TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևն ընդգծել է Պուտինի ակտիվ դերակատարությունը ԼՂ հարցով եռակողմ հայտարարության պատրաստման գործում

22:26 21.11.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի ակտիվ դերակատարությունը ԼՂ հարցով եռակողմ հայտարարության պատրաստման գործում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Տարածաշրջանում ստեղծվել է նոր՝ հուսադրող իրադրություն։ Վստահ եմ, որ դրական գործոնները կմեծանան։ Ցանկացած դեպքում Ադրբեջանը պատրաստ է դրան, այսօր մենք […]

̰
Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել

20:45 21.11.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունը։ Նա ազատ է արձակվել: Արա Սաղաթելյանը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։

̰
Լրագրողը միացել է ԵՄ երկրների պաշտպանության նախարարների գաղտնի կոնֆերանսին

18:45 21.11.2020

Եվրոպայում վտանգի տակ է հայտնվել է անվտանգության համակարգը: Պարզվում է դրա համար անհրաժեշտ չեն ո՛չ լրտեսներ, ո՛չ էլ հաքերներ: Եվրամիության գաղտնի օնլայն կոնֆերանսին կարող է միանալ ցանկացած մարդ, որի համար բավարար է ունենալ սոցիալական ցանցերում օգտահաշիվ և լինել ուշադիր: Այդպես է արել  նիդերլանդացի լրագրող Դանիել Վերլաանը: Նա անսպասելիորեն դարձել է Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների կոնֆերանսի […]

̰
Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով.News.am

17:16 21.11.2020

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Քաղաքապետի հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

̰
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը

14:51 21.11.2020

ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:  

̰
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Բաքու

14:31 21.11.2020

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Բաքու: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը այսօր՝ Երևանում ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
«Վրացական երազանքը» հայտարարել է ընտրությունների օրը ընդդիմության կողմնակիցների գաղտնի մոբիլիզացման մասին

14:10 21.11.2020

«Ընդդիմությունը գաղտնի հավաքագրում է ընտրողներին՝ ընտրությունների երկրորդ փուլում իր օգտին քվեարկելու համար»: Այսօր ճեպազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: «Այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում 17 մեծամասնական ընտրատարածքներում: Մենք պետք է ավարտենք այդ հաղթանակը, որի ամուր հիմքը դրվեց Վրաստանի մեկ միլիոն քաղաքացիների կողմից՝ հոկտեմբերի 31-ին: Չնայած այն հանգամանքին, որ ընդդիմության թեկնածուները, […]

̰
Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. Փաշինյան

13:34 21.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»:

̰
Բողոքի ցույց Իվանիշվիլիի նստավայրի մոտ

13:17 21.11.2020

Չնայած Վրաստանի ընդդիմությունը խոստացել էր փողոցային ցույցեր չանել, ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, բերելով իրենց հետ Կիմ Չենի նկարները, հավաքվել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ`պահանջելով նոր ընտրություններ: Ցուցարարները գործի էին դրել ծխագլաններ և մեկ ժամ թմբկահարել նախագահի նստավայրի մոտ, ապա մուտքի պատին գրել՝ «Ձայների գող» և «Կեղծարար»:   «Սա բռնատիրության […]

̰
Պոմպեոն Քաթարում հանդիպելու է «Թալիբան» շարժման և Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ

13:09 21.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Քաթար կատարած պաշտոնական այցի շրջանակներում շաբաթ օրը հանդիպում կանցկացնի «Թալիբան» շարժման պատվիրակության ու աֆղանական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք բանակցություններ են անցկացնում Դոհայում: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի աշխատանքային ժամանակացույցում: Նշվում է, որ ամերիկյան արտաքին գործերի գործակալության ղեկավարը նախ կհանդիպի Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ, որից հետո երկրի […]

̰
Կարծում եմ՝ ողջամտությունը կհաղթի, և մենք իսկապես կունենանք բազմակուսակցական խորհրդարան. Իվանիշվիլի

