրավորներ

08:43 10.12.2020

Ֆրանսիայում ձերբակալել են տղամարդու, ով երկու դանակով հարձակվել է ոստիկանների վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Վոկլյուզ դեպարտամենտում, հայտնում է Journal du dimanche պարբերականը։ Տղամարդը բղավել է «Ալլահ աքբար» և սպառնացել սպանել ոստիկաններին։ Նա հասցրել է վիրավորել 3 իրավապահի։ Վերջիններս ժամանել էին ոստիկանությունում ստացված ահազանգով մատնանշված հասցե։ Ըստ ահազանգի՝ անհայտ անձը ներխուժել էր մի […]

̰
̰
Ինչ սկզբունքով է գծվում հայ ադրբեջանական սահմանը, արդյոք վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ․ սուր հարցեր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում

22:39 09.12.2020

ԱԺ -ում նաև կառավարության հետ հարցուպատասխանի օր էր: Սուր հարցեր են հնչել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, նաև ներքաղաքական գործընթացների մասին: Եթե խմբավորենք հնչած հարցերը, ապա դրանց մի մեծ  խումբ՝ 13 հարցից 7-ն ուղղված էր վարչապետին և վերաբերում էր նրա  հրաժարականին: Հարցերը տարբեր ձևակերպումներ ունեին, սակայն բովանդակությունը նույնն էր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Համանախագահները շաբաթվա վերջին կայցելեն տարածաշրջան. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը որոշ շեշտադրումներ է արել

22:14 09.12.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթվա վերջին կայցելեն Երևան ու Բաքու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը՝ Կոնգրեսին կից գործող Հելսինկյան հանձնաժողովի լսումների ժամանակ: Նա հայտարարել է նաև, որ ռազմական գործողությունները չեն կարող արցախյան խնդրի տևական լուծում ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ

21:34 09.12.2020

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Այս մասին որոշումը ներառված է գործադիրի դեկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թևոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: Կառավարության մեկ […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

21:15 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը տեսակապի ձևաչափով մասնակցեց ԱՊՀ տնտեսական խորհրդի 88-րդ նիստին։ Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում տարբեր ուղղություններով համագործակցությանը վերաբերող արդիական հարցերի շուրջ: ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էին ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների օգտագործման կանխարգելմանը և կանխմանն ուղղված համագործակցության […]

̰
Արդյոք կուսակցությունների մասին նոր օրենքը կառողջացնի ներքաղաքական միջավայրը․նախագծի քննարկում խորհրդարանում

20:59 09.12.2020

ԱԺ-ն այսօր շարունակել է հերթական նիստերի աշխատանքները: Մեկամսյա ընդմիջումից հետո նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այն սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնց մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Բոլոր նախագծերն ընդունվել են: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Որքանով պատժամիջոցները կզսպեն Թուրքիայի ախորժակը․ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ

20:40 09.12.2020

Արցախյան պատերազմում Թուրքիայի միջամտության առնչությամբ ԱՄՆ -ում անհանգստություն են արտահայտել: Եվրամիությունը դեկտեմբերի 10-ին ամենայն հավանականությամբ պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ՝ նկատի առնելով ապակառուցողական գործողությունները Միջերկրական ծովում, նաև Լիբիայում, Սիրիայում ու Արցախում։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

20:20 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա են եղել նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ […]

̰
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքները

19:45 09.12.2020

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցերն էին: «Այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները ոչնչացվում են, աղավաղվում: Ադրբեջանի կողմից տարվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը միջազգային նորմերի խախտում է և […]

̰
Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

19:30 09.12.2020

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ միասին, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։ 2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության […]

̰
Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի կարգավիճակի որոշման մասին

19:10 09.12.2020

  Նիդեռլանդների  խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության կայուն անվտանգության  ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։  

̰
Երկօրյա այցով Ադրբեջանում է Թուրքիայի նախագահը

18:42 09.12.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  AzerTAc պետական ​​լրատվական գործակալությունը: Սպասվում է, որ Թուրքիայի նախագահը  կմասնակցի  Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ անցկացվող զորահանդեսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Բաքվի կենտրոնական հրապարակում: Բացի դրանից, ըստ դիվանագիտական ​​աղբյուրների, հինգշաբթի Էրդողանը բանակցություններ կվարի իր ադրբեջանցի […]

̰
Reuters-ը ներկայացրել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների նախագծի տեքստը

17:40 09.12.2020

ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը հրապարակել է Reuters գործակալությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Reuters-ի փոխանցմամբ՝ տեքստի նախագծում նշված է, որ ԵՄ անդամ պետությունների առաջնորդները Թուրքիայի Միջերկրական ծովի արևելյան ավազանում հորատման աշխատանքների պատճառով լրացուցիչ նպատակային պատժամիջոցներ են պատրաստել, որում […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