12:58 21.11.2020

Որոշ քաղաքական կուսակցություններ չափազանց հուզական, չափազանց հավակնոտ դիրքորոշում են ընդունել, և ես կարծում եմ, որ ողջամտությունը կհաղթի, և մենք կստանանք իսկապես բազմակուսակցական խորհրդարան։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, փոխանցում է 1tv.ge-ն։ «Բոլոր երկրները, ժողովրդավարական հասարակությունները նշել են, որ ընտրություններն անցել են մրցակցային և ազատ միջավայրում: Արդյունքում ստացել ենք 9 կուսակցության […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են նոր իրողությունների պայմաններում փոխգործակցության հնարավորությունները

12:44 21.11.2020

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի հետ: Նախարարները քննարկել են ետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները: Ա. Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի հումանիտար աղետը կանխելու, պատերազմից […]

̰
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, ընդդիմության բոյկոտը և սպասելիքները

12:33 21.11.2020

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ընտրված 6 կուսակցությունների հավաքած ձայների պատկերը հետևյալն է․ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանը» ստացել է քվեների 48,22 տոկոսը, ինչը ենթադրում է 61 տեղ: Դրան գումարվել է 13 մեծամասնական մանդատ: Արդյունքում, ներկայումս «Վրացական երազանքն» ունի 74 տեղ: «Միասնական ազգային շարժում. ուժը միասնության մեջ է» քաղաքական միավորն ունի 35 տեղ: «Բաքրաձե-Ուգուլավա-Բոկերիա […]

̰
Զախարովան լուսանկար է հրապարակել Փաշինյանի հետ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումից

12:05 21.11.2020

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումից։ Երևանում է գտնվում ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։

̰
Պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, այդպես է կառուցվում ժողովրդավար պետությունը․ Գախարիա

12:00 21.11.2020

«Որքան էլ տարբեր լինենք, պետք է սովորենք միմյանց հետ բանակցել, պատասխանատվություն ստանձնել և միասին աշխատել: Սա, ինչպես մեր՝ յուրաքանչյուր քաղաքացու և ընտրողի պատվերն է, նաև այդպես է կառուցվում ժողովրդավար և եվրոպական պետությունը»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելուց հետո, հայտնում է 1tv.ge-ն։ «Երկրորդ փուլում քվեարկել եմ այն բանի օգտին, […]

̰
Մարսելի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել

11:49 21.11.2020

Մարսելի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով Մարսելի քաղաքապետը քաղաքային խորհրդին է ներկայացրել հետևյալ զեկույցը. «Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

11:16 21.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական […]

̰
Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

11:13 21.11.2020

Բագրատ Բադալյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։ Բագրատ Բադալյանն ավելի վաղ զբաղեցրել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Վարագ Սիսեռյանին։  

̰
Կարևոր եմ համարում, որ ԱԻՆ-ը զարգանա՝ մեր նոր մարտահրավերները հաշվի առնելով. վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին

10:46 21.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի […]

̰
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին պատերազմից հետո գերեվարված 10 անձանց մասին տեղեկատվություն տրամադրել

00:00 21.11.2020

ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի. թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը: Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը:

̰
ԼՂ-ի բնակիչներին ՌԴ-ն կարող է ապահովել արագ կառուցվող բնակելի տներով

23:27 20.11.2020

Տեղահանվածներին, որոնք պետք է ժամանեն Լեռնային Ղարաբաղ, կարող են ապահովել արագ կառուցվող կոնստրուկցիաներից բնակելի մոդուլներով, հայտարարել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ: «Ներկայումս Լեռնային Ղարաբաղ մեծ թվով տեղահանվածների ժամանում է սպասվում։ Տարբեր գնահատականներով ՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեցող ենթակառուցվածքը թույլ է տալիս […]

̰
Պուտինը պատմել է Երևանում և Բաքվում գործընկերների հետ փոխգործակցության մասին

23:18 20.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: «Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իմ գործընկերների հետ։ Եվ մենք պայմանավորվել ենք երկու առաջնորդների հետ, որ մոտ ժամանակներս Հայաստան և Ադրբեջան կուղարկվի ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը», – ասել է Պուտինը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ […]

̰
Պուտինը բացատրել Է Ռուսաստանի համար Ղարաբաղում իրավիճակի կարգավորման կարևորությունը

23:12 20.11.2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր է Ռուսաստանի համար ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, հայտարարել է Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում խաղաղապահ առաքելության հարցերով խորհրդակցության ժամանակ: «Ռուսաստանում միլիոնավոր հայեր ու ադրբեջանցիներ են ապրում, մեզ այդ հանրապետությունների հետ կապում են բազմադարյա կապերը՝  առանց չափազանցման։ Սա մեզ համար այս առումով ունի նաև ներքաղաքական հարթություն, և շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներքին […]

̰
Հումանիտար խնդիրները, խաղաղապահ առաքելությունը և եռակողմ հայտարարության այլընտրանքը. Արցախի հարցով Պուտինի նիստի գլխավոր առանձնահատկությունները

22:29 20.11.2020

Եռակողմ հայտարարության չկատարման այլընտրանքը պատերազմն է: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով այսօր հրավիրված նիստի ընթացքում: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստան ու Ադրբեջան է ուղևորվում ռուսական միջկառավարական մեծ պատվիրակություն՝ այդ հայտարարության պայմանավորվածությունների կատարումը քննարկելու համար: Նիստին այսօր առաջին անգամ մասնակցել է նաև  Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Պուտինը ՄԱԿ-ին և ԱՀԿ-ին կոչ է արել հետևել Ղարաբաղում Կարմիր Խաչի օրինակին

22:12 20.11.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և համաշխարհային պարենային ծրագրին հետևել Ղարաբաղում Կարմիր Խաչի աշխատանքի օրինակին: «Հատուկ նշանակություն է ձեռք բերում զորահավաքի և միջազգային օգնության խնդիրը։ Նման աշխատանքի համար հիմք է ստեղծվել մեր խաղաղապահների շնորհիվ։ Գիտեմ, որ շատ երկրներում մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի իրավիճակով, կարեկցում են այն […]

̰
Եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է․ Պուտին

21:58 20.11.2020

Ղարաբաղի հարցով Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ինձ համար անսպասելիորեն հիմա հնչեց այն, ինչ դուք հիմա ասացիք ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարումն արգելակելու միտումի մասին։ Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք […]

̰
Միջգերատեսչական քննարկումները թույլ կտան առաջ գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում․Պուտին

20:43 20.11.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի հարցով այսօր հրավիրված նիստի ժամանակ հայտարարել է , որ Հայաստան և Ադրբեջան է ուղևորվում ռուսական միջգերատեսչական մեծ պատվիրակություն : Նրա խոսքով՝ միջգերատեսչական պատվիրակությունը քննարկելու է Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանավորվածությունների կատարումը: Նա ակնկալում է, որ այդ քննարկումները թույլ կտան առաջ գնալ Ղարբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս օրերի ընթացքւոմ առաջին […]

̰
Նիդեռլանդները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում

20:25 20.11.2020

Ֆրանսիայից և Գերմանիայից հետո Նիդեռլանդներում ևս իշխող և ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» անվամբ հայտնի գաղափարապաշտական օջախների գործունեությունը Եվրոպական միության ողջ տարածքում, ինչպես նաև պահանջում են պատժամիջոցներ կիրառել կազմակերպության դեմ։ Ըստ  GazeteDuvar լրատվական կայքի, պատրաստված միջնորդության մեջ պաշտպանվում է այն թեզը, որ «Գորշ գայլեր» շարժումը «պատճառ է դարձել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս […]

̰
Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ Արցախ է վերադարձել մոտ 3000 մարդ

19:23 20.11.2020

10 օր է անցել Արցախում պատերազմի դադարեցումից: Այս ընթացքում շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է հրադադարը: Արցախում ռուս խաղաղապահների հայտարարության համաձայն իրենց վերահսկողությամբ Արցախ է վերադարձել մոտ 3000 մարդ: Շուշիից Ֆիզուլի է հեռացել ադրբեջանական զինուժի զինվորականների տեղափոխող 5 մեքենա:

̰
Տեսակոնֆերանս ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահների հետ. ոստիկանության տեսանյութը

18:13 20.11.2020

Նոյեմբերի 20-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության կողմից տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվեց Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստը: Կոնֆերանսին մասնակցում էին խորհրդի նախագահ, ստատս-քարտուղար, ՌԴ ՆԳ նախարարի տեղակալ Իգոր Զուբովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկման գործակալության տնօրեն Սայդուլլո Վոխիդզոդան, […]

̰
BACK_TO_TOP