16:15 09.12.2020

Դեկտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը համակարծիք էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի համապարփակ կարգավորման միակ ձևաչափն է: Տիգրան Ավինյանը կարևորել է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը: Զրուցակիցներն անդրադարձել են […]

̰
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը

16:08 09.12.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր […]

̰
Կանադացի սենատորը դատապարտել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելու փաստը

15:29 09.12.2020

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը Twitter-ում «Ճանաչի՛ր Արցախը» հեշթեգով գրառմամբ դատապարտել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի անկախության բանաձևը չճանաչելու փաստը: «Սա տխուր օր է հայ ժողովրդի համար: Նրանց լքեց Ջասթին Թրյուդոն, որը դարձյալ կանգնեց դիկտատորի կողքին: Առավել ցավալի է, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ և երես թեքեցին հայ համայնքից»,- գրել է Հուսակոսը:

̰
ԱՄՆ-ի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է

15:22 09.12.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Պայթել է մեթանոլով և քլորացված սպիտակեցնող ցիստեռնը։ Վթարը տեղի է ունեցել Բել քաղաքի քիմիական գործարանում։ 4 անձ հոսպիտալացվել է։ Գործարանում աշխատում է ընդամենը 200 մարդ։ Քաղաքի իշխանությունները կոչ են անում […]

̰
Փոխդեսպան Քրիս Սմիթն ու ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնություններ

14:53 09.12.2020

Երեկ փոխդեսպան Քրիս Սմիթը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համատեղ նախաձեռնություններ՝ ուղղված գիտության, տեխնոլոգիաների և այն կրթական ծրագրերի խթանման, որոնք կնպաստեն ավելի նշանակալից նորարարությունների և երկու երկրների բարեկեցության զարգացմանը։  

̰
Ձախողված են իրավիճակը խեղաթյուրելու փորձերը. Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է՝ ինչու է «Հայաստան» հիմնադրամը 101 մլրդ դրամ հատկացրել կառավարությանը

13:30 09.12.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին այսօր ԱԺ-ում անդրադարձել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախ մատնանշել է դրա նպատակն ու առաքելությունը, նշել. ««Հայաստան» համահայկական հիմնադրամը, 1992-ին հիմնադրվելով, նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին, աշխարհի հայերին ու իրականացնել Հայաստանի ու Արցախի համաչափ զարգացմանը միտված ծրագրեր, 1300 կարևոր ծրագրեր […]

̰
Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը անհանգստացնող են գնահատել Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը

13:11 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով այն բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու և հարստացնելու պատրաստակամությունը: Բանակցությունների առանցքում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներն էին: Օգտվելով առիթից՝ նախարար Այվազյանը բարձր […]

̰
Պաշտպանները նիստի չէին ներկայացել․ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

12:40 09.12.2020

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արմեն Բիլյանի և մյուսների  գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ  պաշտպաններից մի քանիսը չէին ներկայացել, մինչդեռ դատաքննությունն արդեն դատական վիճաբանությունների փուլում է, և պետք է լսի պաշտպանական ճառերը: Դատավոր Մեսրոպ Մակյանը կարճ վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ պաշպան  Մուշեղ Շուշանյանը վերջին անգամ այս գործով   դատական նիստի եկել […]

̰
Ռոստով-Գյումրի-Ռոստով չվերթները կվերսկսվեն

12:37 09.12.2020

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ից կվերսկսի Ռոստով-Գյումրի չվերթները: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ Airbus A-320 ինքնաթիռները Ռոստովից Գյումրի թռիչքներ կիրականացնեն յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 10:00-ին և վայրէջք կկատարեն Գյումրիում տեղական ժամանակով ժամը 12:35-ին: Գյումրիից Ռոստով չվերթը նշանակված է ժամը 13:30-ին, իսկ վայրէջքի ժամը` 14:10-ին: Ինքնաթիռի ամենաէժան տոմսը կարժենա մոտ 5,5 հազար ռուբլի, իսկ բիզնես դասի համար […]

̰
Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Երևան և Բաքու

12:31 09.12.2020

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության […]

̰
Զորահավաքով զորակոչված քաղաքացիների նոյեմբերի վճարումները կկատարվեն դեկտեմբերի 17-ից

11:51 09.12.2020

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցելու համար զորահավաքային զորակոչով զորակոչված քաղաքացիների նոյեմբեր ամսվա համար վճարումները կսկսեն կատարվել սույն թվականի դեկտեմբերի 17-ից՝ այս պահին ընթացող ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքների ավարտից հետո։

̰
BACK_TO_TOP